Օրվա լրահոսը

«1000-ից ավելի մարդ է մահացել վթարներից, իսկ դուք վարորդներին ասում եք՝ արխային խախտե՞ք կանոնները»․ Արսեն Թորոսյանը բորբոքվեց

Ի պատասխան` Արմեն Խաչատրյանն ասաց․ «Պատկերացրեք՝ տաքսու վարորդ եք կամ առաքիչ, դե, փորձեք Երևանում խախտում չանել»։

Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում. հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից

Երևանն ու սպորտը. Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը նոր նշաձող են սահմանում: Հայ մարմնամարզիկները հաղթանակով են վերադարձել Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլից։ Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում նվաճել է ոսկե մեդալ՝ հավաքելով 14.900 միավոր։ Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի բացարձակ գավաթակիր Վահագն Դավթյանը ոսկե

Սրանք հրաշալի ազդակներ են Բաքվին, որ հայ հասարակության հետ կարելի է ամեն ինչ անել. Վահե Հովհաննիսյան

Էդ մանկամիտ պատկերացումները ապշեցուցիչ են, իսկ երբ դա հնչում է քաղաքական էլիտայի շուրթերից, ուղղակի վախեցնող է։

Վազգեն Թևանյանը՝ Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր

Վազգեն Թևանյանը՝ Մուհամեդ Մալո 2025 միջազգային վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիր: Հայ ըմբիշը մասնակցել է 70կգ քաշայինների պայքարին անցկացրել է 4 գոտեմարտ՝ հաղթահարելով բուլղարացի, մոլդովացի և վրացի ըմբիշների արգելքը: Եզրափակչում նա 1:4 հաշվով զիջել է ճապոնացի Աշխարհի փոխչեմպիոն Յոշինոսուկեին: Ըմբշամարտի ֆեդերացիա

Բրիտանական թանգարանի աշխատակիցը ներկայացրեց Անահիտի բրոնզաձույլ արձանի պատմությունը, նույնականացման հնարավոր տարբերակները՝ Անահիտի, Աֆրոդիտեի կամ Արտեմիսի կերպարներով

Հայաստանի պատմության թանգարանի միջազգային համագործակցության և «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրության շրջանակում կայացավ ուշագրավ բանախոսություն՝ «Բազմադեմ Սատաղյան Անահիտը» խորագրով։ Թանգարանի հրավերով բանախոսությամբ հանդես եկավ Բրիտանական թանգարանի Հունաստանի և Հռոմի բաժնի ղեկավար Թոմաս Հարիսոնը։ Նա ներկայացրեց Անահիտի բրոնզաձույլ արձանի պատմությունը՝ սկսած դրա հայտնաբերումից մինչև մեր օրերը, ինչպես նաև անդրադարձավ արձանի ցուցադրությանը Բրիտանական թանգարանում և նրա

Ո՞վ էր Փաշինյանին «սպառնացողը»

Օրեր առաջ սոցիալական ցանցերում խոսվեց մարզերից մեկի բնակչի մասին, ով իր դատական նիստի օրը չէր ներկայացել դատարան, պատճառը նրա մահն էր: Այս գործը հետաքրքիր էր նրանով, որ նա մեղադրվել էր ՀՀ վարչապետին սպառնալու համար: Ողջամիտ դիտորդի կարծիքով էլ հետաքրքիր էր նրա համար, որ սա այն տասնյակ քրեական գործերից է, որտեղ ենթադրյալ տուժող չկա, չկա հնարավոր

Իշխան Զաքարյանի եւ նրան փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը չկայացավ

«Այն փաստաթղթերը, որի մասին նախորդ դատական նիստերին վկայակոչել էինք, թարգմանությունն արդեն պատրաստ է, սակայն չենք հասցրել վերցնել»,-ասաց նա։ Խոսքը պայմանագրերի եւ դրանց փորձաքննությունների մասին էր, որոնք ըստ նրա՝ կարեւոր նշանակություն ունեն սույն գործի համար։

Իշխանությունները պարտավոր են ամենօրյա հաշվետվությամբ հանդես գալ, թե ինչ են անում բռնապետական Բաքվի դատարաններում դատվող Արցախի նախկին պաշտոնյաներին եւ այլոց ազատելու համար. Լևոն Բարսեղյան

Կապ չունի՝ սիրում են, ատում են, հարգում են, թե չեն հարգում դատվողներին, քաղաքացիություն ունեն այդ մարդիկ կամ չունեն, «իրենք են մեղավոր» կհամարեն, թե կասեն «Ալիեւը բռնապետ է», պետք է բոլոր ջանքերը ներդնեն ու ամենօրյա ռեժիմով հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են անում

«Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել ենք տարբեր միջազգային գործընկերների, Ադրբեջանի ՄԻՊ-ը չի պատասխանել ինձ»․ Անահիտ Մանասյան

«Ադրբեջանի իմ պաշտոնակցին ես դիմել եմ իմ պաշտոնավարումը սկսելու առաջին իսկ պահից։ Մենք, բնականաբար, արձագանք չունենք»։

Ռուբեն Վարդանյանը պարզապես սիրում է Հայրենիքը, Ռուբեն Վարդանյանը արժանապատվություն ունի. Մետաքսե Հակոբյան

Վարդանյանը միշտ էր ասում, որ սա ոչ միայն լինել-չլինելու հարց է, այլև արժանապատիվ ապրելու պայքար, որտեղ գլխավորը համախմբումն ու որոշում կայացնելու ունակությունն է։

Մեղադրյալի մահից հետո վարույթը չի շարունակվում, տուժողի դիրքորոշումն անտեսվում է

Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը, չնախատեսելով ենթադրյալ հանցանք կատարած անձի կամ մեղադրյալի մահվան դեպքում քրեական վարույթը շարունակելու հարցի կապակցությամբ տուժողի դիրքորոշումը պարզելու պահանջի, ինչպես նաեւ նույն հոդվածի 10-րդ կետի կիրառման դեմ տուժողի անհամաձայնության դեպքում քրեական վարույթն ընդհանուր կարգով շարունակելու վերաբերյալ կարգավորումներ, չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության, ինչպես նաեւ

Մարգարիտ Դերանցը արժանացավ Կալիֆորնիայի ամերիկյան սենատի և Գլենդել քաղաքապետարանի կողմից բարձրագույն պարգևների

Կենսագրությունը ևս գրականություն է և այս պահին պետք է նշեմ իմ կենսագրության համար շատ կարևոր մի փաստ. ծնվել եմ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում, 9-ը տարեկանից տեղափոխվել եմ Երևան, քսանմեկ տարի ապրում եմ Լոս Անջելեսում, ուստի կարող եմ ասել, որ Արցախ, Հայրենիք և Սփյուռք եռամիությունն իմ կենսագրությունն է և իմ ճակատագիրը:

Գագիկ Ծառուկյանը գործադրել է բոլոր ջանքերը և անձնական խնդրանքով դիմել է Բելառուսի նախագահին

Սա, ըստ պարոն Ծառուկյանի, թեև մասնավոր, բայց լավ օրինակ է՝ հասկանալու, որ ճիշտ աշխատելու, ճիշտ հարաբերություններ կառուցելու դեպքում մենք կարող ենք շատ լավ հարաբերություններ ունենալ թե´ Բելառուսի, թե Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ արաբական աշխարհի և թե, մեծ հաշվով, բոլորի հետ։ Եվ չի կարելի հայ ժողովրդին բաժանել արևմտամետների, ռուսամետների. դա կեղծ արհեստական բաժանում է։

Ադրբեջանի կողմից իրականացված Արցախի հայության էթնիկ զտումներ, սպանությունները, անօրեն ձերբակալություններ. միջազգային համաժողով՝ Արցախի թեմայով

Կոչ ենք անում քաղաքակիրթ աշխարհին պատռել անտարբերության քողը, որը ծնում է նոր հանցագործություններ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ, ինչով պայմանավորված լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության

«Աշխատավարձի աճը մոտ 40 տոկոսով ավելի է, քան գնաճը, եւ սա էական ցուցանիշ է»․ Փաշինյան

Հաստատվեց ՀՀ կառավարության ծրագրի 2024 թվականի ընթացքի եւ արդյունքների զեկույցը, այն կուղարկվի Ազգային ժողով։

«Քանի դեռ շատ ուշ չէ». հայկական մի շարք կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը

Սփյուռքում և ՀՀ-ում գործող մի շարք հայկական կառույցներ Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների խնդրով դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով վճռական դիրքորոշում որդեգրել Ալիևի ռեժիմի դեմ՝ պաշտպանելու օրենքի գերակայությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը քանի դեռ շատ ուշ չէ: Նամակում, մասնավորապես, ասվում է. Խնդրում ենք Ադրբեջանից պահանջել` Արդարություն Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ քաղբանտարկյալների և

Հայցվորը կարող է պահանջել պարտավորեցնել Գլխավոր շտաբի պետին՝ հաստատել իր կողմից ներկայացված հայտը

ՀՀ վարչական դատարան դիմած հայցվորը հայտնել էր, որ պաշտպանության նախարարություն ներկայացված հայտով գրանցվել է Մարզական վաշտի զորակոչիկների 2025 թվականի ձմեռային զորակոչի մրցույթին մասնակցելու համար: Պաշտպանության նախարարության պաշտոնական mil.am կայքէջում 2025 թվականի հունվարի 22-ին, ժամը 17:30-ին հրապարակվել է պաշտպանության նախարարության 25.06.2018 թվականի 8-Ն հրամանով հաստատված «Մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչի ենթակա քաղաքացիների ընտրության կարգի»

Արցախի հանքավայրերի շահագործումից հետո՝ բրիտանական Anglo Asian Mining ընկերության հույսը Զանգեզուրի միջանցքն է

Ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի մաս է կազմում շրջանի հարավային մասով Ադրբեջանին միջանցք տրամադրելը՝ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած մասի միջև ուղիղ ճանապարհային և երկաթուղային կապեր կառուցելու համար։

Մենք էլ ենք նույնքան տուժած, որքան Ուկրաինան, որովհետև մեզ էլ են ասել՝ Ռուսաստանի դեմ գործողություններ արեք, ձեր մեջքին կանգնած ենք. «Հայաքվե»

Հետո կարող է այնպես ստացվել, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրինք, Արևմուտքն այլևս մեզնով հետաքրքրված չէ, ինչպես հետաքրքրված էր նախկինում, ու մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ:

Սումգայիթը Խորհրդային Ադրբեջանից ավելի քան կես միլիոն հայերի դեմ սկսված էթնիկ զտման ու բռնի տեղահանման գործողությունների սկիզբն էր. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Այսօր լրանում է Սումգայիթում հայերի դեմ տեղի ունեցած ոճրագործության 37-րդ տարելիցը: Սումգայիթի ողբերգական դեպքերի վերաբերյալ կան նաև վկայություններ ականատես ադրբեջանցիների կողմից: Օրինակ՝ Սումգայիթ քաղաքի բնակիչ, հայկական կոտորածների ականատես ադրբեջանցի Նաթիգ Ջավադլըն 2013 թ.

Ինչ է ուզում Ալիեւը

Ադրբեջանի նախագահի համար առհասարակ Հայաստան պետության գոյությունն է խնդիր, այլ ոչ թե` Հայաստանի ընդունած այս, կամ այն փաստաթղթի որեւէ դրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հետեւողականորեն Հայաստանի հետ խաղաղության գործընթացը դեպի խորը արգելափակում տանելու հստակ գիծ է բռնել: Ադրբեջանական պահանջների վերջը չի երեւում: Իսկ ԱՄՆ-ում նախագահի փոփոխությունից հետո Ալիեւը նկատելիորեն իրեն ավելի ինքնավստահ է զգում: Ալիեւը

Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին. ՀՀ ՄԻՊ

«Sputnik Արմենիա»-ին ՄԻՊ գրասենյակից հայտնել են. «Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման և խոշտանգման մասին: Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ իրականացվել են և շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում»: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:      

«Սա վկայութիւն է, որ շարունակենք աշխատել Արցախից տեղահանուած հայերի համար». Մոնթեբելլոյի՝ Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանը՝ Կալիֆորնիայի պատմական կոթող. «Ասպարեզ»

Մոնթեբելլոյի Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանը ներառուեց Կալիֆորնիայի պատմական կոթողների ցանկում: Այս մասին պաշտօնապէս յայտարարուեց Փետրուարի 21ին` յուշահամալիրում կայացած արարողութեան ժամանակ: «Հայոց Ցեղասպանութեան մէկ ու կէս միլիոն հայերի բնաջնջումն երբեք չի մոռացուելու: Մոնթեբելլոյի յուշարձանի ճանաչումը որպէս Հարաւային Կալիֆորնիայի պատմական կոթող այսօր բազմաթիւ քայլերից առաջինն է: Լոս Անջելեսի գաւառի տասը միլիոն բնակչութիւնը տեղեկանալու է այս մասին, ոչ

«Դուն չէի՞ր յայտարարողը, թէ քու գաղափարաբանութիւնդ՝ գաղափարաբանութիւն… չունենալ է: Հիմա ի՜նչ ելեր ես եւ չունեցած բաներուդ հիմամբ կը փորձես մարդիկ համոզել». «Ասպարեզ»

Իսկ եթէ պէտք է անպայման այս արարածին եւ իր խմբակիցներուն մէջ «գաղափարաբանութիւն» փնտռել, քանիցս փաստուածը այլապէս հետեւեալն է. «Թուրքիա եւ Ատրպէյճան, դուք ըսէ՛ք, մենք կ՛ընենք»:

Բնակարանային ծրագիրն ունի լուրջ, սկզբունքային խնդիրներ, արդյունավետության խնդիր: 2025 թ. հունվարի կեսերին հավաստագիր է ստացել 502 անձ, բնակարան ձեռք է բերել ընդամենը 5 անձ.. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»

Ըստ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տվյալների` 2025-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26 հազար 397 բռնի տեղահանված արցախցի, վերադարձել՝ 14 հազար 871-ը: Այսինքն, 2020-ի եւ հատկապես 2023-ի սեպտեմբերի բռնի տեղահանությունից հետո այս տարվա հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից հեռացել եւ չի վերադարձել 11 հազար 526 արցախցի։ Արցախի նախկին պետնախարար եւ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, «Հրապարակի»

Ինչո՞ւ ենք լռում: Կարծես թե մենք այլևս հայ չենք, մարդկային մի գոյ ենք, խեղճություն, առանց արժանապատվության և հեռանկարի, որ ուզում է միայն ապրել՝ թեկուզ թլպատվելու գնով. Լևոն Ջավախյան

Իսկ մե՞նք… Մե՞նք… Ինչո՞ւ ենք լռում, ինչո՞ւ չենք կանգնում նեղյալի և Բաքվի բանտում գտնվող բոլոր նեղյալների կողքին, ինչո՞ւ ենք անտարբեր` տաշեղի պես անկառավար, նետվել վհատության օվկիանը, ինչո՞ւ ենք կորցրել մեր արժանապատվությունը, հայի պատիվն ու ազգային կերպարը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031