Օրվա լրահոսը

Իրերն իրենց անուններով կոչելու դեպքում Փաշինյանի ներկայացրած երկարաշունչ բառակույտը պետք է վերնագրվեր «Չաղ, ուրախ, բախտավոր լինելու մասին մանիֆեստ». «168 ժամ»

Այսպիսով, «Իրական Հայաստանը» չի ունենալու ո՛չ ազգային շահ, ո՛չ իրեն սպառնացող անվտանգության խնդիր, ո՛չ էլ դրանցից բխող մարտահրավերները հաղթահարելու ռազմավարության կարիք։

Իշխանությունները փորձում են ազգպետություն գաղափարախոսությունից «ազգը» հանել: Եթե հանում ես պետականության կորիզը, այն է՝ ազգայինը, նա դառնում է Թուրքիայի վիլայեթ, Ռուսաստանի գուբերնիա, Ամերիկայի նահանգ. Լարիսա Ալավերդյան. «Փաստ»

«Դա ոչ թե ուղղակի կեղծ է ու անմարդկային, դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ»: «Փաստի» հետ զրույցում նման գնահատական է տալիս «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Բաքվում տեղի ունեցող «դատավարություններին»: «Այս դատավարությունն ուղղված է մի քանի գլխավոր նպատակների: Առաջինը, կարծում եմ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, արցախահայության՝ անցած դարից սկսված ամբողջ պայքարը որպես

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում միայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին

Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը՝ նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։

Անվտանգության ոչ մի երաշխիք. «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել ԱՄՆ-Ուկրաինա հանքանյութերի գործարքի պատճենը

Ուկրաինան և ԱՄՆ-ը համատեղ կօգտագործեն Ուկրաինայի բնական պաշարները, ներառյալ նավթը և գազը:

Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին և Արագածի տարածաշրջանում (բուք) տեղում է ձյուն

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ռուբեն Վարդանյանը ողջ բլոկադայի օրերին, նույնիսկ այն ժամանակ, երբ արդեն պաշտոնից ազատվել էր, մշտապես գտնվել է Ադրբեջանի ու Հայաստանի իշխանությունների ճնշումների և սպառնալիքների տակ. Տիգրան Աբրահամյան

Տպավորությունն այնպիսին է, որ նա իր Արցախ մեկնելով տարբեր դավադիր հաշվարկներ էր խառնել և դրանով պայմանավորված նրա դեմ ալիք էր ձևավորվել:

«Պյուռոսյան հաղթանակների» ճակատագիրը

Հիշո՞ւմ եք, թե ինչպիսի «ֆոկուս» արվեց Վանաձորում երկու անգամ՝ ավագանու ընտրությունների արդյունքները խեղելու նպատակով: Սկզբից, «նախկինների» ժամանակ, ամեն ինչ արվեց, որպեսզի Մամիկոն Ասլանյանը դառնա քաղաքապետ՝ այդ նպատակով «կոշիկները փոխեց» ՕԵԿ-ը: (Նմանատիպ հնարք կիրառվեց նաեւ Երեւանի ավագանու վերջին ընտրություններում): Այնուհետեւ, արդեն ներկա, «ոչ կոռումպացված» իշխանությունների օրոք, ամեն ինչ արվեց, որ Ասլանյանը քաղաքապետ չդառնա: Այս պարագայում լուծումն

Նույն տրամաբանությամբ էլ՝ ամուսնության ամրության գրավականը հնարավորինս շատերի հետ ամուսնական հարաբերություններ ունենալն է. «ՉԻ»

ԵԽ պատգամավորը, իհարկե, հեգնելու փոխարեն կարող էր հիշեցնել, որ ոչ թե իրենք են մոտեցել «արդեն իսկ ամուսնացած մարդու», այլ Նիկոլ Փաշինյանն է ինքնակամ նետվել ժամադրությունների ու ամեն ժամադրության ընթացքում հայտարարել, թե պատրաստ է «այնքան խորը հարաբերություններ ունենալ, որքան Եվրամիությունը հնարավոր կհամարի»։

Կարեն Քոչարյանը շեշտեց՝ չի հավատում, թե իր թերթում «եվրայոնջա» գրած Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ Եվրոպա. «168 ժամ»

Պանիկայի մեջ՝ փոխում է իր ոլորտը. հեծանվորդից դառնում է յութուբեր, յութուբերից՝ խոհարար, խոհարարից՝ չգիտեմ՝ ինչ: Նա հիմա իր իշխանության ղեկին լինելու ողջ ժամանակահատվածի ամենաթույլ դիրքերում է, անգամ ավելի թույլ, քան 2020թ. պատերազմից հետո՝ նկատի ունենալով աշխարհաքաղաքական վիճակը:

Նրանց նկատմամբ անազատության մեջ պահելու յուրաքանչյուր րոպեն ու ժամը ծանր հանցանք գործել է. Արման Թաթոյան

Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիրներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:

Ռուբեն Վարդանյանը խոշտանգվել է: Դրա մասին են վկայում հենց լուսանկարները

Տեքստին կցված լուսանկարներում ակնհայտ են վնասվածքները: Նրա դեմքի վրա բռնության հետքեր են երևում և կապտուկներ:

«Անդրանիկի պատգամներով ապրող երևելի հայորդիների շնորհիվ էլ չի մոռացվում մեր գաղափարի հզոր մարտիկների հիշատակը»

«Երբ ցեղն է գործում, Գարահիսարցի մի հյուսն դառնում է Անդրանիկ և Սեբաստացի մի շինական՝ Մուրադ»։ Գարեգին Նժդեհ   Փետրվարի 25-ին է ծնվել հայոց պատմության մեջ իր հավերժ տեղը բռնած ռազմական գործիչը՝ Զորավար Անդրանիկը, Անդրանիկ Օզանյանը, Անդրանիկ Փաշան։ Ապագա Հայդուկապետն ընդամենը 1 տարեկան էր, երբ մահացել է մայրը,և եղբորը խնամել է ավագ քույրը՝ Նազելին։ Զորավարի ծննդյան

ՔՊ-ական պատգամավորները դեմ են քվեարկել ցեղասպանությունը դատապարտող հայտարարության առաջարկին. Հայկ Մամիջանյան

Նկարում այդ առաջարկի քվեարկության պահն է. ինչպես տեսնում եք՝ բացի ընդդիմադիրներիցս (ևս երկուսը կադրում չեն երևում) առաջարկին կողմ են քվեարկում Եվրոպական խորհրդարանի 2 պատգամավորներ, իսկ ՔՊ-ականները՝ դեմ:

Էմին Օհանյանն ու Ռոբերտ Փիլիպոսյանը երկու հաղթանակ են տարել Մ 20 աշխարհի առաջնությունում

Չերնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկած շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներ, գրոսմայստեր Էմին Օհանյանը եւ միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը տարել են երկու հաղթանակ եւ 2,0-ական միավորով տեղ են զրաղեցնում առաջատարների խմբում, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը վաստակել է 1,5 միավոր: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանում դադարեցվել է BBC-ի գործունեությունը. «Ամերիկայի ձայն»

Մեդիակորպորացիան հայտնել է Բաքվում գրասենյակի փակման մասին՝ տեղի ԱԳՆ կարգադրությունից հետո։ Ադրբեջանի կառավարությունը պահանջել է դադարեցնել BBC-ի գործունեությունը երկրում՝ անցած հինգշաբթի հաստատել է բրիտանական մեդիակորպորացիան։ BBC-ի հայտարարության մեջ ասված է, որ ընկերությունը ստիպված է եղել «դժվար որոշում» կայացնել Ադրբեջանում իր գրասենյակը փակելու վերաբերյալ ադրբեջանական արտգործնախարարության բանավոր կարգադրությունը ստանալուց հետո։ «Մենք խորապես ցավում ենք մամուլի ազատության

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ է անում պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ

Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ է անում պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մեր մնացած հայրենակիցների, ովքեր ամեն ինչ տվել են Արցախի ազատության համար։ Մեկ շաբաթ առաջ բանտում հացադուլ սկսելուց հետո Ռուբեն Վարդանյանի վիճակը կտրուկ վատացել է։

Արդարադատության նախարարությունը մեկնարկել է «Մեկ օր նախարարի հետ» ծրագիրը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «Մեկ օր նախարարի հետ» ծրագրի շրջանակում հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Բաբկեն Հարությունյանին և աշխատանքային օրն անցկացրել նրա հետ: Ապագա իրավագետն աշխատանքային օրվա ընթացքում ծանոթացել է նախարարության ծրագրերին, մասնակցել աշխատանքային խորհրդակցությունների, ներկա գտնվել կառավարության նիստին և այցելել քրեակատարողական հիմնարկներ: «Մեկ օր՝ նախարարի հետ» ծրագիրը նպատակ ունի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց վերապատրաստման դասընթացների մասնակից եկեղեցականներին

Փետրվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց եկեղեցականների վերապատրաստման հերթական դասընթացներին մասնակից քահանաներին, ովքեր ժամանել են Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից: Հայոց Հովվապետը, իր հայրական օրհնությունը բերելով հոգևոր հայրերին,կարևորեց վերապատրաստման դասընթացները, որոնց շրջանակներում հոգևորականները հնարավորություն են ստանում հարստացնելու իրենց աստվածաբանական գիտելիքները, վերանորոգելու իրենց ուխտը, զորանալու Սուրբ Էջմիածնի խորհրդով, փոխանակվելու միմյանց

«Մարդու իրավունքների պաշտպանության» կալանավորված ադրբեջանցի մրցանակակիրը

Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման, բռնությունների և անօրինականությունների դեմ բողոքում են անգամ իշխող վարչակազմում երբեմնի բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, ովքեր համակարգը ճանաչել են ներսից։ «Պաշտպանության գիծ» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռուֆաթ Սաֆարովը, ով աշխատել է որպես դատախազության քննիչ, Բաքվի քննչական մեկուսարանից դիմել է հանրությանը: Իրավապաշտպանն իր վերաքննիչ բողոքում նշել է ձերբակալության իրական պատճառը՝ ԱՄՆ

Ապօրինի գործող ատամնատեխնիկական լաբորատորիաներ Արմավիրում. քրեական ոստիկանների չորս բացահայտում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ մարզի տարբեր համայնքներում մատուցվում են ատամնատեխնիկական ծառայություններ` առանց համապատասխան թույլտվության և առանց կրթությունը հավաստող փաստաթղթի: Առաջին երկու տեղեկությունն Արմավիրի քրեական ոստիկանները ստուգեցին փետրվարի 13-ին: Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրի 30-ամյա բնակիչը տանը կից շինությունը կահավորել էր որպես ատամնատեխնիկական լաբորատորիա, որտեղ բժիշկներից ընդունում էր մետաղակերամիկական շապիկներ

Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ՀՀ մի շարք քաղաքներում

Քաղաքների  մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 15-21-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 15-ին, 19-21-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 17-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 16-ին և 21-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, Սանահին սարահարթ, Գայի փողոցի

Դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ

Ս․թ․ փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։ Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։   ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատուն

Որոշվել է 3 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը

Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՆԳ նախարարության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցում էին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարողը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետի պարտականությունները կատարողը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ինչպես նաև ՆԳՆ կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ

Ազգային ժողովում փետրվարի 26-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Կառավարության անդամներ: Քննարկվել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Ադրբեջանը փորձում է հնարավորինս թուլացնել Հայաստանին, խոսքը միայն տարածքներ գրավելու մասին չէ. Ալեքսանդր Իսկանդարյան. «Ա1+»

«Մինչև Լեռնային Ղարաբաղի լուծարումը Հայաստանն ու Ադրբեջանը ՌԴ-ի համար սիամական երկվորյակներ էին՝ կապված մի համակարգով։ Եվ դա գործիք էր, հիմա այդ գործիքը չկա։ Հայաստանի վրա ազդելու համար Ադրբեջանն էր պետք, Ադրբեջանի վրա ազդելու համար՝ Հայաստանը։ Դրա գործիքը Ղարաբաղն էր։ Անգամ հայկական բնակչությունը չէ, այլ տարածքը։ Դա արդեն չկա։ ՌԴ-ն ի՞նչ գործիքով իր քաղաքականությունը կվարի, պարզ

Կայացել է ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի կիրարկման մշտադիտարկող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի և դրան կից՝ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի թարմացման ու ԵՄ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակում ստանձնած հանձնառությունները և աշխատանքները համակարգող աշխատանքային խմբերի համատեղ նիստը։ Նիստին մասնակցում էին նաև Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական

Թումանյանների ընտանիքի հետաքրքիր պատմությունը ստիպում է կյանքին բոլորովին այլ հայացքով նայել

Քաջարանում բնակվող խուլ ու համր զույգը երկար տարիներ է` ապրում ու աշխատում է առանց մեծ խոչընդոտների: Երիտասարդ ամուսինների երեխաները լսողական որևէ խնդիր չունեն, խոսում են, դպրոց հաճախում, սպորտում հաջողություններ գրանցում, իսկ ծնողների հետ` շփվում ժեստերով: Թումանյանների ընտանիքի հետաքրքիր պատմությունը ստիպում է կյանքին բոլորովին այլ հայացքով նայել:    

Ինչո՞ւ է ԱԺ գյումրեցի նախկին պատգամավորը դուրս եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Aravot.am-ը ԱԺ նախկին պատգամավոր, Գյումրու համայնքապետի նախկին գլխավոր խորհրդական Կարապետ Մխչյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին․ որպես ավագանու անդամի թեկնածու ընդգրկվե՞լ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ երեկ Նիկոլ Փաշինյանին ներկայացրած ցուցակում։ «Ցուցակում չկամ, տևական ժամանակ է՝ շուրջ 1 տարի կամ գուցե մի քիչ ավել, դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս պահին

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Ակբա բանկը ս.թ. փետրվարի 26-ից մեկնարկում է Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով սահմանափակ՝ 500 հատ քանակով Visa Signature Limited Edition քարտերի նախավաճառքը։ Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով  և կտևի մինչև ս.թ. մարտի 12-ը ներառյալ։ Նախապես հայտ ուղարկած հաճախորդների հետ կապ կհաստատեն բանկի մասնագետները՝ քարտի պայմանները ներկայացնելու համար։ Քարտերը կտրամադրվեն մարտի 13-ից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031