Օրվա լրահոսը

Աշխարհի կայծակնային շախմատի տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը

Նյու Յորքում ավարտին մոտեցավ աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը: Տղամարդկանց առաջնությունում չեմպիոններ դարձան Մագնուս Կարլսենը և Յան Նեպոմնյաշչին, իսկ կանանց առաջնությունում՝ Ցզյու Վենցզյունը: Տղամարդկանց առաջնությունում մրցանակակիրների շարքում է նաև հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, որը 13 հնարավորից վաստակեց 9 միավոր և կիսեց 11-13-րդ հորիզոնականները: Հայ շախմատիստների արդյունքները՝ Հայկ Մարտիրոսյան՝ 9 միավոր Տիգրան Պետրոսյան՝ 7 միավոր Կարեն Գրիգորյան՝

2025թ. հունվար ամսվա եղանակի կանխատեսումը

Հունվար ամսվա եղանակի կանխատեսումը 2025թ. Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Իրանին՝ պահանջելով «վերջ տալ սադրանքներին»

«Ազատություն». Բաքուն բողոքի նոտա է հղել Թեհրանին՝ պահանջելով «վերջ տալ սադրանքներին», այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։ Գերատեսչության մամլո ծառայության փոխանցմամբ՝ այսօր ԱԳՆ է կանչվել Ադրբեջանում Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյիդ Ջաֆար Աղայի Մարիանը, որին խիստ բողոք է ներկայացվել անցած օրերին Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Հասան Ամելիի կողմից Ադրբեջանի և Իլհամ Ալիևի

22-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է կայանված «Tesla»-ին, ապա ծառին, որն էլ տապալվել է՝ վնասելով ևս 2 մեքենա. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 1-ին, ժամը 07։30-ի սահմաններում Ամիրյան 18 շենքի դիմաց Երևանի բնակիչ 22-ամյա Սամվել Գասպարյանն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Tesla» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև ծառին, որն էլ տապալվել է և վնասել «BMW» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Գ․ Շամշյանի տեղեկություններով «Toyota Camry»-ի վարորդը

Զելենսկի. Թրամփը ցանկանում և կարող է խաղաղություն բերել Ուկրաինային

Իսկապես արդար աշխարհը չի կարող գոյանալ «սկսենք մաքուր թերթից» սկզբունքով

ԵՄ-ն աջակցում է Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանն ու ժողովրդավարությանը: Այն Հայաստանի և նրա ժողովրդի նվիրյալ գործընկերն է. դեսպան Մարագոս

Մենք օգնում ենք Հայաստանին հաղթահարել Լեռնային Ղարաբաղի հայերի սոցիալ-տնտեսական խնդիրները։ 2023թ.-ի սեպտեմբեր ամսից ի վեր ԵՄ-ն մոբիլիզացրել է ավելի քան 70 մլն եվրո (մոտ 30 միլիարդ ՀՀ դրամ)՝ հայ փախստականների կարիքները հոգալու նպատակով։

«Վստահաբար ասում եմ. աշխարհի բոլոր քննիչները փորեն, քանդեն, ինչ էլ անեն, չեն գտնելու Ռուբեն Հայրապետյանի կողմից յուրացված մի դրամ ֆուտբոլի ֆեդերացիայում». Արթուր Վանեցյան

Ավելին ասեմ. եթե փորձաքննություններ նշանակեն, թե շինարարության վրա Ռուբեն Հայրապետյանը ինչքան փող է ծախսել եւ բյուջեով ինչքան փող է նախատեսված եղել, կտեսնեն, որ ահռելի գումարներ Ռուբեն Հայրապետյանը ծախսել է իր գրպանից՝ Հայաստանի Հանրապետությունում ֆուտբոլային ինֆրաստրուկտուրա կառուցելու համար: Ի դեպ, այդ քրեական գործով ես հարցաքննվել եմ որպես վկա եւ որպես վկա ցուցմունք եմ տվել, մանրամասն նշել ու հորդորել եմ քննչական մարմնին, որ նշանակեն փորձաքննություն, որովհետեւ կտեսնեն՝ այս մարդը ոչ թե յուրացրել է, այլ հակառակը, իր գրպանից մի բան էլ ծախսել է», – ասել է պարոն Վանեցյանը, որը ֆեդերացիան գլխավորել է Հայրապետյանից անմիջապես հետո:

Դանակահարություն Լոռու մարզում. վիրավորներից մեկը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է. shamshyan.com

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնում են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։

Սպասվում է առանց տեղումների եղանակ. կանխատեսում

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հույս ունեմ, որ այս տարի մենք ականատես կլինենք մեր հայ գերիների ազատմանը. Հենրիխ Մխիթարյանի ամանորյա ուղերձը

Մաղթում եմ մեզ համերաշխություն և միասնություն, քրտնաջան աշխատանք և ստեղծարարություն: Թող մեր ազգային հերոսների հոգիները պաշտպանեն մեր սուրբ հողերը:

Թբիլիսիում ցուցարարները տոնական սեղաններ են տեղադրել քաղաքի կենտրոնում

Ցուցարարները Թբիլիսիում Ամանորը դիմավորել են միասին:

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 3 ավտոմեքենա և 5 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Դեկտեմբերի 31-ին ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

«Միշտ պետք է հաշվի առնել Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունն ու էությունը». Իլհամ Ալիեւի ամանորյա ուղերձից

Ուստի, իմ պարտքն եմ համարում ևս մեկ անգամ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը, որ խուսափեն այս վտանգավոր ճանապարհից», – ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ «Հայաստանն ի վիճակի չէ մեզ հետ մրցել ո՛չ ռազմական, ո՛չ որևէ այլ ոլորտում»։

2025 թվականին անել հնարավորն ու անհնարը քո ու մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար. Մեսրոպ Առաքելյան

Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով, որի համար չես խնայել ու չես խնայելու ոչինչ։

Ռուսական բնական գազի մատակարարումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարով այսօր դադարեցվում է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի վերջին հայտարարել էր, որ թույլ չի տա Ռուսաստանին օգուտ քաղել Ուկրաինայի տարածքով գազի տարանցումից՝ բացառելով նաև այդ գազը ադրբեջանականի անվան տակ Եվրոպա առաքելու առաջարկվող սխեմաները։

«Այս աշխարհիս յոյսը նաեւ եղբայրութեան մէջ է». Ֆրանչիսկոս Պապի 2024-ը եզրափակած արարողութեան քարոզը

«Ասիկա ժամն է շնորհակալութեան եւ ուրախութիւնն ունինք զայն ապրելու տօնելով Աստուածամայրը, Ան որ իր սրտին մէջ կը պահպանէ Յիսուսին խորհուրդը ու այս խորհուրդի լոյսին ներքոյ մեզի կը սորվեցնէ կարդալ ժամանակներուն նշանները» այս խօսքերով է, որ Ֆրանչիսկոս Պապ սկսաւ 31 դեկտեմբեր 2024 -ին Վատիկանի Սուրբ Պետրոս Մայր տաճարին մէջ գլխաւորած ամավերջի ժամասացութիւնը եւ «Te Deum»ի գոհաբանական

Նարեկ եպս. Պէրպէրեան. Կոչ կ’ուղղեմ, որ այս տարի մեր արմատները աւելի խորացնենք հաւատքի եւ առաքինութեան մէջ, պահենք եւ փոխանցենք մեր ժառանգութիւնը յաջորդ սերունդներուն.

Թող 2025 թուականը ըլլայ խաղաղութեան, սիրոյ եւ միութեան տարի։ Թող Աստուծոյ օրհնութիւնն ուղեկցի մեզ ամէն քայլափոխի, եւ մենք՝ իբրեւ մէկ ժողովուրդ, գտնենք ներողամտութեան, յուսադրութեան եւ վերականգնման ուժ։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում

Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն

Ամանորի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանին տեղի ունեցավ նռնօրհնեքի արարողություն։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան. Այլընտրանք չկա, քան հոգևոր Հայաստանի հաղթանակը այս «նոր Հայաստանի» վրա

Ընդհանրապես իմ կյանքում այսօր ես գտնվել եմ խրամատներում, զինվորական մեր զորանոցներում, մեր զինվորների, սպաների հետ նշելով այս ժամանակահատվածը։ Այսօր գտնվում ենք Եռաբլուրի այս զինվորական պանթեոնում, մեր հերոսների ներկայությամբ, իրենց հետ միևնույն ժամանակ և գլուխներս կախ, և պատիվներս գողացված, և ուրախությունը գողացված, բայց այդուհանդերձ այսօր այս վայրում, այս սրբազան վայրում մենք ներշնչումի և ուխտի համար ենք գտնվում։

Առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է․ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, 2024 թվականն ահա պատմություն է այլեւս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձեւավորվեց եւ այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետեւ այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել

Առկա մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրել հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ամենքիդ ի հայրենիս և ի սփյուռս։ Դիմավորում ենք փրկչական 2025 թվականը։ Մեր կյանքում առկա չփարատված մտահոգություններով ու հոգսերով հանդերձ՝ Նոր տարի մուտք ենք գործում լավատեսությամբ և բարի սպասումներով։ Ամանորի հուսառատ ապրումները ընտանեկան մեր հարկերում են, եկեղեցիներում ու ծառայության վայրերում, ամենուր, որտեղ

Շնորհավոր Նոր Տարի ու Սուրբ Ծնունդ

Սիրելի՛ ընթերցողներ, Շնորհավորում ենք գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Թող այս տարին բերի առողջություն, հաջողություն, սեր ու համերաշխություն։ Ամանորը հիանալի առիթ է կանգ առնելու ու հայացք ձգելու անցածին: Թող 2025 թվականը լինի  դրական լուրերի տարի,  բերի խաղաղություն, կայունություն և համերաշխություն։ Ինչպես միշտ, մենք այստեղ ենք՝  ճշմարտությունը ձեզ հասցնելու և իրազեկելու համար։ Շնորհավոր Նոր Տարի

ՀՀ ԱԺ նախագահ. «Այժմ շատ մոտ ենք երկարատեւ խաղաղության հաստատմանը»

2024 թվականի կարեւոր ձեռքբերումներից էին նաեւ ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման երկխոսության գործընթացի մեկնարկը եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի եւ մի շարք այլ երկրների հետ: Այս եւ էլի շատ կարեւոր քայլերի հիմնական ու կարեւորագույն նպատակն է Հայաստանի անվտանգության եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատումը։

Մենք պետք է գործենք ելնելով իրական Հայաստանի հնարավորություններից, գնահատելով մեր ռեսուրսները և ճիշտ ուղղորդելով մեր ջանքերը. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, Սիրելի՛ հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, 2025 թվականի նորամուտին՝ ցանկանում եմ ջերմ ողջույններս և բարեմաղթանքներս հղել ձեզ: Ամանորը յուրահատուկ պահ է և լավ առիթ վերլուծելու անցած տարին և նոր ծրագրերով, գաղափարներով և նպատակներով առաջ նայելու համար: Մեր պատմության այս բեկումնային փուլում, երբ բազմաթիվ են ներքին

Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ

Զինվորի անակնկալ արձակուրդը՝ տոներին ընդառաջ։ ՀՀ պաշտպանության նախարարություն

Անհրաժեշտ է նորորգել մեր հույսն ու հավատն առ գալիքը՝ հանուն զորացման և ինքնավերագտնումի. Արցախի թեմի առաջնորդ

Արցախի թեմի առաջնորդի 2025թ.-ի Ամանորյա և Սուրբ Ծննդյան մաղթանքը Սիրեցյա՛լ հավատավոր զավակներ, ահա կյանքի ևս մի շրջափուլ իր օրինաչափ ավարտին է մոտենում՝ լի տարաբնույթ իրադարձություններով ու մարտահրավերներով։ Հիրավի, Ամանորի տոնակատարումը զրկված կլիներ իր պայծառությունից և կդառնար լոկ օրացույցի փոփոխություն, եթե մեկտեղված չլիներ Սուրբ Ծննդի սրբազան խորհրդի հետ։ Միածին Աստվածորդու ծնունդն է, որ խավարի մեջ լույս

Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին

«Ազատություն». Ֆրանսիան հրթիռային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին։ «Իսլամական պետություն»-ը շատ երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Գործողության մասին այսօր հայտարարել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ նշելով, որ հարվածներն իրականացվել են կիրակի օրը Ֆրանսիական ավիահարվածներին նախորդել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նմանատիպ գործողությունը։ Այդ գրոհի ժամանակ, ըստ Վաշինգտոնի, սպանվել են «Իսլամական պետության» հետ կապված

Կասկադյորական ավտովթար Երևանում․ «BMW»-ն բախվել է հեղուկ գազի գովազդային վահանակին, ապա լիցքավորման սարքին և կողաշրջվել․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Յուրիկ Բաբայանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Մելքումով փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հեղուկ գազի լիցքավորման կայանի մոտ եղած բազալտե եզրաքարին, ապա գովազդային սյանը, առաջ ընթացել բախվել հեղուկ գազի լիցքավորման սարքին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031