Օրվա լրահոսը
«Արդարադատության հերթական բռնաբարումը»
«Տիգրան Առաքելյանի եւ մյուս երիտասարդների դատավճիռը զուտ քաղաքական է, եւ, ըստ էության, իշխանությունների կողմից արդարադատության հերթական բռնաբարում է եւ բիրտ ուժի ցուցադրում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով օրերս ՀԱԿ-ի երիտասարդների նկատմամբ կայացված դատավճռին՝ ասաց 1991-95թթ, 1995-99թթ. ԱԺ պատգամավոր, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Կարդացեք
«Կոնսենսուս՝ հանած օլիգարխիա»
Դավիթ Շահնազարյանը քաղաքական ուժերին առաջարկում է որդեգրել այս կարգախոսը եւ պնդում է, որ ՀԱԿ-ից հնչած գնահատականներից վիրավորված չէ: – Սեպտեմբերի 9-ին կայանալիք Գյումրիի քաղաքապետի ընտրություններում իշխող քաղաքական ուժը պատրաստվում է առաջադրել կամ սատարել իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» թեկնածուին. ըստ Ձեզ՝ ինչի՞ մասին է դա խոսում: – Շատ պարզ, նույնիսկ պարզունակ իրավիճակ է. ՀՀԿ-ն ու
Ընտրությունը Վանո Սիրադեղյանինն է
ՀՀառաջին ՄԻՊ, ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանի բնութագրմամբ՝ Վանո Սիրադեղյանի հետապնդման դեպքում առկա է քաղաքական բաղադրիչը, ինչը ավելին է, քան քաղաքական բանտարկյալը: Ներկայացնում ենք Վանո Սիրադեղյանի վերադարձի իրավական, քաղաքական եւ բարոյական հիմնավորումների շուրջ «Ելք» հասարակական նախաձեռնության հեղինակ, լրագրող Վարդուհի Սիմոնյանի եւ Լարիսա Ալավերդյանի «Դեմ առ դեմ» բանավեճը: «Առավոտ»– Վանո Սիրադեղյանն իր վերադարձը պայմանավորում էր իրադրության փոփոխությամբ:
«Լավ Ստալինի» առասպելը
Մոտ երկու ամիս առաջ պատիվ ունեցա ծանոթանալու ռուս նշանավոր գրող Վիկտոր Երոֆեեւի հետ: Խոսք էր գնում մշակութային փոխազդեցությունների մասին, եւ գրողն ասաց, թե հպարտ է, որ իր վեպը՝ «Լավ Ստալինը», թարգմանվել է հայերեն: Բնական է, որ այդ հաճելի փաստը դրդեց ինձ տվյալ գիրքը կարդալ: Համակարգչային մեկ էջի սահմաններում հնարավոր չէ վեպը վերաշարադրել՝ քաղաքականություն չէ, որտեղ
Զինվորականի տունը վաճառած ԲՀԿ-ական քաղաքապետը փախա՞ծ է
Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը, որը մեղադրվում է Լեռնային Ղարաբաղում պայմանագրային զինծառայողի բնակարանը վաճառելու համար, դրժեց խոստումը և, ինչպես խոստացել էր, արդեն քանի օր է` պարզաբանումներ չի ներկայացրել: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի 1-ին հանրակացարանի բնակիչ Հերմինե Պետունցը, որը իր զինծառայող ամուսնու հետ այժմ ժամանակավոր բնակվում է Լեռնային Ղարաբաղում, «Առավոտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր,
ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն անհանգստացած է մարտի 1-ի, «դեդովշչինայի», բռնությունների առիթով
Հուլիսի 16-17-ը Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն իր 105-րդ նստաշրջանի ընթացքում քննարկեց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին ՄԱԿ-ի միջազգային փաթեթի իրականացման վերաբերյալ Հայաստանի երկրորդ եւ երրորդ պարբերական զեկույցները: Կոմիտեի կողմից արված եզրակացություների եւ առաջարկների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» (PINK Armenia) հ/կ ծրագրի համակարգող Մարինե Մարգարյանը, «Կանանց ռեսուրսային
Սեւանա լիճ են թափվում հարակից գյուղերի կոյուղաջրերը.
Հուլիսի 5-8-ը Գերմանիայում կայացել է Natur Vision միջազգային բնապահպանական կինոփառատոնը: «Մանուկների կողմից ստեղծված ֆիլմ» անվանակարգում առաջին մրցանակը ստեցել է հայկական «SOS Սեւան» ֆիլմը: Այսօր «Պրես մաստեր» ակումբում հյուրընկալվել էին ֆիլմի ստեղծագործական անդամները: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ծրագրերի ղեկավար` Բարբարա Զիբերթը ասում է, որ գերմանական ֆիլմերի փառատոնը հիմնականում կենտրոնացած է բնապահպանական ֆիլմերի
Փեթակների գողը հայտնաբերվել է
Ապրիլի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արգավանդ գյուղի մի հողամասից 5 մեղվափեթակ են գողացել՝ պատճառելով 250.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, հանցագործությունը կատարելու կասկածանքով, իր տնից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արմեն Վ.-ն, որը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Գողոնն առգրավված է: Արմեն Վ.-ն ձերբակալված է: ԱԻՆ
«Քաղաքը մերն է» շարժումը կառաջարկի բարոյական, մաքուր, կաշառք չուտող ավագանու թեկնածուների ցուցակ
Գյումրիում «Քաղաքը մերն է» շարժումը նախապատրաստվում է ՏԻՄ ընտրություններին ներկայացնել ավագանու թեկնածուների մի ցուցակ, որտեղ ընդգրկված մարդիկ առավել ընդունված կլինեն գյումրեցիների կողմից: Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում շարժման նախաձեռնող անդամ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ այսօր 12-րդ ժողովն են անելու, որտեղ հաստատելու են իրենց թեկնածուի վարքականոնը, թե նա ինչ կարող է անել եւ ինչ իրավունք չունի
Խուզարկությամբ հայտնաբերվել է նաև թուր ու նետուաղեղ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Երևանի Մարգարյան փողոցի 20 շենքի թիվ 35 բնակարանում. տանտերը՝ 1973 թ. ծնված Արման Ու.-ն, ներկայացրել է «BLOW» գազային ատրճանակ` փամփշտակալով` լիցքավորված 6 փամփուշտով, «ՏՕԶ-78» որսորդական հրացան` 4 փամփշտակալով` լիցքավորված 30 փամփուշտով, «ՍԱՅԳԱ-ՄԿ» որսորդական հրացան` փամփշտակալով` լիցքավորված 20 փամփուշտով, աղեղ` 2 նետով, գազային ատրճանակի
Ինքնասպանության փորձը կանխվել է
ԱԻՆ տեղեկացմամբ՝ այսօր ժամը 11.13-ին Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձել է ինքնասպան լինել: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանները անձը չպարզված քաղաքացուն հեռացրել են վտանգավոր գոտուց:
Սոնա Վանը՝ Վանո Սիրադեղյանի մասին. «Ես անձամբ հավատում եմ մարդու վերափոխման հնարավորությանը, նրա արժանապատիվ վերադարձին»
Հատված ամերիկաբնակ բանաստեղծ, բժիշկ, հոգեբան Սոնա Վանի հարցազրույցից: – Վերջին շրջանում Վանո Սիրաղեղյանին վերադարձնելու ուղղությամբ է քարոզարշավ տարվում։ Իրականությունը վերափոխելու հուսահատ փո՞րձ է սա, քաղաքական նոր շոո՞ւ, թե՞ լավ կշռադատված պահանջ։ – Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են։ Քաղաքական շախմատն իմ հեռավորությունից ու իմ չիմացությամբ (եւ ոչ միայն իմ) քննարկողի կարծիքն այս դեպքում շատ բան չի
Ինչպես են վճարել խոշոր հարկատուները
Հարկային պետական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը Այն շարունակում է գլխավորել «ՀայՌուսգազարդը», որը նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել է վճարները։ Չնայած նրան, որ երկրորդ եռամսյակում առաջինից կրկնակի պակաս հարկային պարտավորություն է կատարել։ Ընդհանուր առմամբ այս ընկերությունն առաջին կիսամյակում պետական բյուջե է փոխանցել 18,2 մլրդ դրամ, ինչը 5,5 միլիարդով ավել է
Փաստաբանները պահանջում են անհապաղ տրամադրել «Հարսնաքարի» գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը
Հայտարարություն 27.07.2012թ. ոստիկանությունն իր պաշտոնական կայքում (www.police.am) տարածել էր հաղորդագրություն’ «Անհրաժեշտ պարզաբանում» վերտառությամբ: Ամենևին նպատակ չունենալով ներքաշվել որևէ վիճաբանության մեջ, սակայն, միաժամանակ, գիտակցելով իրավունքի’ քաղաքակիրթ ազգերի կողմից ճանաչված համընընդհանուր սկզբունքների կարևորությունը’ ամրագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին հռչակագրով, Սահմանադրությամբ և քրեական դատավարության օրենսգրքով, ելնելով հանրային գերակա շահի հրամայականից, պարտադրված ենք բացահայտել վերջերս շրջանառվող
Կարեն Չիլինգարյան. «Նույնիսկ մեկ դեպքն արդեն իրավախախտում է»
«Տնտեսական ապրանքների կողքին սննդամթերք վաճառելը ընդհանրապես արգելվում է»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հարցին ի պատասխան նշեց «Սպառողի իրավունքների պաշտպանություն» ՀԿ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը: «Նախկինում հաճախ էին հանդիպում նման դեպքեր, երբ հացաբուլկեղենի կամ մեկ այլ սննդամթերքի կողքին վաճառում էին պլաստմասե տարաներ կամ քիմիական բաղադրություն ունեցող ապրանքներ ( լվացքի պարագաներ): Այսօր թեև նվազել են այդպիսի դեպքերը, բայց
Ուղիղ միացում. Տիգրան Քոչարյանը եւ Սուրեն Սուրենյանցը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 26-րդ թողարկումը: Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանը եւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Քննարկման թեման` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների դատավճիռը ներքաղաքական զարգացումների համատեքստում: Watch live streaming video from aravot at livestream.com
«Հայաստանում ով իշխանության մեջ է, փորձում են սրիկայի դիմակ հագցնել, իսկ հետո այդ նույն սրիկայի դիմակ ստեղծողները, երբ արդեն իշխանության մեջ չեն, հանդես են գալիս սրբերի տեսքով»
Հատվածներ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից: – Նախագահական ընտրություններից հետո քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ կլինեն։ – Նախագահական ընտրությունները քաղաքական դաշտի համար կուլմինացիոն պահ են։ Քաղաքական ուժերն իրենց գործունեության ձեւաչափերը փոխում են։ Այն թիմը, որը նախագահ կունենա, ամբողջ ծանրաբեռնվածությունը կստանձնի։ Ներքաղաքական դաշտն այսօր փոխադարձ հայհոյանքների մթնոլորտում է… – Ինչպես միշտ է եղել։ – Տարբերություն
Հալեպի հայերն ընկճված են
«Թե ինչպես կհանգուցալուծվեն Հալեպի իրադարձությունները, կկանխորոշի այս ճգնաժամը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց արաբագետ Սուրեն Մանուկյանը: Նա փաստեց, որ Հալեպի թաղամասերում տեղի են ունենում արյունալի և բավականին աղմկալի իրադարձություններ: Այնուհետև նկատեց, որ Սիրիայում մեկուկես տարի է ռազմական իրադարձություններ են տեղի ունենում, սակայն Հալեպը հասցրել էր ապահով և անվտանգ լինել: Բայց այժմ իրավիճակը փոխվել է,
Հայ կինոյի զարգացման հույսը՝ «Հայ արտ սինեմա» հիմնադրամում
ՀՀ կառավարության օգոստոսի 2-ի նիստում ընդունվելիք որոշմամբ կստեղծվի «Հայ արտ սինեմա» հիմնադրամ, որի հիմնադիրներն են լինելու ռեժիսորներ, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը (Հայաստան), Ռոման Բալայանը (Ուկրաինա) և Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Մշակույթի, Կրթության և գիտության նախարարությունների: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից ներկայացվելիք որոշման նախագծով նախատեսվում է «Հայ արտ սինեմա» հիմնադրամի գործադիր տնօրենի
Փանք խմբի աղջիկներին սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում
Երկուշաբթի օրը Մոսկվայի Խամովնիկի շրջանի դատարանում վերսկսվել է Pussy Riot փանք խմբի գործով դատավարությունը։ Նադեժդա Տոլոկոննիկովային, Մարիա Ալյոխինային եւ Եկատերինա Սամուցեւիչին դատում են Ռուսաստանի մայրաքաղաքի Քրիստոս Ամենափրկիչ տաճարում կատարած «փանք աղոթքի» համար։ Աղջիկներին կարող են դատապարտել մինչեւ 7 տարվա ազատազրկման. համենայն դեպս, նման մտավախություն են հայտնել նրանց փաստաբանները։ Pussy Riot-ի անդամները արդեն 5 ամիս է,
Պատգամավորները թաքցնում են իրենց անցյալը
Հատկապես երիտասարդ պատգամավորներն այսօր ամեն գնով փորձում են մոռացության տալ իրենց անցյալն ու գաղտնի պահել կենսագրության որոշ էջեր։ Բանն այն է, որ նրանցից շատերը ժամանակին եղել են թունդ ընդդիմադիր։ Ընդ որում ոչ թե շարքային ընդդիմություն, այլ ընդդիմադիր կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ կամ վարչության անդամ։ Միայն թե ԱԺ պաշտոնական կայքում իրենց կենսագրության մեջ «մոռացել» են այդ
ՀՀԿ պատգամավոր. Վարդան Ղուկասյանի հետ կապված գործընթացը պետական էլիտայի ապաքրեականացման, մաքրման համատեքստում է
Հատված ՍԻՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հարցազրույցից: – Գյումրիի ՏԻՄ ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի մասին ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ ՀՀԿ-ն հրաժարվեց «իր» քաղաքապետից եւ որոշեց պաշտպանել ԲՀԿ-ի թեկնածուին։ -Մեր երկրի նախագահը հետեւողականորեն իրագործում է պետական էլիտայի ապաքրեականացման, մաքրման գործընթաց։ Մարդիկ, որոնք այս կամ այն կերպ առնչվել են կրիմինալին, ունեն կրիմինալ մտածելակերպ, առաջնորդվում են
Արմեն Ալավերդյան. «Գագիկ Խաչատրյանի անունով գրանցված որեւէ բիզնես գիտե՞ք»
Հատված ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանի հարցազրույցից: – ՊԵԿ–ի նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովը նույն մոտեցումնե՞րը կցուցաբերի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ նրան պատկանող կազմակերպություններում վերահսկողության գործառույթ իրականացնելիս։ Հաշվի կառնվի՞ այն հանգամանքը, որ նա, պետական պաշտոնյա լինելով հանդերձ, զբաղվում է գործարարությամբ։ – Ի՞նչ եք ուզում դրանով ասել։ Ասեմ, որ հարկային տեսուչները գործ են ունենում փաստաթղթերի հետ եւ չեն
«Առ այսօր ՀՀԿ-ն ոչ մի համայնքի դեպքում ոչ հանրապետական թեկնածուներից որեւէ մեկին պաշտպանելու վերջնական որոշում չի կայացրել»
ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ (ՀՅԴ) -Դաշնակցությունը փորձելու է առավելագույնս ակտիվ մասնակցություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը երկրի բոլոր համայնքներում: Բնականաբար, նախեւառաջ հաշվի ենք առնելու մեր հնարավորություններն ու կարելիությունները, ունեցած ռեսուրսները: Նաեւ հանգամանորեն գնահատելու ենք մեր բոլոր հնարավոր մրցակիցների հնարավորությունները եւ շանսերը: Առաջադրումների հետ առնչվող որեւէ կաշկանդում չունենք: Յուրաքանչյուր կոնկրետ համայնքում առանձնակի քննարկումների արդյունքում, նաեւ հաշվի առնելով Դաշնակցության տեղական
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»
Ջրի բերածը ջուրը չի տանում: Մենք ոչ խելոք ենք, ոչ էլ՝ հիմար: Մենք հավատացինք ՀՀՇ-ին Ու ջերմուկով ենք ապրում հիմա:
Նման դատավճռի կայացմամբ իշխանությունները ՀԱԿ-ին միտումնավոր կրկին մղեցին դեպի փողոցային պայքար
ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ նման խիստ դատավճիռն, ըստ էության, անսպասելի էր։ Բնականաբար, ոչ ոք չէր ակնկալում, որ մոտ մեկ տարի ձգված բազմաթիվ անհեթեթ դրվագներով լի դատավարությունից հետո ՀԱԿ երիտասարդներին կարդարացնեին։ Բայց եւ՝ վեց տարվա ազատազրկումը նույնպես անակնկալ էր։ Սակայն քանի որ Հայաստանում նման հարցերը վճռվում են բացառապես Բաղրամյան 26-ում եւ բացառապես ներքաղաքական գործընթացների կառավարման համատեքստում,
Պետդեպարտամենտը հրապարակեց կրոնական ազատության մասին 2011-ի զեկույցը
ԱՄՆ-ում հրապարակվել է կրոնական ազատության մասին 2011 թվականի տարեկան զեկույցը։ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի տվյալներով` կրոնական հողի վրա անհանդուրժողականությունը անցած տարի մնացել է աշխարհում կարեւորագույն խնդիրներից մեկը։ Զեկույցում հատուկ նշվում են Բահրեյնի, Իրաքի եւ Ռուսաստանի իշխանությունները։ Նրանց արձագանքը այն խմբերի գործողություններին, որոնք այդ երկրներում դասակարգվում են որպես «ծայրահեղական», զեկույցի հեղինակների կարծիքով, նպաստել են հասարակական անհանդուրժողականության եւ
Հերթական խայտառակ նախագիծը մայրաքաղաքի կենտրոնո՞ւմ
20 տարվա պատմություն ունեցող, բայց այդպես էլ սեփական շենք չունեցող պետական Համազգային թատրոնը շուտով կունենա իր տանիքը։ Դրա բանավոր կարգադրությունը տվել էր դեռ նախագահ Սերժ Սարգսյանը գարնանը՝ «Արտ էքսպոյի» ժամանակ, իսկ արդեն օրեր առաջ Համազգային թատրոնի նոր շենքի կառուցման վերաբերյալ տեղի ունեցավ հանրային քննարկում, որին թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի գլխավորությամբ մասնակցում էին նաեւ Երեւանի
Մանսուր Իսաեւը հովանավորներից 30 միլիոն ռուբլի կստանա
Այսպիսի հայտարարություն արել է Չելյաբինսկի մարզի գուբերնատոր Մաքսիմ Յուրեւիչը: Ձյուդոյիստ Մանսուր Իսաեւը, որ Լոնդոնում օլիմպիական չեմպիոն է դարձել մինչեւ 73 կգ քաշային կարգում, հենց Չելյաբինսկի մարզից է: «Հովանավորները խոստացել են, որ Չելյաբինսկի մարզը ներկայացնող յուրաքանչյուր մարզիկ, ով Լոնդոնում ոսկե մեդալ կնվաճի, կստանա 30 միլիոն ռուբլուն համարժեք գումար: Կարծում եմ, որ Իսաեւն այդ գումարով կարող է
Քաղծառայողները սոցիալական փաթեթով հանգստի կարող են մեկնել միայն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանգստյան տներ
Քաղծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրելու որոշումը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից, հիմնականում այն կարծիքն էր շրջանառվում, որ ավելի լավ էր փաթեթի փոխարեն աշխատավարձը բարձրացնեին։ Անկախ «կողմ» ու «դեմ» կարծիքներից՝ փաթեթը կյանքի կոչվեց, հասցեատերերին մնում էր միայն օգտվել։ Իսկ փաթեթն արժե 132 հազար դրամ, որից 52 հազարը օգտվողը պետք է պարտադիր բուժզննման համար օգտագործի, իսկ մնացած 80 հազարը


















































