Օրվա լրահոսը
Նախագահական դրժված խոստու՞մ. ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկանը կրկին հացադուլ է հայտարարել
5 անչափահաս երեխաների հայր եւ նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր նախագահականի առջեւ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իր արտաժամյա հավելավճարները ստանալու եւ ծառանախկինում եւս անդրադարձել է: «Ես հենց Սահմանադրության օրը եկել եմ նախագահականի առջեւ եւ պահանջում եմ, որ ինձ իմ աշխատած գումարը տան»,- ասում է Ալումյանը «Մեդիալաբին»: Նա նշում է, որ մեկ ամիս առաջ նախագահականում հացադուլ
«Եսլի տի նեմեց ` տի իդի վ Գերմանիյա, տակ շտո բրատեց, դավայ-դավայ դո սվիդանիյա». Վարդան Պետրոսյան
Դերասան Վարդան Պետրոսյանը երազում է ապրել այնպիսի երկրում, որտեղ Սահմանադրությունն իրագործվում է: Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունում նշվող Սահմանադրության օրվա մասին խոսելիս ասաց նա: Անդրադառնալով «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգությանը՝ ասաց, որ չնայած դեպքին ուղղակիորեն անդրադառնալ հնարավոր չէ, եւ այստեղ կան շատ բարդություններ, որոնք բացարձակապես երգիծական ժանրին չեն պատկանում, այնուամենայնիվ՝ շատ դժվար է կատակել այդ հարցի
Սահմանադրական դատարանի անդամը ԱԺ-ից հոտ է առել
Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը համաձայն չէ, որ Հայաստանի Սահմանադրությունը լավ չի գործում. «Ոչ բոլոր կետերը չեն կիրառվում: Այն կետերը, որոնք պետական ինստիտուտների լիազորություններին են վերաբերվում, շատ լավ են կիրառվում: Մեծապես չեն կիրառվում մարդու իրավունքների ոլորտին վերաբերող հոդվածները, հատկապես՝ սոցիալական, տնտեսական իրավունքները»: Այսօր, Սահմանադրության օրվա առիթով, «Հայացք» մամուլի ակումբում պարոն Թոխյանը ասաց, որ Սահմանադրությունը չի
«Չ՛ծխելուն» փոխարինելու են եկել «Շնորհակալություն Չ՛ծխելու համար» ցուցանակները
Նախկինում ավելի շատ, իսկ հիմա մի փոքր քիչ, բայց հանդիպում ենք պատերին փակցված պոստերիներին կամ ցուցանակներին որոնց վրա գրված է՝ «Չծխել»: Բոլոր քաղաքակիրթ երկրներում այդ «Չ՛ծխելը» փոխարինված է ավելի հաճելի տարբերոկով՝ «Շնորհակալություն Չծխելու համար», այդպես կարծում եմ մարդիկ ավելի շատ կհետևեն գրվածքին, հատկապես մենք՝ հայերս, որ տանել չենք կարողանում այդ «մուննաթն» ու հրամայական տոնը 🙂
Հայրիկյանի պատգամը հայորդիներին
ՀՀ Սահմանադրության 17-րդ տարեդարձի օրը Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը հայազգի բոլոր ներկայացուցիչներին պատվիրում է անգիր անել մեր հիմներգի հետեւյալ տողերը. «Ամենայն տեղ մահը մին է. Մարդ մեկ անգամ պիտ մեռնի, Բայց երանի որ յուր ազգի Ազատության կզոհվի… » եւ դրանով ապրել, եթե ուզում ենք ապագա ունենալ: Aravot.am-ի հետ զրույցում Պարույր Հայրիկյանը բոլոր հայորդիներին
Սերգեյ Գալոյան.«Ուրիշ թեմա չունեք սերիալ նկարելու համար, եկեք տամ»
Այսօր «Արմատ» ակումբում քննարկվում էր հեռուստասերիալներում դերասանների խաղը: Դերասան Տիգրան Ներսիսյանի համար շատ կարեւոր է այս հարցը, ասում է` մենք գործ ունենք պրոֆեսիոնալ դաշտի հետ, ուրեմն մարդիկ նույնպես պետք է մասնագետ լինեն. «Ես որակում եմ ցածր մակարդակ: Շատ կարեւոր է, որ պրոֆեսիոնալ կրթություն ստացած լինեն: Սակայն դա էլ չի նշանակում, որ նա դերասան է: Մենք
Անցյալ շաբաթվա 50 000-րդ միջազգային զանգը ստացած բաժանորդը կմեկնի Ռուսաստան
Երեկ հայտնի դարձավ այն երջանիկ բաժանորդը, ով ստացել էր հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի 50 000-րդ միջազգային հեռախոսազանգը: Նա Անահիտ Տերտերյանն է, ում զանգահարել էր Ռուսաստանի Տոմսկ քաղաքում բնակվող իր բարեկամուհին: Անահիտը կստանա ինքնաթիռի տոմս դեպի Ռուսաստան, որտեղից ստացել է զանգը: Orange-ը հիշեցնում է, որ առաջարկը գործում է մինչև ամառվա վերջ: Մինչև օգոստոսի 26-ը
Նաիրա Զոհրաբյան. «Պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա, որ ինքն օրենքից բարձր չէ»
«Սովորաբար տոն օրերին թերությունների կամ պրոբլեմների մասին չեն խոսում, բայց ես կարծում եմ, որ հենց այս օրերին, երբ նշում ենք Սահմանադրության օրը, մենք պետք է կրկին անդրադարձ անենք, որ, այո՛, մեր երկրի հիմնական օրենքը լավն է և ճգնաժամային իրավիճակներում իր կենսունակությունը շատ դեպքերում ցույց է տվել: Բայց մենք պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր քաղաքացի հասկանա,
Սահմանադրությունը մեր երկրի պետական, իրավական կյանքի հետնախորշում է. Գագիկ Ջհանգիրյան
Սահմանադրությունը մեր երկրում պետական, իրավական, քաղաքական կյանքի հետնախորշում է գտնվում, և, ըստ էության, ՀՀ իշխանությունները հիշում են Սահմանադրության նորմերի մասին միայն այն դեպքում, երբ դա իրենց պետք է, Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված Սահմանադրության մշակման նախկին աշխատանքային խմբի անդամ Գագիկ Ջհանգիրյանը, ով երկու տարուց ավելի մասնակցել է այդ աշխատանքներին:
Ախալքալաքցի դիմորդը ինքնատիպ հագուստով էր
Այսօր ԵՊՀ-ում ձեւավորված քննական կենտրոնում կայացավ օտար լեզուների երկրորդ լրացուցիչ փուլի միասնական քննությունը: Ֆրանսերեն հանձնելու համար հայտ էր ներկայացրել 4 դիմորդ, անգլերեն՝ 190, գերմաներեն՝ 18: Բացակայում էր 28 դիմորդ: Ախալքալաքից ժամանած այս երիտասարդը գերմաներենի քննություն էր հանձնում: Հավանաբար դիտմամբ էր ծնդավայրը նշել հագուստին, որ ծնողները մոնիտորից ավելի հեշտ կարողանան գտնել իրեն: Իսկ ԳԹԿ ներկայացուցիչներն այնքան
«Տկզարի» համար տարին հոբելյանական է
Հայաստանի հնագույն շնչական նվագարանների «Տկզար» նվագախումբը 30 տարեկան է: Հին եւ միջնադարյան Հայաստանում, հայոց կյանքում հսկայական դեր են խաղացել հայկական ժողովրդական նվագարանները, մեծապես նպաստելով հայ ժողովրդի գեղագիտական հայացքների ձեւավորման եւ զարգացման գործին եւ իրենք էլ հղկվել ու բարեփոխվել են նույն ժողովրդի գեղագիտական հայացքների զարգացմանը զուգընթաց: 1906 թ. Փարիզում կայացած միջազգային կոնգրեսում, հայ երաժշտության ինքնուրույնության եւ
Ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդին
Երեկ՝ հուլիսի 4-ին ձերբակալվել է Էրեբունու նախկին թաղապետ, ներկայում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր) քրոջ որդին՝ Արման Բադալյանը: Tert.am-ի ունեցած այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաև Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ հայտնելով հետևյալը. «Այո, ոստիկանության ծառայողները մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Սասունցի Դավթի կայարանամերձ տարածքի սրճարաններից մեկից
Տենոր Կարեն Զոհրաբյանը Գրան պրի է շահել
Այն, որ աշխարհը ճանաչում է հայկական վոկալ դպրոցը՝ այլեւս հանրահայտ իրողություն է: Ունեցել ենք նաեւ հրաշալի տենորներ՝ Շարա Տալյանից, Արսեն Ավագյանից, Ավագ Պետրոսյանից ու Վահան Միրաքյանից մինչեւ Գեղամ Գրիգորյան: Այսօր էլ օպերային թատրոնը կարծես թե տենորների պակաս չի զգում (Հովհաննես Այվազյան, Պերճ Քարազյան, Սարգիս Աղամալյան եւ այլն): Տեղացի տենորների բացակայության «մասով», սակայն, պարզվում է, որ
Նիկոլայ Ծատուրյան. «Յոժը մեծ մամեի դերում մեյմունություն է անում»
Այսօր «Հայելի» ակումբում դերասան Սերգեյ Դանիելյանը եւ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվեղստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը խոսեցին եթերի մաքրման մասին, որի համար վերջերս մտավորականների մի խումբ դիմել է ՀՀ նախագահին: Այդ առնչությամբ Սերգեյ Դանիելյանն ասաց, որ մտահղացումը լավն է, ձեւը՝ դիմել նախագահին, վատն է. «Նախագահն ի՞նչ է, բանուգործ չունի՞, պիտի նստի եթերը մաքրի: Երկրորդը պիտի ճշտենք, թե
Նկարիչները օրենք են ուզում
Ինչու Հայաստանի Հանրապետությունը չունի ստեղծագործական միությունների մասին օրենք. այսօր այդ հարցն էր քննարկվում «Հենարան» ակումբում: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ասաց, որ արդեն պետք է պայքարել: Յոթ-ութ տարի արվեստի մարդիկ խնդրում են, առաջարկում են, որ վերջապես ընդունվի համապատասխան օրենք. «Շատ երկրներում այն կա եւ օգնում է կերպարվեստին, գրականությանը… Ըստ այդ օրենքի՝ պետությունը իր վրա որոշ
Սերժանտական ոճ եւ անգրագետ ծրագիր
Նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը՝ կառավարության ծրագրի մասին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը համեմատելով կառավարության նախկին եւ ներկայիս ծրագրերը՝ առաջինը բնորոշում է որպես բարի ցանկությունների, երկրորդը՝ «ժեկի» մակարդակի ծրագիր, երբ մարդ մի կողմից՝ ուզում է փող աշխատել, մյուս կողմից՝ խուսափել պատասխանատվությունից: Պատասխանելով «Առավոտի» հարցին՝ մտավախություն չունի՞, որ իր գնահատականների վերաբերյալ ընկալումը այլ
Կազմակերպությունը դատի է տվել կուսակցությանը
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է դիմել Ինֆորմացիայի ազատության կենտրոնը: Տեղեկատվություն տրամադրելու պահանջը կենտրոնը ներկայացրել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության դեմ: «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱԺ ընտրություններին մասնակցող ԲՀԿ-ին, «Ժառանգությանը», ՀՅԴ-ին, ՀԴԿ-ին, ՀԿԿ-ին, ՀՀԿ-ին, ՄՀԿ-ին, ՕԵԿ-ին ու ՀԱԿ դաշինքին ապրիլի 25-ին նախընտրական քարոզարշավ իրականացնելու ծախսերի վերաբերյալ «Տեղեկատվություն ստանալու հարցում» էր արել:
Դավիթ Հարությունյան. «Սահմանադրությունը քաղաքական ինժեներիայի փաստաթուղթ է»
«Իմ խորին համոզմամբ, Սահմանադրությունը ենթակա է փոփոխման, սակայն` շատ լուրջ վերլուծությունից հետո, որովհետև սա այն փաստաթուղթը չէ, որ պետք է անընդհատ փոփոխել»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ միայն լուրջ վերլուծության հիման վրա և քաղաքական զարգացումների առաջնահերթություններն ուրվագծելով կարելի է համապատասխանեցնել Սահմանադրությունն
Կանադական միգրացիոն ծրագիրը 9 ամիս է՝ չի գործում
Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի 01.06.2012 թվականի «ՊՆ աշխատակիցները գերադասում են գնան Կանադան շենացնեն» հրապարակմանը, որտեղ նշել էինք, որ հիմա էլ օրինական արտագաղթի նոր ալիք է սկսվել դեպի Կանադա, եւ մեր հայրենակիցները, որոնց թվում կան պաշտպանության նախարարության նախկին աշխատակիցներ, Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ այլ միջնորդների միջոցով գնում են Կանադան շենացնելու, Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելությունից հայտնում
Գուսանագյուղում անասուններին սպանդանոց են ուղարկում
Գյուղացիների խոսքերով՝ շուտով այստեղ սով է սպասվում Գյումրիից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Անիի տարածաշրջանի Գուսանագյուղը, այսպես ասած, «բարգավաճում է». գյուղապետը՝ Վասակ Ղազարյանը, թեեւ դաշնակցական է, սակայն ԱԺ ընտրությունների ժամանակ այստեղ հաղթանակ է տարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Ավելին՝ գյուղացիները համատարած ընդգրկվում են հենց այս կուսակցության շարքերը: Գյուղի տարեցներից մեկը, որը նույնպես վերջերս դարձել
Հերթական անգամ` Մամուլի շենքի մասին
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հայտարարում է. Հերթական անգամ ստիպված ենք անդրադառնալ Մամուլի շենքին առնչվող որոշ ոչ հավաստի լուրերի, հերքել դրանք ու նաև վերահաստատել ՊԳԿ Վարչության դիրքորոշումը: Այս տարվա մայիսին լրացել է պետական սեփականություն հանդիսացող Մամուլի շենքում անհատույց և վարձակալական հիմունքներով տարածք զբաղեցնող կազմակերպությունների պայմանագրերի մեծ մասի ժամկետը. Վարչությունում քննարկվել են պայմանագրերի վերակնքման սկզբունքները,
Կհաջողվի՞ Հայաստանում իրավիճակ փոխել
«Ես մեկ սցենար կուզենայի որ լիներ՝ ընտրողի կամքով իշխանության ձեւավորում: Եթե սա դիտարկվում է որպես անհավանական սցենար, ապա կուզենայի, որ այս անհավանականը կյանքի կոչվեր: Այսօր արդեն գոյություն ունեցող քաղաքացիական հասարակության առկայությունը, տարիներով ժողովրդի մեջ կուտակված բողոքը, իշխանությունների նկատմամբ ժողովրդական աջակցության բացակայությունը, տեղական ու միջազգային կազմակերպությունների եւ եվրոպական ինստիտուտների ճնշումները գուցե այս անգամ վերջապես հնարավորություն ստեղծեն
«Հրաժարականով մեղքը քավել հնարավոր չէ»
«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հ/կ նախագահ Վարդան Հարությունյանը՝ Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատից հրաժարվելու մասին: – Միայն հրաժարականով Ռուբեն Հայրապետյանը քավե՞ց իր մեղքը: Կոչ է հնչել վաճառել ռեստորանն ու գումարը փոխանցել Վահե Ավետյանի ընտանիքին: Գուցե այդպես էլ անի՞: – Կարեւորը ֆինանսական փոխհատուցումը չէ, թեեւ դա նույնպես նշանակություն ունի եւ պետք է: Իսկ մեղքն, իհարկե, հրաժարականով քավել հնարավոր
«Կարող էին իրենց ընկերոջն ուրիշ ձեւ պաշտպանել»
ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը իր թիմակից Ռուբեն Հայրապետյանի դեմ դուրս եկած հասարակությանը նետել էր, թե՝ «էս վայնասունը, որ բարձրացված է, թե՝ եկեք գնդակահարենք Հայրապետյանին, փակենք «Հարսնաքարը», անհիմն է», նա նաեւ բարոյականության կոչ անողներին ասել էր, թե «ախմախ» բաների հետեւից են ընկնում, կոչել էր նրանց ագրեսիվ, անհանդուրժող եւ այլն: Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելու հայտարարությունը կարդալուց
«ՀՀԿ խմբակցությունում գրեթե այլեւս մականունավորներ չկան»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը դեմ է «Հարսնաքարի» ողբերգության քաղաքականացմանը՝ դա համարելով անբարոյականություն: Իսկ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը համարում է, որ հենց իշխող քաղաքական ուժի շահերից է բխում այս խնդրի քաղաքականացումն ու համարժեք գնահատականը: Մկրտիչ Մինասյան- Հանրապետական կուսակցությունը կողմնակից է, որ այս դեպքն ամենայն խստությամբ դատապարտվի, եւ օրենքը գործի ամենայն խստությամբ:
Աշխարհի ամենամեծ պաղպաղակն ու փոքրիկի կյանք փրկած շունը (Վիդեո)
Անգլիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ պաղպաղակը: Նրա երկարությունն հասնում է մոտ 4 մետրի, իսկ քաշը գրեթե 1 տոննա է: Պահանջվել է մեկ ամիս ժամանակ, որպեսզի պատրաստվի ամենամեծ պաղպաղակը: Հարկ է նշել նաեւ, որ այն պատրաստվել եւ վերջնական տեսքի է բերվել մաս-մաս: Թերեւս բոլորս էլ օգտագործել ենք հայտնի աֆորիզմը `«Լռությունը համաձայնության նշան է», սակայն քչերը գիտեն,
«Զորոյի» նշանը
ՀԱԿ խմբակցության ղեկավար եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի այս դիմանկարով լուսանկարներն արվել են Մաշտոցի պողոտայի անցումներից մեկում: Պատերին ամենուրեք դաջված Զուրաբյանի նկարները առաջին հայացքից հիշեցնում են ինչ-որ աստղի՝ «Զորոյի» հայտնի ֆիլմի «Z» եւ «L» տառերի մակագրմամբ: Սակայն հաշվի առնելով, որ Լեւոն Զուրաբյանը մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր թիվ 9 ընտրատարածքում, որն ընդգրկում է նաեւ Մաշտոցի պողոտան,
Ազատվենք օլիգարխներից
Երեկ lragir.am-ում կարդացի՝ բացառված չէ, որ Ռուբեն Հայրապետյանը «փոշմանի» եւ որոշի իր մանդատը վայր չդնել՝ տեղի տալով իր ընկերոջ՝ Սամվել Ալեքսանյանի խնդրանքներին: Դա ինձ քիչ հավանական է թվում, ավելի շուտ հնարավոր է հակառակը՝ նա համոզի իր գործընկերոջը հրաժարվել պատգամավորությունից: Եթե նման բան տեղի ունենա, դա դրական կերպով կբնութագրի երկուսին էլ: Ի դեպ, կարծում եմ, պետք
Քաղաքացու արթնացումը լուրջ կապիտալ է
Հունիսի 17-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած ողբերգական միջադեպի շուրջ բարձրացած աղմուկը, որի հետեւանքով հասարակության դժգոհությունը վերածվեց բողոքի ակցիաների եւ ի վերջո ԱԺ պատգամավորի մանդատ «արժեցավ» ռեստորանի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի համար, հիրավի աննախադեպ երեւույթ է վերջին տարիների մեր քաղաքական կյանքում։ Խնդիրն այստեղ միջադեպի զուտ իրավական կողմը չէ, որի գնահատականը կտան դատական մարմինները, այլ ամենաթողության արգահատելի երեւույթի եւ
Վիկտորիա Պենդլթոն. «Իմ հետույքն աննկատ չի մնում»
Հրապարակային հեծանվավազքի Պեկինի օլիմպիական խաղերի եւ աշխարհի 9-ակի չեմպիոնուհի, բրիտանացի Վիկտորիա Պենդլթոնը հերթական անգամ լուսանկարվել է բաց ֆոտոսեսիայում՝ GQ հանդեսին ցուցադրելով իր գերազանց մկանները: Մարզուհին խոստովանել է, որ շքեղ ու մկանուտ մարմին ունենալու մեջ զարմանալի ոչինչ չի տեսնում: «Ես մշտապես հաճախում եմ վարժասարքերի դահլիճ եւ կատարելագործում մարմինս: Կարծում եմ, այն շատերին է դուր գալիս: Ինձ


















































