Օրվա լրահոսը

Սրբություններն՝ անմխիթար վիճակում

Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի Վարագավան գյուղում է  գտնվում Նոր Վարագավանքը, որը   1237թ. կառուցել  է Հովհան ճարտարապետը `  իշխան Վասակ Բագրատունու պատվերով: Արեւմտյան Հայաստանում Վարագա վանքի ավերումից հետո  այստեղ  է տեղափոխվել  քրիստոնական սուրբ մասունքներից մեկը՝ Քրիստոսի խաչափայտի կտորը: Այժմ այն պահվում է Սուրբ Էջմիածնում: Ամեն տարի, սեպտեմբերի վերջին կիրակի օրը, այն հանդիսավորությամբ բերվում է Նոր Վարագավանք:

«Եվրո 2012»-ում լրագրողները Գինեսի գրքի ռեկորդ են սահմանել (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հովանավորներից մեկի տրամադրած անվճար գարեջրի սառնարանները մամուլի կենտրոններից մեկում լրագրողները «սրբել» են ընդամենը երեք րոպեում: Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու արժանի այս գրոհի տեսագրությունում, որն ինտերնետում տեղադրել է խառնաշփոթի ականատես դարձած «The Daily Mail»-ի աշխատակիցը, հստակ երեւում են դեպի շշերը միաժամանակ պարզվող տասնյակ ձեռքերը եւ սառնարանների առջեւ վայրկյանաբար գոյացած հերթերը: Տեսանյութի հեղինակը նշում

Ոչ Կապելոն, ոչ Գվարդիոլան եւ ոչ էլ արտասահմանցի որեւէ մեկը

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը (ՌՖՄ) այս պահին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը հանձնելու նպատակով ոչ մի մարզչի հետ չի բանակցում: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Կոմարովն՝ ի պատասխան «Եվրո 2012»-ի ավարտից հետո ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղած այն տարաբնույթ տեղեկատվությունների, իբր ՌՖՄ-ն արդեն նոր պայմանագիր ստորագրել է ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզչի հետ եւ

Ընդդիմադիր ազատամարտիկին հասանելիք դեղորայքի վրա կալանք էին դրել

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր մահացավ ՀԱԿ ակտիվիստ, գյումրեցի ազատամարտիկ Ժորա Աթոյանը, որին մեկ տարի շարունակ դատում էին իբրև թե հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելու, զինվորական կենսաթոշակ ու բնակարան ձեռք բերելու համար: Բազմաթիվ հիվանդություններով տառապող 55-ամյա ազատամարտիկը փաստորեն չդիմացավ այս  մեղադրանքներին: Այսօր նրա մարտական ընկերները մեզ փոխանցեցին, որ քննիչը կալանք էր դրել ոչ միայն Ժորա Աթոյանի թոշակի,

Հայ նկարիչները վիրավորվել են, որ քաղաքապետարանը 3D պատկերը արտասահմանցի մասնագետին է վստահել

Մի խումբ երիտասարդ նկարիչներ վիրավորվել են, որ կինո «Մոսկվայի» դիմացի 3D պատկերը Երեւանի քաղաքապետարանը ոչ թե իրենց է պատվիրել, այլ` արտասահմանցի մասնագետին: «Մեզ բոլորիս համար էլ վիրավորական է, որ մեր հայ նկարիչերը չգիտեն, այստեղ ո՞նց իրենց ապահովեն կամ ի՞նչ գործ գտնեն, որ մնան իրենց հայրենիքում, իսկ երբ ինչ-որ մի աշխատանք կա, որը վճարվում է, եւ

Գուրգեն Բզնունի. «Տաշիր» պիցցայով երկրում արտադրություն չես զարգացնի, խոշոր արդյունաբերություն է պետք»

«Այսօր Հայաստանում արդյունաբերության զարգացման գաղափարն արդեն հավերժ թաղել ենք: Այսօր մենք զբաղված ենք միայն առեւտրային գործունեությամբ, այսինքն, ներկայումս չենք կարող ցույց տալ մի խոշոր բիզնեսմեն, որ մեծ արդյունաբերությամբ է զբաղված»:  Aravot.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ալմաստ»գործարանի նախկին տնօրեն Գուրգեն Բզնունին, որը նաեւ Հանրային խորհրդի անդամ է: Պարոն Բզնունու խոսքերով` չկա մի հայ մարդ, որը

Նորաձև եղունգներ

Խնամված մատները կանանց  այցեքարտերն են: Առողջ եղունգ ունենալը շատ կարևոր է, և «դնովի», արհեստական եղունգներն այլևս նորաձև չեն: Նորաձև են համարվում բնական տեսք ունեցող եղունգները, որոնք, ցանկալի է մուգ գույնի մանիկյուրով ներկված լինեն: Այս տարի  նորաձև են համարվում մուգ կարմիրը, մանուշակագույնը, սալորագույնը, շագանակագույնը, մոխրագույնն ու սևը: Այս գույները նախընտրելի  են ոչ միայն մանիկյուրի, այլև պեդիկյուրի

«Մարդիկ էստեղ մի քիչ սահմանափակ են մտածում, իսկ Բրազիլիայում ավելի ազատ են». հայկական միջավայրին ինտեգրված բրազիլացի ֆուտբոլիստը

Բրազիլացի ֆուտբոլիստ Ալեքս Էյրիկի դա Սյուվը, ով 6 տարի է, ինչ ապրում է Հայաստանում և խաղում «Միկա» ֆուտբոլային ակումբում, ասում է` ցանկություն չունի հետ վերադառնալու Բրազիլիա` մշտական բնակության: Բրազիլացի կնոջ և 3-ամյա որդու հետ ապրող Ալեքսը նշում է, որ լիարժեք ինտեգրվել է հայկական միջավայրին: Առաջին անգամ եկել է Հայաստան 2006-ին` հայտնի հայ ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի

Ամեն ինչ համբույրի մասին

1.Մարդը իր ողջ  կյանքի ընթացքից մոտ 15 օր նվիրում է համբույրին: 2. Մեկ ժամվա ընթացքում համբուրվելն ավելի օգտակար է առողջությանը, քան նույն ժամանակահատվածը անցկացնել սպորտզալում: 3. Առաջին համբույրի տեսարանը կինոմատոգաֆիայում եղել է 1886թ.-ին, Թոմաս Եդիտոնի «Համբույր» ֆիլմում ու տեւել 30 վայրկյան: 4.ԱՄՆ-ի Մինեսոտա քաղաքի մի բնակիչ`Ալֆրեդ Վոլֆմանը (Alfred Wolfman), 1990թ.-ին գրանցել է ռեկորդ` 8 ժամում

Զարուհի Փոստանջյան. «ԲՀԿ-ն ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի գրկում է, մենք որեւիցե մեկի գրկից հանելու խնդիր չունենք» (Տեսանյութ)

«Ես միանշանակ իմ կարծիքն ունեմ: Կամ լինում է այնպես, որ դու իշխանություն ես, կամ լինում է այնպես, որ դու ընդդիմություն ես: Քվեարկման խնդիր կա: Կամ դու պետք է քվեարկես ամբողջությամբ հօգուտ այդ կառավարությանը, կամ ի վնաս կամ դեմ՝ կառավարության օրինագծին: Սա տնտեսական օրինագիծ էր»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» վարչության անդամ Զարուհի Փոստանջյանն այսպես պատասխանեց

Ի՞նչ է ակնարկում Լորան Ֆաբիուսը

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախօրեին իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած  ասուլիսում  ակնարկել է, որ Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Այս մասին տեղեկացնում է  «Nouvelles d’Arménie»-ն: «Reuters»-ի փոխանցմամբ,  իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, թե  Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող

Հրաչ Մուրադյանը Հյուսիսային պողոտայում լուսամուտ էր լվանում (Ֆոտոշարք)

Եթե այսօր Հյուսիսային պողոտայում տեսել եք հաղորդավար Հրաչ Մուրադյանին (Արչի) պատուհան մաքրելիս, ապա մի զարմացեք, դուք ականատես եք եղել «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի անձնակազմի կողմից կազմակերպված ֆլեշմոբին: Մասնակիցները, մաքրելով պատուհաններ, մարդկանց կոչ էին անում ավելի լայն բացել դրանք եւ աչք չփակել այն բոլոր խնդիրների վրա, որոնք ունենք մենք: «Մեր թիմը ու նաեւ այն մարդիկ, ովքեր ինչ-որ

ՄԻԵԴ-ում մշակվում է դատարան դիմելու կարգը խստացնող բարեփոխումների նոր փաթեթ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մշակվում է  դատարան դիմելու կարգը խստացնելուն ուղղված բարեփոխումների նոր փաթեթ, որը դեռևս չի ընդունվել: Հայտնելով այս մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին՝  «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, փաստաբան Արա Ղազարյանը հերքեց  rus.azattyq.org կայքէջի տարածած տեղեկությունը, թե ՄԻԵԴ-ն արդեն խստացրել է դատարան դիմելու կարգը:  Նա  պարզաբանեց, որ միշտ էլ Եվրոդատարանում տենդենց կա բարեփոխումներ անցկացնել

«Մտավորականությանը խեղդել, դարձրել են կուռկուռի ձագ» (տեսանյութ)

Aravot.am-ը գրականագետ Դավիթ Գասպարյանից հետաքրքրվեց՝ արդյոք համամի°տ է այն կարծիքներին, թե մեզանում մտավորականությունը չունի հասարակական ակտիվ կեցվածք, մասնավորապես դա ցույց տվեց «Հարսնաքարում» տեղի ունեցած սպանությունը: Այս կապակցությամբ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը օրեր առաջ, դիմելով մտավորականությանը, նշել էր. «Ու°ր էին այն կոչումավոր, սերիալային մտավորականները»: Դավիթ Գասպարյանը հարցից վրդովվեց և ասաց. «Ես այդ պատմության մանրամասները չգիտեմ, չեմ

Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի տարածքային գրասենյակ դիմողները քիչ են

Ապրիլից Կապանում գործող ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի տարածքային գրասենյակ ընդամենը 7 դիմում-բողոք է ստացվել, ինչը բավականին քիչ է` ի տարբերություն մյուս մարզերում արձանագրված դիմումների: Գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Օկսանա Դավթյանը գտնում է, որ դիմողների սակավ լինելն ամենեւին պայմանավորված չէ  քիչ դժգոհություններ ունենալու հետ, քանի որ շատ հաճախ մարդիկ, իրենց իրավունքները ոտնահարելու դեպքում, չեն

Գյումրիում ազատամարտիկների որս է սկսվել

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով գյումրեցի ընդդիմադիր ազատամարտիկ Ժորա Աթոյանի  մահվան փաստին` նրա մարտական ընկերներից մեկը` Գևորգ Ալիխանյանն ասաց. «Այսօր Գյումրիում ու Շիրակի մարզում ազատամարտիկների որս է սկսվել: Ովքեր չեն ծառայում այս վարչախմբին` անկախ իրենց քաղաքական հայացքներից, ով որ չի մտածում էս վարչախմբի պես, ընկնում են նրանց հետևից, կեղծ քրեական գործեր սարքում ու մահվան դրդում:

«Իշխանությունը կարող է «ոչ ստանդարտ» որոշումներ կայացնել. Ըստ վերլուծաբանների` «վերեւներում» անսպասելի խուճապ է

Ըստ քաղաքական վերլուծաբանների՝ «Հարսնաքարի» հանցագործության առընչությամբ հասարակության նման ըմբոստացումն ու բողոքի ակցիաները խուճապ են ստեղծել իշխանությունների ներսում: Քաղաքական վելուծաբան Երվանդ Բոզոյանը նշում է, որ թեեւ նման միջադեպեր շատ են, սակայն սա առաջինն է, որ այսպիսի հնչեղություն ունեցավ : «Անգամ գործող նախագահը չէր սպասում նման արձագանք: Սա իհարկե մի քանի գործոնների հետ է կապված. առաջինը, որ զոհվեց բանակի սպա:

Նոր բացահայտում՝ պատվաստումներից. Հայաստան ներկրվող պատվաստանյութի որակը հարցականի տակ է դրվում

Օրերս համաշխարհային դեղերի շուկայում մի սկանդալ եղավ, որն անմիջականորեն առնչվում է նաեւ մեզ հետ: Խոսքը «ԳլաքսոՍմիթԿլայն» ընկերության մասին է, որը պետք է աննախադեպ՝ 3 մլրդ դոլարի տուգանք վճարի, որովհետեւ նրա՝ շաքարախտով հիվանդների համար արտադրած դեղը Միացյալ Նահանգների մոտ 100 հազար մարդու մոտ սրտի նոպա է առաջացրել, եղել են նաեւ մահվան դեպքեր: Բացի այդ, այս ընկերությունը

ԱՌԱՆՑ ՇԱԲԱԹԿԻՐԱԿԻ

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ Գլուխ տասնյոթերորդ ԱՌԱՆՑ ՇԱԲԱԹԿԻՐԱԿԻ Եվ Ջոնն արհամարհանքով Անանիային ասաց՝ «դու լավ կանես՝ քո տեսած բաներից խոսաս», եւ Արիկը ժպտալով Անանիային ասաց՝ «դու ձեր Սիսիանից խոսա», եւ Անանիան մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր Սիսիանից ի՞նչ խոսամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «մեր դպրոցի լուսամուտից հակառակորդի հրապարակը

Դերասանուհի. «Եթե չեն վերահսկում և կառավարում, թող մեր նախագահը բարի լինի և ինքը կառավարի»

«Եթե էներգետիկայի նախարարը էլեկտրաէներգիա բառի փոխարեն էլեկտրոէներգիա է ասում, կամ Շենգավիթի նախկին ղեկավարը շնգավիթ է ասում, կամ Մանկավարժականի նախկին ռեկտորը հասկացար բառի փոխարեն օգտագործում է հասկաց, ի°նչ պահանջես հասարակ քաղաքացիներից»,-այսօր լրագրողների հետ հադիպմանը, խոսելսվ լեզվի մաքրության և պահպանման մասին, վրդովվեց գրականագետ Դավիթ Գասպարյանը: Շարունակելով թեման նա նշեց. “ Ա-ախոս, գլխարկները դրածներ կան, որ ասում են

«Ժառանգություն». «Միասնական թեկնածուի դերում Լեւոն Տեր-Պետրոսյանին չենք տեսնում»

Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը «Փիփլմետր» ակումբում անդրադարձավ առաջիկա նախագահական ընտրությունններին: Նա հայտարարեց. «Մենք ունենք մեր թեկնածուն, դա անվերապահորեն մեր առաջնորդն է: Ես չեմ կարծում, որ մենք նախագահական ընտրություններին մեր թեկնածուով հանդես չենք գալու: Նաեւ կարծում եմ, որ այդ թեկնածուն պետք է լինի միասնական թեկնածու՝ ոչ  միայն ընդդիմություն ձեւաչափի ներքո, այլ՝ համաժողովրդական շարժման

Ընդդիմությունը պայքարում է Ռուբեն Հայրապետյանի դեմ եւ ոչ թե «Հարսնաքարերը» բացառելու

«2008 թվականի մարտիմեկյան հայտնի իրադարձություներից հետո համաժողովրդական շարժման շատ ակտիվիստներրի, այդ թվում ինձ եւ եղբորս, ձերբակալեցին: Մյուս կողմից համաժողովրդական շարժման շատ ղեկավարների, այդ թվում` Լեւոն Զուրաբյանին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին չձերբակելեցին: Այսինքն ի՞նչ… Մենք պահանջեինք, որ որպես շարժման ղեկավարների իրենց էլ ձերբակալեի՞ն»,- Aravot.am-ի հետ զրույցում «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ողբերգական իրադարձույթւոնների եւ այդ առիթով ծավալված հասարակական-քաղաքական

Փոստանջյանը պատասխանում է Յուրի Խաչատուրովին ու Դավիթ Հարությունյանին

Դավիթ Հարությունյանն ասել էր, որ կուսակցությունները «Հարսնաքարի» պատմությունից փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանն այսօր «Փիփլմեթր» ակումբում պատասխանեց պարոն Հարությունյանին. «Շատ եմ ցավում, որ ինչ-որ մեկը քաղաքական դիվիդենտների մասին է խոսում, որովհետեւ անպատժելի մթնոլորտը, որը տիրում է այսօր ՀՀ-ում, վերաբերում է յուրաքանչյուրիս»: Նա անդրադարձավ նաեւ Յուրի Խաչատուրովի դիտարկումներին. «Շատ եմ ցավում, որ

Աղբատարն ու վերելակը հին են, պատերն ու աստիճանները՝ կեղտոտ ու կրծած

Բազմաբնակարան շենքերի աղբատար խողովակներն այնքան հին ու մաշված են, որ եթե նույնիսկ աղբն էլ են ժամանակին տանում, միեւնույն է շենքը շուրջօրյա «բուրում» է աղբի հոտից: Նոր-Նորքի Մառի 12 շենքի բնակիչներն առանց շունչը պահելու չեն կարողանում շենք մտնել կամ դուրս գալ բնակարններից: Նրանց խոսքերով՝ աղբը տանում են, բայց երեք օր նրա գարշահոտը մնում է մուտքում՚: Խորհրդային

Նոր տեսահոլովակ, որն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել. Նարինե «Հայ եմ ես»

Նոր տեսահոլովակ, որը դեռ մեկ օր է, ինչ ներկայացվել է հանրությանը, բայց արդեն մեծ աղմուկ է առաջացրել: Լեհաստանում բնակվող ազգությամբ հայ երգչուհի Նարինե Զոստակը նկարահանել է տեահոլովակ, այն կոչվում է «Հայ եմ ես»: Տեսահոլովակը կարծիքների պակաս չուներ, սակայն առաջին հայացքից գերակշռում են բացասական կարծիքները՝ «Խայտառակություն, լավ չի, որ դու էլ ես հայ», «Հասկացանք հայ եք

Զարուհի Փոստանջյանը դեմ է, որ Ռուբեն Հայրապետյանին արտաքսեն հայրենիքից

«Ես կողմնակից էի, որ, այո՛, Ռուբեն Հայրապետյանը մանդատից հրաժարվեր: Գտնում եմ, որ այո, հասարակությունը պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկի, որ նմանատիպ անձինք իրապես հրաժարվեն մանդատից: Սա պետք է լինի շարունակական բնույթ կրող գործընթաց: Ռուբեն Հայրապետյանը մենակ չէ ԱԺ-ում, մարդիկ կան, ես կարող եմ նշել, որ Ռուբեն Հայրապետյանից ավելի «պայծառ» դեմքեր են, ավելի դժբախտ պատահարների մեջ

Մահացավ ընդդիմադիր այն ազատամարտիկը, որին դատում էին իբրև թե հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելու ու թոշակ ստանալու մեջ

Այսօր առավոտյան վատացել ու իր տանը մահացել է ՀԱԿ ակտիվիստ, 55-ամյա  Ժորա Աթոյանը: Հիշեցենենք, որ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել   խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու, ու այսպիսով՝ պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Մոտ մեկ տարի  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  քննում էին այն հարցը, թե արցախյան պատերազմին

Ինչո՞ւ Հայաստանում չեն նշում Համբուրվելու օրը. Այսօր աշխարհը նշում է Համբուրվելու միջազգային օրը

Համբույրը սովորաբար նշանակում է շուրթերի հպումը որևէ առարկայի կամ անձնավորության։ Համբույրը ջերմ զգացմունքեր արտահայտելու ձև է, համբուրվողները միմյանց նկատմամբ տածում են սեր, նվիրվածություն, բարեկամական զգացմունքներ. համբույրը արտահայտում է երախտիք, շնորհավորանք. համբույրով նաև ողջունում են միմյանց և հրաժեշտ տալիս։ «Չեմ սիրում, երբ այգու ամեն անկյունում «լվացվող» զույգերի եմ տեսնում: Ինձ համար ավելի հաճելի է, երբ զույգերը

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930