Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյան. «ժողովուրդ, է՞ս էիք ուզում, եթե էս էիք ուզում՝ կճաշակեք»

Այսօր ԱԺ-ում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Մեզ համար արդեն ակնհայտ է, որ այն կառավարությունը, որը մի ծրագիր արդեն ձախողել է, ինչու պիտի այս ծրագիրը չձախողի եւ հետաքրքիր է, թե ինչ դասեր է քաղել կառավարությունը»: Պարոն Ռուստամյանը հիշեց հայտնի ասացվածքը՝ մրից ելանք՝ մրջուրն ընկանք. «Հիմա մենք ծրագիրը պետք է լսենք

Գնչուների երթը Հանրապետության հրապարակում (Ֆոտոշարք)

«Երևանում վաղուց բախտագուշակ գնչուների չէինք հանդիպել»: mynews.am-ի թղթակից Սեդա Մուրադյանի ֆոտոխցիկն է ֆիքսել մի խումբ  խումբ գնչուհիների, ովքեր շրջում էին Հանրապետության հրապարակում ու առաջարկում անցորդներին` բախտ նայելու իրենց ծառայությունը:

Սարգիս Կարեյանը՝ Մաքսիմ Ոսկանյանի խցիկի մասին. Այդպիսի կաբինկայում նույնիսկ Դիոգենեսը չէր ապրում

«Սոցիալական, տնտեսական եւ քաղաքական ցավերին զուգահեռ՝ կյանքը լեցուն է հոգեւոր ցավով, ինչի մասին չի խոսվում: Այսօր ազնիվ եւ մաքուր մարդուն «հարիֆ» են անվանում, իսկ խորամանկին ու քցողին՝ խելացի: Եթե ազնիվը եւ բարին պաշտպանված չեն, ուրեմն մենք վնաս ենք հասցնում մեր ազգային որակներին»,-«Տեսակետ» ակումբում այսօր ասաց բանաստեղծ Սարգիս Կարեյանը: Խոսելով գործընկերոջ՝ բանաստեղծ Մաքսիմ Ոսկանյանից, նա վերջինիս 

Ծերապարտեզի «Ընտրյալները» պարում են իրաքցի փախստականների համար (Տեսանյութ)

Այսօր Մասիսի Դարբնիկ գյուղում «Ընտրյալներ» երգի-պարի համույթը իրաքցի փախստականների համար բավականին կրակոտ ելույթ ունեցավ: 70-80 տարեկան տարեցները կեսօրվա տապին 3-4 պար կատարեցին: Նրանք Դարբնիկ էին եկել փախստականների միջազգային օրվա առիթով: Համույթի անդամներն իրենց պարապմունքներն անցկացնում են Ավան համայքում գործող ծերապարտեզում: Նրանք «Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության շահառուներ են: Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Անաշխատունակների մի մասը 3-րդ դասարանի կրթությամբ նախարարի աթոռ է ուզում (Տեսանյութ)

Հոգեբան Սամվել Խուդոյանը արտագաղթը դիտարկել է հոգեբանական տեսանկյունից ու պարզել, որ հիմնական պատճառներից մեկը ազգային մենթալիտետի հանգամանքն է: «Կա տեսություն՝ եթե վատ է, կարելի է գնալ: Մեզնից լավ վիճակում չեն մեր հարեւաններ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը: Շատ ավելի վատ վիճակում գտնվող երկրներ կան , որտեղ արտագաղթը այսքան մեծ չէ»,- այսօր ասուլիսում ասաց պարոն Խուդոյանը: Նա

ԼՂՀ ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնում Լոս-Կաբոսում արված համատեղ հայտարարությանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ:             Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով

Ոստիկանությունը ծառայողական քննություն կանցկացնի

ԱԺ-ի մուտքի առջեւ տեղի ունեցած միջադեպի առիթով ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում՝ հիմք ընդունելով «Ա1+»-ի տեսանյութը։ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահը հարվածել էր ու տապալել այնտեղ միայնակ ակցիա անող Վարդգես Գասպարիին։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Փաստացի պատերազմական վիճակում գտնվող Տավուշում ռազմագիտության եւ ֆիզկուլտուրայի ուսուցումը՝ ոչ պատշաճ մակարդակով

Կրթության պետական տեսչությունն այս տարի կատարած ստուգումներով պարզել է, որ Տավուշի մարզի բազմաթիվ դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչները մասնագետ չեն, չունեն բարձրագույն մասնագիտական կրթություն: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը մարզխորհրդի նիստում այս առթիվ հայտարարեց, որ որոշ դպրոցներում ֆիզկուլտուրայի ուսուցիչ են աշխատում 10-15 տարվա ստաժ ունեցող, սակայն ոչ մասնագիտական կրթությամբ ուսուցիչներ: Կրթության վարչության

Ս. Ալեքսանյանը արձագանքում է շաքարի գործարանի դժգոհություններին. «Դու գիտես սաղ մեզ սիրո՞ւմ են»

Այսօր Aravot.am-ը Ախուրյանի շաքարի գործարանից ստացված դժգոհությունները փոխանցեց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, որը գործարանի սեփականատերն է: «Ախուրյանի շաքարի գործարանը հենց հիմա աշխատում է, գնացեք՝ նայեք: Ո՞վ ա բողոքում, ի՞նչ են բողոքում»: Երբ փոխանցեցինք, որ գործարանի աշխատակիցները բողոքում են, որ տարվա մեջ մի քանի ամիս են աշխատում, տարվա մեծ մասը հարկադիր պարապուրդի են մատնված՝ պարոն Ալեքսանյանը

«Սիրուն չնայեցիր` խփում էր, աչքին չէիր երևում` խփում էր» . Սկեսուր ու հարս. հավերժական պայքա՞ր, թե՞ չստացված փոխհարաբերություններ

«է~, ինչե~ր եմ քաշել կիսուրիս ձեռը, ճիշտ չնստեցիր` խփում էր, սիրուն չնայեցիր` խփում էր, աչքին երևում էիր` ուրեմն պարապ ես մնացել, էլի խփում էր, աչքին չէիր երևում` իրան մոռացել ես` խփում էր, ամբողջ օրը խփում էր, իրիկունն էլ ստեր էր պատմում, կռիվ սարքում, որ մարդուս ծեծով օրս մթնի»,- կարճ ընդհատումներով, բայց երկար պատմում է Նազիկ

«Չեմ եկել Հայաստան շոուբիզնես մտնելու համար». Եսայի Ալթունյան

  Ֆրանսահայ երգիչ,  կոմպոզիտոր  Եսայի Ալթունյանը նապատակ չունի Հայաստանում իր երգերով բիզնես անել: Այս մասին նա ասել է  Bravo.am-ի թղթակցին հարցազրույցի ժամանակ՝ խոսելով Ֆրանսիայի շոուբիզնեսի մասին. «Չգիտեմ` ինչպե՞ս է այստեղ, բայց Փարիզում պատերազմ է: Եթե ամուր մեջք չունես, կտապալեն քեզ. 100-ի 30 տոկոսը երաժշտություն է, 70-ը` բիզնես: Եթե շատ լավ երաժշտություն է, բայց բիզնես չկա, ոչինչ

Amnesty-ին Ռուսաստանի իշխանություններին մեղադրում է Հյուսիսային Կովկասում անկայունության համար

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնող Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում իրավապահ համակարգը եւ զինված գրոհայինները հավասարապես վտանգավոր են անվտանգության տեսակետից։ Այսօր կազմակերպության հրապարակած «Անարդարության շրջանը» զեկույցում ասվում է, որ իշխանությունների կողմից իրականացվող չարաշահումներից են առանց դատական գործընթացի մահապատիժների իրականացումը, մարդկանց առեւանգումը եւ նման միջադեպերը հետաքննելու ու պատժելու ցանկության բացակայությունը։ Amnesty International-ը

Դատարանի վճռի դեպքում էլ հրաժարական չի տա

Անցյալ շաբաթ ՀՀԿ գործկոմի նիստից հետո, որտեղ Սերժ Սարգսյանը ներկայացրեց կառավարության կազմը, ամենաուրախը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էր, ով ՀՀԿ-ի բակում ակտիվ շփվում էր լրագրողների հետ ու հարցազրույցներ էր տալիս: ԱԺ-ում ԿԳ նախարարից հետաքրքրվեցինք, թե ուրախության պատճառն արդյո՞ք այն էր, որ ինքը մնացել է նախարարի պաշտոնին: «Իմ ուրախությունը իմ կուսակացության մարմնի նիստից էր: Ես միշտ

Ավտոմեքենա է այրվել

Հունիսի 20-ին, ժամը 07.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս  հաղորդում է ստացվել, որ Սարալանջի փողոցում  ավտոմեքենա է այրվում: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի միջնամասում գտնվող «Արայ» գովազդային վահանակից մոտ 30 մ ներքև, ընթացքի ժամանակ հրդեհ է բռնկվել «Նիսան Քաշքայ»  ավտոմեքենայի շարժիչի հատվածում և սրահում, որը մասամբ այրվել է: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը

Երիտասարդական փառատոն՝ հասուն ամբիցիաներով

«Գիսանե» արվեստի բաց փառատոնն այս տարի կմեկնարկի նոյեմբեր ամսին: Իսկ հայտագրումն արդեն սկսվել է: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հայկ Ավագյանը, փառատոնը մասնակիցներին հնարավորություններ է տալիս ամռանն օգտագործել Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի լսարանները՝ փորձերի համար, այդ պատճառով էլ հայտագրումը վաղ է սկսվել: «Փառատոն կազմակերպելու միտքը ծագեց 2008-ին: Այդ ժամանակ դեռ

15 հաղթող եւ 3 լրագրող Դոնեցկում կմասնակցեն ֆուտբոլային խենթությանը

«Կոկա-Կոլա» ընկերությունը, որպես Եվրո 2012-ի պաշտոնական գործընկեր, տարբեր երկրներում թիվ մեկ մարզաձեւի սիրահարներին ֆուտբոլային վիթխարի ալիքին միանալու հնարավորություն է ընձեռել: Հայաստանում «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա»-ի կազմակերպած ակցիայի շրջանակներում, առաջին անգամ, հունիսի 27-ին Դոնեցկում կայանալիք Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչին ներկա լինելու իրավունք ստացել է 15 հաղթող: Երեկ ընկերությունում այդ 15 երջանիկներին հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաեւ նրանց ազգանուններով «Կոկա-Կոլայի»

Հուշարձանն ու կարկանդակի օբյեկտը՝ կողք կողքի

Երեւանի կենտրոնի բարեկարգման գործընթացը, ինչ խոսք, արձանագրում է հաճելի ձեռքբերումներ: Սակայն բացառություններն այս դեպքում էլ առկա են: Աբովյան փողոցի թիվ 29 շենքի դիմացի ծառուղին մոտ երկու տասնամյակ է, որ զավթված է «Աշոտ-Տարոն» ՍՊԸ-ին պատկանող «Տաք կաթսա» սննդի օբյեկտի կողմից: Թե՛ այդ տարածքում ապրող մեր համաքաղաքացիները, թե՛ 29 շենքում գործող Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի եւ «Ագուլիս» տիկնիկային

Հովվերգական երաժշտություն՝ արքայական հարսանիքներում

Երեւանում է Անգլիայի թագավորական ընտանիքի թագաժառանգ Չարլզի պաշտոնական կապելմայստեր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը: Դիրիժորի ղեկավարությամբ հունիսի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա համաշխարհային երաժշտական  գրականության գանձարանից Չայկովսկու, Ֆորեի, Դեբյուսիի երկերի կատարումներով: Որպես մենակատար հրավիրված է հայ հանդիսականին ծանոթ, 17 միջազգային հայտնի մրցույթների հաղթող, այդ թվում՝ Չայկովսկու, Ռուբինշտեյնի, Բուզոնիի, Կորտոյի, Կալասի անվան եւ այլն, գերմանացի

Պոլսո պատրիարքարանը նախընտրում է վերականգնել հայկական եկեղեցիները

«Վանի մեջ հիմա հայ չունինք: Սուրբ Խաչը կա, բայց թանգարան է, տարին մեկ անգամ աղոթավայր է ծառայում: Այսօր դեռ Վանի ժողովուրդը իր բնականոն կյանքին չի կարողացել վերադառնալ երկրաշարժից հետո, շատ խեղճ վիճակում են, շատ ծանր է դրությունը: Հիմա մենք ո՞նց այդ պարագային խոսենք, ասենք, թե՝ թանգարանը կառուցեք… Մինչեւ ժողովուրդին ոտքի չհանեն, խեղճ վիճակներից դուրս չբերեն,

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ասադ Ալամին՝ վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և այդ պաշտոնում նրան փոխարինող՝ տարածաշրջանային նոր տնօրեն Հենրի Քերալին: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ խոսելով բազմաթիվ ոլորտներում իրականացված ծրագրերի արդյունքների մասին: Նախագահ

Մամուլի շենքը չի վաճառվի

Պարզապես վարձերն են մի փոքր թանկացել, եւ օրինախախտներն են բացահայտվել. «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Վերջերս լուրեր էին տարածվել, որ Մամուլի շենքը, որը պետական գույք է, շուտով վաճառվելու է: Մի շարք կազմակերպություններ ուղղակի խուճապի մեջ են, քանի որ շենքի մասնավորեցման արդյունքում այդտեղ գործող լրատվամիջոցները ստիպված կլինեն լքել տարածքը կամ էլ

Աշոտյանը կոչ արեց ընդդիմությանը բարեւել ու բարի ախորժակ մաղթել

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում կոչ արեց պատգամավորներին համախմբվել ու բարեւել, օգնել իրենց՝ աշխատել իրար հետ. «Բարեւեք իրար, բարի ախորժակ մաղթեք: Իրականում բարեկիրթ մարդը կարող է երկրում առաջացնել տեսանելի փոփոխություններ, առողջ քննադատությունը կոփում է մեզ»: Արծվիկ Մինասյանը նշեց, որ դրական կետեր կան ծրագրում. «Բայց կարող էր լինել շատ ավելի լավ: Որքան էլ փորձեք համարձակ քայլեր

Նախագահների «ապտակն» Ալիեւի՞ն

Ստեփան Սաֆարյանի գնահատմամբ՝ ԼՂՀ խնդրի կարգավորման համար Հայաստանին նոր հնարավորություն է տրված: «Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը հետեւանք է նրա, որ Ալիեւն, ըստ էության, ԱՄՆ պետքարտուղարին դիմավորեց կրակոցներով: Ինչպես նաեւ, կա հակամարտությունը կառավարելի պահելու խնդիր»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահող երկրների

Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը վկայում է պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին

Վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ուժգնացումը և հաճախակիացումը, դրանց ուղեկցող քաղաքական և տեղեկատվական գործընթացների առանձնահատկությունները, ինչպես նաև այդ ամենի ֆոնի վրա Փարիզում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը և Մինսկի խմբի համանախագահող պետությունների նախագահների հայտարարությունը վկայում են պատմական ներկա փուլում Մեծ Մերձավոր Արևելքում ուրվագծվող աշխարհաքաղաքական նոր պատկերի մոտալուտ ամբողջացման մասին: Իրադարձությունների զարգացման միտումները

«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածների թիվը հասավ 7-ի

Հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու մարդու: Ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Աշոտ Ահարոնյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ 2 ձերբակալվածները նույնպես ռեստորանային համալիրի անվտանգության ծառայության աշխատակիցներ են։ Այսպիսով, ընդհանուր առմամբ ձերբակալվել են ռեստորանային համալիրի 5 անվտանգության ծառայող, 1 մենեջեր եւ 1 մատուցող։ Նշենք,

«Սա Հայաստան է եւ վերջ»

Այսօր լրանում է Ազատագրական բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի զոհվելու 20-ամյա տարելիցը: Մարդ, որն իր ճակատագիրն ամբողջությամբ եւ վերջնականապես կապել էր Արցախյան ազատամարտի հետ, մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնաց իր կոչմանը: Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չի շնորհվել, սակայն ժողովուրդը տվել է այդ կոչումը, քանզի իսկական հերոսները ամենեւին էլ դրա կարիքը չունեն: Կարդացեք նաեւ՝  «Առավոտ»

Հայ, որը զոհվելուց հետո էլ ծառայում է ազգին

Մեր ժամանակների մեծագույն հայորդի Լեոնիդ Ազգալդյանի հիշատակին Այսօր լրանում է Ազատագրական Բանակի գլխավոր հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի՝ մեզնից ֆիզիկապես բաժանման 20-ամյա տարելիցը: Իր հետ անձամբ շփված, նրան մոտիկից ճանաչելու պատիվն ունեցած ընկեր, զինվոր, քաղաքացի, բոլորիս մոտ բարեբախտաբար եւ մշտապես առկա այն զգացումը, որ «նա կա, մեզ հետ է, մեր հոգու մեջ է» միտքը կիսողների համար մնացածից

Կեղծ առանցք

Ռուսաստանի մշակույթի նորանշանակ նախարար Վլադիմիր Մեդինսկին դիմել է HTB հեռուստաընկերությանը՝ «խորհուրդ տալով» չցուցադրել Հայրենական պատերազմի ժամանակաշրջանի մասին պատմող ֆիլմը, որն, ըստ նախարարի, խեղաթյուրում է պատմական անցքերը, մասնավորապես՝ դրանում ներկայացվում է, թե ինչ էր կատարվում ստալինյան «Գուլագում» այդ պատերազմի սկզբի ամիսներին: Նախ՝ պետք է ընդունել, որ նախարարի նման քայլը վկայում է իշխանությունների գործունեության որոշակի թափանցիկության մասին.

Ավազակային հարձակում «Հայփոստ» բաժանմունքի վրա. տուժել է երկու կին

Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի «Հայփոստի» բաժանմունքի վրա հունիսի 20-ի երեկոյան ավազակային հարձակում է  տեղի ունեցել, ինչի արդյունքում կա 2 տուժող: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունիի վարչական շրջանի Մուշական թաղամասի լիազոր ներկայացուցիչ Սվետլանա Ասլանյանը: Ի դեմ տուժողներից մեկն էլ նա է: Ս. Ասլանյանի ներկայացմամբ, ժամը 15.00-ի սահմաններում  անզեն մի երիտասարդ ներխուժել է

Վթարվել է ԲՀԿ-ի բարեգործական “Պազիկ”-ը. կան տուժածներ

Քիչ առաջ, մեծ վթար է տեղի ունեցել Աբովյանի “Օջախ” ռեստորանի մոտ:  Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  Երեւան-Աբովյան երուղու ԲՀԿ-ին պատկանող բարեգործական անվճար “Պազ” տիպի ավոտոբուսի արգելակները, նախնական տեղեկություններով,  չեն ենթարկվել  եւ նա մխրճվել է “Ջիպ” մակնիշի մեքենայի մեջ: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա: Այս պահին, ոմանք, շատ արագ ավոտբուսի վարյից փորձում են մաքրել “Անվճար բարեգործական երթուղի. ԲՀԿ”

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930