Օրվա լրահոսը
Վաղը պատանի հնագետների պեղումների գործաշրջանի վերջին օրն է
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցի առաջին սաները, թվով 27 դպրոցականներ և ուսանող-երիտասարդներ, ովքեր հունիսի 6-ից պեղումներ են իրականացնում դպրոցի ուսումնական պեղավայրում, վաղը` հունիսի 20-ին կիրականացնեն վերջին պեղումները: Էրեբունի ամրոցի միջնաբերդի մի հատվածի կրկնօրինակով վերստեղծված հնավայրում պատանի հնագետները 1-ին գործնական քայլերը հնագիտության բնագավառում իրականացրել են պայմանական A և B քառակուսիներում ու կարողացել են հնագիտական միջամտությունների
Ճարտարապետ. «Որ հարցնեն մամադ ինչ ա, պիտի ասի պրաստիտուտկա՞»
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և ճարտարապետ Լևոն Իգիթյանն այսօր խոսեցին հասարակական վայրերում մարմնավաճառների ազատ գործունեության մասին: Մշակութային երկու գործիչներն էլ դատապարտեցին այդ երևույթը: Նրանք մատնանշեցին նաև այն հանգամանքը, որ մարմնավաճառության «ծաղկումը» ձեռնտու է շատերին: Ռուբեն Բաբայանը վրդովված նշեց. «Հասարակական վայրը բոլորիս տունն է: Ուստի բոլորն էլ իրավունք ունեն պահանջել, որպեսզի այդ վայրերում արգելվի
Ֆերմերները դժգոհեցին գյուղնախարարության աշխատանքից
Այս տարի Հայաստանում կարտոֆիլի ու կաղամբի ավելցուկ է: Այսօր «Հայելի» ակումբում ահազանգում էին Դարակերտ համայնքի ֆերմերները ու առաջարկում կառավարությանը արտահանման հարցում աջակցել: Ֆերմեր Վարուժան Խոդեդանյանի խոսքերով, իրենց համայնքում մոտ 150 հա կարտոֆիլ է ցանվել ու մինչեւ օգոստոս կունենան 5000 տոննա կարտոֆիլ, մոտ 20 հա կաղամբ.« Էժանությունից չենք դժգոհում, թե էժան է վաճառվում, այլ դժգոհում ենք,
«Արա, էս մեկը մեռավ, փախանք ստեղից»
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դեպքերի մասին։ Տուժողներից հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը անձամբ է իր մեքենայով Վահե Ավետյանին հասցրել Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Կենտրոնական զինվորական հոսպիտալի բժշկուհիներից մեկը «Ա1+»-ին տեղեկացրեց, որ Վահե Ավետյանը եւ Արտակ Բայադյանը ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի տղաներից ծեծվելուց հետո անշարժացած մնացել են գետնին: Որոշ ժամանակ հետո թիկնապահներից
Մարզվում են Դոնեցկի «Մետալուրգի» կազմում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Փյունիկի» կիսապաշտպաններ Արտակ Եդիգարյանն ու Դավիթ Մանոյանը, «Regnum»-ի փոխանցմամբ, միացել են Դոնեցկի «Մետալուրգին», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ երկու ֆուտբոլիստներն էլ արդեն հասցրել են «Մետալուրգի» կազմում մասնակցել Եկատերինբուրգի «Ուրալի» հետ ստուգողական հանդիպմանը` փոխարինման ելնելով երկրորդ խաղակեսում: Թե ի՞նչ կլինի հայ ֆուտբոլիստների ճակատագիրը
Գլխավոր ինֆեկցիոնիստ. տարբեր շուկաներում անհասկանալի կանայք խմորեղեն են վաճառում՝ ճանճերի հետ միասին
Ամռանը պետք է ձմեռային սննդակարգը մոռանալ, չալաղաջներից ու կրեմով խմորեղեններից ցանկալի է մի քիչ հեռու մնալ: Այսօր «Հենարան» ակումբում խորհուրդ տվեց հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը եւ ավելացրեց` ամեն երեկոյան այդ հրաշագործ մածունը խմեք: Նրա խոսքերով` եթե մարդիկ ճիշտ սնվեն, հետեւեն սննդի պիտանիության ժամկետին, թունավորումներ չեն լինի: Արա Ասոյանը հորդորեց բացօթյա սննդի կետերից խուսափել, եւ
Նաթիգ Ջավադլի. «Ղարաբաղի հարցով Ադրբեջանում վերջին հանրային քննարկումը եղել է 2001թ.»
Հունիսի 16-ին Մառնեուլի շրջանի Թեքալի գյուղում կայացած հասարակական լսումների ժամանակ որպես փորձագետ հանդես եկած Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության «Բիզիմ յոլ» (թագմանաբար՝ «Մեր ուղին») թերթի լրագրող Նաթիգ Ջավադլին ասաց. «Հայաստանում եւ Ադրբեջանում ղարաբաղյան թեման դարձել է կառավարությունների մենաշնորհը: Թեեւ Հայաստանում կա քաղաքական ինստիտուտ՝ խորհրդարան, որտեղ քննարկվում է այդ հարցը: Ղարաբաղյան հարցով Ադրբեջանում վերջին անգամ հանրային
Ռայմոնդ Վերհեյենը ճիշտ ժամանակին դուրս եկավ Ռուսաստանի հավաքականից
Հոլանդացի ֆիզպատրաստականության հայտնի մասնագետ Ռայմոնդ Վերհեյենը, որ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Ռուսաստանից տեղափոխվեց Հայաստանի ազգային հավաքական ու այդ պատճառով Դիկ Ադվոկատը հրաժարվեց նրա խորհրդատվական ծառայություններից, մեկնաբանելով Ռուսաստանի ազգային հավաքականի խաղը հույների հետ եւ ընդհանրապես մրցելույթները Եվրո 2012-ում, ասել է. «Ռուսաստանը դուրս թռավ: Եվ դրան միանգամայն արժանի էր: Երկրորդ խաղակեսում ռուսները գնդակին տիրել են 80
Մանկատների շրջանավարտները դրամական պարգեւներ ստացան
Այսօր «Էրեբունի պլազայում» «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ Հայաստանի յոթ մանկատների 30 սաներին հանձնվեց 300.000-ական դրամ պարգեւ: Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանն ասում է` այս ծրագիրը իրականացվում է արդեն չորրորդ անգամ. «Տարիներ շարունակ Կարեն Կարապետյանը իր աշխատավարձը տրամադրում է բարեգործական ծրագրերին: Կարապետյանների ընտանիքը հույս ունի, որ այս գումարը կնպաստի հասարակությանը ինտեգրվելուն»: Գավառի մանկատան շրջանավարտ Սոնա
Բերդի մանկական խաղահրապարակի տարածքը վաճառվել է, բնակիչները բողոքում են երկրի նախագահին
Տավուշի մարզի Բերդ քաղաքի 168 բնակիչներ նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնելով, որ 1979թ. շահագործման հանձնված Մաշտոցի 26 բազմաբնակարան շենքին հարող տարածքում ժամանակին քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն կառուցված պուրակը (ուր կա 32 եղեւնի, ծաղկանոց, 2 զրուցարան, 2 մանկական կարուսել) քաղաքի միակ վայրն է, ուր երեխաները միջոցառումների են մասնակցում, խաղում: 1990 թվականից սկսած, տարբեր
Ինչու՞ է անհանգստացել «Pop հանրագիտարան»-ի լսարանը
ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Pop հանրագիտարան» հաղորդման դիտողները անհանգստացել էին, դիմել «Առավոտ երիտասարդականին» պարզելու՝ ինչու՞ եթեր չի հեռարձակվում իրենց սիրելի հաղորդումը: Հաղորդման վարող Մհեր Բաղդասարյանը միանգամից նկատում է՝ անհանգստացողները համացանցով հաղորդմանը հետեւողներն են, որովհետեւ «Pop հանրագիտարան»-ը հեռուստաեթերով բնականոն ձեւով եթեր է հեռարձակվում. «Պարզապես վերջին մի քանի հաղորդում Youtube-ում չեն դրվել՝ տեխնիկական խնդիրներ կան, դրանք հարթվելուց հետո բոլոր
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) 2011թ.-ի Համաշխարհային միտումներ զեկույցը
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատար (ՄԱԿ ՓԳՀ) -ի զեկույցը ցույց է տալիս, որ 2011թ-ին 800.000 մարդ ստիպված է եղել հատելու սահմանները: ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, 2012թ.-ի հունիսի 18-ին հրատարակված զեկույցը ցույց է տալիս, որ 2011 թ-ը ռեկորդային տարի էր հարկադիր տեղահանման համար. ավելի շատ թվով մարդիկ դարձան փախստականներ, քան երբևէ՝ սկսած 2000թ-ից: ՄԱԿՓԳՀ-ի 2011 թ-ի “Համաշխարհային
«Grand Prix»-ի մասնակիցներն այսօր հանգստանում են
Կազանում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարին մասնակցող աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ, որոնց թվում են նաեւ կանանց աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը եւ թագի հավակնորդ Համփի Կոներուն, այսօր հանգստանում են: Հայաստանցի Էլինա Դանիելյանը ութերորդ տուրում սպիտակներով պարտության մատնելով ուկրաինուհի Կատերինա Լահնոյին` 6,0 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի: 1 Էլինա
Հայկական «Բը՜զզը» 2 ոսկե մեդալ է շահել
Հայաստանում էլ է գրաֆիկական եւ արդյունաբերական դիզայնը զարգանում Վերջին շրջանում մենք էլ ենք սկսել ուշադրություն դարձնել ապրանքի «հագուկապին»՝ փաթեթավորմանը, ինչը խորհրդային տարիներին անտեսված էր: Այսօր արդեն շուկայում հանդիպում ենք մարքեթինգային լուծումների, որոնք առաջին հայացքից ներկայանում են շքեղ, առանձին դեպքերում՝ որպես պերճանքի տարրեր: Հայաստանում գրաֆիկական եւ արդյունաբերական դիզայնի առաջնեկներն են «Անտարես», «Պրինտ ինֆո» ձեռնարկությունները: Վերջերս երիտասարդ
Ես ո՛չ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի համագյուղացին եմ եղել, ո՛չ էլ` սանիկը
Ասում են՝ «նկարագրի անվստահելիություն»: Այդ ե՞րբ իմ նկարագիրը անվստահելի դարձավ, հետաքրքիր է, քահանայությունից առա՞ջ, թե՞ հետո: Իսկ ո՞ւմ նկարագիրն է իմ նկարագրից ավելի մաքուր: Մի խոսքով, ես ինչպես կաթողիկոսին ուղղած իմ նամակներից մեկում նշել եմ, այժմ նույնպես կրկնում եմ, որ թող ոչ ոք հույս չփայփայի, թե ես կհրաժարվեմ իմ քահանայությունից կամ Հայ եկեղեցու հետ ինձ կապող կամուրջները կարող են այրվել, նման մարդիկ կայրեն միայն ինձ իրենց հետ կապող կամուրջները:
Արտակարգ իրավիճակ՝ Գյումրու թիվ 15 դպրոցում
Ուսուցիչներն աշխատավարձ չեն ստանում Արդեն երկրորդն ամիսն է՝ Գյումրու թիվ 15 դպրոցի 60 հոգանոց կոլեկտիվը զրկված է աշխատավարձ ստանալու իրավունքից: Բանը հասել է նրան, որ ուսուցիչները տրանսպորտի գումար չունենալու պատճառով խանձող արեւի տակ ոտքով են երթեւեկում, իսկ այն խանութները, որտեղից միշտ «նիսյայով» հաց են գնում, դրանց տերերն այլեւս հրաժարվում են սննդամթերք տալուց, ասելով՝ «յեսիմ ձեր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկրի» պատգամավորի թեկնածուների գրանցումները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Զուլոյան Նելսոն Նորայրի, Կարապետյան Դավիթ Անդրանիկի, Գազիյան Դիանա Վլադիմիրի գրանցումները` հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացրած ինքնաբացարկի մասին դիմումները: Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի` 2012 թ. հունիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի
Հովհաննես Ազոյանը, Խորեն Լեւոնյանը, Լիկա Էլբակյանը «Սիրո պոկեր»-ում
«Շարմ Հոլդինգը»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով: Այս մասին իմանում ենք ընկերության պաշտոնական բլոգի գրառումից: «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: Ֆիլմի սցենարն արդեն պատրաստ է, ընթանում են նկարահանման նախապատրաստական աշխատանքները, որոնք կմեկնարկեն մոտ օրերս: Նկարահանման աշխարհագրությունը կընդգրկի ոչ միայն Հայաստանը,
Նոր դատարանի շենքը հանձնվեց
ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Եղեգնաձոր քաղաքի նստավայրի նոր շենքի բացումը հունիսի 16-ին էր: Նորակառույց դատարանի շենքը համապատասխանում է դատարանների անվտանգության եւ նախագծման ժամանակակից չափանիշներին: Շենքի մակերեսը նախատեսված է 2 դատավորների համար: Ունի կահավորված երկու դատական նիստերի դահլիճ: Ձեռք են բերվել ու տեղադրվել դատական նիստերի դահլիճների կահավորանքը, գրասենյակային կահույքը, մուտքերի հսկման
Արդարացման դատավճիռները՝ որպես արդարադատության կայացման միջոց
Իրավապաշտպան գործունեության ոլորտում մեծ փորձ ունեցող «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը նախորդ՝ մայիս, ամիսը հատկապես կարեւորում է բեղմնավոր աշխատանքի արդյունքում ունեցած հաջողված գործերի բարձր ցուցանիշներով: Ի թիվս քաղաքացիական գործերով քաղաքացիներին տրամադրած անվճար իրավաբանական օգնության արդյունքում ունեցած հաջողված գործերի՝ գլխավոր ձեռքբերումը կազմակերպության երեւանյան գրասենյակի տնօրեն Քրիստինա Գեւորկյանը համարում է Գ. Ղափանցյանի անվան հիմնական դպրոցի նախկին ուսուցչուհի
Հոսպիտալի բժշկի հարազատները Աստված են կանչում, որ նա փրկվի
«Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված զինվորական բժշկին 40 հիվանդ զինվոր է սպասում Մուրացանի ռազմաբժշկական հոսպիտալում արդեն երեք օր է՝ կյանքի համար կռիվ է տալիս կիրակի օրը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկված Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի ղեկավար, մայոր Վահե Ավետյանը: «Առավոտի» հետ զրույցում Վահեի գործընկերները, որոնք արդեն 2-րդ օրն է՝ կատարվածից ուշքի չեն գալիս,
Նոր մոտեցում Ադրբեջանի «քաղաքական փաթեթում»
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը արտգործնախարարների երեկվա հանդիպումը համարում է «տեխնիկական» «Ադրբեջանն ուզում է աշխարհին ապացուցել, որ Ղարաբաղի հարցը գոյություն ունի, ու մեխանիզմներից մեկն էլ՝ դա անել հրադադարի խախտմամբ, հնարավորինս շատ զոհերով: Դա Ադրբեջանի համար կարեւորագույն գործոն է, որով աշխարհին ցանկանում են ցույց տալ, որ հարցը կարգավորված չէ, եւ սա նոր մոտեցում է Ադրբեջանի պետական քաղաքականության մեջ»,-
Քլինթոնը գովեց նախագահին, Հեֆերնը՝ վարչապետին
«Ինչի՞ եք զարմանում, Քլինթոնը գովեց նախագահին, դեսպանն էլ վարչապետին պետք է գովի»,- երեկ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ նախօրեին ի պատասխան Հանրային հեռուստաընկերության այն հարցին, թե ինչ կարծիքի է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Տիգրան Սարգսյանի վերանշանակման վերաբերյալ, դեսպանն ասել էր. «Մենք ոգեւորված ենք: Նա եղել է եւ կմնա
«ժողովրդականով դրեք, ես փաս»
Վարդան Այվազյանն առաջարկում է Սամվել Ալեքսանյանին տուգանել 5000 անգամ ավելի շատ Օրերս ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը Սուքիասյաններին օրինակ բերեց՝ նշելով, որ չնայած ընդդիմության կողքին են կանգնել, բայց բիզնեսը զարգանում է: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցնում էր, որ Հայաստանում սեփականության իրավունքը պաշտպանված է, որ ցանկության դեպքում էլ չեն կարող վնասել ընդդիմադիր գործարարներին. «Բիզնեսին չեն
Միջանկյալ ծրագիր
Մի քանի օր առաջ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, առանց կառավարության ծրագրի տեքստին ծանոթանալու, հայտարարեց, որ իր խմբակցությունը դեմ է քվեարկելու այդ փաստաթղթին: Դա, ինչ խոսք, անզգույշ արտահայտություն էր՝ ոչ թե այն պատճառով, որ ընդդիմությունը որեւէ հիմք ունի այդ ծրագրին կողմ քվեարկելու, այլ՝ որովհետեւ կառավարության համար պատրվակ ստեղծեց այդ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը Լոս-Կաբոսում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ընդունված հայտարարության կապակցությամբ
Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահների ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Լոս-Կաբոսում նախագահներ Վլադիմի Պուտինի, Բարաք Օբամայի և Ֆրանսուա Օլանդի կողմից ընդունված հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ եռանախագահ երկների ղեկավարների արդեն չորրորդ հայտարարությունն է, որը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացի համար: Հայաստանն եռանախագահ
Սբ Մարեզի տոնը, մարթուխանը, երգն ու պարը. Հայաստանի ասորական համայնքը՝ մեծ տոնախմբության մեջ
Հայաստանում ապրող շուրջ 3400 ասորիներ հունիսի 14-ին իրենց ամենասիրված Սուրբ Մարեզի տոնը սկսում են նշել վաղ առավոտից` ավանդական մարթուխան (անալի հալվա) պատրաստելով: Ամենամեծ ասորական համայնքը, որը գտնվում է Վերին Դվինում, ողջ օրվա ընթացքում Սբ Մարեզի մատուռի մոտ հավաքվում է մոմավառության, այնուհետև յուրաքանչյուրը վերցնում է իր մարթուխանը և տոնը շարունակում տանը: Մարթուխանը պատրաստում են ձվով, կաթով,
Մերժելի էր ՍԴ-ի միջոցով տեղեկություններ ստանալը
Սահմանադրական դատարանը ժամը 12-ին հրապարակեց մայիսի 6-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներով 64-Ա որոշման հետ կապված իր որոշումը: Հիշեցնենք, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով այդ որոշումը վիճարկում էր պատգամավորության թեկնածու Դավիթ Մաթեւոսյանը: Գրավոր ընթացակարգով ուսումնասիրելով առկա նյութերը, ՍԴ-ն հայտնեց, որ սահմանադրության համապատասխան կազմվել է 76 տեղամաս, առաջադրել է 4 թեկնածու: Ընտրողների թիվը եղել է 49771: Քվեարկել
«Հարսնաքարի» միջադեպի հետևանքով տուժած ևս մեկ սպա է հոսպիտալ տեղափոխվել
ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած ևս մեկ անձի են տեղափոխել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալ: Հիշեցնենք, որ հունիսի 17-ին հոսպիտալ էին տեղափոխել բժիշկներ 34-ամյա Վահե Ավետյանին և 32-ամյա Արտակ Բայադյանին, սակայն տուժածները երեքն են եղել` նաև 33-ամյա ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել հունիսի 18-ին,
Գագիկ Բեգլարյանի դիրքորոշումը ստուգելու է (Տեսանյութ)
«Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը Տրանսպորտի եւ կապի նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հույսեր է կապում եւ նրա դիրքորոշումը ոլորտի խնդիրների վերաբերյալ պարզելու համար պատրաստվում է դիմել բոլոր այն հարցումներով, որոնք մերժել է նախորդ նախարարը՝ Մանուկ Վարդանյանը: Պարոն Հովհաննիսյանին հատկապես զարմացրել է նախորդ նախարարի պատասխանը, երբ ինքը խնդրել էր Աշտարակ տանող ճանապարհին


















































