Օրվա լրահոսը
Միրզոյանը և Օլլե Բուրելը քննարկել են Երևանի ու Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները
Նոյեմբերի 12-ին Շվեդիա այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ստոկհոլմի քաղաքային խորհրդի նախագահ Օլլե Բուրելի հետ։ Զրուցակիցները քննարկել են Երևանի և Ստոկհոլմի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները: Առանձնանշվել են հատկապես այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կանաչ անցումը, քաղաքային կյանքի տարբեր ոլորտներում նորարարությունների շարունակական ներդրումը, տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց ու քաղաքացիական հասարակության ներգրավվածության ավելացումը:
Եթե իսպանական կայքում գրված է, որ հազարավոր լուսանկարներ են ստացել Իսպանիայից, իսկ որտե՞ղ մնացին Հայաստանի լուսանկարները, այդ դեպքում ի՞նչ արբանյակ է, ի՞նչ ուղեծրով է թռչում. Կարեն Վրթանեսյան. «Հրապարակ»
Մենք օրեր առաջ գրել էինք, որ ՔՊ փակ նիստում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է հայկական արբանյակի խնդիրը, ասել, որ շատ վատ ծրագիր են մշակել իր նախորդները, որի արդյունքում բյուջեից 8 միլիոն դոլար է մսխվել։ Թերեւս մեր հրապարակումը «հետեւանքներ» է ունեցել սփյուռքի նախկին նախարար, Աննա Հակոբյանի հիմնադրամի նախկին տնօրեն Մխիթար Հայրապետյանի համար, եւ նախօրեին նա
Արամ Ա-ն միջազգային հանրութեան ուշադրութիւնը անգամ մը եւս հրաւիրեց Արցախի հայութեան պապենական հողեր վերադառնալու իրաւունքին. աղօթք Անթիլիասի մէջ
Նկատի ունենալով 11-22 Նոյեմբեր 2024-ին Ազրպէյճանի մէջ կենսոլորտին նուիրուած միջազգային համագումարի կայացումը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը առիթը լաւագոյնս օգտագործելով՝ միջազգային հանրութեան ուշադրութիւնը անգամ մը եւս հրաւիրեց Արցախի հայութեան պապենական հողեր վերադառնալու իրաւունքին եւ Ազրպէյճանի կողմէ ապօրինի կերպով գերեվարուած մեր հայորդիներուն ազատ արձակման պահանջքին։ Այս ծիրէն ներս Վեհափառ Կաթողիկոսը միջազգային համբաւ ունեցող անձնաւորութիւններու հետ կապեր
Վլադիմիր Գասպարյանին և Լևոն Երանոսյանին իրականում ձևական ու ծիծաղելի մեղադրանքներ էին առաջադրվել, եւ դատարանն ավելի լուրջ պատիժ ուղղակի չէր կարող սահմանել. «Հրապարակ»
Դատախազությունը բողոքարկել է Վլադիմիր Գասպարյանի, Լեւոն Երանոսյանի եւ մյուսների դատավճիռը՝ մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ դատախազությունից: Դատավճիռը բողոքարկել են նաեւ Լեւոն Երանոսյանը եւ Վլադիմիր Գասպարյանը։ Լեւոն Երանոսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ դատախազությունը բողոքարկել է, ինքն էլ է որոշել բողոքարկել դատավճիռը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա երեք զինծառայողներին թույլ
«60.000 քաղաքացիների քվեները ջուրը չենք գցի: ԵՄ անդամակցության հարցում արտախորհրդարանական ուժերը «պլան Բ» են ծրագրել». «Ժողովուրդ»
Եվրոպամետ ուժերը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որքան էլ իբրեւ եվրոպամետ է դիրքավորվել, ԱԺ-ում մերժելու է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեի իրենց նախագիծը. ուստի արտախորհրդարանականներն արդեն իսկ պատրաստվում են «պլան Բ»-ի եւ մտադիր են օրենքի պահանջով 60 օրում 300 հազար ստորագրություն հավաքել, որի դեպքում արդեն, երկրորդ փուլով, նախագիծը ինքնաբերաբար, օրենքի ուժով կդրվի հանրաքվեի: «Իշխանությունները չէին
«Ադրբեջանը՝ COP29-ը հյուրընկալող հանցավոր պետություն». Արտակ Բեգլարյանի հարցազրույցը «Ֆիգարո»-ին
«Արցախ միության» նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հարցազրույց է տվել ֆրանսիական առաջատար «Ֆիգարո» ամսագրին, որը օրեր առաջ հրապարակվել է և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային տարբերակներով: Ամբողջական նյութը ներկայացվում է ստորև. Նոյեմբերի կեսերին Բաքվում բացվում է կլիմայի նոր գագաթնաժողովը։ Իր ավելի քան 100,000 հայրենակիցների հետ միասին հայրենիքից բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի
«Մոտեցան պայծառ ժամանակներ»
Ոչ մի առանձնահատուկ համակրանք կամ հակակրանք չունեմ «նախկինների» կամ «ներկաների» նկատմամբ: Իշխանություն ունեցող անձերը թե՛ առաջ, թե՛ հիմա, թե՛ Հայաստանում, թե՛ Հոնդուրասում, իմ կարծիքով, ակնառու տարբերություններ չունեն: Նույն հեդոնիզմը, նույն լկտիությունը, նույն երեսպաշտությունը: Եվ անձերն, ի վերջո, կարեւոր չեն, կարեւոր են երեւույթները: Իսկ ահա երեւույթների նկատմամբ վերաբերմունքը պետք է միատեսակ լինի. եթե մի դեպքում մենք
«Շատ էի ուզում, որ գրի, սպասում էի, որ մի օր կհասցնեմ կարդալ հեռուներում գրած իր գիրքը, ու որ Վանոյի էդ գիրքը գլուխգործոց է լինելու»
Իսկ ազդեցության ողջ ծանրությունը ես իմ ուսերի վրա տեղը տեղին զգացի։ Վանոյի ՆԳ նախարար դառնալուց հետո պարզվեց` Հայաստանի կեսն իմ ընկերներն են հյուսիսից հարավ ու արեւելքից արեւմուտք։ Իմ հեռախոսն առավոտը յոթից սկսում էր «ծուղրուղու» կանչել մինչեւ կեսգիշեր. «ընկերներս» պաշտոն էին ուզում Վանոյից, ու վստահ էին, որ եթե ես ասեմ` եղած բան է։ Ո՞վ էր իրենց նման բան ներշնչել` մինչեւ հիմա չգիտեմ։
Հայերն այժմ նոր թիրախ ունեն․ Հորդանանը՝ Ադրբեջանի ճնշումներին ենթարկվելու համար
Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Կարծես թե հայերը քիչ խնդիրներ ունեին լուծելու, հիմա էլ պետք է պահանջեն, որ Հորդանանը չեղյալ համարի իր արցախյան թեմայով «Օսկար»-ի մասնակցությունից հրաժարվելը Ադրբեջանի ճնշումների ներքո: Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովն ընտրել էր Նյու Յորքում բնակվող հորդանանցի ամերիկացի ռեժիսոր Սարին Հայրապետյանի «Տունս քաղցր ա» վավերագրական ֆիլմը՝ «Օսկար»-ի մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային ֆիլմ» անվանակարգում ներկայացնելու համար։ Ֆիլմի պրոդյուսերն է
Դոնալդ Թրամփը հայտարարել է իր վարչակազմում նոր նշանակումների մասին. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Նախկին կոնգրեսական Լի Զելդինը կնշանակվի Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության ղեկավար, իսկ կոնգրեսական Էլիզ Ստեֆանիկը կգլխավորի ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելությունը։ Երկուշաբթի օրը Դոնալդ Թրամփը հայտարարեց իր նոր վարչակազմում մի շարք նշանակումների մասին: Թրամփը մտադիր է ներգաղթի հարցերով կոշտ քաղաքականության կողմնակից Սթիվեն Միլլերին նշանակել ներքին քաղաքականության գծով աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ «Սա նախագահի
Փաստացի նիստը հրավիրվել է եւ չի գումարվել. Լևոն Բարսեղյան
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. «Ուշադրություն, կեղծիք է: Գյումրու ավագանու ՔՊ խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, որը քվորումի բացակայության պատճառով չի գումարվել, 33 հոգուց ներկա են եղել միայն 11 հոգի՝ ՔՊ անդամները: Իսկ այս արձանագրության մեջ գրված է, թե նիստը գումարվել է: Փաստացի նիստը հրավիրվել է եւ չի գումարվել: Հարկավոր
Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը
Քննարկվել են Գազայի հատվածում տիրող իրավիճակը, Լիբանանի իրադարձությունները,
Վարչության նիստում քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող
Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի համայնքում ծագած կառավարման ճգնաժամին առնչվող, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Ադրբեջանում COP29 համաժողովը ընթանում է երկրում մարդու իրավունքների անմխիթար իրավիճակի ֆոնին
«Ամերիկայի ձայն». Մինչ Բաքվում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ համաժողովը (COP29-ը), որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 22-ը, քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են անում ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակին: Անցած տարվա ընթացքում Ադրբեջանում ձերբակալվել են 14 լրագրողներ Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի ամենամյա համաժողովն այս տարի անցկացվում է Ադրբեջանում, որտեղ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության տվյալների,
Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան` բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Այսօր մեծ պատասխանատվությամբ եւ բավականությամբ, Հայաստան-Վրաստան սահմանին, գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգին, ով ժամանել է Հայաստան, բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը։ Առաջիկա գործընթացների մասին շուտով:
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
2023 թվականին՝ արցախահայերի բռնի տեղահանումից հետո, ադրբեջանական ագրեսիան ուղղվեց Ստեփանակերտի հայկական ժառանգության ու հետքի ոչնչացմանը։ Ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տարածված լուսանկարներից երևում է, որ ոչնչացվել է նաև Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների պանթեոնը։ Հայտնում են «Գեղարդ» հիմնադրամից: «Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը թիրախավորված պղծում և ոչնչացնում է Արցախի եղբայրական գերեզմանոցներն ու արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները»,-ասվում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենը քննարկել են Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման հնարավորությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով նորանշանակ կառավարող տնօրեն Էլիզաբետտա Ֆալչեթիի գլխավորած պատվիրակությանը
Ապաշրջափակում չի լինելու․ Հրանտ Բագրատյան. «Ա1+»
«Քաղաքական հարցերում Թրամփը կտանի ավելի պասիվ քաղաքականություն՝ բացառությամբ Իսրայելի և Իրանի խնդրի»,- «Ա1+»-ի եթերում ասաց 1993-96թթ․ ՀՀ վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելու հանգամանքին։ Հրանտ Բագրատյանը հավելում է, որ Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ հետաքրքրությունները կնվազեն նաև մեր տարածաշրջանի, հայ-ադրբեջանական հակամարտության նկատմամբ։ «ԱՄՆ-ը կարող է սկզբունքորեն ասի՝ խաղաղություն, ասի՝ հայերի
Էդգար Ղազարյան. «Սուբվենցիոն ծրագրերը նրա համար են, որ տան համայնքներին, հետո էլ գնան այդ համայնքների ղեկավարների հետեւից ու բռնեն»
Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում խոսելով այս օրերին Հայաստանում եւ նրա շուրջ տեղի ունեցող ամենատարբեր իրադարձությունների մասին՝ անդրադարձավ նաեւ նրան, որ Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրը անցավ անշուք: «ԱԺ նախագահը եղել է ավագանու անդամ, վարչապետը՝ ավագանու անդամի թեկնածու, երկրի նախագահը եղել է քաղաքապետ: Ու նրանցից ոչ մեկը այդ օրը Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման օրվա
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Հաագայի դատարանի որոշումները
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ողջունում է Արդարադատության միջազգային դատարանի` 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճիռները, որոնցով Դատարանը ամբողջությամբ մերժեց Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները Խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվեցիայի շրջանակում ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով և բավարարեց Հայաստանի ներկայացրած առարկությունները Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով: Դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված պայմանները պահպանվել են:
«2020-ից սկսած ամեն օր աշխատում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»․ Հայկ Կոնջորյան
Նա վստահեցրեց՝ ՀՀ կառավարությունը և կառավարող մեծամասնությունը չի փնտրում առիթ, որ զբաղվի այդ հարցով։
Հայրս քաջություն ուներ անելու այն, ինչ ճիշտ էր համարում, հպարտ եմ․ Ռուբեն Վարդանյանի որդի․ The Armenian Report
Գերեվարված Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը The Armenian Report-ի հետ կիսվել է հոր մասին հիշողություններով՝ շեշտելով նրա մարդասիրական առաքելության և կատարած բարեգործությունների մասին։ Դավիթ Վարդանյանի խոսքով՝ հայրը, չնայած բոլոր դժվարություններին, փորձում էր ոտքի կանգնել և փոխել նույնիսկ ամենաանհնարին իրավիճակները և հենց դա էր պատճառը, որ բիզնեսում երկարատև, հաջողակ կարիերայից հետո 2022 թվականի օգոստոսին նա որոշեց
«ՀՀ-ն իր կամքով հնարավորություն տվեց Ադրբեջանին «կանաչ լվացում» իրականացնել»․ Լիլիթ Գալստյան
Ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ՀՀ պետության արժանապատվության հարցն է և խորհրդարանի պարտականությունն է համապատասխան հայտարարություն ընդունելը գերիների հարցով։
Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորությունները, նախաձեռնությունները
Հայաստանի ԱԳ նախարարի և Շվեդիայի ԵՄ հարցերով նախարարի հանդիպումը
Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում է իրավիճակի ողջ ողբերգությունն ու մոտալուտ վերջնական կործանումը գիտակցող, հասկացող, տեսնող մարդկանց, այդ թվում՝ ինձ։ «Այ ախպե՛ր, այ քո՛ւր, այ մա՛րդ, այ կնի՛կ, դուք չե՞ք ջոկում՝ ինչ է կատարվում։ Մեր վրա աշխարհով մեկ ղժժում են, մեզ էշի
Տիգրան Գևորգյանը նշանակվել է Կատարի Պետությունում ՀՀ դեսպան, Սահակ Սարգսյանը՝ Ռուանդայում և Ուգանդայում
ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Գևորգյանին Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Տիգրան Գևորգյանին նշանակել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
«Եթե այսօր հայ ռազմագերիները չվերադարձվեն, ապա հավանականությունը, որ տեսանելի ապագայում կվերադարձվեն, ձգտում է զրոյի»․ Արթուր Խաչատրյան
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ այլազգիները ակտիվորեն մասնակցում են այդ հարցում, ՀՀ իշխանությունը լուռ է։
Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր սարերը›› հուշարձանի լուսանկարները, տեսանյութերը: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի ետնամասը պատված է մեծաքանակ գրություններով՝ հիմնականում հուշարձան այցելած ադրբեջանցիների անուններ, ազգանուններ, բնակավայրերը ցուցող տեղանուններ, հայերին և Հայաստանը ծաղրող գրառումներ: Տեսանյութերից երևում է, որ հուշարձանի շրջակա տարածքը վնասված է: Միևնույն ժամանակ նկատելի
Դոգը, եթե ուզենա կապնվի, թող կապնվի, մեզ ֆինանսավորի, անենք էն, ինչ պետք է. ԱԱԾ-ի բացահայտած ահաբեկչական խմբի անդամներ
Հիմա իսկական խառը վախտ է, ինչ անես, հիմա պիտի անես. վերծանվեցին խմբի անդամների հեռախոսազրույցները
Արարատ Միրզոյանը և Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
Նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի և խորհրդարանի անդամների հետ։ Հանդիպումը կայացել է առանձնազրույցի, իսկ հաջորդիվ ընդլայնված կազմով քննարկման ձևաչափով՝ խորհրդարանի փոխնախագահների և տարբեր կուսակցություններ ներկայացնող պատգամավորների մասնակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ, ՀՀ-ԵՄ օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։


















































