Օրվա լրահոսը

Ճարպակալումը սպառնում է կյանքին

Մարդկանց հիմնականում հմայիչ եւ գեղեցիկ արտաքին ունենալու ցանկությունն է դրդում հետեւել սեփական քաշին, չնայած կան ավելի լուրջ պատճառներ, որոնք եւս չանտեսելով՝ անհրաժեշտ է հետեւել մարմնի քաշին՝ սննդի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Եթե ցանկանում եք առողջ լինել, պարտավոր եք հետեւել եւ հոգ տանել այդ մասին: Մի շարք հիվանդություններից ազատվելու առաջնային պայմանը հենց նորմալ քաշի վերականգնումն է

Երիտասարդացում՝ բուրմունքի օգնությամբ

Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում հանգել են շատ հետաքրքիր մի եզրակացության՝ գեղեցկության եւ երիտասարդության ասպարեզում: Ըստ այդ հայտնագործության՝ թուրինջի (գրեյփֆրութ) բույրը կնոջը տղամարդու աչքերում կարող է «երիտասարդացնել»… 5 տարով: Հետազոտություններն անցկացվել են կամավոր հիմունքներով, որին մասնակցել են մի խումբ կանայք եւ տղամարդիկ: Առաջարկվել է, որ կանայք օծանելիքի փոխարեն օգտագործեն խնձորի, դաղձի, բանանի, լավանդայի եւ թուրինջի բուրմունք,

Բուժաշխատողների աղոթելու իրավունքը

Բրիտանացի բուժաշխատողներն իրավունք ունեն աղոթել իրենց հիվանդների համար, ինչն էլ դարձել է արձագանքը տարեսկզբին ընդունված փաստաթղթի, ըստ որի՝ «հիվանդների հետ դավանանքի շուրջ հարցերի քննարկումը կարող է մեկնաբանվել որպես հավատի դարձնելու փորձ»: Ըստ qahana.am-ի՝ BBC-ն հաղորդում է, որ բրիտանացի բուժաշխատողները Առողջապահության ազգային ծառայությունում կհասնեն հիվանդների հետ կրոնական դավանանքի քննարկման, ինչպես նաեւ նրանց համար աղոթելու առաջարկի թույլտվության:

Բրիտանացիների անհավատ երեխաները

Բրիտանացի դեռահասների մեծամասնությունը չի հավատում Աստծուն: Ընդ որում, 10 դեռահասից 6-ը գտնում է, որ կրոնը բացասական ազդեցություն ունի աշխարհի վրա: Ինչպես ցույց է տվել «Penguin Books» հայտնի հրատարակչության անցկացրած հարցումը, բրիտանացի դեռահասների շուրջ երկու երրորդը չի հավատում Աստծուն, այլ՝ կրոնից գերադասում է ընտանիքը, ընկերներին, փողը, երաժշտությունը եւ հեռուստացույց դիտելը: Այդ մասին գրում է բրիտանական «Daily

Թաթայի երգը՝ Ադրբեջանում

Ադրբեջանցիներն այս փաստը խիստ ցավագին են ընդունում եւ նմանատիպ սկավառակների տարածումը համարում են դիվերսիա Ադրբեջանի դեմ. ընդ որում՝ այսպիսի կարծիք է հնչում պետական բարձր պաշտոնյաների մակարդակով: Խոսքը Թաթա Սիմոնյանի եւ Անատոլի Դնեպրովի հայտնի «Հայաստան» երգի մասին է, որ տեղ է գտել «Ռուսական լավագույն երգեր» ժողովածուի մեջ, իսկ ադրբեջանական day.az կայքի ընթերցողներից մեկն էլ հանկարծ հայտնաբերել

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՆԱԵՎ ԲԱԼԵՏԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ Է»

Մինչդեռ, ըստ Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Գրիգորյանի, Հայաստանը հեռու է ոլորտի ժամանակակից տեղաշարժերից: Նկարում պատկերված տղամարդը ոչ թե Միքելանջելոյի քանդակներից է, այլ Ցյուրիխի օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող Արման Գրիգորյանը: Նա հայաստանցի իր կոլեգաների նման միջազգային մրցույթներում հաջողությունների հասնելուց հետո՝ 2002-ից հայտնվել է Եվրոպայում: Այնտեղ աշխատող հայազգի շուրջ 30 բալետային արտիստներ ժամանակին

ԱՆԿԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀՈԳԵՎՈՐ ՍՏՐԻՊՏԻԶ

Երգահան Ռուբեն Հախվերդյանը, ըստ tert.am-ի, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացահայտել հուլիսի 7-ին կայանալիք համերգի մանրամասները։ «Մարդիկ պետք է գան եւ լսեն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ համերգի ընթացքում կհնչի նաեւ իր վերջին «Կտակ» երգը։ Նոր ձայնասկավառակների բացակայությունը Հախվերդյանը բացատրել է ֆինանսների բացակայությամբ, քանի որ նոր CD-ի թողարկման համար «անհրաժեշտ է առնվազն 20 հազար

Միջազգային մրցաշար՝ Մարտունիում

Հուլիսի 9-18-ը Մարտունիում անցկացվելու է շախմատի «Սեւանա լիճ» ավանդական միջազգային մրցաշարը, որին մասնակցելու են հայաստանցիներ Արման Փաշիկյանը, Տիգրան Քոթանջյանը, Ավետիք Գրիգորյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, հունգարացի Ֆերենց Բերքեշը, Լի Չաոն (Չինաստան), Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս), Իգոր Լիսիյը (Ռուսաստան) եւ Ռինատ Ջումաբաեւը (Ղազախստան), որոնք միմյանց հետ խաղալու են շրջանաձեւ մրցակարգով:

Շրջանաձեւ մրցաշար պրոֆեսիոնալների միջե՞ւ

«BoxingScen.com»-ը տեղեկացնում է, որ ամերիկյան «Showtime» հեռուստաալիքը երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկին ի հայտ բերելու նպատակով մտադիր է 2009-2011 թվականներին շրջանաձեւ մրցակարգով մրցաշար կազմակերպել, որին կհաջորդի երկու կիսաեզրափակիչ եւ մեկ եզրափակիչ մարտ: Մրցաշարի կազմակերպման շուրջ բանակցություններն ընթանում են խիստ գաղտնիության պայմաններում եւ «BoxingScen.com»-ի հայթայթած ամբողջ տեղեկատվությունը պաշտոնական չէ: Ակնկալվում է, որ մրցաշարին կմասնակցի

Մեդալներից անմասն մնացին

Թբիլիսիում ավարտվեց նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ մեր հանրապետությունը ներկայացված էր յոթ քաշային կարգերում (բացի 120 կգ-ից): Ի տարբերություն հունահռոմեական ոճայինների, որոնք Վրաստանի մայրաքաղաքում, այնուամենայնիվ, մեկ բրոնզե մեդալ նվաճեցին (84 կգ քաշային կարգում՝ Արթուր Ալեքսանյան, Գյումրի), ավագ մարզիչ Արամ Մարգարյանի թիմն անմասն մնաց խաղարկվող մեդալներից: Մեր ազատ ոճայիններից լավագույն արդյունքը ցույց տվեցին

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԱԳԲԵԿՈ ՄԱՐՏԸ՝ ՋԵՔՍՈՆԻ ԵՐԳԵՐԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ

Ճանաչված պրոումոթեր Դոն Քինգը որոշել է փոփ երաժշտության արքա Մայքլ Ջեքսոնի հիշատակը հարգել հուլիսի 11-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոուում, որի գլխավոր իրադարձությունը լինելու է առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի եւ թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, գանացի Ջոզեֆ Ագբեկոյի միջեւ կայանալիք չեմպիոնական գոտու համար մենամարտը: «Don King Producton» ընկերության

ԿԵՆՏԻԿՅԱՆԻ 25-ՐԴ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Կանանց WBA/WIBF վարկածներով մինչեւ 51 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ 21-ամյա Սյուզի Կենտիկյանը՝ «Մարդասպան թագուհին», տարավ պրոֆեսիոնալ կարիերայում իր 25-րդ անընդմեջ հաղթանակը: Հուլիսի 4-ին Սյուզին Համբուրգի «Color Line Arena»-ում 10 ռաունդանոց մենամարտ անցկացրեց մեկ աստիճան բարձր քաշային կարգում աշխարհի ժամանակավոր չեմպիոն, արգենտինացի Կարոլինա Մարչելա Ասունա Գուտիերեզ Գայտեի հետ եւ մրցավարների միաձայն որոշումով՝ մեծ առավելությամբ պարտության

«Սրտով եմ նկարում»

Նկարիչ Ընծայի աշխատանքների հերթական ցուցադրություն էլ կայացավ Եվրախորհրդարանում Վերջերս Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանում բացվեց հայազգի նկարիչ Ընծայի ցուցահանդեսը, որտեղից նա վերադարձել է տպավորված: Հայտնի է, որ այնքան էլ հեշտ չէ այնտեղ ցուցահանդես ունենալը, որովհետեւ՝ նախ տարեկան ծրագիրը նախօրոք է կազմվում, եւ հետո ԵԽ-ում ամեն ազգի ներկայացուցիչ գերադասում է, որ իր հայրենակիցը ցուցադրվի նման հեղինակավոր վայրում: Ընծայի կատալոգները

«ՃԻՃՎՈՏԱԾ ՄՈՐՈՒՔՆԵՐՈՎ» ԵՎ «ԱՍԵՂԱՉԱՓ ՔԹԱՆՑՔՈՎ»

ՀԳՄ հերթական համագումարը՝ դարձյալ ոչ գրական մտահոգություններով Շաբաթ օրը կայացավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հերթական համագումարը: Ձեւականորեն առաջադրվեց 5 թեկնածու՝ Լեւոն Անանյան, Ռազմիկ Դավոյան, Էդվարդ Միլիտոնյան, Դավիթ Մուրադյան ու Դավիթ Գասպարյան։ Վերջին երեքը ինքնաբացարկ հայտարարեցին։ Բնականաբար, ձայների գերակշիռ մեծամասնությամբ (197 ձայն) ՀԳՄ նախագահ վերընտրվեց Լեւոն Անանյանը, իսկ Ռազմիկ Դավոյանը վաստակեց ընդամենը 29 քվե: Պատճառները մի

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԷԼ ԲԱՑԱԿԱՆԵՐ ԿԱՅԻՆ

ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից «Առավոտը» տեղեկացավ, որ հուլիսի 4-ին հայոց լեզու եւ գրականություն առարկայից անցկացված լրացուցիչ քննության համար հայտագրված 193 մասնակիցներից քննությանը մասնակցել է 182-ը: Քննության միջին միավորը 10.6 է, իսկ ավարտականի մասով միջին միավորը 12.5 է: Ինչպես փոխանցեցին ԳԹԿ-ից, հայոց լեզու եւ գրականություն առարկայի լրացուցիչ քննությունից «20» միավոր չի գրանցվել, 17.5-20 միավոր ստացել

ՖՈՒՏԲՈԼԻՍՏԸ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒԻՆ

Կոլումբիացի ֆուտբոլիստը գնդակահարել է երկրպագուներից մեկին, ով համարձակվել է վիրավորական արտահայտություն թույլ տալ իր հասցեին: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը: «Ատլետիկո Խունիոր» թիմի կիսապաշտպան Խավիեր Ֆլորեսը փախել է հանցանքի վայրից, սակայն որոշ ժամանակ անց հանձնվել է իշխանություններին: Վկաներից մեկը պատմել է, որ Ֆլորեսն ատրճանակից է կրակել 27-ամյա Իսրայել

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Մոսկվայում գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի է ունեցել ծեծկռտուք, որի հետեւանքով սպանվել է Հայաստանի քաղաքացի: Ինչպես հաղորդում է panarmenian.net-ը, վեճը բռնկվել է «Չուդնոյա դոլինա» գիշերային ակումբի մոտ, որն ընկած է Նովոչերկասկի պուրակում: Այնտեղ հանգստանում էին Հայաստանից եկած մարդիկ, որոնք վեճի մեջ են մտել հաստատության այլ այցելուների հետ: Հարաբերությունները պարզելու համար երիտասարդները դուրս են եկել փողոց,

ՄԵՐ ԾՐԱԳԻՐԸ ԼԱՎՆ Է

Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը ամենալավերից մեկն է ԱՊՀ-ում: Ըստ «Արմինֆոյի»՝ նման կարծիք երեկ «ԱՊՀ. տնտեսական ճգնաժամի փորձությունները» թեմայով կազմակերպված՝ Երեւան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ արտահայտեց ՖԲԿ ընկերության ռազմավարական վերլուծությունների դեպարտամենտի տնօրեն Իգոր Նիկոլաեւը: «Ճգնաժամի հաղթահարման ծրագիրը, որը մշակվել է Հայաստանի կառավարության կողմից, Ղազախստանի ծրագրի հետ միասին՝ ամենալավերից մեկն է ԱՊՀ-ում: Մասնավորապես, երկու ծրագրերն էլ փոքր եւ միջին բիզնեսի

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԻՆՏԵՐՆԵՏՆ Է

Երկիշխանությունը մեծածախ ինտերնետի շուկայում հանգեցրեց նրան, որ Հայաստանում ինտերնետի թափանցելիության մակարդակը տարածաշրջանում ամենացածրն է, իսկ գինը՝ ամենաբարձրը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», այդ մասին ասվում է ՀՀ հեռահաղորդակցային ոլորտի եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) հեռահաղորդակցության վարչության գործունեության մասին՝ Կրթության զարգացման ակադեմիայի (Academy for Educational Development–AED) հայաստանյան գրասենյակի եւ ԱՄՆ Զարգացման միջազգային գործակալության (USAID) զեկույցում: Զեկույցը

Կոստա Ռիկան՝ ամենաերջանիկ երկիրը

New Economics Foundation վերլուծական կենտրոնի բրիտանացի հետազոտողները Կոստա Ռիկան հռչակել են աշխարհի «ամենականաչ եւ երջանիկ» երկիրը: Երջանիկ երկրների վարկանիշը կազմողները հաշվի են առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են տվյալ երկրի բնակիչների կյանքի միջին տեւողությունը, նրանց բավարարվածությունը սեփական կյանքից, ինչպես նաեւ՝ երկրի էկոլոգիական վիճակը: Վարկանիշային ցուցակի վերեւի մասերում են Լատինական Ամերիկայի երկրները, իսկ առաջին տեղում՝ տարածաշրջանի ամենափոքրիկ

Օբաման՝ Մոսկվայում

Երեկ ցերեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ ղեկավարի այցի ընթացքում ՌԴ մայրաքաղաքի օդային տարածքը փակ է լինելու թռիչքների համար, իսկ մերձմոսկովյան օդանավակայաններում մարտական հերթապահություն են կատարելու մի քանի տասնյակ կործանիչներ: Մինչեւ վերջին պահը գաղտնի էր պահվում, թե որ հյուրանոցում էին իջեւանելու Օբաման, նրա տիկին

Հակահայկական ջարդեր Մարգանեցում

Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց քաղաքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ այնտեղ է գտնվում Սերգեյ Մադաթյանը, որն իրեն անվանում է միջազգային հայկական կազակական միավորման ատաման: Նա Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթին հայտնել է, որ այս պահին Մարգանեցում գտնվում է ընդամենը 5-6 հայկական ընտանիք, որոնց անվտանգությունն է ապահովում «Բերկուտ» հատուկ ջոկատը: Բոլոր մնացած հայերը դուրս են բերվել քաղաքի սահմաններից, քանի

Առողջապահական ֆակուլտետ՝ ֆրանսիական ծրագրերով

Aix-Marseille II համալսարանի եւ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի համագործակցությունը Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (ԵԿՏԱ) երեկ բացվեց նոր՝ առողջապահության ֆակուլտետ: Այն կիրականացնի մագիստրոսական կրթություն՝ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Ուսումնական ծրագիրը կազմված է Ֆրանսիայի Aix-Marseille II համալսարանի բժշկական ֆակուլտետի կրթական ծրագրի համաձայն: Շրջանավարտները կստանան առողջապահության կառավարման մագիստրոսի որակավորում, Եվրոպական եւ Ֆրանսիայի նշված համալսարանի դիպլոմներ: Երեկ հրավիրված

ՀԻՎԱՆԴ ԷԻ, ՓՈՂԸ ՉԷԻ ՄՈՒԾԵԼ, ՉԳԻՏԵԻ

Սրանք են այն հիմնական պատճառաբանությունները, որոնց հիման վրա որոշ դիմորդներ մասնակցեցին լրացուցիչ քննություններին: «Թափանցիկ» սեղանները կօգնե՞ն: Երեկ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի եւ Ստեփանակերտի քննական կենտրոններում տեղի ունեցան աշխարհագրություն, ընդհանուր պատմություն եւ կենսաբանություն առարկաներից լրացուցիչ քննություններ: «Առավոտը» քննական գործընթացին հետեւեց թիվ 20 դպրոցում: Աշխարհագրության լրացուցիչ քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 22, ընդհանուր

Ներկայանալու հետ խնդիր չունեմ

Երեկ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ինչպես Ձեզ հայտնի է, 2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում)

Ա˜խ, այդ փրկարար տոկոսները

Կամ՝ «Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ թեստերի մասին» Մի խումբ ուսուցիչներ երկու փոքրիկ հոդվածներում այնքա˜ն բան էին ասել թեստի մասին, որ փրփրած «խորագույն» լեզվաբան-բանասերը մամուլի երեք էջ լցնելուց հետո, պարզվում է՝ դեռ ասելիք ունի: «Գիտնական» բանասերը բարձրացված խնդիրներին անդրադառնալու եւ բացատրելու փոխարեն դիմում է ինչ-որ տոկոսային թվերի (հետաքրքիր է՝ որտեղից նրան այդքան «ստույգ» տեղեկություններ.

15 ՏԱՐԻ ՀԵՏՈ

1994 թվականն էր, ամիսը չեմ հիշում: Արցախից զինվորական մի ընկերոջս հետ եկել էինք Երեւան ինչ-որ անձնական գործով եւ միայն 3 օրվա թույլտվություն ունեինք մեր ծառայած զորամասից բացակայելու համար: Վերադարձին Արշակունյաց պողոտայի սկզբնամասում կանգնած ցիստեռնից կանիստրներով ծախվող բենզին էինք գնում, երբ ինձ մոտեցավ մեր խոսակցությունը լսած մի տիկին ու հարցրեց՝ «Որտեղի՞ց եք»: «Ֆրանսիայից էլ, Մարտակերտից էլ»,-

Բուրգ-Լե-Վալանսը՝ Թալինին

Թալինում է Ֆրանսիայի Բուրգ-Լե-Վալանս քույր քաղաքի պատվիրակությունը՝ սենատոր-քաղաքապետ Բեռնարդ Պիռասի գլխավորությամբ: Քույր քաղաքի ներկայացուցիչները Հայաստանում կմնան մեկ շաբաթ, իսկ այցի նպատակը բարեկամության էլ ավելի խորացումը, համագործակցության զարգացումն ու ընդլայնումն է: Թալինցիներն աղուհացով, ջերմությամբ ու սրտաբացորեն դիմավորեցին հյուրերին, իսկ քաղաքապետ Մնացական Մնացականյանը, խոսելով հայ-ֆրանսիական բարեկամության մասին, ասաց, որ այն գալիս է դարերից եւ այսօր նոր շունչ

Հայկական եկեղեցի՝ Կիեւում

Մինչ Ուկրաինայի Մարգանեց քաղաքում հակահայկական տրամադրություններ են եւ բառիս բուն իմաստով հայերի որս, հայերի եւ նրանց ընտանիքների անվտանգությունն ապահովելու համար հատուկ ջոկատայինների 24-ժամյա հսկողություն է սահմանված, Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանը մայրաքաղաք Կիեւի քաղաքագլուխ Լեոնիդ Չերնովեցկու հետ քննարկել է Ուկրաինայի մայրաքաղաքում հայկական եկեղեցի կառուցելու հարցը: Ըստ դեսպանի, 30 հազարանոց հայ համայնքին պարզապես

Որ Ջավախքում էլ ծիրան ուտեն

Ի տարբերություն անցած տարիների, այս տարի Ախալքալաքի կենտրոնական շուկայի վաճառասեղանները ծանրաբեռնված չեն հայկական պտուղբանջարեղենի բազմազան տեսականիով: Հայաստանաբնակ վաճառականների այցն Ախալքալաք՝ համեմատաբար նվազել է: Այս առթիվ «Ա-Ինֆո» գործակալությունը խոսել է տեղացիների հետ: Ոմանց կարծիքով, ստեղծված իրավիճակի գլխավոր պատճառը մեկն է. հայ-վրացական սահմանակետում բեռնափոխադրման թույլտվություն ձեռք բերելու համար վաճառականը շատ ավելի մեծ գումար պետք է վճարի, ինչը,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031