Օրվա լրահոսը

ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ

ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ Երբ դեռեւս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՀՀԿ խորհրդի անդամներից մեկը նման պնդումները համարեց հիմնազուրկ՝ հիշեցնելով, թե այդ կառույցն այլեւս չի ընդլայնվելու: Սակայն Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթը, որը համակարգում է ԵՄ անդամ-պետությունների, նոր հարեւանություն ծրագրում ընդգրկված երկրների հարցերը՝ երեկ Հայաստանի

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդեֆորմացվեն

Այդպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահը Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատրաստվում են առաջիկա ԱԺ ընտրություններին: ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի մատուցմամբ, ընդդիմությունը՝ ընդհանրապես, եւ ՍԻՄ-ը՝ մասնավորապես այսօր զբաղված են ներկուսակցական կազմակերպչական խնդիրներով՝ պատրաստ լինելու համար ինչպես արտահերթ քաղաքական գործընթացներին, այնպես էլ հերթական ԱԺ ընտրություններին: Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, ապա խոսելով ընդդիմության

«ՃԱՆԱՉԵՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ»

Հայաստանին հորդորում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհմեդ Սեւիգենը՝ ենթադրելով, որ մենք այն չենք ճանաչում: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Սեւիգենը Երեւանում է՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական վեհաժողովին մասնակցելու նպատակով: Ներկայացնելով իր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ պարոն Սեւիգենը ասաց, որ այն ստեղծել է ժամանակակից Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքը: «Հիմա մեր կուսակցությունը գլխավոր ընդդիմադիր կուսակցություն

«ԹՈՂ ԳՆԱ ՆԱՎԹ ԾԱԽԻ»

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին երեկ հեռակա առաջարկեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: «Առավոտ». Մինչ Բուխարեստ մեկնելը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ հույսեր կան, եւ մի տարբերակ է քննարկվում, որը «հնարավորություն է տալիս ունենալ երկարատեւ եւ խաղաղ կարգավորում»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտնեց, թե «հանդիպումներն անցան բավական լավ մթնոլորտում, դժբախտաբար, նախագահներին

Մարզչի գործն ավելի դժվար է

Տոնական այս թոհուբոհի մեջ մի տեսակ «ստվերում» է մնացել հավաքականի գլխավոր մարզիչը՝ գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, ով թիմին այս ընթացքում նախապատրաստել է օլիմպիադային: Թուրինում նույնպես որպես գլխավոր մարզիչ նրան միացել է Հունգարիայից ժամանած Արշակ Պետրոսյանը, ով իր հարուստ փորձով ու գիտելիքներով մեծապես նպաստեց հաջողությանը: Մարզչի գործը պակաս դժվար ու պատասխանատու չէ: Նա է որոշում, թե տվյալ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

Անցած գիշեր բոլորս հպարտանում էինք՝ հայ լինելու համար «Զվարթնոց» օդանավակայան էին եկել հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այնքան շատ էին, որ օդանավից մինչեւ սպասասրահ՝ ասեղ գցելու տեղ չկար: Սակայն հիմնական իրադարձությունները կատարվելու էին Ազատության հրապարակում, որտեղ, չնայած գիշերվա ուշ ժամին, հավաքված հազարավոր մարդիկ համառ անհամբերությամբ սպասում էին իրենց կուռքերին: Դիմավորումը, իրոք, սրտաբուխ

«Եթե դատարանում չկրեմ՝ կդիմեմ դատախազություն»

Ասում է Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը Նա պատերազմ է հայտարարել գյուղի բուժամբուլատորիայի տնօրեն Կարինե Կիրակոսյանի դեմ եւ 2006-ի մարտին ազատել աշխատանքից: Վերջինս էլ դիմել է դատարան՝ տնօրենի պաշտոնում վերականգնվելու հայցով: Այդ քաշքշուկից տուժել եւ տուժում են գյուղի բուժսպասարկման կարիք ունեցող բնակիչները: Ըստ շրջանառու լուրերի, գյուղապետն ունի երկու նպատակ՝ «Հայբուսակն» ավարտած կնոջ համար ճանապարհ հարթել դեպի

ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳՈՀ Է ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆԻՑ

Երեկ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կայացավ մեծ կոմպոզիտորի անվան թավջութակահարների մրցույթի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունն ու գալա համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին մեկնարկած մրցույթում 13 երկրից ժամանած 17 թավջութակահար մրցում էր՝ այս հեղինակավոր մրցույթում դափնիներ շահելու համար: Ժյուրիի կազմում էին անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (նախագահ), Մեդեա Աբրահամյանը, Վոլֆգանգ Բյոտչերը (Գերմանիա), Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ), Իվան Մոնիգետտին

Երիտասարդները փորձեցին բանավիճել

Եվ վերջապես բացահայտել 10 կոռումպացված դասախոսներին Երեկ «Հայելի» ակումբը կազմակերպել էր բանավեճ՝ «Կոռուպցիան երիտասարդների տեսակետից» թեմայով: Բանավեճին հրավիրված էին ՕԵԿ, ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարները եւ Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը: Բանավեճի սկզբում ՕԵԿ Երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ ՀՀԿ Երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը սկսեցին վիճել հանդիպման առիթի հետ կապ չունեցող թեմաներով,

43 ՕՐ՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ

Դատապարտյալը չգիտի իր երեխայի գտնվելու վայրը «Գորիս», «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում գտնվելուց հետո, դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը մայիսի 16-ից գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Նա հացադուլ էր հայտարարել ապրիլի 24-ից, եւ երեկ՝ հացադուլի 43-րդ օրը մենք հանդիպեցինք դատապարտյալի հետ: 2000թ. նոյեմբերի 1-ի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավճռով կնոջը՝ Արուսյակ Վերդյանին սպանելու համար պատմաբան-մանկավարժը դատապարտվել է 14 տարի

Հոտերը խանգարում են

Բողոքում են Բաղրամյան փողոցի բնակիչները Եթե այսօր ոմանց համար մայրաքաղաքի կենտրոնում ապրելը երազանք է, ապա Բաղրամյան 25 շենքի բնակիչների խոսքերով՝ իրենց համար «իսկական մղձավանջ» է: Շենքի առաջին հարկում «Շերլոկ Հոլմս» ռեստորանն է, որն իր համար գլխավոր մուտքից բացի, շենքի շքամուտքի կողմից, վերելակի հարեւանությամբ դուռ է դրել, որը բացելով օդափոխում է ռեստորանը, քանի որ օբյեկտը օդափոխման

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՔԻՉ

«Հայկական ավիաուղիների» պարտքերի մեծ մասը գրվել է սառույցին Արդեն երկու տարի է, ինչ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն լուծարման գործընթացում է, եւ չնայած այս ընթացքում գույքի մի մասը վաճառվել է, սակայն դրանցից գոյացած գումարներն, ըստ էության, պարտքերի չնչին տոկոսն են փակել, իսկ աշխատողներին ունեցած պարտքը մարելու հերթը դեռ չի էլ հասել: Ընկերությունն այժմ շատ քիչ գույք ունի,

ՕԵԿ-ին «կուլակաթափո՞ւմ» են

Թերեւս քչերին է հայտնի, որ մինչեւ 1995թ.-ին պատգամավոր դառնալն ու «Օրինաց երկիր» կուսակցություն ստեղծելը, առավել եւս՝ մինչեւ ԱԺ նախագահ լինելը Արթուր Բաղդասարյանը եղել է նաեւ Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: Դա 1993-ին էր: «Առավոտի» տեղեկություններով, հենց այդ պաշտոնում աշխատելու ընթացքում Ա. Բաղդասարյանը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում «վետերոկ», իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ ռեստորան

«ՍԵՆԱՏՈՐԻ» ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի հայաստանցի գործընկերները չեն հավատում, թե նա կաշառակեր է: ՌԴ հատուկ ծառայությունները հետաքննելով այն տեղեկությունը, թե խոշոր չինովնիկները կաշառք են վերցնում Հաշվիչ պալատի ստուգման նյութերից փաստերը հանելու համար՝ 300 հազար դոլար էին առգրավել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում Կալմիկիան ներկայացնող Լեւոն Չախմախչյանից: Վերջինս պնդել էր, թե սա իր դեմ ուղղված արշավի

«ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԻ «ՑԱՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ամեն ինչ դեպի լավն է գնում Թեպետ մեր հարցերին պատասխանելով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքել էր ներիշխանական նոր սկանդալների եւ «իրար ուտելու» հավանականությունը, սակայն ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք շարունակում են գոյատեւել կիսատ կոալիցիայի շրջանակներում, միմյանց հետ կիսելու հարցեր ունեն եւ ընտրություններից առաջ հարկ են համարելու ոտքի

ՀՐԱՇԱԼԻ ՎԵՑՅԱԿԸ

Երեկ ուշ երեկոյան վաղ առավոտյան Թուրին-Փարիզ-Երեւան չվերթով շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վերադարձավ հայրենիք: Օլիմպիադայի ամբողջ ընթացքում «Առավոտը» մանրամասն լուսաբանել է մեր գրոսմայստերների փայլուն մրցելույթները: Հիմա, երբ ամեն բան արդեն ետեւում է եւ մեր հրաշալի վեցյակը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է Օլիմպոսի գագաթ, «Հրաշալի է, կեցցեք, տղաներ» բառերից բացի, գնահատանքի

«Փռվել է շուրջս գարուն»

Ամառվա շոգին երգեց Հայաստանի եւ հայերի լավ բարեկամ Իոսիֆ Կոբզոնը Հունիսի 2-ին Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում կայացավ «Բրաբիոն՝ միջազգային ծաղիկ» փառատոնը, որին մասնակցում էին նաեւ ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ Իոսիֆ Կոբզոնը, Դմիտրի Խառատյանը, Ստաս Պիեխան: Պրն Կոբզոնը «Լիմուզինով» շրջապտույտից, հայերեն ու ռուսերեն ելույթներից հետո պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Նա ասաց, որ Հայաստանի հետ բարեբախտաբար իրեն կապում

ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հունիսի 8-ին «Ակադեմիա» պատկերասրահում կբացվի Տիգրան Սմբատյանի եւ Անդրեյ Շուգարովի ցուցահանդեսը՝ «Միասին՝ երկու նկարիչ» խորագրով: Նկարիչներից յուրաքանչյուրը կներկայանա 11 աշխատանքով: Տ. Սմբատյանը որոշել է հայ արվեստասերներին ցուցադրել իր աշխատանքներից 8-ը՝ «Հարբած նավը» շարքից եւ 3-ը «Մեջբերումներից»: Դրանք արված են Արթուր Ռեմբոյի մոտիվներով: Մեր հարցին՝ ինչպես ծնվեց «Հարբած նավը» շարքը, հեղինակը պատասխանեց. «Էնպես էր ստացվել, որ

Զոռո՞վ են դարձնում առաջադիմական

Երեկ մեր խմբագրությունը ֆաքս ստացավ՝ «Օրինաց երկիր» կուսակցության «Ամիրյան» մարզային մանկավարժների խորհրդի նախկին նախագահ, Հայաստանի առաջադիմական կուսակցության (ՀԱԿ) անդամ Ռուզաննա Բաբայանի ստորագրությամբ: Նամակում նշվում է, որ խորհուրդը «ելնելով ստեղծված իրավիճակից՝ քաղաքական դաշտում, քաղաքական ցնցումներից, որոնց առաջացման պատճառ հանդիսացավ ՕԵԿ-ի բռնած նոր քաղաքական կուրսը, մասնավորապես կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գործողությունները, որոշեց պահպանել կայունությանն ու անցնցում ընթացքներին

«ԵՐԲ ԴՈՒ ՇԱՏ ԵՍ ԽՈՆԱՐՀՎՈՒՄ»

Մոսկվայում 2006-ին ազգային թշնամանքի պատճառով սպանվել է 6 հայորդի Երեկ տասը հասարակական կազմակերպություն բողոքի ակցիա էր կազմակերպել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, այնուհետեւ՝ արտաքին գործերի նախարարության առջեւ: Ակցիայի կազմակերպիչները մեղադրում էին մեր երկրի իշխանություններին՝ այդ իրադարձությունների նկատմամբ անտարբերություն ցուցաբերելու համար: Ակցիան սկսվեց լրագրողների եւ դեսպանատան անվտանգության աշխատակիցների վիճաբանությամբ: Վերջիններս դեռեւս հեռվից տեսնելով ակցիայի մասնակիցներին, լրագրողների տեսախցիկներն ու

ՀՀԿ-Ն քարոզարշավը սկսել է

Հանրապետականներն աջ ու ձախ կոշիկ, համակարգիչ ու հեռուստացույց են բաժանում Մոտ 3 տարվա ընդմիջումից հետո շաբաթ օրը վարչապետ Անդրանիկ Մարգարյանը մի խումբ հանրապետականների հետ ոչ պաշտոնական այցով եկել էր Գյումրի: Նա եղավ Գյումրիի, Վանաձորի մանկատներում, դպրոցներում, ծննդատներում: Ըստ ՀՀԿ-ի տարածած հաղորդագրության, այցը կազմակերպել էր հանրապետականների կանանց խորհուրդը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Սակայն ակնհայտ էր,

ՀՆԴԻԿՆԵՐԸ ՈՍԿՈՒ ԲԻԶՆԵՍԻՑ ԴԺԳՈՀ ԵՆ

Ըստ նրանց, տարեկան 2 մլն դոլար հարկ են տալիս ու «ոչ մի կոպեկ տուն չեն տանում» «Արարատ» ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» 300 խոշոր հարկատուների ցանկում ընդամենը 162-րդ տեղն է գրավում: Հաշվի առնելով ոսկու արդյունահանման ծավալները՝ այդ ցուցանիշը նման խոշոր ձեռնարկության համար չափազանց համեստ է թվում: Այս կարծիքին են նաեւ իրենք՝ ձեռնարկության տնօրենները: «Մենք էլ երբ ցուցակը

«Հակասությունները մնում են»

«Հակասությունները մնում են» Երեկ Ռոբերտ Քոչարյանն ու Իլհամ Ալիեւը շարունակել են նախօրեին Բուխարեստում սկսված բանակցությունները: «Մեդիամաքսին» տված հեռախոսային հարցազրույցում նախագահի մամլո քարտուղար Վ. Սողոմոնյանը նշել է, թե Քոչարյանի եւ Ալիեւի հանդիպման առաջին արարը տեւել է մոտ 4 ժամ, ձեռնպահ մնալով, սակայն, մանրամասներ հաղորդել արդյունքների մասին: Հանդիպումը տեղի է ունեցել Լեհաստանի դեսպանատանը եւ ավարտվել Երեւանի ժամանակով

Ելքն ինքնապաշտպանական խմբեր ստեղծե՞լն է

Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները կարծում են, թե դրանից բացի՝ չունեն այլընտրանք: Հունիսի 4-ի երեկոյան Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի Սպիտակ առանձնատան շրջանում 50 ստահակներ հարձակվել են Մոսկվայի սոցիալական գիտությունների ինստիտուտի ռեկտոր Էռնեստ Գրիգորյանի ընտանիքի վրա: Ինչպես հաղորդել են panarmenian.net-ին Ռուսաստանի հայերի միության տեղեկատվական ծառայությունում՝ տղամարդիկ ծեծի են ենթարկվել եւ կորցրել են գիտակցությունը, կանայք ուղեղի ցնցումով տեղափոխվել են

«ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ԷԼ ԼՑՈՆՈՒՄՆԵՐ ԵՎ
ԿԱՐՈՒՍԵԼՆԵՐ ՉԿԱՅԻՆ»

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ խորհրդարանում պատասխանեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: Ներկայացնում ենք «Առավոտի» հարցերին վարչապետի պատասխանները: – Պարոն վարչապետ, փաստորեն այսօր ՀՀԿ-ն վերցրել է երկրի երկու կարեւոր պաշտոնները՝ վարչապետ եւ Ազգային ժողովի նախագահ: Այսպիսով, պատասխանատվության բեռը կրկնակի մեծացել է. ի՞նչ հիմքեր ունեք նման ինքնավստահության՝ համարձակվելով վերցնել այս պաշտոնները: Ի վերջո, մենք չավարտված պատերազմի վիճակում գտնվող պետություն

ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ՄՏԱՆ

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը դրանից այնքան էլ դառնացած չէ Երեկ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվեցին Քոչարյան-Ալիեւ բանակցությունները: Դրանց բովանդակությունը չեն մանրամասնել ո՛չ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ո՛չ էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Միակ բանը, ինչ հաջողվել է իմանալ այս բանակցությունների վերաբերյալ, եղել է այն, ինչ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Նախագահները երեկ հանդիպեցին, երկար բանակցեցին:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երկրորդ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ – «Երեքնուկը» երգի իմաստով շատ բարդ գործ է. մի տեսակ անսովոր ռիթմեր են,- ասացի ես:- Զարմանում եմ, որ Վաչե Հովսեփյանը հատկապես է՛դ բանաստեղծությունն է ընտրել: – Վաչոն Պարույրին շատ լավ էր զգում ու ընկալում,- ասաց Թամրազյանը.- ինչքան չլինի՝ ընկերներ էին: – Մոտիկ ե՞ն եղել,- հարցրեց Լիզան: –

Ե՞ՐԲ ԵՎ ՈՎՔԵ՞Ր

Աշխարհի անցած 17 առաջնությունների եզրափակիչ մրցաշարերին մասնակցել են 69 երկրների ազգային հավաքականներ, սակայն չեմպիոն դառնալ հաջողվել է ընդամենը յոթին: Ներկայացնում ենք ըստ տարեթվերի չեմպիոն եւ մրցանակակիր դարձած երկրները: 1930 1. Ուրուգվայ 2. Արգենտինա 3. ԱՄՆ/Հարավսլավիա: 1934 1. Իտալիա 2. Չեխոսլովակիա 3. Գերմանիա 4. Ավստրիա: 1938. 1. Իտալիա 2. Հունգարիա 3. Բրազիլիա 4. Շվեդիա: 1950 1.

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է բնատուր տաղանդը ցուցադրելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Բոլոր ֆինանսական հարցերը լուծելի են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ամբողջ օրը կանցնի բարեկամության ու հաջողության նշանաբանով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ կապված են ֆինանսների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք խուսափել մարդկանց հետ բախումների վտանգից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր օր է նոր գործ սկսելու համար:

«ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

Օրերս լույս է տեսել «Հայերի ցեղասպանության շարունակությունը» գիրքը, որի շնորհանդեսը երեկ կայացավ Ժուռնալիստների միությունում: Այն հրատարակել է «Զինվորի մայր» բարեգործական հ/կ-ն: Գրքում տեղ են գտել ռուս խոհրդային սպաների հիշողությունները 1988-1992 թթ. Բաքվի եւ Սումգայիթի ողբերգական իրադարձությունների մասին: Գրքի հրատարակիչները փաստեցին, որ վերնագիրը պատահական չեն ընտրել, քանզի ակնհայտ է, որ 1915 թվականից հետո էլ չի դադարել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031