Օրվա լրահոսը
Կալանավորումն ամենախիստ տեսակն է
Քրեական գործի վարույթն իրականացնելիս հաճախ հանցանք կատարած անձը՝ կասկածյալը կամ մեղադրյալը, թաքնվում է քրեական վարույթը կատարող մարմիններից, խոչընդոտում մինչդատական վարույթի եւ դատարանում գործի քննությանը, նոր հանրավտանգ արարքներ կատարում եւ այլն: Հիշյալ անցանկալի վարքագիծը խափանելու եւ կանխելու համար օրենսդիրը նախատեսել է խափանման միջոցներ (Քրեական դատավարական օրենսգրքի 134 հոդված): Խափանման միջոցներից կալանավորումը համարվում է ամենախիստ տեսակը (հավասարազոր
Ընդհատակից դուրս կգա եւս մեկը
Ինչպես երեկ «Առավոտին» տեղեկացրեց ՀՀՇ ակտիվիստներից մեկի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի մարզային շտաբի պատասխանատու Մուրադ Գրիգորյանի կինը՝ Նաիրա Գրիգորյանը, մոտ օրերս ընդհատակից դուրս կգա նաեւ իր ամուսինը: Հիշեցնենք, որ Աշոտ Զաքարյան-Պետրոս Մակեյան-Շոթա Սաղաթելյան եռյակի հետ համատեղ, նույն շինծու մեղադրանքով՝ 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ ու 5-րդ կետերով, քրգործ էր հարուցվել նաեւ Մուրադ Գրիգորյանի դեմ: Նկատենք, որ
Հաղթահարեցին 4-ը
Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանն «Առավոտին» փոխանցեց, որ հուլիսի 1-ին անցկացված նոտարների քննության արդյունքում քննությունը դրական արդյունքներով հանձնել են 4-ը: Իսկ մասնակիցների թիվը 16-ն էր: Քննությունը հաղթահարած մասնակիցները կգրանցվեն նոտարների պիտանիության ցուցակում:
Դատապարտյալը՝ կալանավորվածի հետ
ՀՀ արդարադատության նախարարին է դիմել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կապված հուլիսի 9-ին եւ 10-ին ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ այցի հետ: Այցելության ընթացքում պարզվել է, որ դատապարտյալ Արամ Հովակիմյանը, որը 2008թ. դեկտեմբերի 4-ին դատապարտվել է երկու տարի ժամկետով ազատազրկման, պատիժը կրում է թիվ 17 խցում, որտեղ պահվում են նաեւ կալանավորված անձինք՝ Փայլակ Խանամիրյանը, Վիկտոր Ասլանյանը
Փաստաբանը դժգոհ է քննիչի որոշումից
Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիայի նախագահը «Առավոտին» օրեր առաջ հայտնել էր. Արարատի մարզի Արարատի գյուղապետ Գրիշա Մելքոնյանը օրենքի խախտումով կազմակերպել է աճուրդ եւ 20 000 դրամով 0,275 հա գյուղատնտեսական նշանակության տարածքը վաճառել է մի մարդու, այն դեպքում, երբ այդ տարածքը 1992-ին մաքրել եւ բարեխղճորեն օգտագործել է Արեւիկ Առաքելյանը: Գյուղապետը աճուրդից 1 տարի հետո Առաքելյանից պահանջել
Ընդդեմ «Աքիլլեսի» եւ ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի
Հուլիսի 27-ին Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մ.Հարթանյանի նախագահությամբ կշարունակվի Արմեն Գալստյանի հայցի քննությունը՝ ընդդեմ վարորդների «Աքիլլես» իրավապաշտպան կազմակերպության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատասխանատու Սերգեյ Կապինոսի դեմ: Ա. Գալստյանը, որը հայտնի էր ճանապարհային ոստիկանության դեմ շահած դատաքննություններով, «Աքիլլեսում» 2,5 ամիս մատուցել է խորհրդատվական ծառայություններ: Սակայն, ինչպես նշել է հայցվորը, կատարած աշխատանքի դիմաց վճարվել
Գործադուլը դադարեցվեց
Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերության աշխատակիցները չորսօրյա գործադուլից հետո վերադարձել են աշխատանքի: Երեկ հանդիպել են ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան եւ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Փակ խորհրդակցության ժամանակ քննարկվել են ինչպես ձեռնարկությանը եւ գործադուլին, այնպես էլ Կապան համայնքին վերաբերող հարցեր: Խորհրդակցությունից հետո պարոն Ֆալետան լրագրողներին տեղեկացրեց, որ չորսօրյա գործադուլի արդյունքում «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ընկերությունը
Մեկ «տուն» էլ կկառուցվի
Հուլիսի 3-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բացվեց 46 իրաքահայ փախստական ընտանիքի համար նախատեսված սոցիալական տունը, իսկ երեկ վերջնական տեսքի է բերվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի պայմանավորվածությունը, համաձայն որի՝ Կոտայքի մարզի Քասախ գյուղում ճապոնական կառավարության դրամաշնորհային ծրագրով գործարանային նախկին արտադրական մասնաշենքը կվերակառուցվի եւ կդառնա սոցիալական տուն՝
Օգնենք փոքրիկին՝ գտնելու աչքի լույսը
Մեր թերթի հուլիսի 16-ի համարում «Օգնենք փոքրիկին՝ գտնելու աչքի լույսը» հրապարակմամբ անդրադարձել էինք Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի 8 ամսական բնակիչ՝ փոքրիկ Ալլայի առողջական խնդիրներին: Ալլան ի ծնե կույր է, ընտանիքը առանձնապես ապահովված չէ: Եթե ճարվի $4000՝ հնարավոր կլինի Ալլային վիրահատել Սանկտ Պետերբուրգում եւ կա ոչ փոքր հավանականություն, որ Ալլան կգտնի աչքի լույսը: Մեր հրապարակումը լայն
ՏԱՍԸ ԱՄԻՍ՝ ԿՈՏՐՎԱԾ ՈՒՍՈՎ
Ջուջեւանցի Անանյանների ընտանիքը բազում խնդիրներ ունի, որոնց նկատմամբ պատկան կառույցները անտարբեր են Արդեն 10 ամիս է՝ ջուջեւանցի Յուրիկ Անանյանի կյանքը դժոխք է դարձել: Քայլելիս աշխատում է աջ ձեռքն անշարժ պահել. ձեռքի ցնցումից ինքն է ցավից ցնցվում: «2008 թվականի սեպտեմբերի 24-ին անտառը վայրի տանձի էի գնում, էշը խրտնեց՝ վրայից ընկա»,- չարաբաստիկ դեպքը հիշում է 54-ամյա Յուրիկը:
ԱՅՍ ՏԱՐԻ ԲԵՐՔՆ ԱՌԱՏ Է
Բերքի մթերման ու արտահանման աճ են արձանագրել գյուղատնտեսության նախարարությունում: Այս մասին երեկ ասուլիսում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Ծիրանի բերքահավաքի 80 %-ն արդեն իրականացվել է: Եթե նախորդ տարի արտադրվել է շուրջ 80 հազար տոննա ծիրան, ապա այս տարի միայն Արմավիրի մարզում արձանագրվել է 4-5 հազար տոննա: Այս տարի մեծացել են նաեւ
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի ոստիկանության գծով ավագ խորհրդական Քեւին Քարթիի հետ երեկվա հանդիպման ժամանակ, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի ոստիկանության բարեփոխումների գործընթացը՝ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ըստ ԱԺ հաղորդագրության՝ «առաջնային համարեց ոստիկանության աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ հոգեբանական խոչընդոտների վերացումը, ոստիկանության կրթական, ինչպես նաեւ նյութական խնդիրները» եւ այլն:
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԼՂ-Ի ՇԱՀԵՐԻՑ ՉԵՆ ԲԽՈՒՄ
ՀԴԿ հանրապետական խորհուրդն Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ երեկ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. «Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում ՀԴԿ-ն գլխավոր եւ առաջնային խնդիր է համարում ԼՂՀ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ձեռք բերած անկախ կարգավիճակի անհապաղ ճանաչումը: Այն պետք է դիտարկվի որպես պայման՝ հակամարտության հետ կապված Ադրբեջանի կողմից հրահրված պատերազմի հետեւանքների
ՏՈՒ-154 ինքնաթիռը հնամաշ էր
Թեհրանից Երեւան թռչող կործանված Տու-154 ինքնաթիռի վթարի ամենատարածված վարկածը՝ հնամաշ լինելն է: Այս մասին gazeta.ru-ին ասել է ՌԴ ավիացիոն անվտանգության կենտրոնի ղեկավար Գերման Նիկուլինսկին. «Մինչեւ վերջ հստակ չէ, ի՞նչ է իրականում կատարվել, բայց ես կարող եմ ասել, որ ցանկացած տեխնիկական անսարքություն անակնկալ չի լինում: Օդանավը թռչում է ավելի քան 20 տարի, եւ ես վստահ եմ,
Ձեզ աղքատի տեղ դրեք
Քոբուլեթիում գործում են ավազակների ու գողերի բազմաթիվ խմբավորումներ, որոնք համագործակցում են ոստիկանների հետ: Նրանք այդ ծովափնյա քաղաքում հանգստացող օտարերկրացիների գլխին, այսպես ասած, «հարսանիք» են սարքում՝ տապալելով ամբողջ ամառային հանգիստը: Պատահական չէ, որ ավազակային հարձակումների ավելի շատ ենթարկվում են հայերը, որովհետեւ նրանք, որպես կանոն, ինչքան ոսկեղեն ու թանկարժեք զարդեր ունեն՝ կրում են ու գնում ծովափ: Իսկ
Լավագույն դեպքում՝ թարս են նայում
«Դարձել ենք Թումանյանի Գիքորը: Հերթափոխի ընթացքում մեր աշխատանքը թողած, կտրում ենք մետրո մտնող ամեն ուղեւորի առաջը, ասում՝ էստի համեցեք, ձեռք բերեք էլեկտրոնային քարտ»,- հասկանալի պատճառով չցանկանալով ներկայանալ, «Առավոտին» բողոքեցին մետրոպոլիտենի որոշ աշխատակիցներ: Երեւանի մետրոպոլիտենի բոլոր կայարանների ամենաուշագրավ տեղերում փակցված էին էլեկտրոնային քարտերի ձեռքբերման կոչերով ցուցապաստառներ: Հսկիչը բարձրախոսով ջանասիրաբար, պարբերաբար հայտարարում է այդ մասին: Սակայն, աշխատակիցների
«ՍԱՖԱՐԻՆ» ՄԻՆՉԵՎ ԼՈՒՅՍ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԻՎԱԴԱԴԱՐ Է ԱՆՈՒՄ
Այս գիշերային ակումբի բարձր երաժշտությունն ու աղմուկը հարեւան շենքերի բնակիչներին չեն թողնում քնել «Անցյալ տարի դեկտեմբերին մեր շենքերի հարեւանությամբ սկսեց գործել «Սաֆարի» գիշերային ակումբը: Այդ ժամանակվանից սկսած, մենք ամբողջ գիշեր ստիպված ունկնդրում ենք այնտեղ հնչող երաժշտությունը, ինչպես նաեւ ակումբից արձակվող աղմուկը, որը ստեղծվում է ակումբում պարող աղջիկների շուրջ: Մեր տների պատուհաններից ականատես ենք լինում նաեւ
Աղդամը՝ բաժանարար գիծ ՀԱԿ-ում
Մի մասը գտնում է, որ դա մեր հայրենիքն է, մի մասը՝ ոչ «Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությանը, որ «Աղդամը մեր հայրենիքը չի», ես միանգամայն համաձայն եմ այդ հայտարարության հետ, միանգամից ասեմ, իսկապես՝ Աղդամը մեր հայրենիքը չէ»,- ըստ tert.am-ի, երեկ «Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ՝ ՄԱՐԴԱՍՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ
Զինված ուխտագնացները կրակել են Սառնաղբյուրի բնակիչներից մեկին Ահա այս ջրամբարի մոտ է, ըստ գյուղացիների, տեղի ունեցել հանցագործությունը: Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղի բնակիչները ահուսարսափի մեջ են: Գյուղացիների պատմելով, նախորդ օրը, ժամը 19.00–19.30-ի սահմաններում, գյուղով մեկ լուրեր են տարածվել այն մասին, որ Գյումրիից եկած ջահել ուխտագնացների մի խումբ՝ թվով 15 հոգի, որի մեջ է եղել նաեւ Գյումրիի
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՔՈՒՄ ԼՂՀ ՃԱՆԱՉՈ՞ՒՄՆ Է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հետեւյալն է՝ մենք կարծում ենք, որ բանակցությունների նպատակը ԼՂՀ միջազգային ճանաչումն է: Եվ եթե այս խնդիրը դրվում է, խնդրի լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ու առաջընթաց կա, ապա մնացած հարցերում հնարավոր են զիջումներ»,- երեկ «Դե ֆակտո» ակումբում հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող
Հերթական փուլը՝ աշնանը
Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում երեկ 17:10-ին սկսվեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցությունները, որոնք տեւեցին 3 ժամ 40 րոպե: Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ նախագահների հանդիպումը սկսվել էր երկու երկրների արտգործնախարարների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ. «Այնուհետեւ ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահները բանակցությունները
Աֆյանը «ճնշմանը» չէր դիմացել
Փաստահավաքում նրան ուղղված հարցերը «խուճուճ» էին եղել 2009 թ. ապրիլին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի կողմից այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած «օպերացիայի» վերաբերյալ տրված պարզաբանումները հաստատում են ընդդիմության կողմից բազմիցս արված այն պնդումները, թե Հայաստանում, որպես այդպիսին, իրավապահ մարմին, առավել եւս՝ գրագետ գործող, պարզապես չկա:
ԿՐԱԿՈՂՆԵՐԻՆ ՊԱՏԺԵԼՈՎ՝ ՄԵԶՆԻՑ ՉԵՆ ՊՐԾՆԻ
Երեկ հայտարարեց «Մարտի 1»-ին հատուկ միջոցների կիրառման զոհ դարձած Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Խաչատրյանը: Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ 2008թ. մարտիմեկյան դեպքերի առթիվ ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Կորյուն Փիլոյանը գրավոր ցուցում է տվել նախաքննական մարմնին՝ քրգործեր հարուցել ոստիկանների կողմից հատուկ միջոցների հետ վարվելու կանոնները խախտելու
«ՄԵՆՔ ԷԼ ԵՆՔ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՄՆԱՆ ՄԵԶ»
Ասում է ԱԺ Բնապահպանության, գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Իշխան Հարությունյանը: – Մադրիդյան սկզբունքների հրապարակումը բավականին մեծ աղմուկ է առաջացրել. ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումը այս սկզբունքների հանդեպ, կիսո՞ւմ եք ձեր գործընկեր հանրապետականների լավատեսությունը: – Ճիշտն ասած, մեր քաղաքական ուժի համար եւս մադրիդյան սկզբունքները ընդունելի են, որովհետեւ Հայաստանի քաղաքական շրջանակները, քաղաքական վերնախավը,
«ԱԽՊԵՐՆԵՐ, ՎՈՎԱՅԻ ՄՈՏ ԵՄ ԱՇԽԱՏՈՒՄ»
Չորեքշաբթի, ժամը 18:30-ի սահմաններում, ականատես եղանք, թե ինչպես «Մերսեդես» մակնիշի, մգեցված ապակիներով, առանց համարանիշների ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթեւեկության կանոնները, կարմիր լույսի առկայությամբ երթեւեկում էր այն փողոցով, որտեղով կարող է միայն երթեւեկել քաղաքային տրանսպորտը: Նշված «Մերսեդեսը», Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկում՝ Վիլյամ Սարոյանի հուշարձանի դիմացից, իջնում էր դեպի Օպերա, որտեղ իրենց ծառայությունն էին կատարում ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Ճանապարհային ոստիկանության
Հուլիսի 17
ԽՈՅ (21.03-20.04)- Պետք չէ կենտրոնանալ անհեթեթ մտքերի վրա: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բանակցություններ վարելու համար արդյունավետ օր է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Չափից շատ համեստությունը ձեզ միայն կխանգարի: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր ծանոթությունները ոչ միայն հաճելի, այլեւ օգտակար կլինեն ձեզ ու ձեր աշխատանքին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր աշխատանքի նկատմամբ անտարբեր կլինեք, անհրաժեշտ է լիցքաթափվել: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Հարմար օր է հաճելի
ՀԵՔԻԱԹԻ ՀԵՐՈՍԻ ՆՄԱՆ…
Ոչ պրագմատիկ հեքիաթագիրը գիրք հրատարակելու խնդիր ունի Հեքիաթագիր Յուրի Ավանեսովը արդեն 22 տարի Բաքվից Երեւան է տեղափոխվել (բնակվում է հանրակացարանում որդու՝ հայտնի կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի հետ): Մասնագիտությամբ ֆիզիկոս է: Մայրը՝ արմատներով Սիսիանից է, Բաքվում հայտնվել է հանգամանքների բերումով: «Մայրս պատմության ուսուցչուհի էր, աշխատում էր Բաքվի միակ հայկական դպրոցում: Նա լավ ասմունքում էր, խաղում էր հայկական
ՄԱՐԶԱՆՔ՝ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հայաստանում գործող «Աերոֆլեքս» առողջարարական ուղղության նոր կենտրոնի բացումը տեղի ունեցավ օրերս: Ֆիզիկական եւ հոգեւոր կատարելության կենտրոնը մոտ 5 տարվա պատմություն ունի, ներկաներին պատմեց կենտրոնի տնօրեն Արմինե Գրիգորյանը, որն առաջինն է, ով Հայաստանում մշակել է շնչառական մարմնամարզության վարժությունների համակարգ: Նա նաեւ հավելեց, որ «Աերոֆլեքս» համակարգը շնչառական մարզումների հատուկ համալիր է՝ հազարամյակների պատմություն ունեցող արեւելյան առողջարարական համակարգերի
Չկա մարդ, որ երազ չի տեսնում
Երազներն անհրաժեշտ են հոգեկան առողջության պահպանման համար Մարդու կյանքը հոգեվիճակների հերթափոխություն է։ Դրանք հիմնականում երկուսն են. արթնություն եւ քուն։ Այդ վիճակների հերթափոխությունը մենք տեսնում ենք արդեն նորածին երեխաների մոտ, որոնք թեեւ մեծ մասամբ քնած են լինում, բայց ունենում են կարճատեւ արթնության փուլեր, երբ սնունդ են ընդունում եւ նորից քուն մտնում։ Բայց արդեն ժամանակի ընթացքում արթնության
ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ ՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՈՒՆԻ
Տեր Վարդանը՝ Վարդավառի մասին Այս կիրակի ինչպես հանրապետության մարզերում, այնպես էլ Երեւանում հաստատ ջրի պակասորդ է գրանցվելու. հուլիսի 19-ին տոնում ենք Վարդավառը: Ժողովուրդն ասում է՝ Վարդավառի տոնին պետք է պարտադիր ջրով ցողվես, որովհետեւ դա օրհնանք է: Ժողովուրդը նաեւ ասում է՝ Վարդավառը հեթանոսական տոն է, ոչ քրիստոնեական… Վարդավառի տոնին ջրով ցողվելը օրհա՞նք է, թե՞ ոչ, ի՞նչ


















































