Օրվա լրահոսը

Մեկ հաղթող արդեն կա

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին Սյունիքից մասնակցում է 62 աշակերտ: Թեեւ հանրապետական փուլն այս օրերին շարունակվում է, մարզի դպրոցականների հաջողություններն արդեն երեւում են: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրի հենակետային վարժարանի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփինե Թորոսյանը կենսաբանություն առարկայից առաջին կարգի դիպլոմ է շահել եւ հնարավորություն ստացել մասնակցելու Ճապոնիայում կայանալիք միջազգային օլիմպիադային: Արփինե Թորոսյանը այժմ նախապատրաստվում

Սյունեցիք կողմնորոշվել են

Սյունիքի մարզի 2000 շրջանավարտներից մոտ 1200-ը այս տարի կմասնակցի պետական ավարտական քննություններին, իսկ մնացած 800 տասներորդցիները ցանկություն են հայտնել մասնակցել բուհական կենտրոնական քննություններին: Մարտի 16-ին հայտագրումն ավարտվել է, հայտերը ներկայացվել են գնահատման եւ թեստավորման կենտրոն, իսկ այս օրերին մարզի ավարտական դասարանների աշակերտները նախնական հայտերում վերջին ճշգրտումներն ու փոփոխություններն անելու հնարավորություն ունեն մինչեւ ապրիլի 15-ը, որից

«Հնարամտությունը» կանխվել է

Խմբագրություն այցելած տիկինը խնդրեց անունը չնշել, պարզապես՝ Արմավիրի մարզի դպրոցականի ծնող եւ ասաց, թե Արմավիրի մարզի դպրոցների աշակերտներին պարտադրվում են օրագրեր, որոնց վրա հատուկ նշում կա՝ «Արմավիրի մարզի միջնակարգ դպրոցների համար»: Տիկինը ուներ նման օրագրի մի նմուշ: Հատուկ արմավիրցիների համար օրագիրը՝ ոչ թերթերի քանակով, ոչ բովանդակությամբ չի տարբերվում սովորական օրագրերից, իսկ բողոքավոր ծնողը պնդում էր,

ԿՐԿԻՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՐՁԱԿՈՒՄ

Հայաստանի համայնքների միությունը երեք տարեկան է եւ անցած երեք տարում միության կայքը երեք անգամ «կոտրել» են ադրբեջանցի հակերները: Վերջին անգամ՝ երկու օր առաջ: Այսօր կայքը տեսքի է բերված: Ինչպես տեղեկացանք ՀՀ համայնքների միությունից, երեք անգամ էլ կայքը «կոտրվել» է նույն ձեռագրով՝ հակերները տեղադրում են կախաղան բարձրացված մարդու, գետնին ընկած դիակի եւ նման այլ լուսանկարներ եւ

ՉՈՐՍ ԴԻՄՈՒՄ՝ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հայաստանի համայնքների ասոցիացիան (ՀՀԱ) երեկ մի քանի հարցով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին: Ինքնակամ շինարարության կանխարգելման եւ կասեցման ու հետեւանքների վերացման օրեսդրական անկատարությունը շտկելու գործում մասնակցություն ունենալու համար ՀՀԱ-ն Հովիկ Աբրահամյանին խնդրում է ձեւավորել ոլորտային օրենսդրություններում համապատասխան փոփոխություններ նախապատրաստող աշխատանքային խումբ: Երկրորդ դիմումով ՀՀԱ-ն առաջարկում է ձեւավորել «ՀՀ Ազգային ժողովի նախագահին առընթեր տեղական ինքնակառավարման

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆԻ ԹՈՌՆ՝ ԸՆԴԴԵՄ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՏՂԱՅԻ

Հայկաձորի վանքի արտերը մնացել են միայն ժողովրդի հիշողության մեջ ՀՀ քաղաքացներ Միշա Ներսիսյան եւ Ասյա Հովհաննիսյան ամուսինները, սկսած ՀՀ անկախության առաջին օրերից, պայքարում են ծննդավայր՝ Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի ջրաղացին եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն երկրորդ կյանք տալու համար: Եվ եկեղեցին, եւ ջրաղացը Արաքս գետի ափին են՝ սահմանամերձ հատվածում, եւ դրանց մոտենալու համար սահմանապահների հատուկ

Լիցենզիաներն ուժի մեջ են

«Առավոտ» օրաթերթի նախորդ համարում հրապարակված «Խաղատները լիցենզավորվեցին» նյութում մեջ նշել էինք, որ ֆինանսների նախարարությունը 12 խաղատան լիցենզիա է տրամադրել: Ֆիննախից հայտնեցին, որ նշյալ խաղատներին ոչ թե նոր լիցենզիաներ են տրամադրել, այլ ընթացիկ տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ ուժի մեջ են 116 շահումով խաղի, 12 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ:

Անմարդաբնակ տունը ջեռուցվե՞լ է

«Տեսուչը ապօրինաբար պարտքեր է գրել ինձ վրա, ինչի պատճառով էլ լույսս անջատել են, բայց ես այդ տանը չեմ բնակվում, մանավանդ ձմռան ամիսներին հարազատներիս մոտ եմ լինում, միայն օրվա ընթացքում գալիս եմ տեսնեմ՝ տունս ինչ վիճակում է եւ գնում եմ, ինչպե՞ս կարող է դատարկ տանը 18 հազար 800 դրամի լույս օգտագործվել: Հիմա օրերով լույս չունեմ»,- օրերս

Տաքսու վարորդ են սպանել

Երեւանում կատարվել է տաքսու վարորդի դաժան սպանություն: Ինչպես հաղորդում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը, մարտի 30-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Գարիկ Սարուխանյանը մարտի 29-ին, ժամը 22-ին, դուրս է եկել տնից եւ չի վերադարձել, իսկ մարտի 31-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության աշխատակիցների կողմից նրան պատկանող՝ տաքսու պարբերանշանով, «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենան

Կողոպտել են բենզալցակայան

Ապրիլի 9-ին ոստիկանության Վայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել «Վայք-Գազ» ՍՊԸ բենզալիցքավորման կայանի լիցքավորող, 1966 թ. ծնված Հրաչիկ Բ.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, 3 անհայտ անձինք զինված հարձակում են գործել Երեւան-Մեղրի ճանապարհին գտնվող

ԱԱՀ-Ն ԴԵՂՈԼՈՐՏԻՆ ՎՆԱՍՈՒՄ Է

Մի շարք գործարարներ վստահեցնում են, որ այսօր դեղի բիզնեսով զբաղվելը բավականին եկամտաբեր է, այդուհանդերձ, նրանց ներկայացմամբ, կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են դեղագործական ոլորտում բիզնես ծավալելուն: Երեկ Մոսկվայի տանը կազմակերպված «Առողջություն եւ դեղագործություն, Էքսպո-2009» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսի ժամանակ «Առավոտը» զրուցեց մի շարք դեղագործական ընկերությունների հետ, որոնք ներկայացրել էին իրենց արտադրանքը՝ դեղամիջոցներ, բժշկական սարքավորումներ եւ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ՈՂՋԱՄԻՏ ԼԻՆԵԼ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով տնօրեն Մասուդ Ահմեդը Հայաստանի իշխանություններին խորհուրդ է տվել ողջամտություն ցուցաբերել եւ նախապատրաստվել շատ ավելի բացասական տնտեսական զարգացումների: Այս մասին Մ. Ահմեդը ասել է երեկ Երեւանում տեղի ունեցած «Գլոբալ տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա» թեմայով քննարկման ժամանակ: ԱՄՀ ներկայացուցիչն իր ասածը հիմնավորել

«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԸ» ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՆՈՒՄ

Երեկ Գյումրիի Մուշ-2 թաղամասում բողոքի ակցիա են կազմակերպել մոտ 300 շինարարներ: Նրանք բողոքել են, որ «Գլենդել Հիլզ» շինկազմակերպությունը, որը աղետի գոտում բնակարանաշինություն է իրականացնելու, պատրաստվում է իրենց շատ ցածր վճարել՝ կատարվելիք աշխատանքների համար: Այս մասին տեղեկացնում է «7օր.am»-ը: Աղբյուրի փոխանցմամբ, ըստ շինարարների հաշվարկի, առաջարկվող գնային քաղաքականության պայմաններում իրենց աշխատավարձը կկազմի ընդամենը 50-60 հազար դրամ: Շինարարներից

Չշահած ՀԴՄ կտրոնները եւս կշահեն

Տեսնելով, որ ՀԴՄ կտրոնների միջոցով վիճակահանություն կազմակերպելու գաղափարն այնքան էլ չի արդարացնում ակնկալվող սպասելիքները, քանի որ յուրաքանչյուր ամիս հազարավոր կտրոններից հատուկենտ շահումներ են գրանցվում, մեր կառավարությունը որոշել է այլ մեթոդի դիմել: Որպեսզի վիճակահանությունից հիասթափված քաղաքացիները գնումներ կատարելիս շարունակեն պահանջել ՀԴՄ կտրոնները, որոշվել է նրանց խրախուսել: Սկսած այս տարվա ապրիլի 1-ից, չշահած կտրոնները դեն նետելու փոխարեն

ԿԹԱՆԿԱՑՆԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Ըստ ուղեւորափոխադրող ընկերությունների՝ մինչ Երեւանի քաղաքապետի ընտրությունները, քաղաքային իշխանությունները չեն թույլատրի բարձրացնել հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Համաձայն 2001-ից գործող կարգի, հանրային տրանսպորտի որեւէ երթուղու մրցութային փաթեթում սահմանված սակագինը փոփոխելու համար երթուղին սպասարկող ընկերությունը պետք է հայտ ներկայացնի համապատասխան գերատեսչությանը՝ տնտեսապես հիմնավորելով սակագնի փոփոխության անհրաժեշտությունը: Եթե Երեւան քաղաքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ընկերությունների կողմից մինչ օրս ոչ մի

Երեւանում հաշվառվածներն ավելանում են

Նախապատրաստվում ենք Երեւանի ավագանու ընտրություններին Որ մայիսի 31-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրություններն առանց զանգվածային կեղծիքների չեն անցնելու՝ հասկանալի ու պարզ է թեկուզ նրանից, որ արդեն իսկ երեւանցի ընտրողների անձնագրային, հեռախոսահամարի ու ընտրատեղամասի մասին տվյալներ ու ստորագրություններ են հավաքվում: Թե ի՞նչ պետք է արվի այդ ցուցակների հետ, իհարկե, ենթադրություններ կային. այդ տվյալների հիման վրա կազմվելու են

«ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊՈՄԻԴՈՐՆ ԱՅՍՏԵՂ ՇՈՒԿԱ ՉԻ ԳՏՆԻ»

Համոզված է «Ազգային պետություն» կուսակցության նախագահ Սամվել Շահինյանը – Եթե հայ-թուրքական հարաբերությունների զարգացումները հանգեցնեն սահմանի բացմանը՝ ի՞նչ կտա դա մեզ: – Քաղաքական տեսանկյունից անախրոնիզմ է, երբ պետությունը գտնվում է շրջափակման մեջ՝ իր հարեւանների կողմից: Ուրեմն բացումն, ինքնին, նշանակում է քաղաքական-դիվանագիտական հարաբերությունների առողջացում. դա շատ կարեւոր գործընթաց է: Տնտեսական առումով՝ գյուղատնտեսական ապրանքներով եւ էժան այլ ապրանքներով

«ԿԵՂՏՈՏ» ՓՈՂԵՐԻ ՏՈԿՈՍԸ

Այս շաբաթ խորհրդարանի նիստում «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացնող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը մի տվյալ ներկայացրեց, թե վերջին 6 ամսում փողերի լվացման 15 հանցագործություն է բացահայտվել, եւ արդեն կան դատավճիռներ: Սա առիթ տվեց, որ վերհիշենք Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված նույն մեղադրանքը, որը նախ միացրին «Մարտի 1»-ի

Ե՞վս մի քաղբանտարկյալ

Այս անգամ «վիրավորողն» ու «դիմադրողը» նախկին ոստիկան է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ Կոնգրեսի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ այսօրվա դրությամբ քաղբանտարկյալների թիվը եւս մեկով ավելացավ: ՀՀ ՔՕ 136 հոդվածի եւ 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, համապատասխանաբար՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» եւ «վիրավորանք», նախատեսված արարքներ կատարելու մեջ առայժմ միայն

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԹՇՆԱՄԱՆՔԸ ԲԱՑԱՌԵԼ»

Ասում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց եւս եւ առաջարկում է մեր օգնությամբ քանդել անհանդուրժողականության պատերը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսում յուրաքանչյուր լրատվամիջոց մեկ հարց տալու իրավունք ուներ: «Առավոտը» ՀՀ նախագահին դիմեց հետեւյալ հարցով. «Դուք ձեր ելույթներում խոսում էիք մեր միջեւ չհասկացվածության պատի վերացման, հասարակական հանդուրժողականության, համերաշխության

ՈՐ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ ՉԼԻՆԵՆ «ՄՇՏԱԿԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ» ՄԵՋ

Մեկնաբանություններ Հյուսիսային պողոտայում կատարվածին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Ռադիոլուրին» պարզաբանելով, թե ինչու է արգելվում քաղաքացիների մուտքը Հյուսիսային պողոտա՝ ասել էր, թե ստացվել են դիմումներ մասնավորապես «Ecco» եւ «Guess» խանութների, նաեւ՝ «Հին Երեւան Հոլդինգ» ՍՊԸ տնօրեններից, որոնք նշում են. «Հյուսիսային պողոտայում եւ հարակից տարածքներում տեղի են ունենում քաղաքացիների տեւական

ՀՅԴ-Ն ՉԻ ԾԱՓԱՀԱՐՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ԱԺ ճեպազրույցում գնահատելով ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան: Կարծում եմ, որ այս 1 տարվա մեջ կարելի էր շատ ավելիին հասնել, քան հաջողվել է։ Մյուս կողմից՝ ամենակարեւոր նվաճումը, այնուամենայնիվ, առկա է՝ դա երկրում վերահաստատված ներքին կայունությունն է»: Առկա դժվարություններն էլ Վահան Հովհաննիսյանը բաժանեց երկու

«ՀԱՐԿԱՏՈՒ ԼԻՆԵԼԸ ՇԱՏ ԼԱՎ ԲԱՆ Է»

Մեկ տարուց ավելի է, ինչ անհատ տաքսիների վարորդները պարբերաբար կազմակերպվող ցույցերի միջոցով բողոքում են կառավարության կողմից իրենց լիցենզավորելու եւ հարկային դաշտ բերելու որոշման դեմ: Տաքսի ծառայությունները նրանց չմիացան եւ որոշեցին սուսուփուս, առանց աղմուկ բարձրացնելու, վճարել պետական տուրքը, սակաչափիչներ տեղադրել ու, մեղմ ասած, գլուխներն ազատել հարկայինից: Իսկ անհատ տաքսիների վարորդների ցույցերը տվեցին իրենց պտուղները, այն է՝

ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Թիվ 110 երթուղային տաքսիներից մեկի վարորդը որոշել էր անձամբ եւ շահավետ ձեւով լուծել կանգառից դուրս իջնելու ցանկություն ունեցող ուղեւորների հարցը՝ «տուգանել» նրանց, եւ «տուգանքը»՝ գրպանել:    

ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ

Երեւանի Հ/ա թաղամասում, ինչպես եւ մյուս համայնքներում, քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվել են ծառահատման աշխատանքներ: Օրեր շարունակ թափված ճյուղերը չեն տեղափոխվել, իսկ դրա հետեւանքով առաջացած աղբը այդպես էլ չի մաքրվել:    

ԳՈՀ Է, ՈՐ ԱՆԴԱՄ ՉԷ

Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ գրող Սեւակ Արամազդի (Հովհաննիսյան) «Արմէն» վեպի եւ Մոսկվայում հրատարակված ռուսերեն բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը: Սեւակ Արամազդը հրատարակել է 6 գիրք, գեղարվեստական թարգմանություններ է արել գերմանալեզու գրականությունից, ունի նաեւ գրականագիտական եւ փիլիսոփայական հոդվածներ: «Առավոտի» հետ զրույցում գրողն ասաց. «Արմէնը» հայ էության, ճակատագրի գեղարվեստական վերարտադրումն է: Յուրաքանչյուր հայ կարող է իրեն ճանաչել

Ապրիլի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Անսպասելի հյուրերը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոյան կմասնակցեք խնջույքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություն կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր եղեք համբերատար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս

ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ

Տիրոջ խաչելություն եւ թաղում Ավագ ուրբաթ օրվա խորհուրդը ծանրացած է խաչելության պատմության վրա: Օրվա արարողություններն սկսվում են Ավագ հինգշաբթի երեկոյան Խավարման կարգով: Խավարում. Խաչելությունից առաջ Տիրոջ գլխին փշե պսակ դրեցին, ծաղրեցին, անարգեցին, ապա խաչեցին, ծարավը հագեցնելու համար ջրի փոխարեն լեղի տվեցին եւ մեռնելուց հետո էլ տեգով խոցեցին: Քրիստոս այս բոլոր չարչարանքները հանձն առավ եւ խաչափայտի

Կծու պղպեղը՝ իմունիտե՞տ

Մարդիկ, ովքեր «չար աչք» ունեն, օժտված են բացասական էներգիայով «Վերջերս ծաղկաման էի նվեր ստացել: Հարեւանուհիս եկավ ու սկսեց ժամերով զննել այն: Շատ էր հավանել ու անընդհատ ասում էր, թե ինչքան գեղեցիկ է: Հենց նա գնաց՝ ծաղկամանն ընկավ ու կոտրվեց: Բա աչք չի, ի՞նչ ա»,- պատմեց Գայանե Ղարիբյանը: Տիկին Գայանեն 45 տարեկան է: Նա հավատում է,

ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԳՏՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Անլեգալ հաստատվելու արդյունքը «Ես ինձ համարում եմ աշխարհի ամենաերջանիկ մարդը, չնայած ճակատագիրն իմ հանդեպ քմահաճ եղավ»,- «Առավոտի» հետ զրույցում անկեղծացավ երկու անգամ ամուսնացած, երեք տղաների մայր՝ 32-ամյա Աննա Ալավերդյանը: Դեռեւս 1993-ին՝ դպրոցն ավարտելիս, Աննայի նպատակներն ու ապագայի հետ կապված պլաններն այլ էին՝ պարապմունքներ, ընդունելության քննություններ, երազանք՝ դառնալ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտի ուսանողուհի: «Դպրոցն ավարտելուց

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930