Օրվա լրահոսը
Վրաստանը փակել է սահմանը
Հայաստանում ցրտահարությունները քիչ հավանական են Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերի ցուրտ եղանակի ժամանակ Տավուշում, Կոտայքում, Լոռիում, Արագածոտնում, Վայոց ձորում գրանցվել է -4-ից մինչեւ -10 ջերմաստիճան, իսկ Արարատյան դաշտավայրում +1-ից ցածր ջերմաստիճան չի գրանցվել, առանձին ցածրադիր գոտիներում մեկ-երկու ժամով գրանցվել է 0 կամ -1 ջերմաստիճան, որը չէր կարող վնասակար ազդեցություն թողնել, այնպես որ, Արարատյան դաշտավայրում ցրտահարությունները քիչ
ՍՈՒԲՍԻԴԻԱՆ ՕԳՆԵԼ Է
Եթե պետությունը էլի օգնի՝ Սյունիքի մարզում կավելանան մշակվող հողերը Սյունիքում գարնանացանի աշխատանքները բարձրադիր գոտիներում արդեն սկսվել են, իսկ ցածրադիր գոտիներում՝ գրեթե ավարտվել են: Բանջարաբոստանային կուլտուրաները, տնկիներն ու սածիլներն արդեն հողին են պահ տրվել: Գարնան ցորենի սերմացուի պահանջ կզգացվի, իսկ գարու սերմացուով, ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետի, ապահովված է մարզը: «Դեռեւս 2007 թվականին մարզին հատկացված
Դատարաններում առավոտները «խաղաղ» էին
Ֆոտոլրագրողը հիվանդ էր Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, պետք է լսվեր «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործի քննությունը: Դատարանում վերջին խոսքով պետք է հանդես գար Գ. Շամշյանը: Երեկ, սակայն, նրա պաշտպան Հովիկ Արսենյանը դատարանին տեղեկացրեց, որ Շամշյանը հիվանդ է եւ խնդրեց մի քանի օր: Դատավորը պահանջեց
ԴԱՀԿ ՊԱՀԵՍՏԻՑ ԳՈՒՅՔՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
«Գույքի գործը»՝ դատարանում Երբ Սերգեյ Հակոբյանն ու Գայանե Կիրակոսյանը ծնվել են, նրանց ճակատներին, հավանաբար, գրի փոխարեն խզմզանք է եղել, մոտավորապես այսպիսի. «դատարաններից դուրս չգաք»։ Դրա համար էլ ընտանիք կազմած Գայանեն ու Սերգեյը՝ վերջինիս հոր ու եղբոր ընտանիքի հետ ունեցած խնդիրների պատճառով, արդեն 20 տարի իրավադատական քաշքշուկների մեջ են՝ անտուն ու անօգնական։ Ինչպե՞ս։ Սերգեյի թշնամի-հարազատները շրջանառության
Տաքսիներն իրենց տեղը կունենան
Մայրաքաղաքում տաքսիները կոնկրետ կայանատեղիներ չունեն, այդ պատճառով էլ դրանք կանգնում են փողոցներում՝ շատ հաճախ խոչընդոտ հանդիսանալով հասարակական տրանսպորտի համար: Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը քննարկել է մայրաքաղաքում տաքսիների կայանատեղիներ հիմնելու հարցը: Այս մասին երեկ ճեպազրույցում լրագրողներին հայտնել է փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Գ. Բեգլարյանի խոսքերով, խնդրի առնչությամբ տաքսիստները դիմել են
«ԳԼԵՆԴԵԼ ՀԻԼԶԻՆ» ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԳՅՈՒՄՐԻՆ ԿԱՌՈՒՑԵԼ
Գյումրեցի շինարարները կտրականապես հրաժարվում են այս կազմակերպության հետ աշխատել Երեկ Գյումրիի ամենախուլ թաղամասում՝ Մուշ- 2-ում, պաշտոնապես մեկնարկեց բնակարանաշինության սկիզբը, լցվեց առաջին բետոնը, ընդ որում՝ ոչ թե դհոլ-զուռնայի նվագակցությամբ, ինչպես սովորաբար անում են, այլ՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աղոթքի ներքո: Այս տարի նախատեսված է կառուցել 1320 բնակարան: Սակայն մինչ արարողության թատերական մասի սկսվելը, շինհրապարակում հավաքված գյումրեցի շինարարները,
Ասուլիս՝ պանիրների եւ երշիկների հարեւանությամբ
Երեկ Սեւծովյան բանկի նախագահ Հայրեթթին Կապլանն այցելել էր Իսահակյան փողոցում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետ, որպեսզի սեփական աչքերով տեսնի՝ բանկի կողմից տրամադրված գումարները ծառայե՞լ են նպատակին, թե՝ ոչ: Նշենք, որ Հ. Կապլանը ասուլիսը կազմակերպել էր հենց սուպերմարկետի վաճառասրահում՝ պանիրների, կետչուպների եւ մսամթերքի հարեւանությամբ: Ցույց տալու համար, որ սուպերմարկետում առեւտուրը եռում է, եւ պարոն Կապլանի նախագահած բանկի փողերն
ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԵՐԹՈՒՂԻՆԵՐԸ ՆՎԻՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարծում է, որ միկրոավտոբուսների ինքնարժեքը 58,3 դրամ է, իսկ ուղեւորափոխադրողները պնդում են, որ վնասով չաշխատելու համար այն պետք է լինի 200 դրամից ավելի: Մայրաքաղաքի եւ մարզերի ուղեւորափոխադրող ընկերություններն արդեն մեկ շաբաթ է, ինչ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում եւ հրաժարվում են «գիծ» դուրս գալ: Նրանց հավաստմամբ, արդեն մեկ տարի է՝ աշխատում
Երկակի վերաբերմունք ՀՀ եւ Վրաստանի հայ քաղբանտարկյալների հանդեպ
Դրա մասին վկայում է Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստացած Հայաստանի քաղաքացին Ապրիլի 14-ին Փարիզում՝ Ֆրանսիայում Վրաստանի դեսպանատան մոտ, տեղի է ունեցել ցույց՝ ի պաշտպանություն «Միասնական Ջավախք» շարժման ղեկավար Վահագն Չախալյանի, որն ապօրինի զենք պահելու եւ արգելված հանրահավաքի մասնակցելու մեղադրանքներով անցած շաբաթ դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ բողոքի ցույցը, որն ընթացել է «Ազատեք Չախալյանին» եւ
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾՈՒՄ Է ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ»
Ըստ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանի՝ այսպես է պատմության մեջ առաջին անգամ: – Սերժ Սարգսյանի հայտնի ուղերձից հետո, որում նախագահը խոսեց Իրան-Հայաստան երկաթուղու կառուցան ծրագրի մասին, դուք մեր թերթում հայտարարեցիք, որ եթե նախագահը այդ ծրագիրը կարողանա իրականություն դարձնել՝ կմնա պատմության մեջ, մնո՞ւմ եք այդ կարծիքին: – Այո, ես մնում եմ նույն կարծիքին
ԲԱԲԱՋԱՆԸ ԳԱԼԻ՞Ս Է
Այս պահին վերջնականապես հայտնի չէ՝ արդյոք Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կմասնակցի՞ Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին, սակայն հավանականությունը մեծ է։ Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին դիվանագիտական աղբյուրներից։ Ավելի վաղ նշվում էր, որ Ալի Բաբաջանի այցելությունը Երեւան կարող է չկայանալ՝ քանի որ Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
«Վրաստանում ներքաղաքական իրավիճակը գնալով ավելի է սրվելու»,- երեկ «Ա1+»-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Իսկ իրավիճակը ինչո՞վ կավարտվի, պարոն Կարապետյանը չշտապեց կանխատեսել՝ բացատրելով, որ ամեն ինչ կախված է, թե այս օրերի ընթացքում ինչ կորոշի ԱՄՆ-ն. «Այսօր Մըքքեյն է Վրաստանում, վաղն այնտեղ կայցելի Մեթյու Բրայզան, իսկ Վրաստանի ԱԳ նախարարն էլ ԱՄՆ-ում է, ԱՄՆ-ն մեծ
Մեղադրողների առանցքային վկան
«7»-ի գործում մեղադրող կողմի վարկածը «հաստատող» վկա Սամվել Գասպարյանը պնդում է, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ ելույթ է ունեցել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ Շենգավիթ համայնքի 1-ին ատյանի դատարանի շենքում շարունակվեց «Յոթի» գործով անցնող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատաքննությունը, որն ի հայտ բերեց սույն գործով մեղադրանք առաջադրողների եւ այն պաշտպանողների ապացույցների ողջ «հզորությունը»: Հիշյալ
ՆՐԱՆՔ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Սերժ Սարգսյանի ութ խորհրդականներից առնվազն չորսը խորհուրդներ են տալիս տնտեսության վերաբերյալ Ի՞նչ գործառույթներ եւ աշխատանքային ծանրաբեռնվածություն ունեն նախագահի խորհրդականները: Համաձա՞յն են արդյոք այն տեսակետին, թե խորհրդականի պաշտոնը յուրօրինակ «պատվավոր աքսոր» է, բարոյական փոխհատուցում՝ աշխատանքից ազատված պաշտոնյաների համար: Այս հարցերն էինք երեկ ուղղում նախագահի խորհրդականներին: Բոլոր 8-ի հետ զրուցել չհաջողվեց՝ տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը
«ԱՐՋԸ ՎԱԽԻՑ Է ԳՈՌՈՒՄ»
Իշխանական ճամբարից հնչող ինքնավստահությունը այդպես է գնահատում ՀԱԿ անդամ Սամվել Գեւորգյանը՝ հավաստիացնելով, որ ընդդիմությունը տեր կկանգնի իրեն տրված ձայներին: «Եթե այս իշխանությունը բարոյականություն ունենար՝ հաշվի առնելով Հայաստանի ներքին իրավիճակը եւ դրան գումարած՝ ներկայիս արտաքին մարտահրավերները, արդեն պետք է հրաժարական տար: Բայց իրենք ոչ թե վստահ են, այլ վախեցած են: Արջը վախից է գոռում»,- «Առավոտի» դիտարկմանը՝
ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ ԿԴԱՏԵՆ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
Ապրիլի 22-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանում, դատավոր Հրայր Սարգսյանի նախագահությամբ, կշարունակվի «Յոթի» գործով անցնող քաղկալանավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավարությունը: Հիշեցնենք, որ պատգամավորի գործը «Յոթի» գործից առանձնացվեց ապրիլի 1-ին, ՀՀ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ այն բանից հետո, երբ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 եւ 300 հոդվածների
ՋՐԱՆՑՔԸ՝ ԱՂԲԱՎԱՅՐ
Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության տարածած հաղորդագրության, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը անցած շաբաթավերջին շրջայց է կատարել Արտաշատի ջրանցքի երկայնքով՝ Երեւանով անցնող հատվածից՝ Տիգրան Մեծի պողոտային զուգահեռ մինչեւ Մխչյանի պոմպակայանի ժայթքման կետ, եւ պարզել, որ ողջ ջրանցքը վերածվել է աղբավայրի։ Հարակից տնտեսություններն ու կազմակերպություններն աղբն ու կեղտաջրերն ուղղակի ջրանցքն են լցնում։ Ստեղծված ծայրահեղ
Սահմանագոտու պատանի ինտելեկտուալները
Բարի ավանդույթի համաձայն, արդեն 8 տարի է, որ Տիեզերագնացության օրը՝ ապրիլի 12-ին, Նոյեմբերյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում կայանում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի փառատոներ, որոնց մասնակցում են Նոյեմբերյանի տարածաշրջանի դպրոցների թիմեր: Փառատոնը նախաձեռնել է Նոյեմբերյանի «Նիկա» ինտելեկտուալ կրթության ակումբի նախագահ Արմեն Ամիրաղյանը: Այս տարի փառատոնին առաջին անգամ մասնակցում էր Վրաստանին սահմանակից Դեղձավան գյուղի
ԱԳՐԵՍԻԱՅՈՎ՝ ԱԳՐԵՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Կամ սերիալներից՝ մինչեւ Սերժ Սարգսյան «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը, հոգեբանական գիտությունների դոկտոր Սվետլանա Հարությունյանը եւ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը: Թեման էր՝ «ԶԼՄ-ների ազդեցությունը դեռահասների վրա»: Հոգեբանն ասաց, որ այսօր ունենք ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ ինֆորմացիոն էկոլոգիայի խնդիր: Նաեւ, վկայակոչելով գիտական տվյալները, փաստեց, որ հատկապես դեռահասների ագրեսիան չափազանց բարձր է, եւ
ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԼ
«Ջիհան» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի ուշուի ֆեդերացիան հրաժարվել է մասնակցել ապրիլի 24-26-ը Հայաստանում կայանալիք միջազգային մրցաշարին: Հարեւան երկրի ուշուի ֆեդերացիայի նախագահ Էբուբեքիր Հոջաօղլուն հայտարարել է, որ իրենք հրաժարվում են Երեւան ժամանել, քանի որ, իրենց կարծիքով, ճիշտ չէ մասնակցել մրցապայքարին այն ժամանակ, երբ Հայաստանում ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Մենք դեմ ենք, որպեսզի սպորտն
ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԱԳԲԵԿՈ՝ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ
«Allboxing.ru»-ն, վկայակոչելով «Fightnews.com»-ը, տեղեկացնում է, որ առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանն արդեն հուլիսին կփորձի աշխարհի չեմպիոնի գոտի նվաճել իր համար արդեն երրորդ քաշային կարգում: Վիկը հուլիսի 11-ին մենամարտելու է IBF-ի վարկածով թեթեւագույն քաշային կարգում չեմպիոնական տիտղոսի տիրակալ, Նյու Յորքում բնակվող գանացի Ջոզեֆ «Քինգ Կոնգ» Ագբեկոյի հետ: Վերջինն այդ տիտղոսը նվաճել
Պլյուշչենկոն, այնուամենայնիվ,
որոշել է վերադառնալ մեծ սպորտ Գեղասահքի սիրահարները հիշում են օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի սառցե շոուն Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն ժամանակ «Առավոտին» տված բացառիկ հարցազրույցում Պլյուշչենկոն ասել էր, թե չի բացառում իր վերադարձը մեծ սպորտ եւ մասնակցությունը Վանկուվերում 2010 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, որտեղ, իր իսկ խոսքերով, վերադարձի
Առաջնությունը՝ Վանաձորում
Հայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, մեկնարկել է բռնցքամարտի հանրապետության մեծահասակների առաջնությունը, որին Երեւանից բացի մասնակցության հայտ են ներկայացրել եւս յոթ մարզերի՝ Շիրակի, Լոռիի, Արմավիրի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի եւ Վայոց ձորի 110 մարզիկներ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տեղեկացմամբ, երկրի ներքին առաջնության արդյունքներով՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը կհավաքագրի մեր ընտրանու կազմը, որի ութ ներկայացուցիչներ մայիսի
ԵՐԿՈՒ ԱՌԱՋԱՏԱՐ
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրում «Գանձասարը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով տանուլ տվեց «Ուլիսին», «Միկան» երկու անպատասխան գնդակ անցկացրեց «Արարատի» դարպասը, «Փյունիկը» հաղթեց «Կիլիկիային», իսկ «Բանանցը» արտագնա խաղում առավելության հասավ «Շիրակի» նկատմամբ՝ 2:1: Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունեն բարձրագույն խմբի մասնակից ութ թիմերից երկուսը՝ «Միկան» եւ «Փյունիկը», որոնք էլ գլխավորում են
«Ինձ համար էլ առեղծված է»
Էմմա Մակարյանն ամուսնու՝ գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի մասին Այս տարի գրող, հրապարակախոս, ԳԽ պատգամավոր Վարդգես Պետրոսյանը կդառնար 77 տարեկան, եթե 1994 թվականին նրա խորհրդավոր սպանությունը չիրագործվեր: Վ. Պետրոսյանը աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, եղել է «Պիոներ կանչ» թերթի, «Գարուն» երիտասարդական ամսագրի գլխավոր խմբագիր: 1975-89թթ. նախագահել է Երեւանի գրողների միությունը: «Ապրիլի 15-ին լրանում է Վարդգես Պետրոսյանի
«ՀԱՅԵ՛Ր, ՆԵՐԵՑԵ՛Ք ՄԵԶ»
Նոր փաստագրական ֆիլմ՝ ապրիլի 24-ին ընդառաջ Լրագրող Արտյոմ Երկանյանի ֆիլմը հայերից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ հանդես եկած թուրք մտավորականների, նրանց ընդդիմախոսների եւ առհասարակ այդ թեմայի մասին է: Պրոֆեսոր Ահմեդ Ինսել, տնտեսագետ Չինգիզ Աքթար, լրագրող Ալի Բայրամօղլու, քաղաքագետ Բասքն Օրան. սրանք այն չորս թուրքերի անուններն են, որոնք չվախեցան նայել պատմության խորքը եւ նախաձեռնեցին այս արշավը: Եվ միայն
«THE BEATLES»-Ի ՊՐՈԴՅՈՒՍԵՐԸ ՄԱՐԴԱՍՊԱՆ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ
Լեգենդար պրոդյուսեր Բիլ Սպեկտորը, որն աշխատել է Էլվիս Պրեսլիի, «Բիթլզի», Շերի եւ Թինա Թյորների հետ, մեղավոր է ճանաչվել դերասանուհի Լանա Քլարկսոնի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է «Գազետա» թերթը: Լոս Անջելեսի դատարանը ապացուցված համարեց, որ 2003-ին Սպեկտորը սպանել է Քլարկսոնին՝ կրակելով նրա գլխին, իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ենթադրվում է, որ կոնֆլիկտի հիմքն էր
ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ
Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել իր նոր ռազմավարությունը միջուկային զենքի վերաբերյալ Իրանի հետ իր բանակցություններում: Ըստ Newsru.com-ի, Բարաք Օբամայի վարչակազմը եվրոպական դաշնակիցների հետ նոր առաջարկություններ է պատրաստում Իրանի խնդրով: Նոր ռազմավարության արմատական ազդեցությունը կլինի այն, որ ԱՄՆ-ն չի պահանջի Իրանից անհապաղ փակել միջուկային օբյեկտները: Ամերիկյան դիվանագետները հայտնել են լրագրողներին, որ, ի վերջո, ցանկացած վարչակազմ Իրանից
ԻՐԱՆՈՒՄ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԼՐԱԳՐՈՂԻ
Այս շաբաթ Իրանում սկսվել է ամերիկացի կին լրագրողի դատավարությունը: 31-ամյա Ռոքսաննա Սաբերին, որն իրանական ծագում ունի, մեղադրվում է լրտեսության մեջ: BBC-ին հաղորդում է, որ իրանցի պաշտոնյաների տվյալներով, դատավարությունը երկար չի տեւի, եւ դատավճիռը կկայացվի մոտակա շաբաթների ընթացքում: Ավելի վաղ Սաբերիին ներկայացվել են պակաս լուրջ մեղադրանքներ: Սկզբից նրան մեղադրել են, որ մի շիշ գինի է ձեռք
Հյուսիսային Կորեան դուրս եկավ բանակցություններից
Հյուսիսային Կորեան շարունակելու է զարգացնել միջուկային զսպման ուժերը եւ միջուկային հետազոտությունները: Փհենյանը նաեւ հայտարարել է, որ դուրս է գալիս 6 երկրների մասնակցությամբ ընթացող միջուկային զինաթափման վերաբերյալ բանակցություններից: Այդ երկրի իշխանությունները հայտարարեցին, որ նման բանակցությունները համարում են անիմաստ եւ անօգուտ: «Մենք այլեւս երբեք չենք մասնակցի այդպիսի բանակցությունների եւ մեզ կապված չենք զգա նման բանակցություններում ձեռք բերված
















































