Օրվա լրահոսը
«Կնոջ հետ մենամարտելն ավելի դժվար է, քան Արսեի»
Երեկ ԱՄՆ-ում լրատվամիջոցներին հայտարարել է IBF/WBC/WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Առաջին թեթեւագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, վանաձորցի Վախթանգ (Վիկ) Դարչինյանը փետրվարի 7-ին ԱՄՆ-ում իր գոտիներն է պաշտպանելու WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն, մեքսիկացի Խորխե Արսեի հետ մենամարտում: Այդ մարտն ուղիղ եթերով ցուցադրելու է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ փետրվարի 8-ին, մոտավորապես առավոտյան ժամը 6,00-ին: Երկու բռնցքամարտիկներն էլ
ՁԻԱՍՊՈՐՏՈՒՄ ՄՐՑՈՒՄՆԵՐԸ 2009-ԻՆ ԿԱՎԵԼԱՆԱՆ
Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում կայացավ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի համաժողովը Օրակարգային հարցերից մեզ ավելի շատ հետաքրքիր էր «Մրցաշրջան 2009»-ի ժամանակացույցի ձեւավորումը: Ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանն ասաց. «Տարին ծանր է լինելու, այդ թվում նաեւ մրցումների կազմակերպման առումով: Սակայն, ինչպես խոսք ենք տվել, բոլոր 17 պաշտոնական մրցումներն էլ ոչ միայն կայանալու են, այլեւ դրանց թիվն ավելանալու միտում
ՀԴՄ-ՆԵՐ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Բուժսպասարկման որակի եւ մատչելիության բարձրացումը, օրենսդրական դաշտն ու սանիտարահիգիենիկ ոլորտը առողջապահության բնագավառի հիմնական խնդիրներից են, որոնք պետք է լուծվեն առաջիկա 1-2 տարում: Երեկ այս մասին կառավարությունում տարեկան հաշվետվության ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նախարարության գերակա ուղղություն է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի արդիականացումը, ինչի համար մշակվում է նախագիծ, որն էլ, նախարարի հավաստմամբ, մոտ ապագայում կներկայացվի կառավարության հաստատմանը:
ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ «ԲԱՑ ԵՆ ԹՈՂԵԼ» ԳՆԵՐԸ Զիմբաբվեի իշխանությունները կիրակի օրը վերացրել են մթերքի գների նկատմամբ պետական վերահսկողությունը, որի պատճառով վերջին մեկուկես տարվա ընթացքում մթերային խանութներից իսպառ բացակայել են ապրանքները։ Դրանից մի քանի օր առաջ իշխանությունները, առաջին անգամ երեք տարվա ընթացքում, երկրում օրինականացրել են արտասահմանյան տարադրամի շրջանառությունը։ Նման քայլի հիմնական դրդապատճառն այն էր, որ Զիմբաբվեում սղաճը 2008
Ադրբեջանում բռնել են արմատականներին Ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալության հաղորդմամբ, Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ բացահայտել եւ վնասազերծել է պետական կարգը բռնությամբ փոխելու նպատակ հետապնդող մի խումբ ծայրահեղականների, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: «Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացրած հակահետախուզական գործողության արդյունքում վնասազերծել է արմատական կրոնական ծայրահեղականների, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են»,-
Թատերական ներկայացում՝ Ագրարային համալսարանում
Պարտադրվա՞ծ քվեարկություն գիտխորհրդի նիստում «Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ագրարային համալսարանն՝ իմ աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվելու պատճառով, նույն համալսարանում շուրջ 24 տարի աշխատելուց հետո, պայմանագիրս չերկարացրեց, առանց որեւէ բացատրության կամ պարզաբանման: Չնայած բազմաթիվ դիմումներ էի գրել համալսարանի ղեկավարությանը, սակայն շուրջ մեկ տարի հարցի պատասխանը չէի ստանում, դրա համար էլ դիմեցի դատարան»,- հայտնեց Ագրարային
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆ՝ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՓՈԽԱՐԵՆ
Բնակիչները մտավախություն ունեն, որ «Սեբաստիա» մանկապարտեզը կդառնա Ալեքսանյանների առանձնատուն Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու նախորդ կազմի՝ 2008 թ. հոկտեմբերի 29-ի որոշմամբ, լուծարվել է Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը, իսկ շենքը եւ հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման: Դեռ խորհրդային տարիներից հայտնի «Վերոնիկայի մանկապարտեզը» հանրապետության լավագույն մանկապարտեզներից
Ռոտերդամում միայն Հարություն Խաչատրյանը չէր
Երիտասարդ կինոռեժիսոր Արեգ Ազատյանի «Զատիկի ոտքից բռնված» աշխատանքը ուշադրություն է գրավել հեղինակավոր փառատոնում: Հայկական կինոն աշխարհում քիչ է ներկայացված, հետեւաբար՝ ցանկացած կինոփառատոն, ինչ կարգի էլ լինի, նպաստում է մեր կինոյի ճանաչողական հնարավորությունների բացահայտմանը: Վերջերս Ռոտերդամում անցկացված 38-րդ միջազգային կինոփառատոնին «Զատիկի ոտքից բռնված» կարճամետրաժ ֆիլմով (spectrum ծրագրում) փառատոնին մասնակցեց 22-ամյա կինոռեժիսոր Արեգ Ազատյանը: Իհարկե, հայրենի լրատվամիջոցները
ՄԵՍՐՈՊՅԱՆՆԵՐՆ ԻՐԱՐ ԴԵՄ
Երգիչ Մհերը, որը հավակնում է Հայաստանը ներկայացնել «Եվրատեսիլում», չի՞ ուզում վճարել իր հետ համագործակցածների հոնորարները: Ռեժիսոր Հրաչյա Մեսրոպյանն ու նրա ազգանվանակից երգիչ Մհերը բարեկամներ չեն, ուղղակի համագործակցել են, բայց վատ վերջաբանով: Ըստ Հրաչյայի՝ Մհերն իրեն փորձում է «քցել» ու ինքն էլ իր փաստաբան Մամիկոն Մանուկյանի հետ պատրաստվում է հայց ներկայացնել դատարան, ապացուցելու, որ մոսկվաբնակ երգիչը
18-ԱՄՅԱ ԱՂՋԻԿՆ ԷԼ ՉԻ ՄԱՅՐԱՆԱ
Բժիշկների մեղքով՝ նա պիտի բավարարվի միայն մի զավակով Դեկտեմբերի վերջին օրերին Ալավերդու ծննդատանը ծննդաբերած 18-ամյա Մանե Մոսինյանի համար առաջին իսկ ծննդաբերությունը տխուր ավարտ ունեցավ: Նա ունեցավ 2,5 կգ քաշով աղջիկ: Մանեն ծննդատանը երեք օր մնաց բժիշկների հսկողության տակ, ապա, հարազատների վկայությամբ, 38 աստիճան ջերմությամբ դուրս գրվեց: Հաջորդ օրը նրա ջերմությունը ավելի է բարձրանում: Այդ օրերին
Նախարարի շրջայցը
ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն այցելեց Նուբարաշենում տեղակայված ՀՀ ՊՆ հատուկ նշանակության բրիգադ: Ս. Օհանյանը շրջել է զորանոցում, ծանոթացել զինծառայողների զորանոցային պայմաններին, ստուգել դասացուցակների առկայությունը, ինչպես նաեւ՝ վերջիններիս համաձայն անցկացվող պարապմունքների եւ միջոցառումների ցանկը: Նախարարն իր խոսքում նշել է նաեւ, որ զինանձնակազմը մշտապես պետք է ունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն: Ս. Օհանյանը շրջել է զորամասի պահակատանը,
Սիսիանի նախկին քաղաքապետի դեմ
Սյունիքի մարզի դատախազությունում, Սիսիանի քաղաքապետարանում կատարված մի քանի ապօրինությունների առիթով, հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի հատկանիշներով: Դրա համար հիմք է հանդիսացել 2008 թ. հոկտեմբերի 28-ին Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի կողմից Սիսիանի պոլիկլինիկայի շենքի՝ շուկայականից ցածր գնով օտարումը: 35 միլիոն դրամ կադաստրային արժեքով շենքը վաճառվել է 10 միլիոն դրամով: Վաճառքը կատարվել է
Նա չէր կարող ինքնասպան լինել
2008 թվականի դեկտեմբերի 10-ին Բերդի նախկին սովխոզի ավտոպարկի տարածքում հայտնաբերվել էր Տավուշի Աղբյուր գյուղի բնակիչ Օգսեն Գալստյանի դիակը, որը բռնության հետքերով էր: Ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել՝ փորձելով կատարվածը ներկայացնել որպես ինքնասպանություն: Օ. Գալստյանի հայտնաբերումից 12 օր անց ոստիկանությունը քրեական գործ դեռեւս չէր հարուցել, թեեւ բոլոր այն անձինք, որոնցից ոստիկանությունը բացատրություններ էր վերցրել, շեշտել էին,
Տանիքային կրքեր
Կայացված որոշումների արդյունքում տուժում են գործի հետ կապ չունեցողները Երեւանի քաղաքապետարանը կցակառույցի իրականացման եւ Թումանյան փողոցի 9 շենքի թիվ 50 բնակարանի տանիքը՝ մանսարդային հարկի վերակառուցման համար, 2007 թվականի հուլիսի 3-ին շինարարության թույլտվություն է տվել Քնարիկ Հարությունյանին, որն իր կառույցով խախտում է նույն շենքի 51 բնակարանի սեփականատեր Սիմոն Էլչյանի սեփականության իրավունքը. «Քնարիկ Հարությունյանին թույլատրվել է կառուցել
ՕՐՎԱ ՈՒՂԵԿԻՑՆԵՐԸ
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը սահմանել է. յուրաքանչյուր մարդ ունի աշխատանքի, դրա ազատ ընտրության, արդար ու նպաստավոր աշխատանքների եւ գործազրկությունից պաշտպանվածության իրավունք: Հայաստանի սահմանադրությամբ, Աշխատանքային օրենսգրքով, «Աշխատանքի վարձատրության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» գործող օրենքներով կարգավորվում են աշխատանքային հարաբերությունները: Մայրաքաղաքի «Քրջի բազարում» օրենքն ու սահմանադրությունը աղերսներ չունեն իրականության հետ, որովհետեւ այստեղ երկրի հոգնատանջ դեմքն է, չձեւակերպված իրավահարաբերություններն
Ագրեսիա, արյունահեղություն, մաֆիա, բռնություն
Նմանատիպ այլ տարրեր պարունակող խաղերը ստիպում են, որ երեխաները ժամերով համակարգչի էկրանից «պոկ» չգան: «Ես տղայիս ամեն առավոտ բուֆետի փող եմ տալիս, իսկ նա, ինչ-որ բան ուտելու փոխարեն, այդ գումարով վազում է ինտերնետ՝ խաղալու»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Վարդուհին: Տիկին Արմինեի խոսքերով էլ. «Իմ 8-ամյա որդին որոշ ժամանակ այնքան էր տարվել համակարգչային խաղերով, որ
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ՝ «ՊԵՐԵՐԻՎՈՎ» ԵՆ ԳՆՈՒՄ
Որպեսզի սոված չմնան՝ «Նանեի ժպիտ» մանկապարտեզ-քոլեջ հաճախող երեխաներն իրենց հետ սնունդ են տանում Աբովյան քաղաքում գործող «Նանեի ժպիտ» մանկապարտեզ-քոլեջում երեխաները սնունդ չեն ստանում: Այն ծնողները, որոնք այստեղ են բերում իրենց մանկահասակ աղջիկներին ու տղաներին, ստիպված են նրանց հետ 2 անգամվա սնունդ դնել, որպեսզի երեխաները սոված չմնան: Ամեն երեխա ուտում է այն, ինչ բերել է իր
Խնամի ու բարեկամ հաշվի չի առնելու
Լոռու մարզպետը համայնքապետերին զգուշացրել է, որ եթե շարունակեն աշխատելու փոխարեն՝ այստեղ-այնտեղ գառ ուտել, անցնելու է կտրուկ գործողությունների: «Ես որոշել եմ այլեւս չփորձել ձեզ հորդորել կամ քննադատել: 6 ամիսն անցավ՝ անցնում եմ գործողությունների: Այլեւս ոչ մի մեղմացուցիչ հանգամանք ու անձնական հարաբերություններ: Ոչ մի բան չեմ ներելու: Սրանից հետո դոտացիաների տրամադրումը կախված կլինի ձեր եկամուտների հավաքագրումների մակարդակից»,-
«ՎԱՐԺԵՑՆՈՒՄ» ԵՆ ՀԱՐԿՄԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻՆ
Այս տարվանից իրենց եկամուտներից պետությանը պետք է բաժին հանեն բոլոր նրանք, ովքեր տանը նստած փող են աշխատում: Տոնավաճառների եւ խանութների տերերին հարկային դաշտ «բերելուց հետո», Պետեկամուտների կոմիտեի տեսուչները հիմա էլ ընկնելու են տնետուն, որպեսզի ստուգեն, թե ով է տանը նստած փող աշխատում: Եթե պարզվի, որ որեւէ մեկը «համարձակվել» է իր բնակարանում կոշիկ կարկատել կամ ուրիշի
Շախմատային քաղաքականություն
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունը ԱԺ-ում «Շախմատի համաշխարհային օլիմպիադաներում հայ շախմատիստների փայլուն հաղթանակները թույլ են տալիս որոշ զուգահեռներ անցկացնել շախմատի եւ քաղաքականության միջեւ: Հնագույն խաղում հաջողության հասնելու գրավականներից մեկը արքայի տեսակն է: Առաջնորդի հատկանիշներով իրոք օժտված թագավորը՝ թեկուզեւ փոքրաթիվ, բայց սխրանքի պատրաստ ռազմիկներով կարող է ջախջախել հակառակորդին, իսկ ապաշնորհ արքան մեծաթիվ ուժերով անգամ դատապարտված է
ՄԱՆՐՈՒՔՆԵՐՈՎ ՄԻ՛ ՎԱՐԿԱԲԵԿԵՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ
Թեր եւ դեմ կարծիքներ՝ ԱԺ նիստերի եւ դատարանի դահլիճներում ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ: Նախ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակվեց «7»-ի գործով՝ դատավարության դահլիճ լրագրողների մուտքն արգելելով եւ առանձին սենյակում մոնիտորների միջոցով դատին հետեւելու պարտադրանքով: Իսկ հետո խորհրդարանի այս նստաշրջանում, ինչպես արդեն հաղորդել ենք, փետրվարի 2-ից սահմանափակվեց նիստերի դահլիճում ԶԼՄ-ների տեսախցիկների տեղաշարժը: Պատգամավորների դեմքերը նկարելու համար օպերատորներին միայն
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ՓԱԹԵԹ
Երեւանի մամուլի ակումբը, «Ինտերնյուսը», Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն եւ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտը երեկ հայտարարությամբ անդրադարձել են ԱԺ նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին. «Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական եւ իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ թեեւ
Դատ՝ առանց ամբաստանյալների
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ առավոտյան քննարկեց կառավարության ներկայացրած օրենքների փաթեթը, որն իր մեջ ընդգրկում է հետեւյալ օրինագծերը՝ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» ՀՀ
Երդվե՞լ, թե՞ ոչ
Փետրվարին կայանալիք ՀՌԱԿ համագումարը կտա բոլոր հարցերի պատասխանները Երկու տարի առաջ ավելի առարկայական դարձավ «Դաշինք» եւ «Ազգային վերածնունդ» կուսակցությունների լուծարման եւ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությանը միավորվելու գործընթացը: Անցյալ տարի դրան միացավ Հայաստանի ազատական կուսակցության այն հատվածը, որը չգնաց Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ մնաց Աշոտ Անտինյանի հետ: Մեր տեղեկություններով՝ մեկնարկած, սակայն դեռ չավարտված այս գործընթացում խոչընդոտներ են
«ԵՍ ԿՊԱՅԹԵՑՆԵԻ ԱՅՍ ԳՈՐԾԸ»
Ասում է Գագիկ Ջհանգիրյանն ու ափսոսում, որ ՀՔԾ-ն կարճել է «պետական իշխանությունը յուրացնելու»՝ իրեն առաջադրված մեղադրանքը: Իշխանությունները որոշել են «բարեփոխել» Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեւակերպմամբ՝ «իրավական անկատարություն» ունեցող ՔՕ 225 եւ 300 հոդվածները, որոնցով արդեն դատապարտվել են որոշ ու նաեւ մեղադրվում են «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալները: Հիշյալ հոդվածները եւ «Յոթի» մեղադրական եզրակացությունը վերլուծել է
ԿԱՏԱՐՈ՞ՒՄ ԵՆ ԵԽԽՎ 1643 ԲԱՆԱՁԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Ըստ հանրապետական Արմեն Աշոտյանի՝ սկսել են կատարել – ԵԽԽՎ 1643 բանաձեւում դարձյալ կարեւոր են համարվել անկախ լրատվամիջոցների գործունեության համար բավարար պայմանների ապահովումը, hեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) անկախությունը եւ այլն: Նաեւ կոչ է արված աշխատել Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ. եվրոպացիների այս պահանջները պատրաստվո՞ւմ եք իրականում բավարարել: – Մենք արդեն լուրջ փորձ ունենք եվրոպացի փորձագետների
ՍՊԱՆՎԵԼ Է ՀՀ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ
Երեկ, ժամը 20.20-ի սահմաններում, Բարբյուսի փողոցի բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկում գտնվող իր տան մուտքի մոտ սպանվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ, 34-ամյա Գեւորգ Մհերյանը: «Առավոտի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետի տեղակալը տեղում մահացել է գլխին ստացած մի քանի եւ այդ թվում՝ ստուգողական կրակոցի արդյունքում: Դեպքի վայրից իրավապահները հայտնաբերել են պարկուճներ, իսկ հանցագործության առարկան՝ հրազենը, չի
ՀԴՄ-Ն ՄԱԶԻ ՎՐԱ՞
Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում գտնվող ցուցավահանակներին, պատերին հայտնվել են այսպիսի բովանդակությամբ հայտարարություններ: Գլխին 1 կգ մազ ունեցող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի կարող է փող աշխատելու հնարավորությունը ձեռքից բաց չթողնել: Դրա դիմաց առաջարկվում է 150 000 դրամ: Կան մազահավաք մրցակից ընկերություններ, որոնք երեկվա դրությամբ առաջարկում էին անգամ 160 000 դրամ: Սակայն մի բան պարզ չէ. դրա դիմաց
Հ/կ-ները պահանջում են
Հունվարի 30-ին գումարվել է Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի ընդլայնված նիստ, ուր ընդունված հայտարարությամբ մասնակիցները արձանագրել են «Այլեւս գաղտնիք չէ, որ վիրահայության դեմ ուղղված այս վտանգավոր իրավիճակը այսօրվա իրադարձությունների արդյունք չէ, այլ վրացական իշխանությունների կողմից դեռեւս 19-րդ դարի կեսերից սկիզբ առած, ծրագրավորած հակահայ գործողությունների շարունակություն: Այսօր այդ քաղաքականությունը նոր թափ ու ձեւ
«ԵՐԿՈՒ ԱՍՏՂ»-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱՎԱՐ ՖԵԼԻՔՍԻՆ
Հրապարակախոս չեմ, ուստի չեմ էլ ուզում երկար ու բարակ բաներ ասել: Խոսքս «Երկու աստղ» հեռուստանախագծի մասին է: Ավելի ճիշտ՝ ցանկանում եմ հարցեր տալ «Երկու աստղ», այսպես կոչված, հեռուստանախագծի աստղերին ու կազմակերպիչներին: Իրոք, ո՞վ է երգիչն ու ո՞վ՝ «չերգիչը»: Ինչպե՞ս պետք է գուշակել դա, երբ նույնիսկ մրցույթի ժյուրին դա չի կարող անել: Ինչպե՞ս կարելի է երգիչ,


















































