Օրվա լրահոսը

«ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՏԱՐԵՐՔՆ Է»

«Ֆոտոխցիկն իմ անբաժան ընկերն է, երբեք պայուսակիցս չեմ հանում»,- ասում է երիտասարդ լուսանկարիչ, Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի գրաֆիկայի եւ դիզայնի բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Թորոսյանը: Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում բացվեց նրա առաջին անհատական ցուցահանդեսը: «Լուսանկարչությունն իմ հոբբին է, որով արդեն երկու տարի է՝ տարված եմ: Այս ցուցահանդեսով փորձում եմ ներկայացնել այն ամենն, ինչ կարողացել

Թիմային հինգերորդ տեղ

48 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն, ազատ ոճային Արտակ Հովհաննիսյանը՝ պատվո պատվանդանի առաջին աստիճանին: Սերբիայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում ազատ ոճային ըմբիշներն ավարտեցին պայքարը:  Եզրափակիչ օրը Հայաստանի հավաքականն իր հաշվարկում գրանցեց եւս մեկ բրոնզե մեդալ: Մինչեւ 63 կգ քաշային կարգում Էմին Գեւորգյանը երրորդ տեղի համար պայքարում առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող մեր հայրենակից Ռուստամ Ջաֆարյանի

Սարգսյանն առայժմ երկրորդն է

Դանիայի Հելսինգոր քաղաքում շարունակվում է շախմատի «Պոլիտիկայի գավաթ» միջազգային բաց մրցաշարը, որին, ճշգրտված տվյալներով, ընդհանուր առմամբ մասնակցում է 307 շախմատիստ: Ուժեղագույնների խմբում հանդես եկող հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Գաբրիել Սարգսյանը անցկացված վեց տուրերում եւս հինգ գրոսմայստերների հետ կորցրել է ընդամենը կես միավոր: Լրացուցիչ գործակիցներով Գաբին ընթանում է երկրորդ հորիզոնականում: Իսկ աղյուսակը հարյուր տոկոսանոց

ԾՐԱԳԻՐԸ ԼԻՈՎԻՆ ԿԱՏԱՐԵՑ

Բելառուսի մայրաքաղաքում անցկացվեց հրապարակային հեծանվավազքի 18-19 եւ 20-23 տարիքային խմբերի Եվրոպայի առաջնությունը Սուրեն Պետրոսյանի մրցելույթները Մինսկում արժանացել են հեծանվային սպորտում ճանաչված եւ ամենուր մեծագույն հարգանք վայելող վաստակաշատ մարզիչ, Սանկտ Պետերբուրգի հավաքականի մարզիչ Ալեքսանդր Կուզնեցովի ուշադրությունը: Մինսկի նորակառույց հեծանվահրապարակում պայքարում էին 28 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանից մրցավայր մեկնել էր միայն «Հայաստան» մարզական միության եւ ՖԻՄԱ-ի սան, ֆիզիկական

ԽՈՒԶԱՐԿՎԵԼ Է «ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆԸ»

Երեկ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Կարեն Արզումանյանին հուլիսի 22-ին, ժամը 16:00-ի սահմաններում, տեսակցության այցելող Մերի Կարապետյանը օրենսդրությամբ սահմանված կարգով ենթարկվել է անձնական խուզարկության: Վերջինիս մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 2 փաթեթ: Փաթեթների ստուգմամբ հայտնաբերվել են 5,8 եւ 6,2 գրամ թմրանյութանման զանգվածներ, մեկուկես հատ սպիտակ գույն ունեցող դեղահաբեր՝

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ՝ ՄՇՈՒՇՈՏ

Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ՝ 2008 թվականի դեկտեմբերին մեկնարկեց նախկին սովխոզային եւ կոլխոզային անտառները համայնքներին հանձնելու ծրագիրը: Տավուշի մարզում ծրագրում ներառված էր վեց համայնք՝ Կողբ, Բերդավան, Ջուջեւան, Կոթի, Ոսկեվան եւ Կիրանց: Մարզի ավելի մեծ թվով համայնքներ են ունեցել սովխոզային եւ կոլխոզային անտառներ: Փորձնական այդ ծրագրի հաջողության դեպքում այդ համայնքներն էլ անտառների տեր կդառնային: Վերոհիշալ 6

Բա արդյունավետությունը՞

Սեփական եկամուտների հավաքման բարձր մակարդակ ապահովելու համար հարկ է նախ ապահովել եղած գումարների թափանցիկ եւ իմաստավորված ծախսեր Հայաստանի Հանրապետության կառավարությունը տարբեր պաշտոնյաների շուրթերով տարբեր առիթներով հայտարարում է, որ համայնքների սեփական հարկային եկամուտների՝ հողի հարկի եւ գույքահարկի հավաքագրման բարձր մակարդակ ապահովելը ոչ միայն պատվի հարց է, այլ անհրաժեշտ տեղական շատ խնդիրներ լուծելու համար: Այս տարվա առաջին

ՀԱՐԵՎԱՆԸ ՀԱՐԵՎԱՆԻ ՆՆՋԱՍԵՆՅԱԿՈՒՄ ՊԱՏ Է ՇԱՐԵԼ

Աջափնյակի թաղապետարանը Ֆուչիկի փողոցի վթարային 22 եւ 16 շենքերում բնակվող 10 ընտանիքների, անվտանգության խնդիրներից ելնելով, 1999թ. ապրիլին վերաբնակեցրեց նույն համայնքի Շինարարների փողոցի թիվ 191 մսուր-մանկապարտեզի 2-րդ մասնաշենքում: Հռիփսիմե Նավասարդյանի ընտանիքի 5 անդամներին (երկու մանկահասակ դուստրերով) վիճակահանությամբ բաժին հասավ մանկապարտեզի 1-ին հարկի մեկսենյականոց 1-ին բնակարանը՝ 41քմ մակերեսով: Սոցիալական ծանր վիճակում գտնվող այս ընտանիքը մաքրեց տարածքի աղբը,

ՀՈՂ ՉՏԱԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

1996-ի վաղ գարնանը, տամուկ ու սրսփուն օրով, գնում էինք Կարս՝ Ազգային ժողովի պատվիրակությանը ճանապարհելու Անկարա: Ինչպես հին ու մոռացված ժամանակներում, Գյումրիով անցանք սահմանը, եւ մեր երթը հուզախռով էր, քանի որ բոլորս առաջին անգամ էինք անցնում այդ ճանապարհով եւ առաջին անգամ էինք տեսնելու Կարսը, որտեղ Չարենցը թողել էր Կարինե Քոթանջյանին եւ իր տունը գետափին՝ շինած անտաշ

Օրենք՝ ադրբեջանցիների դեմ

«Ազգային ժողովի նոր ընտրություններ են պետք, բայց մաքուր ընտրություններ։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց անձնական, խմբային շահից այն կողմ կա նաեւ հայրենիքի շահ»,- երեկ հրավիրած մամլո ասուլիսում տնտեսական սխալ քաղաքականության համար այսպիսի փրկության ելք առաջարկեց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Նա դժգոհ էր կառավարության վարած տնտեսական քաղաքականությունից: Անդրադառնալով Ղարաբաղի խնդրին, պարոն Շիրինյանն ասաց, որ ԼՂՀ ԱԺ-ն

Նախընտրում են Անթալիան

Որքան էլ ՀՀ կառավարությունը միջոցներ է ծախսում Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար, այս տարի տուրիստների թիվը նախորդ տարվա համեմատությամբ ընդամենը 240-ով է ավելացել: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, այս ցուցանիշից դժգոհ է նաեւ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Նա տուրիստների՝ Հայաստան չգալը պայմանավորեց համաշխարհային ճգնաժամով: Հարցին, թե մեր երկրում չափազանց բարձր գները չե՞ն խրտնեցնում զբոսաշրջիկներին, պարոն Ապրեսյանը

Կախված ենք փռշտոցից

Մեր երկրի համար չափազանց վտանգավոր է այն, որ տեղեկատվական դաշտի մի ոլորտ, առավել եւս՝ կապի ոլորտը տրամադրել են միայն մի երկրի՝ Ռուսաստանի ընկերությունների ղեկավարմանը: Դա քիչ է, դեռ ինտերնետային միակ մալուխն այսօր անցնում է Վրաստանով եւ հաճախակի վթարների է ենթարկվում. «Վրաստանում բավական է մեկը փռշտա, եւ Հայաստանում ինտերնետ չի լինում»,- երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների

ԽՆԴՐՈՒՄ ԵՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉՄԵՌՆԵԼ

Հայաստանի համար տնտեսական անկման պայմաններում յուրաքանչյուր «անտեր» կամ սոցիալապես անապահով մեռել թաղելը պետբյուջեի համար մեծ ծախս է: «Հուղարկավորությունների կազմակերպման ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, այսպես ասած, «անտեր մեռելների» դագաղի, դիահերձման եւ հուղարկավորության մյուս ծախսերը պետք է հոգա մահացածի վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը: Եթե նույնիսկ դիակը հարազատներ ունենա, բայց նրանք հրաժարվեն մահացածի թաղման համար

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՀԱՆՋԸ՝ ՎԵՐՋ ՏԱԼ ՎԵՆԴԵՏԱՅԻՆ

«Ժառանգություն» կուսակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշված է, թե շարունակելու են «Նիկոլ Փաշինյանին, ինչպես եւ մյուս քաղբանտարկյալներին կալանքի տակ պահելը համարել իբրեւ երկրի ներսում իշխող խմբավորման կողմից իրականացվող քաղաքական վենդետայի շարունակություն եւ ԵԽԽՎ բանաձեւերի պահանջներն ու Հայաստանի ստանձնած պարտավորությունները չկատարելու փաստ: Նմանապես Արման Բաբաջանյանի՝ օրեցօր ծանրացող առողջական վիճակի նկատմամբ իշխանությունների հանցավոր անտարբերությունն առանձնակի դաժան

«ԱՆԸՆԴՀԱՏ ՃՆՇԵԼ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ»

Երեկ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում հանդիպեց մայրաքաղաքից ժամանած մի խումբ լրագրողների հետ: Նախարարը հենց սկզբից նշեց, որ վերջին 15 տարիների ընթացքում պաշտպանական բանակը կատարել է իր առջեւ դրված խնդիրը՝ ապահովելով ԼՂՀ անվտանգությունը: Ավելին՝ պաշտպանության բանակի զինծառայողներն ունեն խնդիր անընդհատ ճնշել հակառակորդին եւ թույլ չտալ վերջինիս առաջին գծում որեւէ առավելություն ունենալ: Նախարարի խոսքերով՝ «Այս

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՀՂԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ

Փարաքար համայնքի  միակ կլինիկական լաբորատորիայի միակ աշխատակից Լաուրա Գասպարյանը 2008թ. փետրվարից պարբերաբար աշխատանքից ազատվելու սպառնալիքներ է լսել  համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Վարդանյանից, սակայն համապատասխան հիմքերի բացակայության պատճառով նրա հեռացումը հետաձգվել է: Գործընթացը վերսկսվել է, երբ կլինիկական լաբորատորիայի տնօրինությունը տեղեկացել է, որ բժշկուհին հղի է: Այդ մասին նա տեղեկացել է հերթական արձակուրդից վերադառնալուց հետո՝ հուլիսի 15-ին:

ԱՍՏՎԱԾ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ

«6 ամսում մենք արձանագրել ենք 16,3% անկում, 5 ամսվա համեմատությամբ անկման ցուցանիշը խորանում է. 5 ամսվա կտրվածքով ունեինք 15,7% անկում եւ կանխատեսում էինք, որ մոտակա ամիսներին տնտեսական անկման ցուցանիշը խորանալու է: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2008թ. նույն ժամանակահատվածում ունեցել ենք տնտեսական աճի բարձր տեմպեր, որոնք առաջին հերթին պայմանավորված էին շինարարության աճով»,- երեկ կառավարության

ՌԱԿ-ն ընդդեմ ԱՌԱԿ-ի

Ռամկավար ազատական կուսակցության Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչությունը հուլիսի 22-ին տարածել է հաղորդագրություն, որտեղ մասնավորապես նշել է: «Այսօր նորաստեղծ «կուսակցութիւն» մը կը հիմնուի հայրենիքի մէջ, առանց գաղափարախօսական տարբերութիւններ ունենալու ՌԱԿ-ի բազմամեայ եւ վերամշակուած Ծրագիր-Կանոնագրէն։ Այս քայլը՝ նուազագոյնը անջատողական կրնայ համարուիլ եւ իր ետին կը նկատուին շարք մը վտանգաւոր դրդապատճառներ։ Այսպէս, հայ-թրքական վերջերս զարգացող յարաբերութիւններու լոյսին տակ,

ԿԱՅԱՑՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂՆԵՐՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ

Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Ռուբեն Մարգարյանը՝ ի պատասխան նախկին դաշնակցականներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Սամվել Բաբայանի պնդումների: Վերջերս ասուլիսում ՀԱԿ անդամ Ժիրայր Սեֆիլյանը «շոու» էր անվանել Ստեփանակերտում ՀՅԴ կազմակերպած համաժողովը. «Շոուն արվել էր, որպեսզի օգտագործվեր բանակցություններում, որի կարիքը չունեցավ»: Սեֆիլյանը, որը նախկին դաշնակցական է՝ այդ համաժողովում ընդունված բանաձեւը բնորոշել էր որպես «լղոզված»: Եվ տարակուսանք

ՏԱՔ ԿՐՔԵՐ «ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՇՈՒՐՋ

Վիկտոր Դալլաքյանը պատրաստ է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները Մենք արդեն տեղեկացրել էինք, որ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Վիկտոր Դալլաքյանի հեղինակած օրինագծի վերաբերյալ: Օմբուդսմենը ներկայացրել է իր դիտողությունները օրինագծի որոշ, իր խոսքով՝ «կոնցեպտուալ» կետերի շուրջ: Երեկ օրինագծի

ԱԴՐԲԵՋԱՆԱՆՊԱ՞ՍՏ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Առաջարկները, որոնք գտնվում են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին, համապատասխանում են Ադրբեջանի դիրքորոշմանը, ըստ «Արմինֆո»-ի, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2009 թ. առաջին կիսամյակում երկրի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված կառավարության չորեքշաբթի օրը կայացած նիստում: Նրա խոսքով, Ադրբեջանի դիրքորոշումը միանշանակ է եւ անփոփոխ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի վրա: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի,

Վիճակահանությունը կայացավ

Ինչպես արդեն նշել ենք, «Կոնվերս բանկի» հովանավորության շնորհիվ օրերս նոր կյանք ստացած կանանց բասկետբոլի «Հատիս» բասկետբոլային ակումբի թիմը, որը հիմա երեւանյան գրանցում ունի, մասնակցելու է Եվրոպայի 2009/2010 թթ. գավաթի խաղարկությանը: Օրերս Մյունխենում կայացել է եվրոպական այդ պատվավոր մրցանակի խաղարկության վիճակահանությունը: Մրցաշարում մասնակցող 38 ակումբները բաժանվել են 10 խմբի, որոնցից 8-ում խաղալու են չորսական, իսկ երկուսում՝

Եվրոպային վերջին հրաժեշտը տվինք

Ֆուտբոլի Հայաստանի բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Եվրոպայի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի պատասխան հանդիպումում մրցակցի դաշտում 0:3 հաշվով պարտվեց Զագրեբի «Դինամոյին» (թիմերի երեւանյան հանդիպումն ավարտվել էր 0:0 հաշվով) ու եվրագավաթների մասնակից մեր մյուս ակումբների պես հրաժեշտ տվեց պայքարը հաջորդ փուլում շարունակելու հեռանկարին:

Առայժմ մեկ ոսկի եւ երկու բրոնզ

Սերբիայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, եւ ավանդույթի համաձայն, սկզբում մրցագորգ են մտել ազատ ոճայինները: Հայաստանի պատանեկան հավաքականը, բացի ծանրից, հանդես է գալիս մնացած բոլոր քաշային կարգերում: Եվ նախապես ասենք, որ մեր հանրապետության ներկայացուցիչների մեկնարկը Բելգիայում բավականին հաջող է: Արդեն հայտնի է, որ չեմպիոն է դարձել մինչեւ 42 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը, որը եզրափակիչում

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ՝ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Երեկ մշակույթի նախարարությունում ամփոփվեցին հայ տպագիր գրի 500-ամյակին նվիրված՝ մայիսի 27-ին մեկնարկած «Գրքարվեստ» հանրապետական երկրորդ մրցանակաբաշխության արդյունքները: Մրցույթն անց է կացվել երկու փուլով, 7 անվանակարգում՝ «Իմ հայրենիք», «Մեր ժամանակակիցը», «Արվեստի գիրք», «Հետաքրքիր ճակատագրի գիրք», «Գիրք երեխաներին», «Տպագրված է Հայաստանում» եւ «Գլխավոր մրցանակ»: Ներկայացված 32 անուն գրքից դիպլոմների արժանացան միայն 18-ը, որոնց հիմնական մասը տպագրված է

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

Հին սխալներն ուղղելու նոր հնարավորություն Հուլիսի 10–ին իտալական Լ’Աքիլա քաղաքում, «մեծ ութնյակի» գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահները հանդես եկան ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությամբ: Թեեւ մինչ գագաթնաժողովը բավականին բարձր էր գնահատվում նման հայտարարության հավանականությունը, սակայն մեկ հանգամանք հայտարարությունը դարձրեց առանձնահատուկ: Այն ոչ միայն պարունակում էր նման հայտարարություններին

ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԴԵԲԵԴ

Վերջին 2 տարում Դեբեդը պարբերաբար մոխրագույն է դառնում: Այգեգործները բողոքում են, որ ծանր մետաղներով հագեցած գետի ջրով ոռոգելիս ծառերը չորանում են: 2008 թվականի ամռանը Պտղավան գյուղի պտղաբույծները գետի աղտոտվածությունից իրենց դժգոհությունը փոխանցեցին այն ժամանակ գյուղնախարար Արամայիս Գրիգորյանին եւ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Անցյալ տարվա օգոստոսի 22-ին փոխվարչապետը Նոյեմբերյանի տարածաշրջան այցի ժամանակ ականատես եղավ

ԿԱՄՈՒՐՋԸ ՆՈՐՈԳՎՈՒՄ Է

Արդեն 10 օր է, ինչ սկսվել է Այրումհէկ-ի հարեւանությամբ գտնվող ավտոմոբիլային կամրջի նորոգումը: Տավուշի եւ Լոռու մարզերի սահմանագծին գտնվող կամուրջը տարիների ընթացքում խարխլվել է Այրումհէկ-ը սնող ջրանցքի հավելյալ՝ հիդրոկայանի աշխատանքի համար ոչ անհրաժեշտ ջրերից: Նոյեմբերյանի ճանապարհաշինարարական «Լեւոն Երկրորդ» ՍՊԸ-ի շինարարների խումբը կամրջի ձախ մասից սկսել է քանդել ասֆալտե ծածկը, որպեսզի մետաղյա խողովակներ տեղադրի: Ինչպես հայտնեց

Ջրահեղձը

Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ Քաջարանի Ողջի գետի «Թթու ջուր» կոչվող հատվածում դուրս է բերվել Քաջարանի Բակունցի փողոցի թիվ 3/11 տան բնակիչ, 45-ամյա Համլետ Անդրեասյանի դին:

Հարձակում բանկի վրա

Երեկ առավոտյան ժամը 9.30-ի մոտակայքում «ՎՏԲ Հայաստան Բանկի» Երեւանի Բաղրամյան 56 հասցեում գտնվող թիվ 4 մինի-մասնաճյուղի վրա կատարվել է ավազակային հարձակում: Ավազակները հափշտակել են մոտ 5 000 000 դրամի չափ գումար: Վնասվածքներ է ստացել բանկի կառավարիչը՝ Սեդա Հովհաննիսյանը, որը տեղափոխվել է հիվանդանոց: Հիշեցնենք, որ բանկն ունի անվտանգության ծառայություն:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031