Օրվա լրահոսը
Օմբուդսմենը՝ ԱԺ նախագահին
Երեկ ՀՀ ԱԺ նախագահին է դիմել մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ կապված «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծի հետ: «Նախագիծը քննադատական արձագանք է առաջ բերել տեղեկատվության ոլորտի մի շարք կազմակերպությունների շրջանում: Ընդ որում, խնդրահարույց են դիտվում ոչ միայն օրինագծի տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող առանձին դրույթները, այլեւ առհասարակ կասկածի տակ է
Օպեր-լիազորը ձերբակալվել է
Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանը: Վերջինս կասկածվում է, որ 2007 թ. մայիս-հունիս ամիսներին իր աներոջը՝ Գառնիկ Վահանի Սարգսյանին, որը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել եւ օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս,
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՎԱՍՏԱՑՆԻ
Հարցազրույց ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանի հետ – Պարոն Մանուկյան, հունիսի 19-ին ԱԺ կողմից ընդունվեց համաներում հայտարարելու մասին որոշումը: Շահարկվեց այն թեման, թե համաներման մասին որոշումները, որպես կանոն, կապված են պետական կարեւորության որեւէ իրադարձության կամ տոնի հետ, սակայն 2009-ի համաներումը բացառություն էր, այն որեւէ տոնի, իրադարձության նվիրված չէր: Այս առումով ինչպիսի՞ն է պրակտիկան,
«Դա իմ ժառանգական աթոռը չէ»
Իր պաշտոնանկման մասին պտտվող խոսակցություններին այսպես է արձագանքում հանրապետության միակ կին մարզպետը: Երեկ հանդես գալով հաշվետու մամլո ասուլիսում՝ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանը ներկայացրեց վերջին 6 ամիսների ընթացքում մարզում՝ պետության կողմից իրականացված աշխատանքները, խոսեց նաեւ չիրականացված ծրագրերից: Ասուլիսը սկսվելուն պես մարզպետը շեշտեց, որ թեեւ տնտեսական ճգնաժամ է, սակայն դա ամենեւին չի ազդում բնակարանաշինության ընթացքի վրա, եւ,
«ՈՒՆԵՑՎԱԾՔԻՆ ՏԵՐ ՉԻ ԿԱՆԳՆՈՒՄ»
Երկրի կարեւորագույն գործարանները վաճառելու համար կառավարության մասին նման կարծիքի է ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Մեղրիի տարածաշրջանի բազմաթիվ բնակիչներ, որոնք մի քանի ամիս առաջ աշխատել են Ագարակի «Գեոպրոմայնինգ» պղնձամոլիբդենային կոմբինատում, ոչ մի հույս չունեն, որ նորից կաշխատեն, չնայած վերջերս կոմբինատը կառավարությունից 14 մլն դոլար վարկ էր ստացել աշխատանքները վերսկսելու համար: Այս առնչությամբ, Ագարակի մի խումբ բնակիչներ
ԴԻՄԵԼՈՒ ԵՆ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շահերի պաշտպանները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, փաստաբանների համոզմամբ, իրենց պաշտպանյալին կալանքի տակ պահելու որոշումները անօրինական են եւ ներկայացված պատճառաբանությունները՝ անհիմն: «Այդ որոշմամբ խախտվել են Նիկոլ Փաշինյանի իրավունքները, որոնք նախատեսված են նաեւ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածով»,-
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ՝ ԸՍՏ ՖԱՍԻԵԻ
Թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին՝ նշել է, որ առաջնային պլանում իրենց նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, այլ կողմերին հիմնարար սկզբունքներին մոտեցնելը, իսկ այդ կտրվածքով, ըստ Ֆասիեի, գործընթացը դրականորեն է առաջ շարժվում: Ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների
ԼՂ ադրբեջանցիների համար՝ անձնագրե՞ր
«Մեզ շշուկներ են հասել, որ Գերմանիայում մոտ 227 հազար անձնագրեր են տպագրվել ղարաբաղյան բնակչության համար»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Ժառանգության» վարչության քարտուղար Վարդան Խաչատրյանը: Սա դիտարկելով ԼՂ կարգավիճակի որոշման հանրաքվեի համատեքստում՝ հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններում առանձին տեղամասեր բացվեցին՝ «իբր թե ղարաբաղաբնակների համար, ովքեր տեղահանված էին եւ գտնվում էին Ադրբեջանի այլ տարածքներում: Եվ նրանց քանակությունն
«Չի կարելի թույլ տալ, որ էդ չափի լկտիանան»
Ըստ Սամվել Բաբայանի, ոչ մի զիջման մասին խոսք չի կարող լինել, քանի որ մենք արցախյան պատերազմում հաղթող կողմ ենք եւ մենք չենք սկսել այդ պատերազմը: «Ես դեռ չեմ լսել երկրագնդի վրա եւս մեկ ազգ, որ ինքը կամավոր 7 շրջան է տալիս,- երեկ իր ասուլիսում հայռտարարեց Սամվել Բաբայանը:- Էսօր Կուրիլյան մի փոքր բլուրից են խոսում, նա
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՊԵՍ՝ ԿՈՂՄ ԵՔ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՍԱՌԵՑՄԱՆԸ
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է ՀԱԿ անդամներ Ժիրայր Սեֆիլյանին, Վահան Շիրխանյանին եւ «Ժառանգության» պատգամավոր Վարդան Խաչատրյանին: Անցած շաբաթ ասուլիսում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը համաձայնություն էր հայտնել Սերժ Սարգսյանի պնդմանը, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Իսկ տարածքների վերադարձի կապակցությամբ էլ կարծիք էր հայտնել, թե դրանք ենթակա են հայկական զինուժի կողմից
ՍԱՏԱՆԱՆ ԻՍԿԱՊԵՍ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԻ ՄԵՋ Է
Եվ, ըստ ԲՀԿ-ական Արամ Սաֆարյանի, այդ մանրուքները պետք է թողնել դիվանագետներին – Նախորդ շաբաթ դուք գովերգում էիք մադրիդյան կոչվող սկզբունքները, որոնք համանախագահները հրապարակ էին նետել, սակայն երեկ արդեն պարզվեց, որ նույն այդ սկզբունքները «թարմացվում» են եւ հնարավոր է՝ լուրջ փոփոխությունների ենթարկվեն: Ինչո՞վ եք բացատրում, որ դրանք հիմա էլ փոփոխվում են եւ հիմա ի՞նչ եք ասելու:
ԴԻՄՈՐԴՆԵ՛Ր, ՇՏԱՊԵՔ, ՎԱՂԸ ՈՒՇ ԿԼԻՆԻ
Այսօր՝ հուլիսի 23-ը, վերջին օրն է, երբ պետական բուհերի 2009 թվականի դիմորդները կարող են իրենց միջնակարգ կրթության ավարտական վկայականները՝ ատեստատները, ներկայացնել բուհերի ընդունող հանձնաժողովներին: Այս ժամկետը արդեն մեկ անգամ երկարացվել է, եւ հանրապետական ընդունող հանձնաժողովն այսօր անելանելի դրության մեջ է. առանց այդ փաստաթղթի բուհեր հանձնված անձնական գործերի փաթեթը, ըստ ընդունելության կանոնների 45-րդ կետի, չի կարող
ԳԱԲԻՆ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ Է
Դանիայի Հելսինգոր քաղաքում մեկնարկել է շախմատի «Պոլիտիկայի» գավաթ անվանումը կրող միջազգային բաց մրցաշարը, որին մասնակցում են 300 շախմատիստներ: Օլիմպիական չեմպիոն գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կայացած չորս տուրերում տարել է միայն հաղթանակներ ու եւս ութ հոգու հետ ընթանում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականներում: Շախմատային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Գաբին Դանիայից մեկնելու է Օրդիքս, որտեղ Վլադիմիր Հակոբյանի եւ
«ՄԻԿԱՆ» ԲԱՎԱՐԱՐՎԵՑ 6-ՐԴ ՏԵՂՈՎ
Մերձմոսկովյան Օդինցովո քաղաքում ավարտված շախմատի դպրոցական թիմերի «Սպիտակ նավակ» պատանեկան մրցաշարում Երեւանի թիվ 27 դպրոցի «Միկան» 14 թիմերի մրցապայքարում 14,5 միավորով բավարարվեց 6-րդ տեղով: Իսկ հաղթող դարձավ Կազանի թիվ 6 գիմնազիայի թիմը՝ 21,5 միավոր:
ՀԱՂԹԵՑ ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ
Մարտունիում ավարտվեց շախմատի «Սեւանա լիճ» միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի 10 շախմատիստներ: Ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ հայաստանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանը ճանաչվեց միանձնյա հաղթող: Նրանից կես քայլ ետ մնաց երկրորդ տեղը գրաված հունգարացի Ֆերենց Բերքեշը: Սերգեյ Ժիգալկոն (Բելառուս) եւ Սամվել Տեր-Սահակյանը 5,0-ական միավորով բաժանեցին 3-րդ տեղը:
ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԱՅՐԸ ՓՈԽՎԵԼ Է
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Թուրքիայում որոշվել է այն քաղաքը, որտեղ հոկտեմբերի 14-ին կայանալու է ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստանի եւ այդ երկրի ազգային հավաքականների միջեւ պատասխան խաղը: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ հանդիպումը կայանալու է Բուրսայի Աթաթյուրքի անվան ստադիոնում: Հանդիպումը, որին, հնարավոր է, ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, նախապես որոշված
ԹԱԳՈՒՀԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA եւ WIBA վարկածներով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը երեկ վաղ առավոտյան հոր՝ Լեւոն Կենտիկյանի հետ Մյունխենից ժամանեց հայրենիք եւ, պայմանավորվածության համաձայն, առաջին բացառիկ հարցազրույցը տվեց «Առավոտին»: – Սյուզի, քանի՞ տարի չէիր եղել Երեւանում: – 18 տարի: Երբ ծնողներս տեղափոխվեցին Մյունխեն, ես ընդամենը երեք տարեկան էի: – Մանկական հիշողություններիդ մեջ ինչ-որ բան մնացե՞լ է:
Գյումրեցիները անկախության կողմն են
«Առավոտի» հուլիսի 16-ի համարում արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանը նախաձեռնել է հանդիպումների շարք՝ մարզերի դպրոցների տնօրենների հետ, որպեսզի նրանց ներկայացնի հուլիսի 10–ին ընդունված «Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»: Արարատի եւ Արագածոտնի մարզերում կայացած հանդիպումներից հետո երեկ հերթը Շիրակի մարզինն էր, սակայն այս հանդիպումը ավելի
Արվեստիս հիմքը հուշերս են
Վլադիմիր Մսրյանի «ուշացած» հոբելյանը Ալավերդի քաղաքում ավանդաբար անցկացվում են «Քեզ կանչում է ծննդավայրը» միջոցառում-հանդիպումներ, որոնց ընթացքում մեծարվում են Լոռվա այս գողտրիկ քաղաքում ծնված կամ ինչ -որ կերպ նրան առնչվող արվեստագետները: ՀՀ ժողովրդական արտիստներ դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանից, դերասան Վլադիմիր Գրիգորյանից հետո հերթը ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Վլադիմիր Մսրյանինն էր: Օրերս Ալավերդու «Մանես-Վալլեքս» գործարանի նորակառույց
ՔԻՉ ԵՆՔ, ԲԱՅՑ ՀԱՅ ԵՆՔ
«Ասում էին՝ Հայաստանը փոխվել է, բարեկարգվել …Ոչինչ էլ չի փոխվել, միայն Աբովյան, Թումանյան, Հյուսիսային պողոտաներն են գեղեցկացել…»,-սրտնեղում է Համազգային ուսանողական ֆորումի ծրագրով Հայաստան ժամանած բրազիլաբնակ 22-ամյա Վազգեն Երիկինյանը: Արդեն շուրջ մեկ շաբաթ է Երեւանով եւ հանրապետության տարբեր մարզերով շրջում են մի խումբ սփյուռքահայ երիտասարդներ. հուլիսի 13-27-ը Երեւանում անցկացվում է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության
ՀՐԴԵՀ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
Վերջին մեկ ամսում երաշտը եւ պարբերաբար փչող քամիները Նոյեմբերյանի տարածաշրջանում հրդեհների պատճառ են դառնում: Հուլիսի 16-ին Բերդավան գյուղում բռնկվել է Հայկազ Խեչումյանի առանձնատունը: Խեչումյանը մահացած է, տունն էլ՝ անբնակ: Հրդեհի պատճառը էլեկտրական հոսանքն է եղել: Նոյեմբերյանի հրշեջ ջոկատի հրամանատար Էդիկ Խաչիկյանի խոսքերով, այրվել է երկհարկանի տան տանիքը: Հրշեջներին հաջողվել է փրկել տան գույքը: Բերդավանի գյուղապետ
ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆ ԱՄԵՆԱԽԻՍՏ ՏԵՍԱԿՆ Է
Սկիզբը՝ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվելուց հետո կալանավորվել է: Փաստաբանները գործողությունը վերագրել են՝ «կալանքի վերահաստատում» կամ «կալանքի կրկնակի քննարկում»: Իրականում քննիչը՝ 1. Պարտավոր էր վերացնել կամ փոփոխել Ն. Փաշինյանին որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության ներգրավելու նախկին մեղադրանքը: 2. Ն. Փաշինյանը որպես մեղադրյալ քրեական պատասխանատվության է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով՝ հանցագործություն կատարելու համար եւ այդ
Մետալուրգի օրը Ալավերդիում
Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ, Ալավերդի քաղաքի, հանքափորի եւ մետալուրգի օրը նշվեց համատեղ, հուլիսի 19-ին: Մինչ այդ Ալավերդու քաղաքապետարանը քաղաքի օրը նշել է յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ին: Հանդիսավոր արարողությունը անցկացվեց Ալավերդու «Մետալուրգ» ստադիոնում: Արարողությունը օրհնեց եւ մետալուրգներին ու ալավերդցիներին շնորհավորանքի խոսքեր ասաց Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր-Միքայել Շաղոյանը: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը ալավերդցիներին բացատրեց, թե
ԵՐԲ ԴԱՏԱՎՈՐԸ «ՏԵՂԸ ՉԻ ԲԵՐՈՒՄ»
«Երեխաներին Ալագյազ տեղափոխել չի լինի, դպրոցն ութամյա է, անցնում են քրդերեն եւ հայերեն, իսկ Ապարանի ղեկավարությունը պահանջում է բնակարանն ազատել: Դիմեցի այս հարցով գործկոմի նախագահին եւ շրջկոմի քարտուղարին, նրանք ընդառաջեցին, Հայաստանի ֆինժողկոմատի թույլտվությամբ հողբաժնում տնտեսված գումարից ստացա 3000 ռ., որով ձեռք բերեցի Երեւանում՝ Կոնդում, 2 սենյականոց բնակարան: Այդպիսով ազատվեցի ընտանիքով տարիներ շարունակ (1915-1939 թթ.) թափառելուց
ՀՆԱ-Ի ԱՆԿՈՒՄ 16,3%-ՈՎ
Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրի ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 16,3%-ով: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական ծառայությունից: Նշյալ ամիսներին ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1 տրիլիոն 119 մլրդ 369.6 մլն դրամ: Ամենախոշոր անկումը գրանցվել է շինարարական ոլորտում՝ 53.5%: Արդյունաբերության ոլորտը նվազել է 11,5%-ով, գյուղատնտեսությունը՝ 2.5%-ով: Այս տարվա առաջին կիսամյակում արտաքին առեւտրաշրջանառությունը
ՍԿՍԵԼ ԵՆ ՕԳՏՎԵԼ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Այս տարվա ապրիլի 7-ին ընդունվեց եւ հաջորդ օրվանից ուժի մեջ մտավ «Հողի հարկի արտոնությունների մասին» ՀՀ օրենքը: Ընդամենը հինգ հոդվածից բաղկացած հազիվ մեկ էջ ծավալով օրենքով սահմանվեց՝ եթե ֆիզիկական անձը մինչեւ 2009 թվականի դեկտեմբերի 31-ը վճարի համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարները (մինչեւ 2008 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) առանց
ՖԻԼՄ՝ ԱՌԱՆՑ ԿՐԻՄԻՆԱԼԻ
Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» վեպի հիման վրա կնկարահանվի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը ֆինանսավորում է «Գրանդ հոլդինգ» ընկերության սեփականատեր Վարդանյանների ընտանիքը: Երեկ այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց, ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը՝ գործարար Հրանտ Վարդանյանի որդին: Նրա խոսքերով՝ այսօրվա հեռուստաեթերը լի է կրիմինալ բովանդակությամբ սերիալներով. «Մենք բոլորս դժգոհում ենք, ասում՝ ինչո՞ւ են մեր հեռուստաընկերությունները գողականապաշտ եւ կրիմինալ սերիալներ
Առողջական խնդիրներ ունի
Լրագրողը արդեն 15 օր գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոցում» Հուլիսի 5-ին կտրուկ վատացել էր «Էրեբունի» ՔԿՀ-ում գտնվող «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արման Բաբաջանյանի առողջական վիճակը. բարձրացել էր արյան ճնշումն ու ընկել էր ցնցումների մեջ: Նրան տեղափոխել էին «Բանտարկյալների հիվանդանոց» ՔԿՀ, ուր արդեն շուրջ 15 օր անկողնային վիճակում է՝ պարբերաբար եւ օրական մի
«ՊԱՐՏՔԵՐԻ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԿԳԱՆՔ»
Ֆինանսների նախարարության մասնագետը համոզված է, որ Հայաստանը նոր վերցրած պարտքերի դիմաց այլեւս որեւէ գործարան կամ ՋԷԿ ռուսներին չի տա: Վերջին շրջանում ամենատարբեր միջազգային կազմակերպություններից, բանկերից ու հարեւան երկրներից մեր կառավարությունը բավականին խոշոր պարտքեր վերցրեց. 30 մլն դոլար՝ ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեից, 500 մլն՝ ՌԴ-ից, 80 մլն՝ Ասիական զարգացման բանկից, 305 մլն՝ Արժույթի միջազգային հիմնադրամից, 60
ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ
Երեկ Լոս Անջելեսի «Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Հայաստանի հարցով ԵԽԽՎ թիվ 1677 բանաձեւի պահանջների կատարման ընթացքին: Ընկերակցությունը արձանագրել է, որ ՀՀ իշխանությունները, հակառակ ՀՀ օրենսդրության եւ բանաձեւի պահանջների, շարունակում են քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող եւ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Որպես այդ գնահատականի


















































