Օրվա լրահոսը
Որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Ես` Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանս, որդիական հավատարմությունս եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան
Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին
Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին: Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա փոսի մեջ
Հունվարի 10-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի
Խաչանով/Ռուբլյով երկյակը Հոնկոնգում մտել է եզրափակիչ
2026 թվականին «Մեծ Սաղավարտի» չորս մրցաշարերից առաջինին՝ Ավստրալիայի բաց առաջնությանը, նախապատրասվող ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ընկերակցելով Ռուսաստանի հավաքականի կազմում իր թիմակից Անդրեյ Ռուբլյովին՝ զուգախաղերում մտել է Հոնկոնգում անցկացվող ներկայացուցշական խոշոր մրցաշարի եզրափակիչ։ Նախավերջին փուլում Կարենն ու Անդրեյը 1 ժամ 31 րոպեում 7։5, 3։6, 10։8 հաշվով հաղթել են Վասիլ Կիրկով/Բարթ Սթիվենս (ԱՄՆ/Նիդերլանդներ) զույգին։ Եզրափակչում Խաչանով/Ռուբլյով
«Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ». Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միություններ
Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների հայտարարությունը Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների նախկին ու ներկա ատենապետերս, մեր լիակատար աջակցությունն ու որդիական խոնարհությունն ենք հայտնում Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Օ․Ս․Տ․Տ. Գարեգին Երկրորդ Հայրապետին։ Ակնհայտ է, որ այսօր Հայոց Սուրբ Եկեղեցին գտնվում է դրսից ղեկավարվող տարբեր ուժերի, խմբակների հարձակման տակ… Ինչպես
ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում. Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրում է. «ՀՀ վարչապետի վարքագիծը չունի որևէ իրավական կամ բարոյական հիմնավորում։ Մեզ մնում է ապավինել միայն Աստծուն և դատարաններին»։
«Այսօր Հայաստանում իրավական խուլիգանական շղթայի արդյունքում կալանավորված են երկու մեդիա գործիչներ». Աստղիկ Մաթեւոսյան
AmtiFake.am-ի թիմն այսօր Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացրեց Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի ապօրինի կալանքի ժամկետը երեք ամսով երկարացնելու դատարանի որոշման դեմ, ինչպես նաեւ Նարեկ Սամսոնյանի հայտարարած կալանավայրում անժամկետ հացադուլ հայտարարելու առիթով։ AntiFake.am լրատվականի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթեւոսյանը, նշելով ԵՄ եւ եվրոպական ժողովրդավարական ու իրավապաշտպան կառույցների լռությունն ու անտարբերությունը իր իսկ ձեւակերպմամբ «Հայաստանում տեղի ունեցող
«Իշխանությունը դարձել է ավելի բիրտ ու լկտի: Սովորաբար այդպես գործում է այն իշխանությունը, որն ունի վստահության խորը դեֆիցիտ». Արա Զոհրաբյան
Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում հայտարարել է. ՀՀ Սահմանադրության և Հայաստանի օրենքների բացահայտ և կոպիտ խախտումներով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 1. ներխուժել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման տիրույթ․ 2. առաջնորդում է եկեղեցիների պղծության գործընթացը՝ կարգալույծ եղած քահանաների միջոցով Պատարագներ անցկացնելով, ինչպես նաև Սուրբ և Անմահ Պատարագի կարգը փոխելով (բովանդակության մեջ խմբագրում (զեղչում) կատարելով)․ 3.
Նալբանդյան փողոցում բախվել են «Porsche Cayenne»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է կայանված «Toyota RAV4»-ին․ shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ թիվ 3 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչներ 61-ամյա Գ. Մ․-ի վարած «Porsche Cayenne» մակնիշի և 27-ամյա Ա. Բ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Porsche Cayenne»-ը բախվել է 35-ամյա Լ.Ղ․-ի վարած, կայանված վիճակում գտնվող «Toyota RAV4»
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը հրդեհվել է
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ձեռքի ուղեբեռը հրդեհվել է: Նախնական տեղեկություններով, բռնկվել է պայուսակում գտնվող power bank-ը։ Հրդեհն արագ մարվել է, ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Երևանում, հայտնում է SHOT տելեգրամ ալիքը։
Չեղարկվել են Երևան-Թեհրան և հակառակ ուղղությամբ չվերթները
«Ազատություն». Իրանում շարունակվող բողոքի գործողությունների պայմաններում ոչ միայն ինտերնետն է անջատված, այլև մի շարք թռիչքներ են չեղարկվում: Դրանց շարքում է նաև Թեհրան-Երևան, Երևան – Թեհրան չվերթը, չեղարկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություն չկա: Մինչդեռ, երեկ դեպի Երևան չվերթները, թեև ուշացումով, բայց իրականացան: Հայաստան ժամանող իրանցիները պատմում էին սպանությունների, անջատված ինտերնետի, իրավունքների սահմանափակումների մասին: Իրանում հակակառավարական ցույցերի
Կլիմայական կանխատեսում․ վիճակագրությունն ավելի հուսալի է, քան սուպերհամակարգիչը․ Լևոն Ազիզյան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Կլիմայական կանխատեսում․ ինչու է վիճակագրությունն ավելի ճշգրիտ լինում, քան սուպերհամակարգիչը Երկարաժամկետ՝ սեզոնային եղանակային կանխատեսում կազմելիս գիտնականները ոչ այնքան նայում են արբանյակային քարտեզներին, որքան հետ են նայում դիտարկումների պատմությանը։ Երկարաժամկետ կանխատեսումների հիմքում ընկած է կլիմայական նորման՝ «ոսկե ստանդարտ», որի հետ համեմատվում են անգամ ամենահզոր սուպերհամակարգիչների հաշվարկները։
Գյումրիից հիվանդին Երևան տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել. Shamshyan.com
Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է
Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար: Ջերմուկի, Քաջարանի տարածաշրջաններում, Սարավան-«Զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն։ Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի,
«Հայաստանի ազգային արխիվի» տնօրեն Արթուր Ստեփանյանի անունով եւ կեղծ հեռախոսահամարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ
Հարգելի՛ գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Ստեփանյանի անունով եւ կեղծ հեռախոսահամարով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ, որը տարբեր բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկում։ Խնդրում ենք ձեռնպահ մնալ դրանց արձագանքելուց։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ
Ռուբեն Ռուբինյանը Ստամբուլի համալսարաններից մեկում «գիտական» գործունեությամբ է զբաղվել․ «Մեր ձևով»
«Մեր ձևով» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել «Փոքրիկ խմբակի կենսագրության փոքրիկ, հոգատարությամբ թաքցված, բայց կարևոր դրվագների մասին» մեկնաբանությամբ: Տեսանյութում «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը փաստեր է ներկայացնում ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի այն հայտարարությանը, թե ինքը երբեք Թուրքիայում չի սովորել։ Ըստ Ալեքսան
Վերահաստատում ենք մեր ուխտը՝ հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին․ Տավուշի թեմ
Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։ Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։ Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ գլխավորությամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ
Որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին․ Ռումանիոյ հայոց թեմի քահանայից դասի հայտարարությունը
Մենք` ներքոստորագրյալներս, որդիական հավատարմությամբ մեր անսասան նվիրվածությունն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալին՝ ազգիս Վեհափառ Հայրապետին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Դեմ ենք Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին, աղոթում ենք Հայոց Եկեղեցու անսասանության և մեր ժողովրդի միասնականության համար։ Արժ․ Տ․ Թորգոմ քահանա ՄԱՆԴԱԼՅԱՆ
Հոգևոր ծառայությունը իշխանահաճո քծնանքի վերածելը Հուդայի համբույրին հավասարազոր դավաճանություն է. հայտարարություն
Հայաստանում ականատես ենք լինում պետական մակարդակով կազմակերպված հանցավոր արշավի՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Պետական բարձրաստիճան պաշտոնյաների լկտի հայտարարություններն ու սանձարձակ քայլերը այլևս բացահայտ ոտնձգություն և հարձակում են մեր ազգային-հոգևոր ողնաշարի դեմ։ Սա անթաքույց փորձ է՝ ենթարկեցնել դարավոր կառույցը և հաստատել տոտալ վերահսկողություն հոգևոր կյանքի նկատմամբ։ Մենք արձանագրում ենք՝ գործադիր իշխանությունը թքած ունի Սահմանադրության վրա։
Սա ոչ թե բարեփոխում է, այլ պետական մակարդակով հարձակում մեր ազգային ինքնության և հոգևոր սյունի վրա․ Արմեն Խաչատրյան
ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի գործողությունները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արդեն իսկ դուրս են եկել օրենքի և սահմանադրականության դաշտից: Նա բացահայտորեն միջամտում է եկեղեցու ներքին գործերին, պահանջում է կաթողիկոսի հրաժարականը, կազմակերպում է «բարեփոխումների» խորհուրդներ և հրապարակայնորեն վարկաբեկում է հոգևոր առաջնորդներին՝ առանց որևէ իրավական հիմքի: Սա ոչ թե բարեփոխում է, այլ
Ինչպե՞ս կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով՝ ոչ. Էդմոն Մարուքյան
Նույն տրամաբանությամբ վաղը ինչ-որ մեկը կարող է ասել, որ չի ընդունում Հայաստանի ՆԳՆ որևէ հրաման, քանի որ գտնում է, որ Ներքին գործերի նախարարին նշանակել է ոչ լեգիտիմ վարչապետը և հետևաբար, հրաժարվում է հաշվի նստել նրա կողմից ընդունված և հաստատված որոշումների հետ։
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Տիգրան Ավինյանի հայցը «Փաստինֆո»-ի դեմ
Իհարկե, Տիգրան Ավինյանը դեռ կարող է վիճարկել վերաքննիչ դատարանում, սակայն, իմ գնահատմամբ՝ իրական, ռեալ շանսեր վերաքննության, եթե անգամ դիմեն, դժվար թե ունենան՝ որևէ բան փոխելու»,- նշեց Սոս Հակոբյանը։
Թույլ մի՛ տվեք, որ չնչին վարձատրությունը Ձեզ ներքաշի կասկածելի գործընթացների մեջ. ՆԳՆ կիբեռոստիկանություն
Վերջին շրջանում տարածում են ստանում տարբեր առցանց հարթակներ և բջջային հավելվածներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են վճարվող փոքր առաջադրանքներ՝ լուսանկարել որոշ վայրեր, օբյեկտներ, տեղանքներ, փողոցներ կամ պատասխանել կասկածելի հարցումների։
Հայաստանի և Սփյուռքի 489 քահանաներից եւս 9-նն են միացել Փաշինյանի օրակարգին. այս անգամ մեծ մասը Քյարամյանի թեմից են
Հիշեցնենք, որ «Իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։ Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին» հայտարարությանը միացել են 70-ից ավելի հոգեւորականներ:
Ադրբեջանական քարոզչությունը շարունակում է ատելություն սերմանել Հայաստանի խաղաղության ձգտման ֆոնին
Հրապարակվել է «ՈՄԱ» հայկական կամավորական կազմակերպության առաջնորդ Վովա Վարդանովի իբր իրական նամակագրության տեսագրությունը, որտեղ նրանք քննարկում են Ուկրաինայից Հայաստան «գողացված զենք ուղարկելու» հարցը։ Այս ամենը ներկայացվել է որպես ապացույց Վարդանովի ահաբեկչական գործունեության և մեր երկրի «ռազմականացման» շրջանակներում նրա կազմակերպման։ Վարդանովը հրապարակայնորեն հերքել է ֆեյքը իր անձնական էջում Telegram-ում, մատնանշելով ադրբեջանական («կասպից թուրքերի») քարոզչության կոպիտ սխալները։ Մասնավորապես, նա նշել է իր էջից Telegram-ում ոչ հավաստի պատճենը, ներկայացված նամակագրության լուսանկարներն ու կաղապարային հաղորդագրությունները, ինչը խոսում է քարոզիչների ոչ կոմպետենտության և նրանց՝ հերթական հակահայկական «սենսացիան» արագ կեղծելու մասին։
Հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով. Հայր Վաչե Մկրտչյան
Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն» արշավով, կրում է հենց այս նույն «ձեռագիրը»:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է պահանջել, թե ինչու է հայ մարզիկը փակել Ադրբեջան անվանումը մարզազգեստի վրա
Հ. Գ. Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք:
Սպասվում է ձյուն. հունվարի 10-15-ի եղանակի կանխատեսում
Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ցավալի է, որ որոշ հոգևորականներ տրվելով գայթակղության՝ իրենց դուրս դրեցին մեր եղբայրությունից և դարձան գործիք պառակտման ամոթալի գործընթացի. Տեր Մաղաքիա քահանա Օհանյան
Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի տակ ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Նրանք մնալու են ամոթով։
Իսկ ո՞վ ասաց, որ հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին. Նարեկ Սամսոնյան
Գիտակցված որոշում եմ կայացրել անելու իմ փոքր քայլը և հայտարարել եմ անժամկետ հացադուլ՝ իմ հանդեպ այս բացահայտ ապօրինությունը՝ կալանքը վերացնելու ՆԱԽՆԱԿԱՆ պահանջով։


















































