Օրվա լրահոսը

«Արշակ սրբազանը տիրադավների առաջարկը մերժել է, դրա համար է հայտնվել անազատության մեջ»․ Գառնիկ Դանիելյան

Ըստ պատգամավորի՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին այն տեղն է, որտեղ Նիկոլ Փաշինյանը հիմա սրբապղծություն է կատարում․ «Դա ավելի քան ակնհայտ է։ Սրբազանների գործն էլ ակնհայտ շինծու է»։

Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով 

Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Էջմիածնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը, լրագրողի կողմից իրականացվող նկարահանումը դադարեցնելու պահանջ ներկայացնելով, հարձակվում և բռունցքով հարվածում լրագրող Անի Գևորգյանին:  

«Ստիպված կլինի հեռանալ, մենք դա կանենք անցնցում, քրիստոնեական հանդուրժողականությամբ եւ սիրով տոգորված»․ Փաշինյանը՝ վեհափառի մասին

Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, թե ոմանք եկեղեցին փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ ՀՀ դեմ գործելու համար։ Հարցին, թե ովքե՞ր են ոմանք, եթե անուն կամ փաստ չի ներկայացվում, ստացվում է, որ մերկապարանոց հայտարարությո՞ւն է անում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․․․

Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է. ՀՀ վարչապետ

Հիմա արդեն համոզված եմ ասում, որ բոլոր ամենաբարդ իրավիճակներում Ազգային անվտանգության ծառայությունը միշտ եղել է իր տեղում, միշտ եղել է իր պարտականությունների շրջանակում և հասցեագրել է բոլոր այն խնդիրները, որոնք պետք է հասցեագրեր

«Մի մեղադրանք են գրել և բազմացրել, դարձրել 18 հատ»․ Բագրատ սրբազանի և մյուսների գործով փաստաբան

Մեղադրանքի կողմն էլ նշեց հրապարակման ենթակա ապացույցների ցանկը։

Նախագահի աշխատակազմին սպասարկող մեքենաների պետհամարանիշների «ՍՍ» կոդերը շրջանառության մեջ են դրվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. Արմեն Մինասյան

Կառավարության «ԼԼ», խորհրդարանի «ՕՕ» և մյուս կոդերը շրջանառության մեջ են դրվել Սերժ Սարգսյանի, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարումից առաջ:

«Եթե ձեզ դուր չի գալիս տղամարդ-լինել չլինելու հանգամանքը, ուրեմն մի եղեք»․ Բագրատ սրբազանը՝ հանրային մեղադրողներին

Ըստ Բագրատ սրբազանի՝ եթե իր ձեռագրի փորձաքննություն չկա, ուրեմն կարո՞ղ եք համոզել, որ էդ ձեռագիրը չի գրել Արայիկ Հարությունյանը։

Մեղավորները ոչ թե նախկիններն են կամ ապագաները, այլ մեղավոր են հենց հիմա որոշում կայացնողները թե´ ՀԷՑ -ում և թե´ Հայաստանի Հանրապետության պետական կառույցներում. պատասխան Փաշինյանին

Թե որտեղից տեղեկություն, որ եթե ժամանակավոր կառավարիչ չլիներ վթարների քանակը 3 անգամ շատ կլիներ, չենք կարող պատասխանել, բայց փաստը մնում է փաստ 2024 թ դեկտեմբերի 31 – ին 15 վթար և 6 750 հոսանքազրկված բաժանորդ ամբողջ ՀՀ տարածքում, որից ժամը 00:00 դրությամբ ընդամենը 261 հոսանքազրկված բաժանորդ և 2025 թ դեկտեմբերի 31 – ին 125 վթար և 117 021 բաժանորդ, որից 00:00 դրությամբ հոսանքազրկված 13 399 բաժանորդ, թե ուր է կորել այս քաոսը ստեղծած հանձնաժողովը, պարզ չէ:

«Վարչապետը հրավիրում է երթ, եւ պետական կառավարման թիմակիցները պիտի չմասնակցե՞ն, հա՞, պիտի բոյկոտե՞ն»

«Պաշտոնյաներն էլ են մասնակցել, ոչ պաշտոնյաներն էլ։ Ո՞վ է հաշվել, որ մեծամասնություն էին, ես էլ ասում եմ, որ ճնշող փոքրամասնությունն է եղել պետական ապարատի աշխատող»։

«Միակ տեղն է աշխարհում երևի, որ սպորտով՝ հայերին կոնկրետ հավաքել են իրար հետ ու օգնում են». Դավիթ Խաչատրյան

Ինչքան պրոֆեսիոնալ տղա կա՝ Արման Ծառուկյանից սկսած, սաղս այնտեղից ենք՝ համարյա տարիներով։ Միակ տեղն է, որ տարիներով օգնում են մարզիկներին թե գումարով, թե ամեն ինչով

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի 41-ամյա բնակիչը

Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։

Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։

«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտ դրսեւորվեց, եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել ադրբեջանական բենզինը»

«Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակվել, թե ինչ գնելու ու վաճառելու հարցում են հետաքրքրված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքը. armlur.am

Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Համացանցում լայն արձագանք եղավ, բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին։

«San Francisco Examiner»-ն անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են ՀՀ իշխանությունների անթույլատրելի միջամտությունները

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Միջազգային ևս մեկ լրատվամիջոցի արձագանք Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները։ Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք

Փաշինյանը Սաղմոսով պատասխանեց իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց այն մասին, որ ժամանակին, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին անվանում էր «Բենթլի Սամո», հիմա «Բենթլի Սամոյի» հե՞տ է պատրաստվում «բարենորոգել» Հայ Առաքելական եկեղեցին։

Թուրքիայում ատելության նոր ալիք է առաջանում Ուկրաինայի նախագահի դեմ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Թուրքիայում ատելության նոր ալիք է առաջանում Ուկրաինայի նախագահի դեմ։ Վոլոդիմիր Զելենսկին Կիպրոսում հայտարարել է, որ Ուկրաինան հարգում է կղզու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Տարբեր հարթակներում մարդիկ թիրախավորում են նրան՝ Թուրքիային Կիպրոսում օկուպանտ համարելու համար։

«Արձագանքը չուշացավ. Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր վիճակում հայտնված խոցելի խմբերին միանվագ 50 հազարական դրամ աջակցություն է նվիրաբերել»

«Նորություններ Արցախից» ֆբ էջից տեղեկանում ենք. «Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված

«ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին». կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է

Արհեստական բանականությունը՝ նոր դաշնակից առողջությանը հետևելու ճանապարհին. OpenAI-ը գործարկել է ChatGPT Health բաժինը

ChatGPT Health-ը միջավայր է, որն անվտանգ կերպով միավորում է ձեր առողջական տեղեկատվությունն ու ChatGPT-ի ինտելեկտը՝ օգնելու ավելի տեղեկացված, պատրաստված և վստահ զգալ ձեր առողջությանը հետևելիս

ՊՆ 2 զորամասերի ծառայության պետը 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակման մեջ է մեղադրվում

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված

«Հայրենատեր մարդկանց շնորհավորում եմ և մաղթում չարիքից զերծ Հայաստան»․ Բագրատ Սրբազանը՝ դատարանի դահլիճում

Բագրատ Սրբազանը ջերմ ողջունեց դատական նիստերի դահլիճում հավաքվածներին՝ օդային համբույրներով․ ընթանում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը

Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածները այս փնթի կառավարման համար. Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր

«Մի ամբողջ արդարադատության համակարգ չի կարողանում լուծել հարցը». Արցախյան պատերազմում որդիներին կորցրած մայրը բողոքի ցույց է անում կառավարության դիմաց

Որդեկորույս մոր ձեռքից վերցրել են զոհված տղայի մեքենայի վաճառքից ստացված գումարը (12 հազար ԱՄՆ դոլար), որպեսզի կառուցեն որդիների շիրմաքարերը ու չեն կատարել։

«ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները, դրա համար էլ քաղաքացիներն ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել»․ Փաշինյան

Դիտարկմանը, որ ՀԷՑ-ի շուրջ գործընթացներից կարծես ներկայիս կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է շահել, ով բարձր աշխատավարձ է ստանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երբ ասում եք՝ միայն Ռոմանոս Պետրոսյանն է շահել, շահել են նաեւ ՀԷՑ-ի բազմաթիվ աշխատողներ»

Հունվարի 8-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը

2025 թվականը առանձնացավ հենց Հայաստանում՝ ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կատարված մանկական և մեծահասակների ալոգեն փոխպատվաստումներով, որոնց դոնորների ընտրության հարցում որոշիչ են Ռեեստրի լաբորատորիայում կատարված HLA տիպավորումները։

Փաշինյանը խուսափեց հարցերից՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին փրկել Ադրբեջանի ասպատակություններից, եւ ի՞նչ կանի, եթե վեհափառը միջազգային դատարան ներկայացրած հայցերը հետ չվերցնի

Անդրադառնալով Արցախի հայկական եկեղեցիների ավերման հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան. Մարիաննա Ղահրամանյան

«Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է»

«Դանիան նախ կկրակի, հետո հարցեր կտա՝ Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում»

Դանիայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է 1952 թվականի թագավորական հրամանագիրը, ըստ որի Գրենլանդիայի զինծառայողներից պահանջվում է «անմիջապես» կրակ բացել թշնամու ներխուժման դեպքում՝ առանց հրամանների սպասելու:

Սուր շնչառական այլ վարակներով հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։ Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930