Օրվա լրահոսը

«Վարչապետը հրավիրում է երթ, եւ պետական կառավարման թիմակիցները պիտի չմասնակցե՞ն, հա՞, պիտի բոյկոտե՞ն»

«Պաշտոնյաներն էլ են մասնակցել, ոչ պաշտոնյաներն էլ։ Ո՞վ է հաշվել, որ մեծամասնություն էին, ես էլ ասում եմ, որ ճնշող փոքրամասնությունն է եղել պետական ապարատի աշխատող»։

«Միակ տեղն է աշխարհում երևի, որ սպորտով՝ հայերին կոնկրետ հավաքել են իրար հետ ու օգնում են». Դավիթ Խաչատրյան

Ինչքան պրոֆեսիոնալ տղա կա՝ Արման Ծառուկյանից սկսած, սաղս այնտեղից ենք՝ համարյա տարիներով։ Միակ տեղն է, որ տարիներով օգնում են մարզիկներին թե գումարով, թե ամեն ինչով

«Չաղ Ռուստամի» հոր սպանության գործով հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի 41-ամյա բնակիչը

Երևանի 45-ամյա բնակիչը Ռոբերտ Ստեփանյանի՝ ավտոմեքենայում գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն է փոխանցել մայրաքաղաքի 41-ամյա բնակչին։ 41-ամյա տղամարդը իր մոտ պահվող ապօրինի զենքերից կրակոցներ է արձակել Ռոբերտ Ստեփանյանի ուղղությամբ, ինչից հետո 41 և 45-ամյա տղամարդիկ դեպքի վայրից դիմել են փախուստի։

Արմեն Գրիգորյանն ու Ալեքսանդրա Քոուլինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխգործակցության հնարավորությունների շուրջ

Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը։

«Առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտ դրսեւորվեց, եղան ցանցեր, որոնք հրաժարվեցին վաճառել ադրբեջանական բենզինը»

«Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակվել, թե ինչ գնելու ու վաճառելու հարցում են հետաքրքրված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Արթիկի ՔԿ պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանը ազատվել է պաշտոնից․ երեխայի ծեծի հետևանքը. armlur.am

Հիշեցնենք, որ դեպքի տեսագրությունը համացանցում հայտնվելուց հետո մեծ աղմուկ բարձրացավ։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ անչափահասներ ծեծում և նվաստացնում իրենց հասակակցին՝ ամբողջ ընթացքը տեսանկարահանելով։ Համացանցում լայն արձագանք եղավ, բազմաթիվ քաղաքացիներ իրենց վրդովմունքն արտահայտեցին։

«San Francisco Examiner»-ն անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են ՀՀ իշխանությունների անթույլատրելի միջամտությունները

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը Միջազգային ևս մեկ լրատվամիջոցի արձագանք Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները։ Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք

Փաշինյանը Սաղմոսով պատասխանեց իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին

Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց այն մասին, որ ժամանակին, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին անվանում էր «Բենթլի Սամո», հիմա «Բենթլի Սամոյի» հե՞տ է պատրաստվում «բարենորոգել» Հայ Առաքելական եկեղեցին։

Թուրքիայում ատելության նոր ալիք է առաջանում Ուկրաինայի նախագահի դեմ

«Թուրքիան այսօր» լրատվական ալիք. Թուրքիայում ատելության նոր ալիք է առաջանում Ուկրաինայի նախագահի դեմ։ Վոլոդիմիր Զելենսկին Կիպրոսում հայտարարել է, որ Ուկրաինան հարգում է կղզու տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Տարբեր հարթակներում մարդիկ թիրախավորում են նրան՝ Թուրքիային Կիպրոսում օկուպանտ համարելու համար։

«Արձագանքը չուշացավ. Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր վիճակում հայտնված խոցելի խմբերին միանվագ 50 հազարական դրամ աջակցություն է նվիրաբերել»

«Նորություններ Արցախից» ֆբ էջից տեղեկանում ենք. «Սամվել Կարապետյանը ֆինանսական աջակցություն է տրամադրել «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամին. «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված

«ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին». կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է

Արհեստական բանականությունը՝ նոր դաշնակից առողջությանը հետևելու ճանապարհին. OpenAI-ը գործարկել է ChatGPT Health բաժինը

ChatGPT Health-ը միջավայր է, որն անվտանգ կերպով միավորում է ձեր առողջական տեղեկատվությունն ու ChatGPT-ի ինտելեկտը՝ օգնելու ավելի տեղեկացված, պատրաստված և վստահ զգալ ձեր առողջությանը հետևելիս

ՊՆ 2 զորամասերի ծառայության պետը 160 միլիոն դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակման մեջ է մեղադրվում

 ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՊՆ երկու տարբեր զորամասերում համապատասխան ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած անձը, օտագործելով իր ծառայողական լիազորությունները, 2024 թվականի ընթացքում կատարել է ընդհանուր շուրջ 160 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ջերմատեսիլ սարքերի հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ ՊՆ վերը նշված

«Հայրենատեր մարդկանց շնորհավորում եմ և մաղթում չարիքից զերծ Հայաստան»․ Բագրատ Սրբազանը՝ դատարանի դահլիճում

Բագրատ Սրբազանը ջերմ ողջունեց դատական նիստերի դահլիճում հավաքվածներին՝ օդային համբույրներով․ ընթանում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը

Հիմա ո՞ւմ պետք է տուգանեն տուժածները այս փնթի կառավարման համար. Քրիստինա Վարդանյան

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ իշխանությունը բնակիչների առողջության ու անվտանգության համար 0 պատասխանատվություն է կրում, բայց հարկատուների միջոցներից Ամանորի տաշ-տուշին ծախսում է 607 մլն դրամ՝ խոսելով բոլորին սիրելու մասին։ Ի վերջո, Երևանում ձյունը մաքրող գոնե 50 մինի տրակտոր

«Մի ամբողջ արդարադատության համակարգ չի կարողանում լուծել հարցը». Արցախյան պատերազմում որդիներին կորցրած մայրը բողոքի ցույց է անում կառավարության դիմաց

Որդեկորույս մոր ձեռքից վերցրել են զոհված տղայի մեքենայի վաճառքից ստացված գումարը (12 հազար ԱՄՆ դոլար), որպեսզի կառուցեն որդիների շիրմաքարերը ու չեն կատարել։

«ՀԷՑ-ը չի կատարել ներդրումային պարտավորությունները, դրա համար էլ քաղաքացիներն ամանորյա գիշերը մթության մեջ են դիմավորել»․ Փաշինյան

Դիտարկմանը, որ ՀԷՑ-ի շուրջ գործընթացներից կարծես ներկայիս կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն է շահել, ով բարձր աշխատավարձ է ստանում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Երբ ասում եք՝ միայն Ռոմանոս Պետրոսյանն է շահել, շահել են նաեւ ՀԷՑ-ի բազմաթիվ աշխատողներ»

Հունվարի 8-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը նշում է ոսկրածուծի դոնորի օրը

2025 թվականը առանձնացավ հենց Հայաստանում՝ ՀՀ ԱՆ ««Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում կատարված մանկական և մեծահասակների ալոգեն փոխպատվաստումներով, որոնց դոնորների ընտրության հարցում որոշիչ են Ռեեստրի լաբորատորիայում կատարված HLA տիպավորումները։

Փաշինյանը խուսափեց հարցերից՝ չի պատրաստվո՞ւմ Հայ Առաքելական եկեղեցին փրկել Ադրբեջանի ասպատակություններից, եւ ի՞նչ կանի, եթե վեհափառը միջազգային դատարան ներկայացրած հայցերը հետ չվերցնի

Անդրադառնալով Արցախի հայկական եկեղեցիների ավերման հարցին՝ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։

Իսկ ո՞րն էր պատճառը, որ անցած տարի չկային այս հոսանքազրկումները, իսկ այս տարի կան. Մարիաննա Ղահրամանյան

«Նիկոլ Փաշինյանը էներգետիկայից չի հասկանում, նա թույլ ղեկավար է»

«Դանիան նախ կկրակի, հետո հարցեր կտա՝ Գրենլանդիային սպառնացող վտանգի դեպքում»

Դանիայի պաշտպանության նախարարությունը հիշեցրել է 1952 թվականի թագավորական հրամանագիրը, ըստ որի Գրենլանդիայի զինծառայողներից պահանջվում է «անմիջապես» կրակ բացել թշնամու ներխուժման դեպքում՝ առանց հրամանների սպասելու:

Սուր շնչառական այլ վարակներով հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ

2026 թվականի 1-ին շաբաթվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում արձանագրվել է գրիպով և սուր շնչառական այլ վարակներով (ՍՇՎ) պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հիվանդացությունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 2,3 անգամ: Բժշկական կազմակերպություններում գրիպով և այլ ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են 1.3 անգամ։ Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ

«Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների հայտարարագրերի բացթողնման տեսակարար կշիռն աճել է 16.6 տոկոսային կետով

Մաքսային բարեփոխումներ՝ հօգուտ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների։ Պետական եկամուտների կոմիտեն, բիզնես գործընթացների դյուրինացմանը միտված՝ դեռևս 2025 թվականի սկզբից ներդրած թվային նոր գործիքակազմերի և դրանց շարունակական արդիականացման շնորհիվ, ինչպես նաև ռիսկերի կառավարման համակարգում կիրառվող ռիսկի պրոֆիլների վերանայման արդյունքում՝ շոշափելի արդյունքներ է արձանագրում։ Կոմիտեի ղեկավարության նախաձեռնությամբ և նախանշված ուղենիշերով վերանայվել են բոլոր ռիսկի պրոֆիլները, և դրանց զգալի

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին կեսօրից հետո դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում` Հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 9-10-ին, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի

Ահա այսպես քայլ առ քայլ մեր աչքի առաջ և մեր թողտվությամբ առաջացավ այս  նողկալի աղանդը, որը սպառնում է ոչնչացնել հայի ինքնությունը․ Գենադի Մնացականյան

Հայաստանում 2018 թվականի իշխանափոխությունից հետո մտածում էինք, որ մենք ազգային պետություն ունենք։ Սակայն շատ շուտ պարզ դարձավ, որ մեր իմացած պետությունը ամենևին ազգային չէ, ավելին, հետզհետե ավելի ցայտուն էին նշմարվում նրա ապազգային ու հակաեկեղեցական նկրտումները, որոնցից ամենաակնհայտը դարձավ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ծրագրերից դուրս բերելը և հրապարակայնորեն Հայ Եկեղեցու հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը։ Մենք

ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր (հուշագիր) է ստորագրել, ըստ որի ԱՄՆ-ն դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31 կազնակերպություններից։ Թրամփի վարչակազմը դրանք համարում է «անարդյունավետ, անիմաստ և վնասակար»։ Համաձայն հրամանագրի՝ պետք է դադարեցվի նաև ԱՄՆ կողմից այդ կազմակերպություններին հատկացվող

Լիդա Գաբրիելյանը տեղահանությունից հետո հաստատվել է Հրազդանում․ «Թոշակներով ապրում ենք, բոլոր կենցաղային ծախսերը հոգում, միաժամանակ վարկը մարում»․ «Ապառաժ»

Լիդա Գաբրիելյանն Արցախում ապրում էր 1-ին խմբի հաշմանդամ մոր հետ։ Նա նույնպես հաշմանդամություն ունի՝ 3-րդ խումբ։ Տեղահանությունից հետո հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Մի քանի ամիս առաջ հավաստագրով ձեռք են բերել 1 սենյականոց բնակարան։ -Արցախից միանգամից մեկնել ենք ՌԴ Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ապրում են իմ երկու քույրերը, սակայն մի քանի ամիս հետո վերադարձել ենք, քանի որ չենք կարողացել հարմարվել այնտեղ։ Ռուսաստանից եկել ենք

Հայաստանի առաջատար թենիսիստ Անի Ամիրաղյանը 6։2, 6։0 հաշվով առավելության է հասել թուրք մրցակցի նկատմամբ

Անթալիայում անցկացվող ITF W35 մրցաշարում Հայաստանի առաջատար թենիսիստ Անի Ամիրաղյանը որակավորման փուլում երկու հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել հիմնական փուլ:

Հալէպի մէջ տեղի ունեցող բախումներուն հետեւանքով հայաբնակ շրջանները նիւթական վնասներ արձանագրուած են

«Գանձասար»– Հինգշաբթի, 8 Յունուարի վաղ առաւօտեան, Հալէպի մէջ տեղի ունեցող բախումներուն հետեւանքով Շէյխ Թահա եւ Վիլլաներ հայաբնակ շրջանները հրասանդերու պայթումով նիւթական վնասներ արձանագրուած են։ Վիրաւորներ չկան, վնասները միայն նիւթական են։ Ներկայիս Հալէպի մէջ զգուշաւոր հանդարտութիւն կը տիրէ։ Մերթ ընդ մերթ կրակոցներու ձայներ կը լսուին։ Սննդամթերմի վաճառատուները, փուռերն ու հիւանդանոց-դարմանատուները բաց են։ Բանակը, քիչ առաջ, մինչեւ

ՔԿ նախագահը և նրա տեղակալները ստացել են շուրջ 4 մլն դրամի աշխատավարձ, հավելավճար և պարգևավճար․ News.am

2025 թվականի դեկտեմբեր ամսին Քննչական կոմիտեում ինքնավար, հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեից Կոմիտեին տրամադրված աշխատողների վարձատրության համար նախատեսված առկա տնտեսման հաշվին հատկացվել է պարգևավճար (օրինակ` 13-րդ աշխատավարձ)` մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով` համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930