Օրվա լրահոսը

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցվել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 2-ին Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի  սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին։ Նախագահ Հարությունյանին ուղեկցում էին ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչներ: ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 2-ի և 4-ի ցերեկը, 3-ի և 6-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ապրիլի 2-ին, 5-7-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 2-ի ցերեկը, 3-6-ը աստիճանաբար կբարձրանա 13-16

Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախյան գոյապայքարը բեկելու փորձեր բազմիցս են եղել: Ապրիլյան քառօրյան մեր նպատակն ու վճռականությունը տապալելու ձախողված փորձերից մեկն էր: Մենք շարունակում ենք մեր ընթացքը: Եվ քանի դեռ չի մարել հայ ժողովրդի կամքը, արդիական է նրա արդար պահանջը… Փա՛ռք Հայրենիքի ազատության համար Անմահների գունդը համալրածներին: Խունկ ու խոնարհում նրանց լույս հիշատակին…

Սեյրան Օհանյան․ «Եթե կա 5-րդ շարասյուն, ապա կա նաեւ 6-րդ շարասյուն, դա Նիկոլ Փաշինյանն է»

«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր Եռաբլուր պանթեոնում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին եւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Անդրադառնալով սահմանային իրավիճակին, նա ասաց, որ ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջանային զարգացումների վրա կարող են ազդել նաեւ աշխարհաքաղաքական բոլոր իրադարձությունները, եւ դրանից կարող են օգտվել տարածաշրջանային հարեւաններն ու հակառակորդները, եւ

Ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը

Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ: Վերջին երկու տասնամյակների ընթացքում աուտիկ սպեկտրի խանգարման ցուցանիշները շատ երկրներում աճել են: 2021 թվականին CDC-ն հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս աուտիզմի մակարդակի ռեկորդային աճ (կազմակերպությունը սկսել է հետազոտությունը 2000 թվականին): CDC-ի աուտիզմի և զարգացման

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սարավան-«Զանգեր» հատվածում (տեղ-տեղ առկա է մերկասառույց) և Գորիս, Աշտարակ քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: ՀՀ 3-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է հավատա, որ մեծ ցանկության և շատ աշխատելու դեպքում կարող է հասնել ամեն ինչի. Վերոնիկա Զոնաբենդ

Ապրիլ 1-ին   UWC Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ  Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաների ավարտական արարողությանը, որին ներկա էր նաև UWC Դիլիջանի համահիմնադիր և կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդը

Մենք դժվար ստեղծված մեր պետությունը հրում ենք դեպի անդունդը․ «Հայացք Երևանից»

«Հայացք Երևանից» – Մարտի 30-ին հայտնի դարձավ, որ թշնամին դարձյալ ՀՀ տարածք է ներխուժել՝ գրավելով ավելի քան 60 հեկտար տարածք Տեղ գյուղում։ Կառավարության նիստում Ադրբեջանի հասցեին հերթական «գրոհի» փոխարեն ՀՀ վարչապետը լավ կաներ հայկական կողմի պաշտպանությունը եւ հակահարձակումը կազմակերպեր: Հայաստանի տարածքը ծվատում են, եւ այս իրավիճակում Բաքվին ու նրա դաշնակից Մոսկվային դասեր տալու միակ տարբերակը

Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ

Ինչպես և կանխատեսվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում գրանցվել են բացասական ջերմաստիճաններ։ Արարատի մարզում օդի նվազագույն ջերմաստիճանը դիտվել է լուսադիմեն, ժամը 05։00-07։00-ին, օդում՝ -1․․․-2.4, հողի մակերևույթին՝ -1․․․-3 աստիճան, Արմավիրի մարզում նվազագույն ջերմաստիճանը դիտվել է գիշերը 03։00-05։00-ին, օդում՝ 0․․․-2.5, հողի մակերևույթին՝ 0․․․-4 աստիճան։ Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից

Իշխանության եւ ընդդիմության միջեւ անհամաձայնությունների շեմը կտրուկ նվազել է․ «Հայացք Երևանից»

Դատելով խորհրդարանական ընդդիմության վերջին կես տարվա գործունեությունից կամ, ավելի ճիշտ, գործունեության բացակայությունից, կարելի է հիմնավորապես արձանագրել, որ, ընդհանուր առմամբ, հայաստանյան ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ու դրանց սատարող խմբերի, ապրում է իր քաղաքական կենսագրության ոչ լավագույն ժամանակները: Գոյութենական առումով Հայաստանի ու Արցախի համար ամենավճռորոշ, չափազանց պատասխանատու այս հանգրվանում ընդդիմությունը, փաստացի, քաշվել է

2002 թ. ապրիլի 2-ին «Ա1+»-ին եթերում փոխարինեց սեւ խշշոցը․ «Ա1+»

«Ա1+» – 2002 թ. ապրիլի 2-ին եթերազրկվեց այդ պահին ամենաբարձր վարկանիշ ունեցող անկախ հեռուստաընկերությունը։ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումից ժամեր անց՝ ուղիղ կեսգիշերին «Ա1+»-ին եթերում փոխարինեց սեւ խշշոցը։ Հեռուստեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նիստից ժամեր առաջ օդանավակայանում գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն անցյալով էր խոսում «Ա1+»-ի մասին՝ կանխատեսելով՝ գործը հասնելու է դատարան։ «Ա1+»-ի եթերազրկումը փողոց էր

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար: Սարավան-«Զանգեր» հատվածում (տեղ-տեղ առկա է մերկասառույց), Գորիս և Աշտարակ քաղաքներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և

Ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ կա զոհ

Ապրիլի 1-ին, ժամը 23։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, ծուխ է նկատվում. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը․ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։

Սամսունգը հնարավոր է օգտագործի հայ երիտասարդների կողմից ստեղծված բջջային հավելվածները. Դեյ Հյու Կիմ

Այսօր UWC Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաների ավարտական արարողությանը

Շարունակվում է Երևանի ոչ կոմպետենտ և պոպուլիստական կառավարումը՝ երևանցիներին պահելով կայուն սթրեսի մեջ․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի մետրոպոլիտենի տարածքում տեղի ունեցած փլուզումն ընդամենը երջանիկ պատահականությամբ չի դարձել ողբերգության պատճառ։ Եվ արդեն անմտություն է հուսալ, որ Սուրմալուի ողբերգությունից հետո քաղաքային իշխանությունները հետևություններ են արել՝ Երևանը հերթական ողբերգությունից ապահովագրելու հարցում։ Իսկ մետրոպոլիտենի վարորդներին մնում է խաչ ու աչքի ուլունք կախել, քանի դեռ շարունակվում է Երևանի ոչ

Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաները ստացան իրենց ավարտական վկայականները

Այսօր UWC Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ Սամսունգի ինովացիոն կամպուսի առաջին սաների ավարտական արարողությանը

Ռուսական խաղաղապահ զորախումբը հրադադարի խախտում է արձանագրել Շուշիի շրջանում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել։ Այս մասին նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում: «Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քննություն է անցկացնում»,- ասված է հաղորդագրության մեջ։  

Արդյոք հնարավոր կլինի՞ Իլհամ Ալիեւին հասցնել Միջազգային քրեական դատարան. «Առերեսում»

«Մեր խնդիրը ՀՀ դեմ կամ իր տարածքում կատարված հանցագործությունների դեպքում այն էր, որ մենք գործուն լծակ չունեինք արդեն իսկ գործող, այդ թվում՝ միջազգային համագործակցության շրջանակներում՝ Ինտերպոլի, Եվրոպոլի եւ այլն, ապահովելու, որ նաեւ Ադրբեջանի կողմից հանցագործությունների ենթադրյալ կատարողները կամ կազմակերպիչները մեր պետության տարածքում կենթարկվեն պատասխանատվության: Ուստի սա լրացուցիչ երաշխիք է՝ առաջին հերթին մեր քաղաքացիների, զոհերի պաշտպանության համար»

Շարունակում եմ հավատալ, որ կանայք քաղաքական դաշտում որոշումների կայացման մեջ կարևորագույն դեր ու առաքելություն ունեն․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը, որպես պանելային քննարկման բանախոս, մասնակցել է «Կանանց քաղաքական առաջնորդության ԿԱՏԱՐԻՆԵ կոնֆերանսին»։ «Ճգնաժամային իրավիճակներում կին առաջնորդներ ունենալու առավելությունները» թեմայով պանելային քննարկմանը մասնակցում էին նաև Շվեդիայի նախկին արտգործնախարար Անն Լինդեն, «Կատարինե» ծրագրի շրջանավարտներ Մարի Թևոսյանն ու Աղունիկ Հազրյանը։ Մասնակիցները ներկայացրել են ճգնաժամային իրավիճակներն արդյունավետ կառավարելու սեփական փորձը, խոսել արդյունավետ կառավարման համար

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում խուզարկություններ են իրականացվում. Գոռ Աբրահամյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ու ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկություններ են իրականացնում Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունում։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնել է, որ խուզարկությունները տեղի են ունենում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ավելի ուշ Քննչական կոմիտեն հանդես կգա պաշտոնական

Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Ուրախ եմ, որ Ռուբեն Վարդանյանը շարունակում է Արցախում իր ակտիվ հանրային գործունեությունը, հիմա էլ՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալության միջոցով: Ծանր ժամանակաշրջանում ստանձնելով և իրականացնելով պետական նախարարի պարտականությունները, իսկ այնուհետև՝ մնալով Արցախում ու շարունակելով իր առաքելությունը հանրային գործունեությամբ՝ Ռուբեն Վարդանյանը ցույց է տալիս իր հատուկ վերաբերմունքը և նվիրումն Արցախին:

Կառավարությունը հաստատել է Դիլիջան համայնքի սուբվենցիոն ծրագրերի փաթեթը

Դիլիջանի համայնքապետարանը շուրջ 2 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրի հայտ էր ներկայացրել ՀՀ կառավարություն: Համայնքապետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ ներկայացված ծրագրերից 10-ը արդեն հաստատվել են: Այսպիսով 2023 թ․-ին կառավարության և Դիլիջան համայնքի բյուջեի միջոցներով իրականացվելու են հետևյալ ծրագրերը` «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 117/4 հասցեից մինչև Գայի 90 հասցեն ընկած հատվածի ասֆալտապատումով հիմնանորոգում», «Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի

Հակոբ Արշակյան․ Մեր խմբակցության պատգամավորը տպավորվել է ռուսական մամուլի եւ սոցիալական ցանցերի հրապարակումներից, ինչի համար ցավում եմ․ «Արմենպրես»

Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի ապահովումը չվնասի Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերություններին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ – Իշխող խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո եթե ՌԴ նախագահը այցելի Հայաստան, կձերբակալվի: – Մինչ իշխող խմբակցության

Պատանիների արծաթե մեդալակիր՝ աշխարհի առաջնության եզրափակիչ օրը

Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր ավարտվեց ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ Եզրափակիչ օրը Հայաստանից պայքարի մեջ մտավ +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը եւ երկամարտի 313 կիլոգրամ արդյունքով դարձավ այս տարիքային խմբի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Մեր մարզիկը նաեւ մեկական փոքր բրոնզ եւ արծաթ նվաճեց առանձին վարժություններում, համապատասխանաբար, պոկումում ցույց տալով 139 կգ, հրումում՝ 174 կգ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փլուզված շինության բեկորները հեռացվում են․ մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է

Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի տարածքում քանդման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի,

«Տեղ գյուղի մոտ գտնվող անցակետի ոստիկաններն ասացին՝ գիշերը հերթափոխը հանձնել, հաջորդ օրը եկել են, ու իրենց անցակետն արդեն մի քանի կիլոմետր եղել է դեպի առաջ․ թշնամին առաջացել է առանց կրակոցի»․ Նաիրա Մելիքյան

Նաիրա Մելիքյանը պատմեց՝ իրենց ցույց են տվել՝ դիմացի սարին ամենաբարձր դիրքերն են վերցրել։ Ամեն տեղ բոլոր բարձր դիրքերը ադրբեջանցիները վերցնում են հսկողության տակ ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ։

Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից. հայտարարություն

2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ:

Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 1-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031