Օրվա լրահոսը
Քամու հետեւանքով կենսունակության ավարտին մոտ ծառեր են տապալվել Երևանում
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Լեփսիուսի 17 հասցեում էլ ծիրանենի է տապալվել
Ստացվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարող յուրաքանչյուր համեստ պաշտոնյա կերել-խմել է այնքան, որքան միջին վիճակագրական հպարտ քաղաքացին՝ 2 հարսանիքի ժամանակ. «Չորրորդ իշխանություն»
Ընդ որում՝ նիստին մասնակցել է 32 հոգի, բայց սենյակներ են վարձակալվել 53 հոգու համար, միայն ընթրիքն էլ արժեցել է 1,5 մլն դրամ։
«Կառուցապատողների համար շատ մեծ անակնկալ էր։ Բոլորն օր առաջ ուզում են ստանալ լույսը, որ նախկին սակագներով միանան էլեկտրամատակարարման համակարգին». «Հրապարակ»
Երեկ առավոտվանից կառուցապատողները ցայտնոտի մեջ էին ընկել։ Գիշերն են իմացել, որ մինչեւ ապրիլի 1-ը բնակարանների, տարածքների, շենքերի էլեկտրամատակարարումն ապահովելու համար սահմանված վճարները կտրուկ թանկացել են։ Նախկին 200 հազար դրամի փոխարեն «ցանցին» 1 բնակարան միացնելու համար ապրիլի 1-ից պահանջվելու է մինչեւ 1 մլն դրամ գումար։ Եթե, օրինակ, շենքում 100 բնակարան կա, ապա դրանց էլետրասնուցումն ապահովելու համար
ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն, կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից. կա զոհ և վիրավոր
Վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
«Իշխանությունների կողմից առաջ տարվող այն թեզերը, թե՝ «թույլ ենք», վնասում են մեր պետությանը». «Փաստ»
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ-ի ղեկավար Վիտալի Մանգասարյանը Ադրբեջանի հերթական առաջխաղացումը Հայաստանի իշխանությունների անգործության ու անլուրջ վերաբերմունքի հետևանքն է համարում: Անդրադառնալով թե՛ վերջին օրերի, թե՛ նախորդող առաջխաղացումներին, սադրանքներին նաև Արցախի ուղղությամբ, Վ. Մանգասարյանը նշեց, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը կարողանում է մարսել փոքր, լոկալ քայլերն ու առաջխաղացումները, և գնալով ախորժակն էլ ավելի է բացվում:
Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյանը կամ ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում, կամ կներկայացնի առաջիկա օրերին. ԱՀ պետնախարար
Պարենային ապրանքների գնաճի հետ կապված Ռուբեն Վարդանյանի այն պնդումները, որ «պաշտոնյաների հետ կապ ունեցող անձինք փող են աշխատում», «ստեղծված իրավիճակը օգտագործվում է մի քանի անձանց օգտին», երևույթներ են, որոնք առերևույթ վկայում են կոռուպցիոն բնույթ կրող արարքների գոյության մասին, որոնց վերաբերյալ պարոն Վարդանյանը երբեք չէր հայտարարի և պնդում չէր անի, եթե չունենար հիմնավոր փաստեր:
Ադրբեջանի կառուցողականության վրա հույս դնելն անշնորհակալ գործ է. «Հայաստանի Հանրապետություն»
ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու հերթական դեպքը կարձանագրվի ԵՄ դիտորդական առաքելության կողմից, եւ դրա մասին կտեղեկացվեն եվրոպական ու միջազգային կառույցները: Սպասել, որ այն ինչ-որ չափով կազդի պաշտոնական Բաքվի վարքագծի վրա, ճիշտ չի լինի:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ են: Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Հայաստանը մշտապես կաշկանդված է իր գործողություններում՝ հաշվի առնելով տարածաշրջանը, որում գտնվում է». Սեթ Մագազիներ
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենք Փալոնի կարծիքով այսօր Ռուսաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման հարցում, որը մղում է Երևանին վերանայել իր արտաքին քաղաքական ուղեգիծը: Դրա հետ մեկտեղ կոնգրեսականը կոչ է անում զգուշորեն մոտենալ այս հարցին: «Հայաստանը պետք է զգուշ լինի, քանի որ այստեղ են տեղակայված
Լավ, բա էլ դուք ինչի՞ համար եք, եթե թշնամու հնարավոր առաջխաղացման ու «ճշգրտումներին չսպասելու» պահը բաց եք թողել. «Փաստ»
Բացի այն, որ ադրբեջանական կողմի հետ բան են պայմանավորվել, ինչի մասին, պարզվում է, չեն բարեհաճել անգամ տեղի հայ բնակչությանը հայտնել, և մարդիկ գյուղերով անակնկալի են եկել, դեռ մի բան էլ, պարզվում է, ադրբեջանական կողմը չի սպասել ինչ-ինչ ճշգրտումներին, առաջ է եկել:
Կուրութիւնը, ուղեղներու բթացումը սահման ունի՞: Որքա՞ն, մինչեւ ո՞ւր կարելի է հանդուրժել. «Հայրենիք»
Ժողովուրդին կողմէ ընտրեալ» իշխանութիւնը ՊԱՇՏՕՆԱՊԷՍ եւ առանց զինեալ ու քաղաքական-դիւանագիտական հակադարձութեան՝ պատառ-պատառ կորուստի մատնէ մեր հայրենիքը, շարունակէ յանցանքի բաշխում կատարել՝ նշաւակ դարձնելով մէյ մը «նախկիններ»ը, ուրիշ օր մը՝ ռուս խաղապահները, վաղը նաեւ… եւրոպացի դէտերն ու (շղթան դո՛ւն շարունակէ, ընթերցողս):
Մարտի 31-ին Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և նռնականետ
Հայկական կողմը կորուստներ չունի։
Կարեւոր ինստիտուտը «վերագործարկվելու է»
Մարդու իրավունքների նախորդ պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարական է տվել հունվարի 23-ին: Ո՛չ տիկին Գրիգորյանը, ո՛չ էլ նրան «գործից հանողները» որեւէ բացատրություն չտվեցին, թե որոնք էին ՄԻՊ-ի գործունեության թերացումները: Ենթադրում եմ, որ «վերեւների» ցասումը կարող էր առաջանալ այն պատճառով, որ նախկին օմբուդսմենը համագործակցում էր իր արցախցի գործընկեր Գեղամ Ստեփանյանի հետ: Այսպես թե այնպես, 2,5 ամիս օմբուդսմենի
Ռուբեն Վարդանյանը շաբաթը մեկ օր կպատասխանի իրեն ուղղված երեք սուր հարցի
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը յութուբյան էջում հայտարարեց հանրության հետ շփվելու նոր ձեւաչափի մասին։ «Այսօր ես կպատասխանեմ ձեր տված հարցերից երեքին։ Ես շնորհակալ եմ բոլորին, որոնք այդ հարցերն ուղարկել են ինձ, շնորհակալ եմ ձեր ոչ անտարբեր մոտեցմանը այսօրվա իրավիճակին, շնորհակալ եմ, որ դուք տալիս եք սուր ու կարեւոր հարցեր, որոնք, հուսով եմ, անհանգստացնում են
Գավառ-Մարտունի ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրյա ձորակում
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամները հեռավար քննարկում են անցկացրել Արցախի ԱԺ պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի եւ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի մասնակցությամբ մարտի 31-ին տեղի է ունեցել հեռավար քննարկում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հեռավար քննարկմանը մասնակցել են Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը, ԱԺ «Արցախի
ԼՂ Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում. «Sputnik Արմենիա»
Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերը փաստի առնչությամբ քննություն են անցկացնում։
«Ավանդույթ ունեցող լրատվամիջոցներ են, և իրենց նույնիսկ անուններն արդեն շատ բան են ասում․ կարելի էր հենց դրանք արդիականացնել»․ Սաթիկ Սեյրանյանը՝ «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի փակման որոշման մասին
Ըստ Սաթիկ Սեյրանյանի՝ խոսել, թե թանկ է նստում «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի հրատարակությունը և խմբագրությունների աշխատանքը, անլուրջ է։
Ինչպես է դաշնակցական պատգամավորը Վլադիմիր Վարդանյանին հարվածելուց հետո փախչում (Տեսանյութ). «Հայկական ժամանակ»
Հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածներ հասցնելուց հետո փախչում: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում՝ փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածներ հասցրել նրան, ինչից հետո փախել էր այդ սենյակից և թաքնվել
Մեզ այստեղ չեն թողնում, որ մենք գնանք առաջ եւ ճշտենք՝ ճանապարհը բա՞ց է, փա՞կ է։ Ու մեզ թույլ չեն տալիս մեր հայկական ուժերը. Նաիրա Մելիքյան
44-օրյա պատերազմում նահատակված զինվորի մայր Նաիրա Մելիքյանը, որ մյուս զոհվածների ծնողների հետ մեկնել է Սյունիք, ուղիղ միացմամբ պատմեց․ «Վերջապես հասանք Սյունիք։ Հիմա մեր անցակետի մոտ ենք։ Շատ վատ եղանակ է։ Ճանապարհը ահավոր էր, շատ ուժեղ մառախուղ։ Եկել, հասել ենք այստեղ։ Մեզ, իհարկե, անմիջապես դիմավորեցին ոստիկանական ուժերը եւ որեւէ պարագայում թույլ չտվեցին առաջ գնալ։ Ասում են,
Վարչական պատասխանատվության է ենթարկվել Սեյրան Օհանյանին սպասարկող Toyota-ի վարորդը. shamshyan.com
Այսօր՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի կրտսեր պարեկի կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում հաշվառված Toyota մակնիշի 008 HH 01 համարանիշի վարորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ Նվեր Գ․-ն, ով ընդունել է երեկ SHAMSHYAN.com-ում հրապարակված ֆոտոռեպորտաժի իրականությունը, քանի որ վարորդի կողմից կատարվել է ճանապարհային
Գարու եւ ցորենի ցանքատարածություններում հակառակորդը հենակետեր է տեղադրել․ Տեղ համայնքում խուճապ չկա
Սյունիքի մարզպետը հույս ունի, որ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր
Լորան Վոքիեն Արցախի և վերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև համագործակցությունն այսուհետ միայն ավելի է խորանալու
ԱՀ ԱԳ նախարարն ընդունել է Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը
Ջիվան Միքայելյան․ «Արցախում 120 հազար մեր հայրենակիցներ շրջափակման մեջ են ու նման դեպք նույնիսկ Ուկրաինայի պատերազմական գոտում չկա»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արտակ Միքայելյանի հայրը՝ Ջիվան Միքայելյանը, «Հայելի» ակումբում խոսել է տարբեր ուղղություններով թշնամու՝ Հայաստանի տարածք ներխուժման, Արցախին ու Հայաստանին սպառնացող վտանգների եւ իրավիճակը փոխելու իր պատկերացումների մասին։ «Անցած ընտրություններին Փաշինյանը մեր ժողովրդին հայտարարում էր, որ եթե ինքը չլինի, կլինի պատերազմ, ասում էր, որ ժողովրդին տանում են պատերազմի, ու որ մենք չենք կարող
Մհեր Սահակյանը հարվածել է այն պահին, երբ Վլադիմիր Վարդանյանը գոռգոռալով մոտեցել է Մհեր Սահակյանին. Գեղամ Նազարյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այսօր` 2023թ. մարտի 31-ին, ժամը 18.00-ի սահմաններում ՀՀ քննչական կոմիտեն անդրադառնալով այսօր Ազգային ժողովի թիվ 314 սենյակում տեղի ունեցած միջադեպին հայտարարել է, թե հարցաքննվել են դեպքին մասնակից մի շարք անձինք եւ նույն հայտարարությունում, հաստատական տոնով պնդում, թե իբր Մհեր Սահակյանը Վլադիմիր Վարդանյանին հարվածել է ինչ-որ
Մանե Թանդիլյանը նշել է Իրանի կարևոր դերը տարածաշրջանում
«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին
ԵՄ-ն մեծարում է ընտանեկան կապերը. Հայտնի է ֆոտոմրցույթի հայաստանցի հաղթողը
Նազիկ Արմենակյանն իր հեղինակած «Իմ պատերազմը (ֆրագմենտալ ապրում)» նախագծով ճանաչվել է «Ընտանեկան կապեր» խորագրով լուսանկարչական մրցույթի հայաստանցի հաղթող։ Հաղթողների անունների հայտարարումն ու պարգեւատրումը կայացել է 2023 թվականի մարտի 31-ին Թբիլիսիի լուսանկարչության եւ մուլտիմեդիայի թանգարանում կայացած EUNEIGHBOURS EAST – FOTOFESTIWAL լուսանկարչական մրցույթի գալա մրցանակաբաշխության ժամանակ։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող լուսանկարչական մրցույթը հրավիրել էր Արեւելյան գործընկերության վեց
«Գյումրու թատրոնի տոմսերն այնպես են սպառվում, ինչպես սովի տարիներին՝ սև հացը»․ 5 մրցանակ՝ աճեմյանցիներին
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում հանդիսատեսին ներկայացրեց լեհ հանրահայտ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» քաղաքական սատիրայի գլխավոր փորձը։ Պրեմիերան կլինի վաղը՝ ապրիլի 1-ին։ Ռեժիսորը Արտուշ Միքայելյանն է, որը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից։ Նա գյումրեցի հանդիսատեսին հայտնի է դեռ իր ուսանողական տարիներից, երբ բեմադրեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։
Գազամատակարարումն անխափան չէ, բարձրավոլտ գիծը չի նորոգվել․ ռուսական միջնորդությամբ պայմանավորվածությունների ճակատագիրը
2022 թվականի դեկտեմբերի 12-ից ի վեր Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքն արգելափակած Ադրբեջանն ավելի քան տասն անգամ խափանել է Արցախ բնական գազի մատակարարումը։ 2023 թվականի հունվարի 9-ից այդ երկիրը խափանել է նաև Հայաստանից Արցախ գնացող միակ բարձրավոլտ էլեկտրական գծի աշխատանքը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամի մեջ։ Անխափան գազամատակարարման և էլեկտրագծի վերականգնման հարցերը քննարկվել


















































