Օրվա լրահոսը

Միջնաժամկետ բյուջետային հայտում առաջարկվում են կրթական մի շարք նոր նախաձեռնություններ

ԿԳՄՍՆ-ում անցկացվել է կրթության ոլորտի 2024-2026 թթ. բյուջետային հայտի և միջնաժամկետ ծախսային ծրագրի հանրային քննարկումը։ Ոլորտային գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է 2022 թ․ ՀՀ Ազգային ժողովի ընդունած «Կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» այն կետերին, որոնցով

Ժամանակն է հաստատել մեր ազգային պետականությունը՝ լիբանանյան սցենարից խուսափելու համար

Հայաստանի ներկա վիճակի զուգահեռները թողնում եմ ընթերցողին Ուզում եմ սկսել այս հոդվածը՝ հարգանքի տուրք մատուցելով Հայաստանի Հանրապետությանը, որը, չնայած իր կրած բոլոր փոթորիկներին, կարողացավ ապահով ապաստան ապահովել մերձավորարեւելյան, Սիրիայի եւ Լիբանանի հայերին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հանրապետությանը, որովհետեւ դա փրկություն էր նրանց համար, ովքեր եկել են հայրենիք… Գաղտնիք չէ, որ լիբանանցիների հսկայական տոկոսը, հատկապես

«Տաղ. հոգու ճանապարհ» ֆիլմը մեր հոգեւոր վերածննդի քարերից մեկն է». Վահե Բեգոյան

Անվանի դերասանները ներկայացնում են Գրիգոր Նարեկացու յոթ տաղերը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ապրիլի 5-8-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, 5-8-ին հնարավոր է կարճատև անձրև

Գրական գործակալ. «Գերմանալեզու շուկան հետաքրքրված է հայ գրողների գործերով»

«ԱՐԻ» գրական գործակալության կայքից (www.ariliterary.com) օրերս տեղեկացանք Սուսաննա Հարությունյանի «Ագռավները Նոյից առաջ» եւ Արամ Պաչյանի «P/F» վեպերի գերմաներեն հրատարակությունների մասին։ «Առավոտի» հետ զրույցում մեր դիտարկմանը, թե՝ հիշյալ ստեղծագործությունները գերմաներենով ներկայացնելը հավանաբար միտված է գերմանալեզու շուկան հայ գրականությամբ համալրելուն, «ԱՐԻ»-ի հիմնադիր եւ գրական գործակալ Արեւիկ Աշխարոյանը պատասխանեց. «Գերմանալեզու շուկան ընդհանրապես ամենագլխավորներից է համաշխարհային հրատարակչական ոլորտում։ Պատճառները

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը

Մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը: «Սա այն հարցերից է, որ բոլորը սրտատրոփ սպասում են»,-ռեպլիկ նետեց նիստը վարող քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը:

22 դեպքով արձանագրվել են առանց փաստաթղթեր դուրս գրելու՝ ընդհանուր 4,398,587 դրամի ապրանքների մատակարարման դեպքեր. ՊԵԿ

Մարտի 16-ից 31-ն ՊԵԿ իրականացրած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Արցախի շուրջ 12500 երեխաներ նվերներ կստանան «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից

Ամանորի համար նախատեսված նվերներն Արցախի երեխաները կստանան Սուրբ Զատիկի օրերին: Ծաղկազարդի և մանուկների օրհնության օրվանից սկսած՝ առաջիկա շաբաթվա ընթացքում, Արցախի Հանրապետության շուրջ 12500 երեխաներ նվերներ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից: Կից ներկայացվում են այդ մասին հաղորդագրությունը և լուսանկարը: «Մենք ենք մեր սարերը» գործակալություն

Ինչպես է «Մշակութամետը» մշակույթ առաջնահերթություն «սփռում» Երեւանից դուրս

«Մշակութամետ»-ը կրթամշակութային նախաձեռնություն է, որի շրջանակներում կամավորական երիտասարդներն ամեն շաբաթ-կիրակի օրերին Երևանից մեկնում են տարբեր սահմանապահ համայնքներ և շարժական արվեստի դպրոցի օրինակով երեխաների համար պարբերական արվեստի կրթություն ապահովում։ «Մշակութամետ» նախաձեռնության համահիմնադիր Սիմա Օհանյանի խոսքով` հիմնական նպատակն է նոր սերնդին մեծացնել որպես գեղագիտական բարձր ճաշակ ունեցող, պետականամետ և հայրենատեր քաղաքացիներ։ Այդ ամենը հիմքում ունենալով` շեշտը դնում

«Ալիևը պարգևատրում է Արցախում 120 հազար բնակչի շրջափակելու հարցում օգնելու համար»

Ադրբեջանի կառավարության հրամանով Լաչինի միջանցքն արգելափակելու համար ուսանողներ մատակարարող երկու համակարգողները երեկ նախագահական մրցանակ են ստացել երիտասարդության ոլորտում: Այս մասին հայտնում է հայտնի հետաքննող լրագրող Լինդսի Սնելլը։ «Պարգևներ Ալիևից ՝ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակչի շրջափակելու և տանջելու հարցում օգնելու համար։ Սա ադրբեջանական շրջափակման 113-րդ օրն է»,- գրել է լրագրողը։ Արցախն այսօր

«Երազում եմ բարձրանալ բիբլիական Արարատ, իսկ հետագայում կանգնել Էվերեստի գագաթին»

Հայ լեռնագնացի ամենակարեւոր նպատակը, սակայն, խաղաղ հայրենիքում ապրելն ու արարելն է Նարեկ Անտոնյանը 32 տարեկան է, ծնունդով՝ Տավուշից։ Ավարտել է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետը, ծառայել բանակում։ «Թեեւ մասնագիտությամբ աշխարհագրագետ եմ, սակայն բուն մասնագիտությամբ երբեք չեմ աշխատել: Բայց ինձ համար մեծ նշանակություն են ունեցել այն գիտելիքները, որոնք ստացել եմ ուսանողական տարիներին։ 2015թ.-ից մինչ օրս աշխատում

Այս դեպքը շատ մեծ հավանականությամբ կարող էր նաև զոհերի հանգեցնել. Տիգրան Ավինյան

Մենք մետրոյի գծերի վրա ապրիլի 1-ին ունեցել ենք քարաթափում, որը կարող էր բերել վագոնի՝ ռելսերի վրայից դուրս գալուն, ինչն էլ իր հերթին զոհերի կարող էր հանգեցնել։ Այս տեսակ վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև, օրինակ, բազմաբնակարան շենք կառուցելիս։ Ես ուզում եմ խնդրել հասարակական կարգի պահպանման մեր գործընկերներին՝ ամենախիստ ձևով պատժի ենթարկել կառուցապատողին։

Ահազանգ իրավապահներին. նախկին փեսան մարմնական վնասվածք է պատճառել զինծառայողին

Ըստ նույն աղբյուրի՝ երեխաներին վարչական շենք է բերել Է. Մ.-ի քրոջ նախկին ամուսինը՝ Ա. Բ.ն, որը գտնվելով ոչ սթափ վիճակում, սկսել է աներձագի հետ վիճաբանել, նրա հասցեին հայհոյանքներ հնչեցրել, ապա 2-3 անգամ հարվածներ է հասցրել գլխի շրջանում՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է ազատ արձակվել, նրա վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ձերբակալված՝ Երևանի բնակիչներ 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու 32-ամյա Արսեն Կիրակոսյանն ազատ են արձակվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանուկյանը, որն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ձերբակալվածների

Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան

Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:

Հրաչյա Սարգսյան․ Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում

Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:

Որտեղի՞ց է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը, ի՞նչ իրավունքով է նա այդ տեղեկությունը տարածում. Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Անցած հանգստյան օրերին, ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, «Հայկական ժամանակ» կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի օրոք մենք 11,000 դասալիք ենք ունեցել։ Ես երբևիցե չեմ անդրադարձել այս տիկնոջ որևէ խոսքին, նույնիսկ առավել սադրիչ, սակայն այս անգամ նրա ասածը

Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Հանդիպումներ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել

Արման Գրիգորյան․ Դասալքության դեպքերը հիմնականում տեղ են գտել այն բանից հետո, երբ պաշտպանության գիծը ճեղքվել էր

Հիմա էլ երկու տարի արդեն ընկած մեր ինտելեկտն են բռնաբարում ընտանյոք հանդերձ օրական մի քավության նոխազի վրա հարձակվելով։ Բայց ամենահետաքրքիրը դա չի։ Ամենահետաքրքիրն այն է, որ էս կործանարար, բայց միաժամանակ պարզունակ ու անհետաքրքիր սրիկաները դեռ ընտրություններ են հաղթում։

Որ մթերքներից է պետք խուսափել, եթե դեղորայք եք ընդունում

Որոշ սննդամթերքների, ըմպելիքների ու դեղամիջոցների փոխազդեցությունը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Այդ մթերքները կարող են ազդել օրգանիզմի կողմից դեղամիջոցների յուրացման, դրանց ազդեցության ուժեղացման կամ չեզոքացման վրա։ Ընդ որում, այդպիսի փոխազդեցություն կարող է առաջանալ ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ու սննդանյութերի հավելումների դեպքում։ Ահա թե ինչու է կարևոր բժշկից ճշտելը, թե

Արցախցի Նանա Հայրումյանը և Բաբելոնի կախովի այգիները

Այսօր  UWC Dilijan- ի միջազգային դպրոցում տեղի ունեցավ «Հուսով եմ, որ մինչ երեկո» խորագրով վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են UWC Dilijan-ն այս տարի ավարտող 21 ուսանող` 26 երկրից, այդ թվում Արցախից

UWC Դիլիջանի միջազգային դպրոցում բացվել է ուսանողների աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Ապրիլի 2-ին տեղի ունեցավ UWC Dilijan-ի վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը

Մենք մեր պայքարը չենք գնահատում, սխալներից ու բացթողումներից ոչ մի կարևոր հետևություն չենք անում․ Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Յոթ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հերթական անգամ ագրեսիայի դիմեց ընդդեմ Արցախի: Քառօրյա պատերազմի օրերին բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը տվեցին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախը հայրենիք է, հենման կետ, որ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական: Ինչպիսի բառեր էլ փորձենք ընտրել մեր երախտիքն ու

Ոստիկանությունը պարտավոր էր ձերբակալել ոչ թե քաղաքացուն, այլ Ալեն Սիմոնյանին. փաստաբանների արձագանքը

Փաստաբաններն արձագանքել են այսօր Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու դեմքին, իր թիկնապահների միջոցով (ում մենք ենք աշխատավարձ վճարում) նախապես նրան զրկելով դիմադրելու հնարավորությունից։ Հատուկ այսպիսի դեպքերի համար կա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, որի 7-րդ մասում ասված է․ 7.Վիրավորանքի դեպքում անձը կարող

Զատկի տոնական շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ 12 500 երեխաներ նվերներ կստանան. Ռուբեն Վարդանյան

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Այս տարի ապրիլի 2-ին Ծաղկազարդի տոնն է նշվում և մանուկների օրհնության օրը, որոնք Հայ եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության տոնից մեկ շաբաթ առաջ: Հենց այսօրվանից սկսած՝ Զատկի տոնական շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ 12 500 երեխաներ նվերներ կստանան, որոնք նրանց համար պատրաստել էր «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը՝ «Նվերներ՝

Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել: Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու: Իզուր: Նախ միշտ, անկախ իմ դիրքից,

Կյանքից հեռացել է լրագրող Սասուն Մամյանը

Դավիթ Մամյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք Այսօր լուսաբացին կյանքից հեռացավ ավագ եղբայրս` Սասուն Իգնատի Մամյանը։ Հոգեհանգիստը` 03.04.2023թ. ժամը` 17:00։ Հասցեն` Էզրաս Հասրաթյան 9, «Հավերժություն» սգո սրահ /Միքայելյան հիվանդանոցի հարեւանությամբ։ Հուղարկավորությունը՝ 04.04.2023, ժամը 13.00, ք․ Նոյեմբերյան։  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031