Օրվա լրահոսը
Մհեր Սահակյանը, ինքնապաշտպանվելով, ձեռքի մեկ հարված է հասցրել Վլադիմիր Վարդանյանին և միջադեպի զարգացումը կանխելով՝ հեռացել է սենյակից. հայտարարություն
2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ: Քննարկման ավարտին հանձնաժողովի նախագահ, ՔՊ կուսակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը չհիմնավորված ագրեսիվ վարքագիծ է դրսևորել ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը նրան հորդորել է չգոռգոռալ:
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից
Ապրիլի 1-ին, ժամը 08:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական
Կրակոցներ են արձակվել ինչպես հակառակորդի կողմից, այնպես էլ միաժամանակ փոխհրաձգություն է տեղի ունեցել նաև ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջև․ ՔԿ
Հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքի տարածքում հրազենային վիրավորումներ են ստացել մեկ պայմանագրային և մեկ ժամկետային զինծառայող, որոնց հետևանքով ժամկետային զինծառայողը՝ Հրաչյա Սարուխանյանը, ստացած՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է։ Ստացված հաղորդումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային
Դավիթի հրապարակած` «Ջերմ ժպիտներ Ակնայի քաջերից» վերնագրով նկարից են պարզել, որ առաջնագծում է․ Աննա Հակոբյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմում անմահացած Դավիթ Շահնազարյանի 23-րդ տարեդարձն է: «Սևքարեցի Դավիթը, ինչպես իրեն ճանաչում էին զորամասում, պարտադիր ժամկետային զինծառայության էր մեկնել 2019 թվականին, ծառայել է Հադրութում: Մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին: Դավիթի մոր` Սոնա Շահնազարյանի խոսքով, ծառայության առաջին տարին բոլորելուց հետո Դավիթը վերապատրաստումների
Ձևավորվում են Իջևան համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ
Իջևան համայնքի ավագանու որոշմամբ հաստատվել է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմիններ ձևավորելու կարգը
Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար. «Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար»
Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Սյոդերի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 1-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Բարեկամական խմբի անդամները եղել են նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող վավերագրերին, դիտել ցուցանմուշները:
Քննարկվել են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված հարցեր
Մարտի 31-ին կայացել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված պետական աջակցության ծրագրի հանձնաժողովի հերթական նիստը: Հեռավար նիստին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Շիրակի և Լոռու մարզպետարանների, Գյումրիի, Վանաձորի և Ստեփանավանի համայնքապետարանների պատասխանատուները: Քննարկվել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում Շիրակ և Լոռի մարզերի բնակավայրերում բնակապահովման իրավունքը դատական կարգով
Խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը
Հարգելի՛ հայրենակիցներ, Սոցիալական ցանցերում տարածվող այն խոսույթը, թե իբր այսօրվանից բաց է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, չի համապատասխանում իրականությանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից առ այսօր, Ադրբեջանը Շուշի քաղաքի մերձակայքում փակել է արտաքին աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհը։ Արդեն 111 օր է՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, դիմակայելով ճանապարհի փակ լինելու
Մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց» ԲԲԸ-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ ՀՀ Ներքին գործերի
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0…-3 աստիճան, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան, որը կդիտվի լուսադեմին, ժամը 05:00-07:00 ընկած ժամանակահատվածում: Հանրապետության տարածքում` Ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 1-ին լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի
Պետական նպաստի տրամադրումը չդադարեցնելու համար կաշառք են ստացել․ մի շարք անձինք ձերբակալվել են
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթով կատարված քննչական և վարութային գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աշխատակից Լ. Ա.-ն Տավուշի մարզի երկու բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, այդ թվում՝ պետական
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով պահանջ է ներկայացվել Մասիսի նախկին քաղաքապետից
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում մարտի 28-ին ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Մասիսի նախկին քաղաքապետ Ս.Հ.-ից և վերջինիս փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ • 15 անշարժ գույք Արարատի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն
Ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ
Մարտի 24-ին, ժամը 18.00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարի մոտ հայտնաբերվել է այրված, կիսամոխրացած, ինքնությունը չպարզված կնոջ դիակ՝ միջին կազմվածքի, քառասուն տարեկանից բարձր, ատամների փոխարեն՝ պրոթեզներ։ Տեղեկություն ունենալու դեպքում զանգել 010-59-06-43, 0231-5-29-14, 094-96-96-30 հեռախոսահամարներով կամ մոտենալ մոտակա ոստիկանության բաժին։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«ԱԱԾ-ն, փորձելով մեղմել իրավիճակը, ինչ-որ փոքր թվեր է հրապարակել, բայց անզեն աչքով էլ տեսանելի է, որ ադրբեջանական առաջխաղացումը շատ ավելին է»․ Գեղամ Մանուկյան
Ըստ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, որ հայկական դիրքերի որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։
Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին ու նրա վարորդը ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել են. Shamshyan.com
Երեկ՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, քանի որ ոստիկանները վստահ էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետ Ե․ Նիկոյանի որոշմամբ, օպերացիան սկսվում է ժամը 19․10-ին, ու այն կրում
Էմմա Պողոսյանը դարձել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն Ալբանիայի Դյուրես քաղաքում այսօր ավարտվում է: Հայաստանից պայքարի մեջ մնացել է ընդամենը մեկ մասնակից՝ +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը: Իսկ երեկ մենք հերթական մեդալները նվաճեցինք: Աղջիկների պայքարում 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը պոկում վարժությունում՝ 98, հրումում՝ 123 եւ երկամարտում՝ 221 կգ արդյունքով նվաճեց մեկ մեծ եւ երկու փոքր բրոնզե մեդալ: Ավելի
Արցախից ՌԴ քաղաքացիների տարհանում է իրականացվել
Ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքից տեղեկանում ենք․ Ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից իրականացվել է ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի տարածք ժամանած Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների տարհանում: Միջոցառման արդյունքներով դուրս է բերվել 28 մարդ, այդ թվում ՝ 8 երեխա։
«Եթե մենք ցանկանում ենք խուսափել նոր պատերազմից կամ «Ալեքսանդրապոլ-2»-ից»
«Մեր իշխանությունը «տաղանդավոր» լուծում է գտել. փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, չգտնելով որեւէ նոր դաշնակից». «Առավոտի» զրուցակիցն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: – ՀՀ Սահմանադրական դատարանը՝ կառավարության դիմումի հիման վրա, օրերս որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Մինչ այդ, Միջազգային քրեական դատարանը ՌԴ նախագահ Վլադիմիր
Քրեական հեղինակության ու 3 անձանց սպանության գործով դատական նիստին փաստաբանը, որը ժամանակին դատարանում պաշտպանել է Նիկոլ Փաշինյանին, պահանջեց, որ նիստերը լրագրողները չլուսաբանեն․ Shamshyan.com
Երեկ՝ մարտի 31-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանի նստավայրում շարունակվեց 2021 թ․-ի նոյեմբերի 11-ին Երևանում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն «Քանաքեռցի Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի և ևս 3 քաղաքացիների սպանության գործով դատաքննությունը։ Երեկ դատական նիստից առաջ սպանության կասկածաքով ձերբակալվածների, ապա դատարանի որոշմամբ գրավով ազատ արձակված ամբաստանյալների փաստաբան Լուսինե Սահակյանը, որը ժամանակին
Արցախից 12 անձ «Կարմիր խաչի» միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 12 անձ այսօր՝ ապրիլի 1-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 5 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների
Մեղադրանքը պաշտպանած դատախազը նշանակվել է նույն գործով դատավոր
Վահագն Աբգարյանի պաշտպանությունը 2021թ. հոկտեմբերից ստանձնած փաստաբան Աննա Ծառուկյանը պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորին, ինչպես նաեւ դիմել միջազգային կազմակերպություններին: Բանն այն է, որ այս տարվա մարտի 24-ին հիմք ընդունելով 2023թ. մարտի 20-ի ԲԴԽ-35-Ո-117 որոշումը, դատավոր Լ. Ալավերդյանը նշանակվել է ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր: Քրեական գործը մակագրվել է
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հատուկ շեշտել է, որ ոչ մի զավթած տարածքից դուրս չեն գա, դեռ մի բան էլ կամրանան․ Տաթևիկ Հայրապետյան
ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հերթական ծառայողական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ «կոնկրետ հանձնարարականներ է տվել ազատագրված (օկուպացված )տարածքներում, ինչպես նաև նոր վերահսկողության տակ վերցված (զավթած) բարձունքներում և դիրքերում ինժեներական ապահովման միջոցառումների առավել որակյալ իրականացման ուղղությամբ»: Հասանովը նաև հանձնարարել է «կանխել բոլոր սադրիչ գործողությունները»: Հասանովը նշել է, որ «սեղմ
Հրապարակվել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի, պաշտոնական կայքէջում հրապարակել է Դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը, որում ներառված են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները: Դատախազությունը 2023 թվականի մարտի 31-ին հրապարակել է նաև Հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումը՝ վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծություններն ու եզրահանգումները: Հրապարակվել են
Ֆրանսաբնակ օպերային երգիչը երազում է Սարո երգել
Հարցազրույց տենոր Արտավազդ Սարգսյանի հետ – Հարգարժան Արտավազդ, օրերս Երեւանի օպերային թատրոնում կայացավ ձեր առաջին բեմելը Տիգրան Չուխաճյանի «Արշակ Բ» օպերայում (համերգային կատարում, դիրիժոր՝ Հարություն Արզումանյան)։ Ընդ որում, հիշյալ օպերայի ստեղծումից 155 տարի անց Հայաստանում առաջին անգամ այն ներկայացվեց բնագրով՝ իտալերեն։ Դուք հանդես եկաք Վաղինակ սպարապետի դերերգով։ Նշենք, որ համերգային այս կատարումը ջերմ ընդունվեց հանդիսատեսի
Լճաշենի դպրոցում բացվեց մանկապատանեկան գրքի շաբաթը
Ինչպես տեղեկացանք Հայաստանի գրողների միությունից` այս տարի մանկապատանեկան գրքի շաբաթի մեկնարկը տրվեց Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում։ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն այդ առիթով ՀԳՄ պատվիրակության հետ այցելել է տվյալ դպրոց, մասնակցել աշակերտների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին «Ծիծեռնակ» ամսագրի գլխավոր խմբագիր, մանկագիր Անուշ Վարդանյանը, մանկագիր Սաթենիկ Ղազարյանը, ՀԳՄ Կոտայքի մարզային բաժանմունքի ղեկավար, բանաստեղծ
Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող քրեական գործերից 5202-ը քննվում է 8 ամսից ավելի ժամկետով
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ մարտի 31-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել է 2023 թվականի փետրվարի 6-ին տրված հանձնարարականի կատարման ընթացքը՝ ուղղված 8 ամսից ավելի ժամկետով քննվող քրեական գործերի (վարույթների) ձգձգման պատճառների վերհանմանը և արդյունքների ներկայացմանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալներ Գևորգ Բաղդասարյանը, Արթուր Պողոսյանը, Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը և
«Շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ չափից շատ իրենց զգացին արեւելքցի»
Ասում է կոմպոզիտոր Նորայր Հարությունյանը – Նորայր, գիտեմ, որ ակադեմիական ոլորտից բացի, ուսումնասիրում ես նաեւ ջազ եւ փոփ երաժշտությունը: Ինչի՞ց ես ոգեշնչվում։ – Սիրելի կերպարների սպիտակ ցուցակ ունեմ, որոնց հետ սիրում եմ շփվել, հյուրընկալել կամ այցելել նրանց ու ոգեշնչվել: Բացի դրանից, ոգեշնչվում եմ նաեւ այդ մարդկանց տների մթնոլորտից, ընդհանրապես՝ այգիներից, փողոցներից, շրջապատող առարկաներից նույնպես: Այս
ԱԱԾ. Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները. իրավիճակն էականորեն բարելավվել է
Ի լրումն սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Հայտնում ենք, որ ներկայումս աշխատանքները շարունակվում են, արդյունքների մասին հանրությանը կտեղեկացվի լրացուցիչ։ ՀՀ ԱԱԾ
Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը. Փաշինյանի ուղերձը ասորական համայնքին` Նոր տարվա առթիվ
Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Ուրախ եմ, որ Հայաստանի ասորիները պահպանում են իրենց ազգային դիմագիծը, ինքնատիպ ավանդույթներով հարստացնում և ուրույն բազմերանգություն հաղորդում մեր երկրին: Մաղթում եմ, որ ասորական հին ու հզոր մշակույթի ժառանգորդները Հայաստանում պահպանեն, զարգացնեն ու հարստացնեն իրենց մայրենի լեզուն ու մշակույթը: Թո՛ղ սիրո և պտղաբերության այս պայծառ գարնանային տոնը


















































