Օրվա լրահոսը
Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է ազատ արձակվել, նրա վարորդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 2-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ՝ ձերբակալված՝ Երևանի բնակիչներ 45-ամյա Գևորգ Մանուկյանն ու 32-ամյա Արսեն Կիրակոսյանն ազատ են արձակվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գ․ Մանուկյանը, որն Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, ձերբակալվածների
Երեկ նաև հարձակման է ենթարկվել Աշոտ Փաշինյանը. Ալեն Սիմոնյան
Սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը, վստահ եմ, տանում են նաև մեր երկրի սահմաններից դուրս, սրա իրավական և քաղաքական արձագանքը չի ուշանալու:
Հրաչյա Սարգսյան․ Ինձ մեղադրում են կայացած մրցույթ չեղարկելու, ավտոբուսները թանկ գնով ձեռք բերելու հարցում
Կից ներկայացված տեղեկանքում մատնանշված փաստերի (փաստերը հիմնավորող ապացույցները գտնվում են Երևանի քաղաքապետարանում) արժանահավատության և իրավաչափության հարցում կարող են համոզվել նաև իրավապահ մարմինները:
Որտեղի՞ց է տիկին Հակոբյանին հայտնի այդ թիվը, ի՞նչ իրավունքով է նա այդ տեղեկությունը տարածում. Ավետիք Չալաբյան
«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը Անցած հանգստյան օրերին, ելույթ ունենալով Աճարկուտ գյուղում, «Հայկական ժամանակ» կայքի խմբագիր և զուգահեռաբար նաև գործող վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ պատերազմի օրոք մենք 11,000 դասալիք ենք ունեցել։ Ես երբևիցե չեմ անդրադարձել այս տիկնոջ որևէ խոսքին, նույնիսկ առավել սադրիչ, սակայն այս անգամ նրա ասածը
Էդմոն Մարուքյանը Միացյալ Թագավորությունում ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացի մանրամասները
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Հանդիպումներ Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում, խորհրդարանում և ուղեղային կենտրոնների ներկայացուցիչների հետ: Բրիտանական Ջոն Սմիթ (John Smith) հիմնադրամի ու Ժողովրդավարության և խաղաղության կառուցման կենտրոնի հրավերով Օքսֆորդում և Լոնդոնում մասնակցեցի մեր տարածաշրջանի մարտահրավերներին նվիրված քննարկումներին։ Այցելության շրջանակներում Միացյալ Թագավորության ԱԳՆ-ում հանդիպել եմ Հարավային Կովկասի հարցերով զբաղվող
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել
Արման Գրիգորյան․ Դասալքության դեպքերը հիմնականում տեղ են գտել այն բանից հետո, երբ պաշտպանության գիծը ճեղքվել էր
Հիմա էլ երկու տարի արդեն ընկած մեր ինտելեկտն են բռնաբարում ընտանյոք հանդերձ օրական մի քավության նոխազի վրա հարձակվելով։ Բայց ամենահետաքրքիրը դա չի։ Ամենահետաքրքիրն այն է, որ էս կործանարար, բայց միաժամանակ պարզունակ ու անհետաքրքիր սրիկաները դեռ ընտրություններ են հաղթում։
Որ մթերքներից է պետք խուսափել, եթե դեղորայք եք ընդունում
Որոշ սննդամթերքների, ըմպելիքների ու դեղամիջոցների փոխազդեցությունը կարող է անցանկալի հետևանքներ ունենալ օրգանիզմի համար։ Այդ մթերքները կարող են ազդել օրգանիզմի կողմից դեղամիջոցների յուրացման, դրանց ազդեցության ուժեղացման կամ չեզոքացման վրա։ Ընդ որում, այդպիսի փոխազդեցություն կարող է առաջանալ ինչպես դեղատոմսով, այնպես էլ առանց դեղատոմսի վաճառվող դեղորայքի ու սննդանյութերի հավելումների դեպքում։ Ահա թե ինչու է կարևոր բժշկից ճշտելը, թե
Արցախցի Նանա Հայրումյանը և Բաբելոնի կախովի այգիները
Այսօր UWC Dilijan- ի միջազգային դպրոցում տեղի ունեցավ «Հուսով եմ, որ մինչ երեկո» խորագրով վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են UWC Dilijan-ն այս տարի ավարտող 21 ուսանող` 26 երկրից, այդ թվում Արցախից
UWC Դիլիջանի միջազգային դպրոցում բացվել է ուսանողների աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը (ֆոտոշարք)
Ապրիլի 2-ին տեղի ունեցավ UWC Dilijan-ի վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը
Մենք մեր պայքարը չենք գնահատում, սխալներից ու բացթողումներից ոչ մի կարևոր հետևություն չենք անում․ Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Յոթ տարի առաջ այս օրերին Ադրբեջանը հերթական անգամ ագրեսիայի դիմեց ընդդեմ Արցախի: Քառօրյա պատերազմի օրերին բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը տվեցին՝ ևս մեկ անգամ ցույց տալով, որ Արցախը հայրենիք է, հենման կետ, որ Արցախը եղել է ու պետք է մնա հայկական: Ինչպիսի բառեր էլ փորձենք ընտրել մեր երախտիքն ու
Ոստիկանությունը պարտավոր էր ձերբակալել ոչ թե քաղաքացուն, այլ Ալեն Սիմոնյանին. փաստաբանների արձագանքը
Փաստաբաններն արձագանքել են այսօր Կասկադում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին Հայկ Ալումյանի ֆեյսբուքյան գրառումը Ալեն Սիմոնյանը թքել է քաղաքացու դեմքին, իր թիկնապահների միջոցով (ում մենք ենք աշխատավարձ վճարում) նախապես նրան զրկելով դիմադրելու հնարավորությունից։ Հատուկ այսպիսի դեպքերի համար կա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087․1-րդ հոդվածը, որի 7-րդ մասում ասված է․ 7.Վիրավորանքի դեպքում անձը կարող
Զատկի տոնական շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ 12 500 երեխաներ նվերներ կստանան. Ռուբեն Վարդանյան
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը Այս տարի ապրիլի 2-ին Ծաղկազարդի տոնն է նշվում և մանուկների օրհնության օրը, որոնք Հայ եկեղեցին նշում է Քրիստոսի Հարության տոնից մեկ շաբաթ առաջ: Հենց այսօրվանից սկսած՝ Զատկի տոնական շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ 12 500 երեխաներ նվերներ կստանան, որոնք նրանց համար պատրաստել էր «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը՝ «Նվերներ՝
Ես իմ ժողովրդի հետ հեղափոխություն արած, պատերազմ տեսած, հաղթանակ ու պարտություն ճաշակած երևանցի տղա եմ․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր մի դեպք տեղի ունեցավ, որի շուրջ շատերը փորձեցին ձեռքերը տաքացնել: Է՛լ 30-40 անվտանգության աշխատակից, է՛լ բռնանալ, է՛լ իմ դուխից խոսալ, է՛լ տեղի ունեցածին գնահատական տալ: Ինչքան «հին մեռել» կար և վերակենդանանալու հույս ունեցող ճամբարափոխ՝ շանսը բաց չթողեց իր հեղինակավոր կարծիքն ասելու: Իզուր: Նախ միշտ, անկախ իմ դիրքից,
Սյունեցի պատգամավորների համար մեդալներ նախատեսված չէր․ ո՞ւմ հասան ֆրանսիացիների նվերները (ֆոտոշարք, տեսանյութ)
Հայ ու ֆրանսիացի պաշտոնյաները փոխանակվեցին հուշանվերներով
Կյանքից հեռացել է լրագրող Սասուն Մամյանը
Դավիթ Մամյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք Այսօր լուսաբացին կյանքից հեռացավ ավագ եղբայրս` Սասուն Իգնատի Մամյանը։ Հոգեհանգիստը` 03.04.2023թ. ժամը` 17:00։ Հասցեն` Էզրաս Հասրաթյան 9, «Հավերժություն» սգո սրահ /Միքայելյան հիվանդանոցի հարեւանությամբ։ Հուղարկավորությունը՝ 04.04.2023, ժամը 13.00, ք․ Նոյեմբերյան։
Ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը
Սիրելի ՛ քաղաքացիներ Տեղեկացնում ենք, որ ապրիլի 3-ից կմեկնարկի նոր կտրոնների տրամադրման գործընթացը` Ստեփանակերտում՝ ժամը 15։00-19:00-ն, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի, նյութական վնասների փոխհատուցման կոմիտեի, 1-ին, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դպրոցների շենքերում: Կտրոնների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և հերթերի գոյացման հնարավոր ռիսկերից խուսափելու համար ապրիլի 4-ից Ստեփանակերտում կավելացվեն կտրոնների տրամադրման կետերը, ինչպես նաև պետական մի շարք
50 նորագիրներ համալրել են Հ․ Յ․ Դաշնակցության շարքերը
Ապրիլի 2-ն ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Սարդարապատի հուշահամալիրում տեղի է ունեցել երդման հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ՀՀ տարբեր մարզերից շուրջ 50 նորագիրներ համալրել են Հ․ Յ․ Դաշնակցության շարքերը։ Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ուղղված խոսքով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի ղեկավար, իրանագետ Սարգիս Մկրտչյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության
Նոր հաղթանակներ կրկին լինելու են, բայց մինչ այդ մենք պետք է այլ հարցերում հաղթանակներ ու ձեռքբերումներ ունենանք. Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը մեր ժողովրդի` առայժմ վերջին հաղթանակն է: Նոր հաղթանակներ կրկին լինելու են, բայց մինչ այդ մենք պետք է այլ հարցերում հաղթանակներ ու ձեռքբերումներ ունենանք` 1. Ներքաղաքական դաշտում տարատեսակ դավաճանների իշխանությունից ազատվելով ու ստրկամտությունը մերժելով: 2. Արցախի մնացյալ մասի և Հայաստանի անվտանգությունն
Վարչապետի գավաթը մարդկային կյանքը և մարդկային կամքը փառաբանելու մասին է․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի 4 եզրափակիչ խաղի ընթացքին, որոնք անցկացվել
Սիսիան համայնքի ավագանու 21 անդամի մանդատների հասցեատերերը հայտնի են
Ավագանու ընտրություններին մասնակցեց 3 ուժ
Ալեն Սիմոնյանի արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ․ Մանե Թանդիլյան
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա՝ թիկնապահների աջակցությամբ։ Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք է ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։ Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի,
Չնմանվել Երուսաղեմի այն օրերի մարդկանց, ովքեր իրենց հագուստները և ճյուղերը տարածեցին Տիրոջ առաջ, սակայն օրեր հետո խաչեցին
Ապրիլի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը: Տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հռչակվել էր մանուկների օրհնության օր։ Այս առիթով Առավոտյան ժամերգությունից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Սուրբ Տաճարի շրջափակում տեղի ունեցավ Անդաստանի արարողություն և մանուկների օրհնության կարգ:
Իմ մասին լուրջ դեմքի արտահայտությունով ստեր, հեքիաթներ և բամբասանքներ հրապարակելիս՝ հիշեք, որ ես դրանք չեմ հանդուրժելու․ Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը Լրատվամիջոցներով իմ դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակն Է սա: Թե բա ես իբր բուքմեյքերական ընկերությունից գումար եմ ստացել: Այ հիմա դատարանի վճռով Գ.Ս. -ից հոգուտ ինձ կբռնագանձվի բավական մեծ գումար: Նաև հրապարակայնորեն պարտավոր է հերքել: Շուրջ 10 հայց էլ այս պահին դատարանում
Ալեն Սիմոնյանը Կասկադում թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին․ Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերը Ասպրամ Կրպեյանի հետ պատմում ենք, թե ինչպես է Ալեն Սիմոնյանը թիկնապահներին հանձնարարել բռնել քաղաքացու ձեռքերից ու մոտենալով թքել քաղաքացու դեմքին:
Իջևան խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում այսօր մեծ շուքով տոնում են Ծաղկազարդը
Սուրբ Հարության տոնից` Զատկից մեկ շաբաթ առաջ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Լուսանկարներում Ծաղկազարդի տոնն է Իջևան քաղաքի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցու բակում: Եկեղեցում առավոտյան մատուցվել է Սուրբ Պատարագ և կատարվել երեխաների օրհնության կարգ: Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է հանդիսավոր ժամերգություն, ապա
Իշխան Սաղաթելյան․ «Իշխանության բանաձեւը՝ հանձնվել հանուն փրկության, մենք մերժում ենք»
ՀՅԴ-ին 60 քաղաքացի անդամագրվեց, նրանք երդվեցին Սարդարապատում
Կարևորում ենք Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը․ ԱՀ ԱԳՆ
Հայտարարություն Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան քառօրյա պատերազմի 7-րդ տարելիցի կապակցությամբ 2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ հարձակման անցան Արցախի Հանրապետության դեմ՝ օգտագործելով իրենց ողջ հարձակողական զինանոցը, այդ թվում՝ ծանր զրահատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ: Ադրբեջանական զինուժը ոչ միայն
Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. Ռադոսլավ Ֆոգիել
Լեհաստանի Հանրապետությունը դատապարտում է այն, ինչ կատարվել է հայ ժողովրդի հետ. դա պետք է դաս լինի բոլորիս համար. ասել է Լեհաստանի խորհրդարանի Լեհաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռադոսլավ Ֆոգիելը: Նրա գլխավորած պատվիրակությունը Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանի ուղեկցությամբ ապրիլի 2-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության հիշատակը
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները Բյորն Սյոդերի գլխավորությամբ ապրիլի 2-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նրանց ուղեկցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը: Պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


















































