Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ ավարտ կունենա հակամարտությունը Ուկրաինայում

Հասկանալի է, երկու երկրները վաղ թե ուշ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կողմերը վստահ կլինեն, որ ռազմական ճանապարհով այլեւս ոչ մի խնդիր չեն կարող լուծել:

Խաղաղապահները Ստեփանակերտի 12 դպրոցներում ավելի քան 700 պարենային փաթեթ են բաժանել

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի 12 դպրոցներում ավելի քան 700 պարենային փաթեթ են բաժանել սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին, տեղեկանում ենք Արցախում խաղաղապահ զորակազմի տելեգրամյան էջից:

«Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն». ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով նորանշանակ դեսպանին շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում: «Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների յուրաքանչյուր

Մայր Աթոռում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Փետրվարի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ ԳՀԽ անդամներն աղոթեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար: Այնուհետև Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական

«Կփոխանցե՞ք մեզ այդ երեխաների տվյալները»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Ո՞վ է պատասխան տալու այդ երեխաների առողջական խնդիրների համար

Սահմանապահների փառքի ծառուղին հիմնանորոգումից հետո վերաբացվել է

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանի հետ միասին մասնակցել է «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղու վերաբացման հանդիսավոր արարողությանը: 2022թ. շինբարեկարգման ծրագրերով համայնքը նախաձեռնել էր ծառուղու հիմնանորոգման աշխատանքներ. անցկացվել են արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգեր, կառուցվել են ճեմուղիներ, տեղադրվել նստարաններ, կանգնեցվել է խորհրդանշական արձան՝ հայ սահմանապահն իր շան հետ: Հուշակոթողի

Մեծ է Վարդան Հակոբյանի ավանդը հայրենիքի և հայ գրականության զարգացման գործում. Արթուր Թովմասյան

Ցավով տեղեկացանք Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հանկարծակի մահվան մասին: ԼՂՀ պետական օրհներգի խոսքերի հեղինակն է Վարդան Հակոբյանը, արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ: Նա Արցախը Մայր Հայաստանին վերամիավորման մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։

Գրիգոր Մինասյանը ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է ԲԴԽ որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների և E-draft.am հարթակի արդիականացման վերաբերյալ հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստը: Նախարարը շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նիստին մասնակցելու և հետաքրքրություն ցուցաբերելու համար: Օրակարգում ներառված հարցերը վերաբերել են Փաստահավաք հանձնաժողովի ստեղծմանը, Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման նոր մեխանիզմների նախատեսմանը և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակի՝ E-draft.am-ի արդիականացմանն ուղղված թվայնացման աշխատանքներին և

Վաղաժամկետ դադարել են Արցախի Գլխավոր դատախազի լիազորությունները

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազի լիազորությունները: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 28-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է. ««Դատախազության մասին» օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ փետրվարի 24-ին Գլխավոր դատախազը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում և սահմանված կարգով կրկին դիմում է ներկայացրել փետրվարի 28-ին: Ըստ

Շարունակվում են աշխատանքները ԵՄ թռիչքային անվտանգության «սև ցուցակ»-ից դուրս գալու ուղղությամբ

Հայաստանից կանոնավոր թռիչքներ են իրականացվում 23 պետություններ՝ 45 քաղաք

Մինչև ապրիլի 1-ը իրական շահառուի հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական իրավախախտման վարույթ չի նախատեսվի

Հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, տեղեկացնում ենք, որ մինչև ապրիլի 1-ը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հայտարարագրերի չներկայացման փաստի կապակցությամբ վարչական իրավախախտման վարույթներ չի հարուցելու։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է  Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 28-ին տեղի է ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, ծագած խնդիրների հաղթահարման ուղղությամբ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերը: ԱՀ Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն

Երիտասարդ բռնցքամարտիկները հաջող են հանդես եկել Ռումինիայում

Բոլոր մենամարտերը շահել եւ հաղթողի կոչումը նվաճել է 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը:

Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության կանոնների պահպանմանը

Փետրվարի 28-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպաների հետ: Գումարտակների, վաշտերի, դասակների հրամանատարների, տեղակալների հետ զրույցում նախարար Պապիկյանը հորդորել է խստորեն հետևել ստորաբաժանումներում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանմանը, ամրապնդմանը ամենօրյա զրույցների, դաստիարակչական միջոցառումների կիրառմամբ ապահովել զորքերի ծառայության բնականոն ընթացքը: Սուրեն Պապիկյանը հրահանգել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել զենքի օգտագործման, զինտեխնիկայի շահագործման անվտանգության

Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման ծրագրում փոփոխություններ են կատարվել

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններում փոփոխություններ են իրականացվել։ Ըստ այդմ՝ ծրագրին առցանց դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի մարտի 15-ը (հղումը՝ https://bit.ly/37WXffK), հիփոթեքային վարկի ձևակերպման ժամանակ որպես վարկառու կամ համավարկառու կարող է հանդես գալ ընտանիքի ցանկացած անդամ՝ անկախ հավաստագրում ներառված լինելու հանգամանքից, ծրագրի շահառուներն աջակցություն

Երթուղային ավտոբուսում պայուսակից հափշտակելով դրամապանակը, բանկային քարտով գումար են կանխիկացրել

ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են 2023թ. փետրվարի 19-ին երթուղային ավտոբուսում կատարված գողության դեպքի հանգամանքները: 2023թ. փետրվարի 19-ին Երևանի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 13:50-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի տարածքից նստել է երթուղային ավտոբուս և իջել

Փակ կլինեն Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները

Մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամանյան փողոցի և Թամանյան-Իսահակյան փողոցների խաչմերուկների երթևեկելի մասի ծածկի վերատեղադրման, բարեկարգման աշխատանքները: Ըստ այդմ, մարտի 1-ից մինչև ապրիլի 29-ը փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները: Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարան

Էլեկտրոնային առևտրի զարգացումն խթանել է մրցակցությունն անգամ կենտրոնացված շուկաներում. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2022 թվականին հինգ առանցքային շուկաների շարքում ուսումնասիրել է նաև էլեկտրոնային առևտրի ոլորտը՝ մրցակցության վրա վերջինիս ազդեցությունը դիտարկելու նպատակով: Մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև  այն հարցին, թե էլեկտրոնային առևտրի զարգացումը ինչպես է ազդում ՀՀ-ում մանրածախ առևտրով զբաղվող խանութ-սրահների գործունեության վրա։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ Էլեկտրոնային առևտուրը տարբեր շուկաների մրցակցության վրա ունեցել է էական ազդեցություն,

«Մեքենաների կմախքները բակերում են, խաղահրապարակներում․ բա դրա համար պատասխան տվող չկա՞»․ Խաչատուր Սուքիասյան

ՏԻՄ մարմիններն ինչո՞ւ չեն հետեւում։ Եկեք օրենք ավելացնենք, որ դրանք հողում թողելը մեծ տույժ ու տուգանք կառաջացնի

«Fitch Ratings»-ը բարձրացրել է Երևանի վարկանիշը՝ «Կայուն»-ից «Դրական» կանխատեսմամբ

«Ֆիչ Ռեյթինգս» (Fitch Ratings) միջազգային վարկանիշային գործակալությունը 2022 թվականի դեկտեմբերին վերահաստատել է Երևանի վարկանիշը՝ հանրային ֆինանսների բնագավառում սահմանելով այն «B+» մակարդակում` «Կայուն» կանխատեսմամբ, իսկ ընթացիկ տարվա փետրվարին պաշտոնապես տեղեկացրել է, որ գործակալությունը 10.02.2023 թվականի դրությամբ վաղաժամկետ (Երևանի վարկանիշավորման հերթական գործընթացը ծրագրված էր 2023 թվականի հունիսին) փոխել է Երևանի «B+» մակարդակում հեռանկարը «Կայուն» կանխատեսումից «Դրական» կանխատեսման:

Հիմա ինչ կատարվում է Արցախում՝ պատմության կրկնությունն է. ՀՊՄՀ ուսխորհրդի անդամ

Ապագա պատմաբանը աբսուրդ համարեց ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելու հավանականությունը

Իրենցը բա՜րձր ճաշակն է, ոստրենե՜րը, դասական երաժշտությո՜ւնը: Խնդրեմ՝ գեղեցի՜կ, էսթետի՜կ, ա՜չք շոյող լուսանկարներ. Աննա Հակոբյան

Դրա համար էլ այն, ինչ մենք բնորոշում ենք որպես հայրենիքի հանդեպ սեր, ընդամենը նվնվոց է՝ ամբարտավանների՛, ինքնահավանների՛, ապրո՛ղ հայրենիքից, ապրո՛ղ քաղաքներից, ապրո՛ղ հայրենակիցներից, նրանց կենցաղից՝ կարկանդակից, եգիպտացորենից, ռեստորանների երաժշտությունից ամաչողների՛, այդ ամենը չսիրողների՛, այդ ամենից իրենց «հեռացնողների՛» անհոդաբաշխ նվնվոց։

Ալբերտ Բազեյանը Համահայկական միացյալ դաշինք է ստեղծում

Մի խումբ համախոհներով նախաձեռնել ենք ձևավորելու Համահայկական միացյալ դաշինք, մեկ գաղափարի շուրջ՝ պահել և պահպանել Հայաստանն ու Արցախը՝ միասնական: Դաշինքում ներգրավվելու են բոլոր այն կուսակցությունները, ովքեր ընդդիմադիր ենք այսօրվա իշխանությանը:

Միրզոյանը Տատյանա Վալովայայի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած ագրեսիայի, ինչպես նաև ԼՂ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին

Փետրվարի 27-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ: Քննարկվել են ՄԱԿ-ի համակարգի և մասնագիտացված գործակալությունների հետ հաստատված արդյունավետ համագործակցությունն առավել խորացնելու հարցեր: Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից 2022թ. սեպտեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, ինչպես նաև 2022թ. դեկտեմբերից Լեռնային

«Ակնհայտ շփոթ կա», «այդ ի՞նչ դեպք է եղել, որ բերել եք այս օրենքը»․ Ռուբինյանի ու ընդդիմադիրների հարցերը խաչվեցին

Ձեր պատասխաններն այնքան անհստակ են։ Ո՞նց ենք քվեարկելու։ Հետ տարեք սա եւ թող գա նա, ով գիտի, թե այս օրենքն ինչու է ուզում անցկացնել

«Ձերբազատվել պարզունակ պատկերացումներից. խաղաղություն Հայաստանի համար, ոչ թե՝ Հայաստանի հաշվին». Վահե Հովհաննիսյան

Տագնապահարույց ձևակերպումներ են գալիս Ադրբեջանից, Ռուսաստանից, Իրանից, Արևմուտքից

Միրզոյանը և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարը անդրադարձել են պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ

«ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը կարող է անջատվել Արցախի հարցի լուծումից։ Հենց այդ պայմանագրով էլ կարող է դա նախատեսվել»․ Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի փաստմամբ՝ ՀՀ բնակչության 95 տոկոսը համարում է, որ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, ուստի պիտի կարողանանք այդ կարծիքը իշխանությանը պարտադրել։

Փաշինյանի հայտարարությունը լիովին թողնում եմ իր խղճին. Լավրով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը սպառնալիք է երկրի անվտանգությունը՝ ամբողջությամբ մնում է նրա խղճին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031