Օրվա լրահոսը
«Միջանցքը տեղական բնակչության համար կենսական նշանակության կարեւոր ճանապարհ է». Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամների հայտարարությունը
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի արգելափակման կապակցությամբ: Նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: «Միջանցքը տարածաշրջանի տեղական բնակչության համար կենսական նշանակության կարեւոր ճանապարհ է: Հոսանքի հաճախակի անջատումների եւ էլեկտրականության ու գազի բացակայության պատճառով հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում օրեցօր վատթարանում է: Բացի այդ, ժողովուրդը կենսական իրերի կարիք ունի` դեղորայք եւ բժշկական օգնություն, սնունդ եւ
«Ադրբեջանցիները դրանից երջանիկ չեն լինելու». Ալեն Սիմոնյանը՝ Հաագայի դատարանի որոշման կիրառման մասին
Ալեն Սիմոնյանն Իլհամ Ալիեւին չի մեկնաբանում
«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Հովհաննես Գրիգորյան
Արցախ 35․ Պայքարը շարունակվում է Ինչ պետք է անեմ ես և ինչ պետք է անի իմ սերունդը հանուն Արցախի: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը մեզ՝ հայ ժողովրդիս համար սկսվեց լուրջ սայթաքումներով: Արցախյան առաջին գոյամարտում և ապրիլյան քառօրյա պատերազմում տարած հաղթանակներից հետո հայ ժողովուրդը բախվեց մի նոր պատերազմի, որի ժամանակ իշխանությունները մեզ դրել էին հայ ժողովրդին ոչ
«ՀՀ իշխանություններից պահանջում ենք հրաժարվել Արցախը որևէ կերպ Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ ստորագրելուց»․ հայտարարություն
Ներկայացվեցին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի կազմակերպիչների հայտարարության հիմնական դրույթները։
Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները, անվտանգության խորհրդի անդամները փետրվարի 28-ին այցելել են Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել
Սումգայիթի ոճրագործությունը համակարգված, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր՝ միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի ոչնչացմանը. Արցախի ՄԻՊ
1988թ. փետրվարի 27-29-ին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում իշխանությունների համակարգմամբ և իրավապահ մարմինների ամենաթողության հետևանքով իրականացվել է քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր: Սումգայիթում տեղի ունեցածը ցանկացած անաչառ դիտորդի մոտ պետք է ձևավորի այն համոզմունքը, որ այն համակարգային, ուղղորդված ու կազմակերպված հանցագործություն էր միտված կոնկրետ էթնիկ խմբի՝ հայերի մասնակիորեն կամ ամբողջությամբ ոչնչացմանը, ինչը միջազգային իրավունքով ունի հստակ
35 տարի առաջ տեղի ունեցածն այսօր՝ քաղաքակիրթ աշխարհում թույլ տալը, պարզապես, աններելի ու անթույլատրելի է. «Ապրելու երկիր»
«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը Սումգայիթի ջարդերի տարելիցի կապակցությամբ 1988 թվականի այս օրերին Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ ազգաբնակչության զանգվածային ջարդեր և բռնի տեղահանություն։ Փետրվարի 27-29-ը Սումգայիթում կազմակերպված դաժան սպանություններով, խոշտանգումներով, կողոպուտով և բռնարարությամբ ուղեկցվող կոտորածն իրականացվում էր պետական մակարդակով՝ ադրբեջանական իշխանությունների ուղիղ թույլտվությամբ։ Իշխանությունների այս գործելաոճն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտման, Արցախը Հայաստանին միացնելու
«Է հա, մի ճնշեք, ո՞վ է ճնշում դատախազներին»․ Թադեւոս Ավետիսյանը՝ փոխնախարարին
Լեւոն Բալյանը դժվարացավ պատասխանել, թե ովքեր կարող են դատախազներին ճնշել
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Ալինա Դավթյան
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է» Չխաբենք ու չխաբվենք Գուցե սկսեմ այնտեղից, թե, ըստ իս, ինչ չպե՛տք է անեմ ես, ինչ չպե՛տք է անեն իմ սերնդակիցները Արցախի խնդրի լուծման ճանապարհին: Չպետք է խաբեմ, չպետք է խաբենք։ Երևի թե, կարիք չկա ասելու, թե ինչու է անհրաժեշտ սկսել հենց այստեղից։ Վստահ եմ, ամենքս էլ գիտակցում ենք այն դառն
Արցախից ևս 8 բուժառու է տեղափոխվել ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 28-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Ադրբեջանական վերնախավը նախ եւ առաջ մոլորեցնել է փորձում սեփական ժողովրդին. Խոջալուի սպանդի իրական հեղինակները. «Հայաստանի Հանրապետություն»
Ուղիղ 31 տարի առաջ Արցախի ինքնապաշտպանական ջոկատները, դիրքավորվելով Խոջալուի արեւմտյան ափի ուղղությամբ եւ ռազմական ակտիվ գործողություններ ծավալելով հակառակորդի մեծաքանակ ուժերի դեմ, կարողացան լռեցնել Ստեփանակերտն անդադար հրետակոծության տակ պահող կրակակետերը, լիովին մաքրել հայ բնակչության անվտանգությանն սպառնացող զինյալների որջը: Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը տրվեց Խոջալուի ճնշման ռազմագործողությունը սկսելու հրամանը: Արցախի ինքնապաշտպանական ուժերն ազատ միջանցք թողնելով բնակչության
«Արցախ 35․ Պայքարը շարունակվում է». Ավետ Ավետիսյան
«Պարտվող ազգերը վերականգնվում են, հանձնվող ազգերն՝ անհետանում». Ուինսթոն Չերչիլ Նորօրյա իրականության մեջ ամենագլխավոր հարցը, որ բոլորի մտքում է՝ Արցախի ապագայի տեսլականն է։ Հասել ենք մի իրադրության, երբ Արցախից հրաժարվելը ոչ այլ ինչ է, քան կործանարար ինքնասպանություն։ Էյֆորիկ անադեկվատությունը մխրճվել է մարդկանց երակներում, և պատմությունից դասեր չքաղող մեր ժողովուրդը մոռացել է իր գլխավոր առաքելությունը այս կյանքում։
«Ատեստավորման հանձնաժողովը գլխավորելու է ԱԱԾ տնօրենը»․ Անդրանիկ Սիմոնյան
Արատավոր պրակտիկա կա, որ երբեմն զարտուղի ճանապարհներով են փորձում ատեստավորումն անցնել
Դավիթ Գալստյան. Քայլերի նման հաջորդականությունը նշանակում է, որ իշխանությունները գնում են միակողմանի զիջումների ճանապարհով. «Հրապարակ»
Փոխանակ ԱՀ իշխանություններն Ադրբեջանին պարտադրեին Հաագայի դատարանի որոշումը` աշխարհին ցույց տալով, որ Ադրբեջանը հրաժարվում է այն կատարել, որոշումից բառացիորեն մեկ օր հետո շտապեցին իրագործել Ադրբեջանի նախագահի պահանջը՝ պաշտոնանկ անելով Ռուբեն Վարդանյանին, մեկ օր անց էլ հանդիպեցին ադրբեջանական պատվիրակության հետ՝ այդպիսով ապալեգիտիմացնելով միջազգային դատարանի որոշումը, այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բացի, Հաագայի դատարանի որոշումը եւս երաշխավորում է Բերձորի միջանցքի անխափան երթեւեկությունը, եւ իշխանությունները պետք է լծվեին դրա իրագործմանը
«Տաշիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական աղջնակի դի. Shamshyan.com
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Այս կացությունը անընդունելի է և մեծագույն հարված՝ Արցախի Հանրապետության ներքին անհրաժեշտ կուռ միասնականությանը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Արցախի շուրջ տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում վերջին զարգացումները, մասնավորապես Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը, հակառակ ներկայացված բացատրություն-հիմնավորումների, բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների տեղիք է տալիս։ Հանրային տրամադրությունների անտեսմամբ և առանց դերակատար քաղաքական ուժերի կոնսենսուսի նման որոշման կայացումը, անկախ դրդապատճառներից, ինքնին անընդունելի է։ Խնդիրն այն է, թե Արցախի դիմադրողականության առումով որքանով է կայացված որոշումը ճիշտ։
Նշանակման օրվանից հայտարարում էր, որ «Մարտի 1»-ը բացահայտվելու է, սակայն 5 տարի անց 10 մարդկանց սպանությունները չեն բացահայտվել. «Ժողովուրդ»
Կարելի է ասել, Նիկոլ Փաշինյանը մաքրագործեց Ռոբերտ Քոչարյանին՝ նրան վերջնականապես մաքրելով «Մարտի 1»-ի թեմայից
«ԱԱԾ տնօրենը գերիների հարազատներին ամեն օր ընդունում է․ այդ ովքե՞ր են, որ չեն կարողանում տեղեկություն ստանալ»․ Անդրանիկ Սիմոնյան
Վստահեցնում եմ, որ ԱԱԾ տնօրենը, չնայած ծանրաբեռնվածությանը, ընդունում է գերիների ու անհետ կորածների հարազատներին ու ամեն հարցի պատասխանում է
Թուրքիայի Մալաթիա նահանգում 5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ermenihaber. Փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած 7.7 և 7.6 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժներից հետո Թուրքիայում շարունակվում են ավելի նվազ ուժգնությամբ երկրաշարժեր գրանցվել: Փետրվարի 27-ին երկրաշարժ է գրանցվել Մալաթիայում, որ նախորդ երկրաշարժից տուժած նահանգներից մեկն է: Թուրքիայի նախագահականին առընթեր աղետների ու արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ 5.6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով մահացել է 1, վիրավորվել 110
Ալվինա Գյուլումյան. «Փորձ է արվում ազատվել ոչ հնազանդ դատավորներից». «Հրապարակ»
Բարձրագույն դատական խորհուրդը՝ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ, շարունակում է դատական համակարգը հնազանդեցնելու գործընթացը՝ փորձառու դատավորներին հեռացնելով։ Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, մեզ հետ զրույցում, անդրադառնալով թեմային, ասաց, որ ոչ հնազանդ դատավորներից ազատվելու գործընթաց է սա․ «Դժվար է ամբողջական գնահատական հնչեցնել, ամեն դեպքում՝ կարգապահական վարույթները երբ հարուցում են, մինչեւ լիազորությունների դադարեցումը կան կարգապահական պատասխանատվության այլ միջոցներ
Կյանքից հեռացել է Վարդան Հակոբյանը
Կյանքից հեռացել է Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյանը։ Վարդան Հակոբյանը Արցախի Հանրապետության պետական օրհներգի հեղինակն է։ Հեղինակել է մոտ յոթ տասնյակից ավել գրքեր, բազում գիտական հոդվածներ։ Վարդան Հակոբյանը ծնվել է 1948 թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում։ Սովորել է հայրենի գյուղի
Բաքուն պարտավոր է խոսել Արցախի իշխանությունների հետ. «Հայաստանի Հանրապետություն»
Այսօր՝ քաղաքական բանակցությունների հերթական փուլում, Բաքուն պարտավոր է խոսել Արցախի իշխանությունների հետ, առավել եւս, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը տարանջատվել է արցախյան հիմնախնդրից: Այս քայլն անխուսափելի է, եւ արդեն ընթացիկ տարվա փետրվարի 24-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը կազմակերպեց անդրանիկ հանդիպումը Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են օրախնդիր հարցեր՝ երկու ամսից ավելի ձգվող
«Զինհաշմանդամներին ողջ կյանքի համար պետք է այդ գումարը տալ․ ավարտեք սա, ամոթ է»․ Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին
Ավտովթարի հետեւանքով հաշմանդամություն ստացածների մասին չենք խոսում, այլ նրանց, ովքեր վիրավորվել են հայրենիքը պաշտպանելիս։
Արտակ Բեգլարյան. Ռազմավարական հարցերում Արցախում առկա է աներեր վճռականություն ու միասնականություն. «Հրապարակ»
Որքան էլ Արցախում ներքին տարաձայնություններ ու հակասություններ կան, այդ թվում՝ շրջափակման հետ կապ չունեցող պատճառներով, անհամեմատ ավելի միասնական ու հարգալից քաղաքական մշակույթ է տիրում
Ընդդիմադիր պատգամավորի առաջարկով ԱԺ-ն 1 րոպե լռությամբ հարգեց Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակը
1988թ․-ի փետրվարի այս օրերին Սովետական Ադրբեջանի իշխանության կողմից կազմակերպվեց Սումգայիթի հայերի ջարդը
Առաջարկվում է ուղևորափոխադրումների վճարը սահմանել առանց մրցույթի. «Փաստ»
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում: Օրենքի 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները։ Հոդվածի 12-րդ մասի համաձայն, երթուղու սպասարկումն իրականացնելու համար սահմանված փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում կամ արժևորում, վառելիքաքսուքային նյութերի, տրանսպորտային միջոցների և ավտոպահեստամասերի գների փոփոխություն և այլն)՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ,
Ծանր կամ առանձնապես ծանր հանցանք առաջին անգամ կատարած անձը կարող է ազատվել պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
Դատարանները թեթեւացնելու համար ծանր հանցագործներին հնարավորություն են տալիս ազատվելու. «Ժողովուրդ»
Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն. Արմեն Սարգսյան
35 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում իրականացվեցին արյունոտ գործողություններ տեղի հայ բնակիչների դեմ: Ազգային թշնամանքի հողի վրա հարյուրավոր հայեր սպանվեցին, ենթարկվեցին դաժան բռնությունների ու վայրագությունների, բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրից։ Սումգայիթյան ոճրագործությունը և նման հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Դրանք կանխելու լավագույն տարբերակը միջազգային հանրության կողմից դատապարտումն է, ճանաչումն ու ճիշտ գնահատականը: ՀՀ չորրորդ նախագահ
«Արցախ 35. Պայքարը շարունակվում է». Մարինե Առաքելյան
Ի՛նչ եմ ուզում ես Արցախի համար․․․ Երկար եմ մտածել այս հարցի շուրջ, ու մինչև հիմա էլ մտածում եմ։ Դժվար է պատկերացնել մի հայի կամ գիտակից մարդու, որն Արցախի համար առաջին հերթին չցանկանա արժանապատիվ խաղաղություն։ Ես, թերևս, վստահ եմ, որ այդ խաղաղությունը վաղ թե ուշ լինելու է։ Վստահ եմ, քանի որ վստահ էր նաև հայրս, որը
Ո՛չ ՔՊ-ն է հավերժ, ո՛չ էլ պաշտոնը
Անցած շաբաթ Շիրակի փոխմարզպետ նշանակվեց Աննա Մարտիկյանը, որը Հայաստանի հանրային ռադիոյի Շիրակի մարզի թղթակիցն էր եւ «Ծովահայեր» ծրագրի հեղինակը: Պետք է ասել, որ դա հաջող նախագիծ էր, որը ներկայացնում էր մեր պատմության՝ լայն հանրությանն անհայտ էջերը: Փոխմարզպետ նշանակվելու մեջ, բնականաբար, ոչ մի վատ բան չեմ տեսնում: Շատերն ուրախացան որեւէ պաշտոնում կիրթ մարդու նշանակումից եւ շնորհավորեցին:


















































