Օրվա լրահոսը

«Ստեփանակերտ չենք ուզում գնանք, սա մեր հայրենիքն է, մեզ ապահովեք բնակարաններով, եթե չէ՝ թող մեզնից գրավոր հրաժարվեն». Հադրութցիների ցույցը

Ես կռվել եմ 14 տարեկանից մեր թշնամիների դեմ, ստեղծել եմ ընտանիք: Մեծ տղաս քառօրյա պատերազմի 7 նվիրյալներից է, ՀՀ հերոս տղա է, Արիության մեդալի ասպետ: Մենք ուզում ենք ապրել հզոր երկրում, դարձել ենք այստեղ անօթեւան:

Պատերազմը չարիք է, որ ամեն վայրկյան կարող է թակել յուրաքանչյուրի դուռը. պոլսահայ երգչուհի Sibil-ը կներկայացնի «Ավրորայի աղոթքը» ստեղծագործությունը

Աշխարհում մոլեգնող պատերազմների և ցեղասպանությունների ֆոնին խիստ անհրաժեշտ են դառնում խաղաղության և մարդասիրական գաղափարների դրսևորումներն արվեստում: Ուստի, մեծ հուզումով և պատասխանատվությամբ հանրության դատին պետք է հանձնենք ԱՎՐՈՐԱՅԻ ԱՂՈԹՔԸ տեսահոլովակը, որի շուրջ աշխատանքները, պայմանավորված համավարակով և մեր Հայրենիքի ցնցումներով, տևել են շուրջ 4 տարի: Չափազանց հուզիչ, բայց շատ վեհ գաղափարով այս ստեղծագործությունն աղոթք է Տիրամորը` բոլոր

«Պետական ծառայողներից անանուն բողոքներ ունենք, տեղյակ եմ պահել առողջապահության նախարարությանը»․ ՄԻՊ

Քանի ուսումնասիրում ենք, այս պահին գնահատական չեմ կարող տալ

Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով դատարանում ցուցմունք տվեց նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը. «Փաստինֆո»

Փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրն էլ արձագանքեց՝ նշելով, որ եթե վերջինս մեղավոր չէ, դեպքի վայրում չի եղել, դեպքից երկու տարի է անցել՝ գոնե մեկ անգամ զանգեր։

Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը ևս կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին

ԲՀԿ-ի ավագանու ցուցակը բաղկացած կլինի 34 թեկնածուներից, այնտեղ ընդգրկված կլինեն Գյումրիում հայտնի դեմքեր, ավագանու ներկայիս անդամներ։

6 անձի մեղադրանք է առաջադրվել համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ շուրջ 11 միլիոն դրամի հափշտակություն կատարելու և փողերի լվացման գործով

Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, հափշտակված 10.914.540 դրամ գումարի ծագման աղբյուրը խեղաթյուրելու և թաքցնելու նպատակով, նշված ժամանակահատվածում կատարել են բազմաթիվ փոխանցումներ

«Անհեթեթ հայտարարությունների անդրադառնալն ու դրանք հերքելն անշնորհակալ գործ է»․ Գագիկ Ջհանգիրյան

Պատգամավորը Ջհանգիրյանին մեղադրել էր իր հանդեպ քաղաքական հետապնդման ցուցում տալու մեջ

Պատերազմի ու կորոնավիրուսի օրերին հայկական ավիաընկերությունը 536 էվակուացիոն չվերթներ է իրականացրել, 172 տոննա հումանիտար օգնություն բերել Հայաստան

44-օրյա պատերազմի ընթացքում «Արմենիա» ավիաընկերության օդաչուները թռիչքները չեն դադարեցրել:

Հայաստանը համաճարակային «կարմիր» գոտում է հայտնվել

Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել:

«Խնդրահարույց պրակտիկա է»․ ՄԻՊ-ը՝ դատական գործերի ձեռագիր մակագրման մասին

Խնդիր է առաջանում դատարանի՝ օրենքով սահմանված անկողմնակալության պահանջի առնչությամբ

Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն

Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են

«Մենք հո այսպես քոչվոր չե՞նք դառնալու ամբողջ կյանքներս…արցախցիներին խնդրում են, որ լքեն ապաստարանները». Մարգարիտա Քարամյան

«Էլ ո՞ւմ դիմենք, պարզ է, որ պետք է դիմենք Հայաստանի կառավարությանը, որովհետեւ ՀՀ կառավարությունն է տնօրինել մեր ճակատագիրը: Իրենք են որոշել, որ մենք պետք է այսօր այս վիճակում լինենք, ու դրա համար բոլոր հարցերն ուղղված են կառավարությանը: Գլխավոր հարցը բնակարանային հարցն է: Մենք տարբեր առաջարկներ ենք անում կառավարությանը, մարդիկ պահանջում են՝ կա՛մ տալ փոխհատուցում իրենց կորցրած տների, ունեցվածքի դիմաց, որ կարողանան գոնե այստեղ մի կերպ ապրեն»:

Էրդողանը երեխայի է հարվածել ուղիղ եթերի ժամանակ. (Տեսանյութ)

Մանկահասակ երեխաներից մեկը այլևս չի համբերել, առանց Էրդողանի հրահանգին սպասելու կտրել է ժապավենը։

«Քաղաքացիները ոչ, բայց անտառագողերը՝ գուցե». հրկիզել են «Դիլիջան» Ազգային պարկի Պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական մեքենան

Ըստ Խլոյանի բնակիչների կողմից անտառահատման օրենքի խստացման հետ կապված բողոքներ չկան, օրենքից բողոքում են անտառագողերը:

Հին Թաղերի և Խծաբերդի հանձման մեջ մեղադրվող փոխգնդապետի մեղադրանքը կլրացվի. պաշտպաններ

Արսեն Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդություն է ներկայացվելու դատարան։

Պատերազմի դասերը. Human Rights Watch-ը փաստագրել է Արցախյան պատերազմի ժամանակ դպրոցների կրած վնասները

Զեկույցի հեղինակները փաստում են, որ դպրոցները կրակի են տրվել նաև պատերազմից հետո այն տարածքներում, որոնք եռակողմ հայտարարությունից հետո անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

Առցանց տիրույթում ինչպես խուսափել հափշտակությունների զոհ դառնալուց

Առցանց տիրույթում հափշտակությունների զոհ չդառնալու համար իրավապահները հորդորում են նմանատիպ գովազդների հանդիպելիս ուշադրություն դարձնել գովազդվող կայքերի հղումներին և կեղծ կայքերում չմուտքագրել բանկային քարտի կամ խաղային հաշիվների գաղտնաբառերը։

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հրաժարական է տվել

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը հրաժարական է տվել։ Տեղեկատվությունը «Փաստինֆո»-ին հաստատել են մարզպետարանից։

«Ո՞վ ենք մենք… Էլ համբերելու տեղ չունենք». Արցախցիների ցույցը կառավարության մոտ

«Մենք գիտենք մեր երկրի կարգավիճակը, բայց ելնելով դրանից մարդկանց շերտավորե՞լ: Չե՛նք ընդունում: Թող կառավարությունից իջնեն պատասխանեն՝ այս լղոզած, սողանցքներով որոշումները վերջ ունենալո՞ւ են, թե՞ չէ: Էլ համբերելու տեղ չունենք»:

Մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն վնասակար միկրոօրգանիզմները. հայ գիտնականները Սևանը ճահճացումից փրկելու դեղատոմս են առաջարկում

Մոդելային սարքի միջոցով Սևանա լճից կկլանվեն լճի համար վնասակար միկրոօրգանիզմները, միկրոջրիմուռները, ցիանոբակտերիաները:

«Ցանկացած երեխա կարող է համացանցային այդ խարդախությունն անել»․ ինչպես չխաբվել եւ գումար չկորցնել, գաղտնաբառը չտալ կիբեռհանցագործին

Արթուր Պապյանի ներկայացմամբ՝ տարեսկզբից հատկապես շատ են հաղորդակներով ուղարկում հաղորդագրություններ, որոնք իրականում կիբեռխարդախություններ են:

«ՏԻՄ-երի հետ կապված ակնհայտ տեղի են ունենում ապօրինություններ, նկատի ունեմ և՛ խոշորացման գործընթացը, և՛ բազմաթիվ ընթացակարգեր, որ խախտվել են». Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանն ահազանգեց՝ առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրություններին իրենց հավանական թեկնածուների նկատմամբ իշխանությունը համատարած բռնաճնշումներ է իրականացնում:

Հայ Ազգային Կոնգրեսը կմասնակցի Գորիս համայնքի ավագանու ընտրություններին

Կոնգրեսի ցուցակը կգլխավորի ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանը։

«Արցախցիները բողոքում են իրենց հանդեպ խտրական վերաբերմունքից»․ իրավապաշտպան

Ես սա անվանում եմ ներազգայնական ռասիզմ, եւ սա խայտառակություն է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Գուցե 1 շաբաթ կամ 1 ամիս չկրակեն, բայց Ադրբեջանը չի հանգստանալու»․ ՀՀ ՄԻՊ

Պատճառն անպատժելիությունն է։ Իրենց իշխանությունները ոչ միայն նրանց չեն պատժում, այլ խրախուսում են:

ՀՀ նախագահը ցավակցել է Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ: «Ընդունեք իմ խորին ցավակցությունը՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի ողբերգական մահվան կապակցությամբ, որն անձնվիրաբար ծառայեց իր ժողովրդին

«Մեր խմբակցության պատգամավորների 10 տոկոսն այսօր ձերբակալված է». Իշխան Սաղաթելյան

Լրագրողների դիտարկմանը՝ Արմեն Չարչյանի հետ կատարվածի առիթով բժշկական հանրությունը միահամուռ կերպով հանդես չեկավ, Իշխան Սաղաթելյանն այսպես արձագանքեց. «Մարդիկ ունեն խնդիր, գիտեն՝ եթե կարծիք հայտնեն, ճնշումների են ենթարկվելու»:

Լրահոս

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728