Օրվա լրահոսը

Լրագրողը թղթի վրա գրել է Փաշինյանի մեջբերումը ու տարել կառավարություն

Կառավարության առջեւ հավաքված էին Քաշաթաղի բնակիչները: Փաշինյանի աջակիցներից մի քանիսը բորբոքվեցին լրագրողի քայլից ու նրա ձեռքից խլեցին պաստառը, սկսեցին պատառոտել:

«Ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատել ու սալիկապատել մայթերը». տնտեսվարողների պարտականությունները

Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938թ․ դեկտեմբերի 31-ը ծնված քաղաքացիներին

Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։

Հասարակության ամենալայն՝ անտարբեր շերտի պատճառով վտանգված է Հայաստանի պետականությունը …

Թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջան-Թուրքիա տանդեմի եւ Արցախի միջեւ 2020թ. պատերազմի ընթացքում, այսպես, թե այնպես, համարյա բոլորս ենք տեղեկացված ու դրա վերաբերյալ բազմաթիվ եւ բազմապիսի վերլուծություններ են հրապարակվել, որոնցում, իհարկե, բացակայում են մի շարք մութ հարցերի հստակ պատասխանները: Այդ վերլուծություններն իրականացվում էին այնքանով, որքանով դրանց հեղինակները տիրապետում էին առկա տեղեկատվությանը, իսկ իրականում այն բավականին թերի

«Անվտանգության ուղղությունները տարբեր են, քննարկվել է ոչ միայն ռազմական անվտանգությունը, այլ քաղաքակրթական բազմաթիվ խնդիրներ»

Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ պետությունների գործողությունները՝ միտված տարածաշրջանային և միջազգային անվտանգության ամրապնդմանը։

«Կազմակերպել մշակութային ժառանգութեան եւ կրօնական վայրերու պաշտպանութեան համաժողով». Սեւակ Յակոբեան

Յատկապէս պէտք է նշենք պատմական Հայաստանի եւ Արցախի բռնագրաւուած այն վայրերը, որոնք կը պարունակեն հայ ժողովրդին պատկանող մշակութային ժառանգութիւններ, որոնք այսօր վտանգուած են ու բարբարոսական քանդումի կ՛ենթարկուին թուրքերու եւ ազերիներու կողմէ»

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը կվերածնվի

Հավաստիացնում է «Առնո Բաբաջանյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Նաղդյանը Երբ Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ու հյուրերը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից քայլում են դեպի Աբովյան փողոց, մշտապես հիանում են աջ կողմում գտնվող սեւ եւ կարմիր տուֆերի համադրությամբ ու յուրօրինակ ճարտարապետական ոճով 1900-ականների սկզբին կառուցված շենքով, որը հայտնի է որպես ֆիլհարմոնիայի փոքր դահլիճ եւ

«Լոռի» և «Սևան» ֆուտբոլային ակումբները զրկվել են նոր ֆուտբոլիստներ գրանցելու իրավունքից

10-օրյա ժամկետում ՖԻՖԱ-ից որոշման հիմքերը չպահանջելու պարագայում՝ ՖԻՖԱ ՎԼՊ-ի  կայացրած որոշումը ստանում է վերջնական ուժ, և կողմերը զրկվում են իրենց բողոքարկման իրավունքից:

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Երկրաշարժերը Աստվածընկալում

Աստվածընկալ գյուղը պատմական Նիգ գավառի հին բնակավայրերից է: Ներկայիս լքված գյուղատեղին Երնջատափ գյուղից մոտ 2 կմ արեւմուտք է, Քասախ կիրճում, գետի աջ բարձր դարավանդի վրա: Տեղում պահպանվել են բնակելի տների ավերակներ, արտադրական շինությունների հետքեր եւ այլն: Գյուղը լքվել է 1930-ական թվականներին: Ըստ ավանդության՝ Աստվածընկալն իր անունը ստացել է հայտնի քանդակազարդ խաչից, որի օրինակով խաչքար է

Վնասի չափը՝ 9.185.750 դրամ. Սևանա լճից դուրս է բերվել 22 ձկնորսական ցանց

Առգրավվել է 5.153 հատ (1.837 կգ) «Սիգ» տեսակի ձուկ

Պուտինն է Դավոսի տնտեսական համաժողովում միջազգային հանրությանը կոչ անում հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախին. Էդմոն Մարուքյան

Առաջարկվում էր դոնորների միջազգային համաժողով հրավիրել եւ հավաքագրել հումանիտար օգնություն։ Այս ուղղությամբ կառավարությունն այս ընթացքում որեւէ քայլ չի ձեռնարկել, որեւէ արդյունք չի գրանցել։

«Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին». Սասնա Ծռեր

Դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ

Մոսկվայից՝ կանգառ Երեւանում

«Հարատեւ եւ բոլորի շահերը հասցեագրող խաղաղություն» է անհրաժեշտ, ասում է պաշտոնական Երեւանը՝ Իրանի ԱԳ նախարարին Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարեւոր էր Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից, սա Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆի խոսքն է՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: Նախարարը հիշեցրել է, որ Իրանը «մեծ ջանքեր է գործադրել» հակամարտության տարածաշրջանային

Համակ հայութիւնը Ն. Փաշինեանին գրկաբաց ընդունեց: Սա ինչպիսի՞ երեւոյթ էր մեր հայ իրականութեան մէջ, ինչպէ՞ս եղաւ որ չթափանցեցինք այս մարդու հոգու եւ մտքի խորքերը. «Ասպարեզ»

Այո, ազգովին յուզուած ենք ու նորից գլխիկոր ստիպուած ենք նորանոր պայքարների, շտկումների հոսանքի մէջ թաւալուելով ելք ու ճանապարհ գտնել:

Ռուբեն Սանամյան. «Կգա հատուցման օրը, ամեն ինչ չի վերջացել». «Հայկական ժամանակ»

«Չօգտվեցինք ուրիշի սխալներից, գոնե մեր սխալներից դասեր քաղենք»

Արթուր Աղաբեկյան. «Չեմ ընդունում Դավիթ Տոնոյանի մեկնաբանությունները». «Հրապարակ»

Վերադասից ստանում ես հանձնարարական եւ կայացնում ես որոշում, եւ որոշումն այլեւս քոնն է, ոչ թե վերադասինը։ Այդ առումով թե՛ ԳՇ պետը, թե՛ ՀՀ  պաշտպանության նախարարը, թե՛ գերագույն գլխավոր հրամանատարն ազատ են իրենց կայացրած որոշումները կայացնելու առումով։ Այդտեղ արդեն անհատի դերն ավելի մեծ է։

«Պայքարը կլինի անձերի միջև՝ Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի». Արմեն Բադալյան. «Ժամանակ»

Որովհետև մարդիկ անվտանգության խնդիրներ են տեսնում և ուժեղ ձեռքի կարիք ունեն։ Իսկ Քոչարյանը կարող է լինել այդպիսին՝ եթե հիշենք նրա կառավարման տարիները։ Սա միևնույն ժամանակ չշփոթենք ժողովրդավարական կառավարման հետ։

«Սա ընդդիմության շարժում չէ, սա 88-ի նման պայքար է, եւ բոլորս պետք է համախմբվենք հեռացման օրակարգի շուրջ». Շարմազանով. «Հրապարակ»

«Արտահերթ ընտրությունների օրակարգը բլեֆ է, ինքը վախենում է հրաժարական տալ, որովհետեւ գիտի, զգում է, որ եթե հրաժարական տվեց, երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ է ընտրելու ԱԺ-ն»:

Ռուսական հեռուստաալիքներին նոր պահանջներ են առաջադրվել. մեխանիզմներն արդյունավետ կաշխատե՞ն. «Ժամանակ»

Այդ նորմերի նկատմամբ ռուսական հեռուստաալիքները նախկինում չեն պահպանել հարգանք, դժվար է պատկերացնել, որ դա կանեն հիմա

ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ

Պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված և փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել և վճարվել առանձնապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ:

Հինգ անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Հաղթող ղեկավարներին դավաճանի պիտակ կպցրեցինք, արկածախնդիրներին ծափահարեցինք եւ ծափահարում ենք. Տիգրան Հակոբյան

Ինքներս մեզ ազգովի համոզել էինք, որ արդարության ու ոգու մարտիկներ ենք, եւ այնպես էլ չհասկացանք, որ արդարությունն ու ոգին կարող են փշրվել մեծ ու անողորմ ուժի հարվածի արդյունքում։ Այն ուժի, որին տասնամյակներով ծաղրում էինք։

Կույրերը՝ կույրերի առաջնորդ

Այն, որ երկիրը ազգային աղետի հասցրած վարչապետն ու նրա թիմը պետք է հեռանան իշխանությունից, գոնե ինձ համար ակնհայտ է: Սակայն ընդդիմությունը (թե՛ 17 կուսակցությունները եւ թե՛ մնացած ընդդիմադիր խմբերը) պետք է պատասխանեն երկու հարցի. 1/ քաղաքական ի՞նչ ծրագիր են նրանք իրականացնելու հայկական պետականության փշրանքները փրկելու համար, 2/ ինչպես են նրանք պատկերացնում իշխանափոխությունը: Վերջերս Արարատ քաղաքում

Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն

Ջրականի (Ջաբրաիլ) շրջանից հայտնաբերվել է ևս 8 աճյուն.

Ձյուն, մառախուղ, մերկասառույց. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի-Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի թունելի սկզբնամասում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Հայաստանի ու Արցախի կործանումն արդարացնող առասպելները

Երբ դու պարզապես անզոր թիրախ ես հակառակորդի ԱԹՍ-ների ու հեռահար ճշգրիտ հրետանու համար, երբ դու ոչինչ չես կարող անել նույնիսկ նրանց տակտիկական հետախուզությունից թաքնվելու համար, պատերազմի արդյունքը կանխորոշված էր, անկախ նրանից՝ քո շարքերում դավաճաններ կլինեին, թե ոչ։ Ի վերջո, Գլխավոր Շտաբն էր ասել, որ պատերազմի արդյունքը կանխորոշված էր։ Ի՞նչ դավաճանների ու դավաճանությունների մասին եք խոսում։

Պաշտպանի արագ արձագանքման խումբն առանձնազրույցներ է ունեցել Հանրապետության հրապարակից բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց հետ

Այցի արդյունքները կամփոփվեն և նախաձեռնված ընթացակարգի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում` գրավոր ընթացակարգով նրանց մի մասի կամ փաստաբանների բողոքների հիման վրա:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031