Օրվա լրահոսը

Գեւորգ Պետրոսյան. «Որ հաջորդ իշխանությունը շատ շուտ է գալու, միանշանակ է»

Այդ նույն անձը Նիկոլ Փաշինյանի մասին ասում է. «Չլինելով ռազմական խոշորագույն մասնագետ… »: Այսինքն, անգամ բանակ չգնացած Փաշինյանը ռազմական մասնագետ է, բայց ոչ խոշորագո՞ւյն:

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

Հունվարի 28-ին և 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ¬մա¬նային իրավիճակը սահ¬մա¬նա¬գո¬տու

Էրդողանը մուսուլմաններին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված հայկական եկեղեցու լուսանկարով. Ermenihaber.am

Ուրբաթ մուսուլմանները վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար, որը կոչվում է «հութբա»:

Քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր են բացահայտվել

Վարորդը, տեսնելով ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությանը պատկանող ավտոմեքենան, հարկադրաբար կանգնեցրել է ավտոբուսը և ոստիկանության աշխատակիցների միջամտությամբ դադարեցվել է քաղաքացու նկատմամբ բռնությունը:

«Նա բացառիկ արտիստ էր, ազգային հպարտության և արժանապատվության մեծ դեսպան». Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցել Գեղամ Գրիգորյանի հիշատակին

«Պետք է մարդկանց կապել թատրոնին, արվեստին: Դասական երաժշտություն սիրող մարդը ծառ չի կտրի, օպերա լսող մարդը չի սպանի, չի թալանի». Գեղամ Գրիգորյան

Վիրուսի բրիտանական, հարավաֆրիկյան տարբերակները չեն հայտնաբերվել. հայ գիտնականներն իրականացրել են կորոնավիրուսի 12 ամբողջական գենոմի վերծանում

Անհրաժեշտ նյութերի մի մասը տրամադրել է Շվեդիայի Կառոլինսկա ինստիտուտի պոստդոկ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ներսեսյանը, իսկ մյուս մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։

Անդրադարձել են հետպատերազմյան իրողություններից ծագած խնդիրներին. Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է

ԱՀ ԱԺ նախագահը «Հադրութի բուժմիավորում» ՓԲԸ բժիշկ-մանկաբույժ, արցախյան առաջին պատերազմի մասնակից, հաշմանդամ Երջանիկ Խորենի Համբարձումյանին և Հադրութի «Համաճարակային և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արևիկ Հրանտի Բալայանին է փոխանցել ԱՀ նախագահի օգոստոսի 29-ի հրամանագրով Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության հռչակման  29-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհված պետական պարգևները:

Եկել է ձե՛ր քայլը անելու ժամանակը. բաց նամակ «Իմ քայլը» խմբակցությանը

Արե՛ք Ձեր քայլը հնարավորինս արագ, հենց հիմա, հետո ուշ կլինի։ 

«Երեխաներս հոր կարոտը նկարներից են առնում՝ նկարները համբուրելով». Հերոսի կին

Ամուսինս գնալուց ասաց՝ բոլորիդ սիրում եմ, կարող է էլ չհասցնեմ այս խոսքերն ասել:

Նման պրակտիկայի արմատավորման դեպքում կառուցապատողները գտնվելու են ռիսկային խմբում. բաց նամակը վարչապետին

Շինարարության թույլտվության հասցեատեր չհանդիսացող անձանց կողմից ՀՀ վարչական դատարան ներկայացված՝ շինարարության թույլտվության կասեցման միջնորդությունները քննելիս՝ չառաջնորդվել ներկայացված մտացածին մասնագիտական և/կամ փորձագիտական եզրակացություններով, իսկ նման միջնորդություն քննելիս մշտապես հիշել, որ կառուցապատումը և քաղաքաշինությունն առհասարակ հանդիսանում են երկրի տնտեսության լոկոմոտիվ ճյուղ:

«Այլ բան է, եթե Ադրբեջանի հյուսիսից երկաթգիծը մտնի ՀՀ, կառուցվի փոքր հատված՝ Ֆիոլետեվո-Վանաձոր»․ տնտեսագետ

Բայց որքան հասկանում եմ՝ Ադրբեջանն ու Թուրքիան այլ պլաններ ունեն եւ հայտարարում են, որ երկաթուղին Կարսից անցնելու է դեպի Նախիջեւան, հետո Բաքու

Անկողնային տաք պարագաներ՝ արցախցի ընտանիքներին. «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնությունը

Ծրագրի շահառուներն ընտրվել են նախապես գրանցված այն ընտանիքներից, որոնց համար առաջնային խնդիր է եղել տաք իրերի ապահովումը:

«Կառավարությունը պետք է ազնվորեն ներկայացնի իրավիճակի իր տեսլականը». ապաշրջափակում՝ ռիսկեր ու հնարավորություններ. Արման Ղուկասյան

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ 2021 թվականը կլինի Հայաստանի տնտեսական հավակնությունների վերականգնման տարի, բայց հաշվի առնելով պաշտոնական վիճակագրությունը, ես 2021 թվականը կորակեմ ​​տարի, երբ լիովին կգիտակցենք, թե ինչ խորը ճգնաժամի մեջ է հայտնվել Հայաստանը: Այս մասին  Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, «Ժողովրդի ձայնը» ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը: «Ի սկզբանե, 2020 թ.-ին կանխատեսվում

«Թուրքը 30 տարի պատրաստվել էր այս պատերազմին, իսկ մենք քնած էինք էդ տարիներին ու դղյակներ էինք սարքում, հենց դրա համար ենք պարտվել». Ջրականի հրաձգարանի պետ

Պատերազմի դաշտում անցկացրած օրերը դժվարությամբ է կարողանում հաշվել, ասում է՝ էլ ոչ օր էին իմանում, ոչ էլ ժամ, մենակ գիտեին, որ առավոտյան արթնացան՝ ուրեմն ողջ են։

Ծանոթից պարտքը պահանջելու փորձը վերաճել էր վիճաբանության. 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

64-ամյա իր ծանոթին դուրս է հրավիրել բակ, որտեղ բռունցքով հարվածել է վերջինիս քթի շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս

Գինին Սերգեյ Սմբատյանի և Գրիգորի Ավետիսյանի ստորագրություններով նվիրվել է Տիգրան Մանսուրյանին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դրամահավաք-ընթրիքին ռեկորդային 500.000 դրամով վաճառվեց մեկ շիշ «Կատարո» ռեզերվ գինի

Նշանակումներ և փոխատեղումներ են կատարվել դատախազության համակարգում

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վաղինակ Ջանազյանը տեղափոխվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

«Ներկայացումը նկարահանել ենք բեմում, բայց ֆիլմի օրենքներով». Արշալույս Հարությունյան

Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է:

Բանակի որևէ զինծառայող ոչ այս, ոչ նախորդող օրերին չի գերեվարվել. ՊԲ

Համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն, իբր, 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաև Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը:

2020 թվականին ՊԵԿ-ում հարուցվել է 622 քրեական գործ, պետությանը պատճառված վնասի չափը՝ 21 միլիարդ դրամ

ՊԵԿ պաշտոնյա Վահան Չարխիֆալակյանն ասում է՝ 2020 թվականին աննախադեպ աճել են փոստային առաքանիներով թմրամիջոցների ու արգելված հոգեմետ դեղերի տեղափոխության դեպքերը:

Ինչո՞ւ է ԵՄ-ն Ադրբեջանին կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է. Արմեն Աշոտյան

Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ն, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով:

ԵՄ-ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել հայ գերիներին

Եվրամիությունը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել գերեվարված հայ զինվորներին: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Եվրոպական արտաքին կապերի ծառայության մամուլի քարտուղար Փիթեր Սանոն: «Եվրամիությունը ողջունում է նոյեմբերին գերեվարված 5 զինծառայողների ազատ արձակումը և կոչ է անում անհապաղ ազատ արձակել մնացած 57 գերիներին: Դա կնպաստի վստահության ամրապնդման կառուցմանը երկու երկրների միջև, ինչի կարևոր է

«Վահան Քերոբյանը վստահեցրեց, որ շատ արագ կգործարկվի Մեղրիի ազատ տնտեսական գոտին»․ իրանագետ

Իրանն ազատ տնտեսական գոտիների առումով մեծ փորձ ունի եւ կարող է օգնել Հայաստանին

Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքները կսկսվեն վաղը

Աղբյուրը փոխանցել է, որ մոնիթորինգը կիրականացվի նաև անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, կենտրոնում կգործեն 60 ռուս և 60 թուրք զինծառայողներ:

«Իրանը երբեք բացահայտ հայամետ դիրքորոշում չի որդեգրելու ընդդեմ Ադրբեջանի»․ Արմեն Վարդանյան

Արցախի հարցով նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությունից հետո Իրանը եւս պատրաստվում է տարածաշրջանային փոփոխություններին

Մի շարք եկեղեցականներ արժանացան ՊՆ պարգևների. բանակի օրվա առիթով կատարվեց Հանրապետական մաղթանք

Հունվարի 29-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Էջմիածին քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք։ Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներ, Մայր Աթոռի միաբաններ և ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության գնդերեցներ: Նախքան արարողությունը ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդության

Փաշինյանի «վենդետան» ու Քոչարյանի փաստաբանների բողոքը. Վարչապետին դատի են տվել՝ իր խոսքերի համար

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հավելեց. «2,5 տարի գործադիր իշխանության ղեկավարը զրպարտել է դատական իշխանության ներկայացուցիչներին: Կան բազմաթիվ հանգամանքներ: Միջամտել է դատական իշխանության գործունեությանը կա՛մ անմիջապես, կա՛մ ավելի ընդհանրական, ճնշումներ է գործադրել դատական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ, անվանել է վնգստացողներ, որի իրավունքը որեւէ դեպքում չուներ գործադիր իշխանությունը»:

20 մլն ԱՄՆ դոլար կուղղվի ՓՄՁ-ների և գյուղոլորտի ֆինանսավորմանը

ԱԿԲԱ Բանկը և ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր՝ Հայաստանում  փոքր և միջին ձեռնարկությունների և գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն: «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը աջակցում է տնտեսությունների կայուն զարգացմանը Ասիայում, Լատինական Ամերիկայում, և Մերձավոր Արևելքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ

«Ինչո՞ւ պետք է մեզ հասանելիք գումարը դուրս գրեն, ու մտնի կաբինետում նստած մեկի գրպանը». կամավորականների ցույց՝ ՀՀ ՊՆ-ի դիմաց

Պատերազմի մասնակից կամավորականները դժգոհում են, որ թեեւ կամավորականները պետության կողմից փոխհատուցում են ստացել, իրենք՝ շուրջ 2700 կամավորականներ, այդ գումարները չեն ստացել: Նրանց հետաքրքրում է՝ ի՞նչն է խնդիրը:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031