Օրվա լրահոսը

Շաքարավազ ներկրողներն ավելացել են, բայց գինը չի փոխվում. «Ժողովուրդ»

Շուկայում խնդիր կա` սպառումն ու գինը մնացել են նույնը

Իշխանությանը սատարող երեք խմբերը

Հավանաբար, եկել է ժամանակը օբյեկտիվորեն եւ առանց ավելորդ հույզերի գնահատելու, թե ինչպես է ստացվել, որ պետական կառավարմանը բացարձակապես անընդունակ, ձախողված եւ անհաշվելի կորուստների համար պատասխանատու Հայաստանի իշխանությունը շարունակում է վայելել մեր քաղաքացիների որոշակի մասի վստահությունը: (Թե որ մասն է դա, դժվարանում եմ ասել, եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում անցկացվելիք արտահերթ ընտրությունները, ցավոք, օբյեկտիվ պատկեր

Ինչո՞ւ պետք է 2021թ. սահմանների հաստատումը կատարվի այնպիսի տվյալներով, որոնք մերժվել են Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ. Աշոտ Ղուլյան

Սահմանների հապշտապ ճշգրտումը նախկին՝ խորհրդային հանրապետությունների սահմաններով, զուրկ է որևէ իրավական հիմքից:

Երդմնակալությունից հետո ԱՄՆ նախագահը 3 փաստաթուղթ է ստորագրել. նախընտրական խոստումներից մեկը վերաբերում էր Թրամփի շատ որոշումների վերանայմանը. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ Կապիտոլիումում նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց գրեթե անմիջապես հետո Բայդընի օգնականները հայտնեցին, որ նախագահը վերացնում է որոշ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներից ԱՄՆ մուտք գործելու արգելքը, դադարեցնում ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը և վերականգնում ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզի կլիմայի համաձայնագրում ու անդամակցությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:

«Արցախի հարցում որեւէ երկիր պարտավոր չէ մեզ գործընկեր լինել այն պարագայում, երբ մենք ինքներս չգիտենք, թե ինչ ենք ուզում ուրիշներից». Հրանտ Խաչատրյան. «Հայաստանի Հանրապետություն»

Զրուցակիցս ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ դեռեւս պատերազմի ընթացքում եւ նաեւ դրանից հետո Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների, քաղաքական եւ հանրային դեմքերի կողմից նշվել է, թե այդ երբ Հայաստանը փորձեց ճանաչել Արցախի անկախությունը եւ Ռուսաստանն էլ չեկավ օգնության։ Այս հարցով հանդիմանություններ հնչեցին նաեւ Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախությունը ճանաչելու քննարկումների ժամանակ։

Գերիների ամենամեծ թվով հայրենադարձումը տեղի է ունեցել 1994 թվականի զինադադարի հաստատումից հետո՝ 1995-1997-ին. media.am

1995-1997 թվերին հայրենադարձվել է 61 անձ հայկական կողմերից։ Իսկ 2020-ի եռակողմ հայտարարությունից հետո առայժմ Հայաստան է վերադարձել 54 անձ։

Վախեցած և բունկերներում ինքնամեկուսացած, զինվորի վարտիքի մեծագո՛ւյն մասնագետ, դու ի՛նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի պատասխանը Փաշինյանին

Դու չե՛ս գնա առաջնագիծ, որից ինժեներական առումով կահավորված 185 կիլոմետրը հանձնեցիր թուրքերին․ անկեղծ ասած, ո՛չ համարձակություն ունես, ո՛չ էլ այլևս իրավունք։ Բայց հարցրո՛ւ հրամանատարից ու զինվորից և կհասկանաս տեղում նրանց կողմից ստեղծագործված ազդանշանային լարային արգելափակոցների կարևորությունը։

«Ո՞նց էր լինելու, որ 30 տարի ոչ մի դիվանագիտական հաջողություն չէր եղել, մեկ էլ հո՛պ, մի օր այդ դիվանագիտական հաջողությունն օդից պետք է ընկներ». Փաշինյան

Փաշինյանի խոսքով՝ «ՊՆ նախկին նախարարներից մեկը, ում համար պաշտպանական ստրատեգիայի ամենաանկյունաքարն այն էր, որ կերած պահածոների մետաղյա բանկաները կախեն խրամատների կողքը, կամ լցնեն խրամատների մեջ, որ հակառակորդը հենց գա, իմանան դրա մասին, հիմա եկել է մեզ մահացու մեղադրանքներ է ներկայացնում»:

«Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն, ըստ էության, մենք չենք ունեցել, դա միֆ է». Փաշինյանը հերքում է Պուտինին

Ես չեմ ասել, որ ես մեղավոր չեմ, ասել եմ՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ եւ հարց եմ տվել՝ արդյոք ես թիվ մեկ մեղավորն եմ: Ես այսօր կրում եմ պատասխանատվությունը, որովհետեւ այդ պատասխանատվությունն ամսի 9-ով չի ավարտվում: Պատասխանատվությունը շարունակվում է նաեւ 9-ին, 10-ին, մինչ օրս: Արդյոք գտնում ենք, որ պետք է հրաժարական տայինք, եթե գտնեինք՝ հրաժարական կտայինք:

Նաիրի Հոխիկյան. «Ադրբեջանը 1994-ի խայտառակ պարտությունից հետո թույլ չտվեց, որ պարտություն բառը մտնի իրենց բառապաշար, իսկ մերոնք մեզ համոզում են, թե պարտվել ենք»

Դիտարկմանը, թե սեպտեմբերի 27-ից առաջ թուրք-ադրբեջանական զորավարժություններին կարեւորություն չտալու, պատերազմի ակնհայտ սպառնալիքն անտեսելու հետեւանքով, երբ այդ մասին ահազանգվում էր, ստացանք պարտություն եւ կապիտուլյացիոն փաստաթուղթ: Այսօր նույն սցենարը կրկնվելու վտանգի առջեւ ենք, երբ նույն Թուրքիան եւ Ադրբեջանը պատրաստվում են այս անգամ Հայաստանի արեւմտյան սահմանների մատույցներում՝ Կարսում, լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնել, ինչի առիթով գործող իշխանության ներկայացուցիչը հայտարարում

Որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ ԱՄՆ-ն կաշխատի ԼՂ հարցում երկարատև քաղաքական լուծում գտնելու ուղղությամբ. Լին Թրեյսի

Հայաստանի Հանրապետության ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հունվարի 20-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին նաեւ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը եւ քաղաքատնտեսական հարցերով պատասխանատու Քիմ Զափֆելը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն: Անդրադառնալով պատերազմի հետեւանքով առկա առաջնային խնդիրներին՝ Անդրանիկ

Մարուքյանը դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիներին վերադարձնելու ՌԴ կողմից գործադրվող ջանքերը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնում է, որ Էդմոն Մարուքյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Դեսպանի հետ առաջնահերթ քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խնդրի կարգավորման հնարավորությունները և հայ-ռուսական ռազմավարական օրակարգի հետ կապված այլ հարցեր։ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

«Ես հիմա չեմ ուզում ձեզ դիմեմ՝ որպես վարչապետ, ես ուզում եմ տղամարդը տղամարդուն այ այսպես դիմեմ… այսօր Արցախը Հայաստա՞ն է եւ վերջ». Արթուր Դալլաքյանը՝ Փաշինյանին

Ավինյանն ասաց, որ վերջնական թիվը դեռ չունեն ոչ զոհերի, ոչ անհետ կորածներին: Համենայնդեպս, զոհերի թիվը 4000-ը չի անցնելու: Ավինյանը նշեց, որ ՊՆ-ն վերջնական թիվը կհրապարակի:

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև

Հունվարի 20-ին Մոսկվայում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալներ Ալեքսանդր Գրուշկոյի և Իգոր Մորգուլովի համանախագահությամբ: Կողմերը մտքեր փոխանակեցին համաեվրոպական թեմատիկային առնչվող հարցերի շուրջ, մասնավորապես, անդրադառնալով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունների տարբեր ասպեկտներին, քննարկեցին Եվրասիական տարածաշրջանում

«Մեր զինվորները, մեր երեխաները հաղթել են, մենք չենք պարտվել, պարտվել է մեր իշխանությունը»

Ստեփանակերտի կենտրոնում փակցված նկարները օգնում են զոհերի և անհետ կորածների հարազատներին մխիթարվել

«Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի». Դավիթ Շահնազարյանը հրապարակել է լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը. 168.am

168.am. «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակեց գերիների իրական, ստույգ թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը: «Իշխանությունը պարտավոր է հրապարակել անհետ կորածների ցուցակը, գերիների տեղը միասին»,- ասաց նա: Հարցին, թե ինչո՞ւ չեն հրապարակում, Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ դրանով նրանք ամեն կերպ թաքցնում են

Ոչ թե ուժի օրինակով, այլ օրինակի ուժով. Ջո Բայդենը երդվեց և դարձավ ԱՄՆ 46-րդ նախագահը

Վաշինգտոնում այս պահին ընթանում է ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության հանդիսավոր արարողությունը: «Այսօր Ամերիկայի օրն է: Այսօր ժողովրդավարության օրն է: Պատմության և հույսի օրը: Այսօր մենք նշում ենք ոչ թե թեկնածուի, այլ նպատակի հաղթանակը: Նպատակը ժողովրդավարությունն է: Ժողովրդի կամքը լսելի դարձավ, և հենց այդ պահին, ընկերներ, ժողովրդավարությունը հաղթանակ տարավ»,- երդվելուց հետո իր առաջին ելույթում

Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողություններն Արցախում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում ադրբեջանական ագրեսիային աջակցելու համար: Սենատում ավելի քան 4 ժամ տևած լսումներում կոնգրեսականները հարցեր են ուղղել ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենին: Մասնավորապես, Մենենդեսը մտահոգություն է հայտնել Կիպրոսում և Հունաստանում Թուրքիայի ապակայունացնող գործողությունների, ինչպես նաև այդ երկրի կողմից ռուսական S-400 համակարգերը գնելու և

Ռուսաստանի ԶՈՒ-ից հաստատել են, որ Ստեփանակերտում հայտնաբերվել է կասետային զինամթերք

Ստեփանակերտում ականազերծման ժամանակ հայտնաբերվել է M-85 տեսակի կասետային զինամթերք, որն արգելված է միջազգային իրավունքով: Այս մասին «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԶՈւ գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին: «Հանդիպում են տարբեր տեսակի ականապատ դաշտեր: Ստեփանակերտում հայտնաբերվել են հատկապես շատ չպայթած M-85 «Կոլոկոլչիկ» կասետային զինատեսակներ»,- ասել է նա: Ստավիցկին նաև նշել է, որ ռուս սակրավորները Լեռնային Ղարաբաղի

«Կիզակետը համապատասխանեցվել է ՀԱՊԿ-ի իրավազորության տարածքին՝ անվտանգությունն ապահովելու համար». Փաշինյանը՝ Սյունիքից տարածքներ հանձնելու մասին

Սյունիքից ոչ մի միլիմետր տարածք չի զիջվել: Սյունիքի այն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է այդ տարածքը, այդ թվում՝ 2010 թ-ին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որին, իմիջիայլոց, կողմ է քվեարկել նաեւ ԲՀԿ-ն:

«Այն, ինչ եղավ 2018-ից սկսած, ողբերգական ու միտումնավոր դավաճանություն էր, որը շարունակվում է առ այսօր». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչև 2018 թվականի ապրիլ ամիսը Հայաստանի դիվանագիտական հաջողությունները Արցախյան բանակցությունների հարցում, հակիրճ. 1.2007 թվականից միջազգային հանրությունը Արցախի ինքնորոշման իրավունքը դիտարկել է որպես հակամարտության լուծման 3 հիմնական սկզբունքներից մեկը: 2.2008 թվականին այդ սկզբունքը պաշտոնապես ընդունել է նաև Ադրբեջանը (Մայնդորֆյան հռչակագիր): 3.2009-2013 թթ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարները

«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, դո՛ւք եք որոշել, որ Շուռնուխի ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է, բա որ կողմ էիք քվեարկում՝ չէի՞ք մտածում». Փաշինյանը՝ Իվետա Տոնոյանին

Տոնոյանը հայտարարեց՝ «դուք սպառել եք ձեզ եւ պետք է հեռանաք»: Փաշինյանն էլ պատասխանեց. «Լավ, սպառել ենք՝ սպառել ենք, բայց դո՞ւ եք որոշում, թե ով է սպառել: Դուք չեք որոշում, մենք էլ չենք որոշում, թող որոշի ժողովուրդը»:

Ստամբուլում կոգեկոչեն Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակը

Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի մահվան 1-ին տարելիցի կապակցությամբ հունվարի 25-ին ոգեկոչման արարողություն տեղի կունենա Ստամբուլի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը։ Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկան հասակում։ 1930թ. ծնված Զաքարյան բռնցքամարտիկի կարիերան տևել է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքում անցկացրել է 200 սիրողական և 51 պրոֆեսիոնալ մենամարտ:

«Գերիների խնդիրը մի զանգի հարց է՝ կոշտ զանգ Պուտինից՝ Ալիեւին»․ Հովհաննես Իգիթյան

Եթե Ռուսաստանի ուժը չի պատում, մենք պետք է օգնենք նրան՝ ունենալով նաեւ միջազգային աջակցություն այդ հարցում

Արագածի և Ապարանի տարածաշրջաններում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Աղաբաբյանը հայտարարեց, որ վերջին պատերազմը բեմադրված էր, պայմաններ էին ստեղծել՝ պարտվելու համար, Փաշինյանը հակադարձեց՝ ԲՀԿ-ի ջոկատը տեղ հասա՞վ, թե՞ մնաց ռեպորտաժ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինձ համար մի բան պարզ չէ՝ երբ որ ձեզ համար առաջին իսկ պահից պարզ էր, թե մենք գալիս ենք իշխանության՝ վատ նպատակներով, ինչո՞ւ էր ձեր խմբակցությունը եւ կուսակցությունը պաշտպանում այդ պրոցեսը: Եվ ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը մաս կազմում կառավարությանը: Դուք ասում եք ունեք հիմնավորումներ: Լավ ձեւակերպում է: Մամուլի ասուլիս արեք, հիմնավորումները հրապարակեք: Չեք ուզում անեք ասուլիս, քրեական գործեր կան, գնացեք բացատրություններ եւ ցուցմունքներ տվեք»:

«Իմ քայլի» հետ որեւէ քննարկում չի եղել, ես պարտականություններս կատարում եմ որպես հանձնաժողովի փոխնախագահ»

Դեկտեմբերի 29-ից պաշտոնը թափուր է, եւ ես իմ պարտականությունները կատարում եմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031