Օրվա լրահոսը
Ռուսները Ճակատենում էին
Հայկական կողմի հետ համատեղ՝ ռուս խաղաղապահները որոշում էին սահմանազատման կետերը
Քննարկվել է Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը
Հեռախոսազրույց Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարների միջև Դեկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Նախարար Այվազյանը շնորհավորեց իր լիտվացի գործընկերոջը նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները գոհունակություն հայտնեցին հայ-լիտվական հարաբերություններում արձանագրված դինամիկայի առնչությամբ՝ պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ և բազմակողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ:
Իրանում ազերի ակտիվիստ է բանտարկվել. Ermenihaber.am
Թավրիզի հեղափոխական դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ազերի (իրանական ծագմամբ թյուրքախոս ժողովուրդ, չշփոթել ադրբեջանցի անվան հետ) ակտիվիստ Ալի Ազիզիին։ Նա մեղադրվում է Իրանի վարչակարգի դեմ քարոզչություն անելու և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրության ճակատ» (GAMAC) կազմակերպության անդամ լինելու մեջ։ Այս մասին հայտնում է Իրանի մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալությունը (HRANA): Նշենք, որ Բաքվում գրանցված այդ
Արա Զոհրաբյան. «Գրգռել, կոնֆլիկտի բերել, երբ դու այդ հնարավորությունը չունես, դա շատ մոտ է դավաճանությանը»
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արտահայտվող մտքերը իրենն են, այլ ոչ թե փաստաբանների պալատինը: «Եթե մենք չունեինք ռազմական անհրաժեշտ ներուժը, ինչի՞ էինք հրահրում պատերազմ: Առնվազն Նիկոլ Փաշինյանի բառապաշարը պատերազմ հրահրելուն էր նվիրված: Սա փողոցային կյանք չի, որ բարձր գոռաս, դիմացինը վախենա, կամ առաջ չգա, այդ պահին քո «դուխով»
Ադրբեջանցիները Շոշ-Կարմիր Շուկա ճանապարհին վնասել են հայկական պետհամարանիշով մեքենան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանական շարասյունները Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ-Շուշի, Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի, Քաշաթաղի շրջան-Շուշի ճանապարհով անարգել շարժեր են իրականացնում։ Ճիշտ է՝ դրանք տեղի են ունենում հիմնականում ռուսական խաղաղապահ զորախմբի պարեկային խմբերի ուղեկցությամբ, սակայն դա որոշ դեպքերում չի խանգարում ադրբեջանցիներին, որպեսզի ճանապարհի տարբեր հատվածներում, մեղմ ասած, անհարմարություններ պատճառեն արցախցիներին։ Վերջին օրերին
Որոշում է կայացվել հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների
Քիչ առաջ ավարտեցինք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հերթական նիստը, որի արդյունքում որոշում կայացվեց հատուցումներ կատարել ևս 159 զոհված զինծառայողների ընտանիքների, այդպիսով մեր շահառու ընտանիքների ընդհանուր թիվը դարձնելով 1154, իսկ վերջին պատերազմի զոհերինը` 742: Որպես հատկանշական իրադարձություն կուզենամ նշել երկու դրվագ. Այսօր առաջին անգամ հատուցումների որոշումներ կայացրեցինք զոհված 18 ԱԱԾ ծառայողների ընտանիքների համար: Կրկնակի հատուցման որոշում կայացրեցինք
Կան զինված խմբեր, ատելության մեծ չափաբաժին և չի բացառվում, որ ընտրարշավը տեղի ունենա ոչ առողջ մթնոլոտում․ Անի Սամսոնյան. «Ա1+» (Տեսանյութ)
Մեզ համար եղել է օրակարգ՝ վարչապետի հրաժարականի, որից հետո մենք ներկայացրել ենք ճանապարհային քարտեզ, բայց արտահերթ ընտրությունների օրակարգ մենք չունենք։ ԱԺ ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը այսպես է արձագանքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ 2021 թվականին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Ըստ Սամսոնյանի՝ այս իրավիճակում արտահերթ ընտրությունները լինելու են վտանգավոր և ոչ արդյունավետ․ «Հանրությունը պատրաստ չէ այդ իրավիճակին,
Գայանե Մարկոսյանն ազատվեց Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից
28 Դեկտեմբերի 2020, 1441 – Ա ԳԱՅԱՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Գայանե Մարկոսյանին 2021 թվականի փետրվարի 3-ից ազատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու, քարոզելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Հիշեցնենք, որ «Youtube» կայք-էջում հրապարակվել էր տեսանյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահի կողմից առերևույթ
Արմեն Փամբուխչյանն ու Արա Նազարյանը նոր պաշտոններ ստացան ԱԻՆ-ում
28 Դեկտեմբերի 2020, 1439 – Ա ԱՐՄԵՆ ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արմեն Փամբուխչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից: 28 Դեկտեմբերի 2020, 1437 – Ա ԱՐԱ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ ՏՄՊՊՀ. Ձվի իրացման ոլորտի 7 խոշոր ընկերությունների նկատմամբ տուգանք է կիրառվել հակամրցակցային համաձայնության համար
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ հավի ձվի շրջանառության ոլորտում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու», «Վարիանտ Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ, «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական և «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 103 մլն դրամի չափով: Մասնավորապես, վարչական վարույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների, գործում առկա ապացույցների
«Եթե մարդկանց թվում է, թե Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը ստորագրելով, զիջումների գնալով պատերազմը կանխեց, չարաչար սխալվում են». Արա Զոհրաբյան
«Այդ չարաբաստիկ հայտարարություն-փաստաթուղթը ստորագրելուց հետո, իշխանությունը երեք օր ընկած էր հրապարակում: Եվ որեւէ մեկը չվերցրեց այդ իշխանությունը: Երեք օր հետո Նիկոլ Փաշիկյանն էլ զարմացավ, որ իշխանությունը վերցնող չկա եւ եկավ՝ հետ վերցրեց: Ինձ թվում է՝ շատ մարդիկ ու շատ խմբեր զարմացան, որ որեւէ մեկը չի ուզում վերցնել: Ես հասկանում եմ ընդդիմության մտահոգությունը: Եթե վերցնեին, այդ
Արծվիկ Մինասյան․ Ոստիկանները առևանգել են Աշոտ Սիմոնյանին և փորձել են ձերբակալման գործողություն իրականացնել
«Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ևս մեկ անգամ հաստատեց, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ տեղի է ունեցել դավաճանական գործողություն»
Ոստիկանության կողմից պատգամավորների վարքագիծը մնացել է անարձագանք
Փոխարենը բերման են ենթարկվել երեք տասնյակից ավել քաղաքացիներ, այդ թվում՝ ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մաթիլյանը:
Թուրքիայում մեկ օրում 75 երկրաշարժ է գրանցվել, որոնցից ամենախոշորը Ռիխտերի սանդղակով գնահատվել են 3․7 բալ
Երկրաշարժի հետևանքով 1 շենք է փլուզվել։ 68 մարդ ինքնազգացողության վատացման պատճառով դիմել են հիվանդանոց։
ԱԳ նախարարն իր երախտագիտությունը հայտնեց Կիպրոսի կառավարությանը՝ ադրբեջանական ագրեսիայից տուժած արցախահայությանը տրամադրվող մարդասիրական օժանդակության համար
Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիային՝ նախարար Այվազյանը բարձր գնահատեց բարեկամ Կիպրոսի սկզբունքային դիրքորոշումը և աջակցությունը Արցախի ժողովրդին:
Արա Զոհրաբյան. «Երբ 2018 թվականին իշխանության եկան Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին»
Պատասխանելով հարցին, թե արդյոք հանրապետությունում տիրող իրական վիճակից ընդդիմության ուշադրություն շեղելու տեխնոլոգիա՞ չէր այն, որ ինչ-որ մարդիկ հայտարարեցին, թե պատրաստվում են Էջմիածնում խոչընդոտել կաթողիկոսին պատարագ մատուցել, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր «Հայելի» ակումբում ասաց. «Ինչպես հիշում եք, երբ 2018 թվականին իշխանության եկան Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը, առաջնային թիրախներից մեկն ընտրվել էր Հայաստանյայց Առաքելական
Այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան. Տիգրան Ավինյան
Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկական ու բարոյահոգեբանական աջակցություն:
Ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցանքների վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել ընդհանուր իրավազորություն ունեցող պետություններ
103 տեսանյութ ադրբեջաներենից կամ թուրքերենից անգլերեն ու ռուսերեն լեզուներով թարգմանվել, և թարգմանություններն ենթագրերով տեղադրվել են տեսանյութերում, տեսանյութերում արվել են հնարավոր բոլոր իդենտիֆիկացումները:
«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի անվան տակ քողարկելու է իր դավաճանությունը»․ քաղաքագետն՝ արտահերթ ընտրությունների մասին
Բայց նրա գլխավոր նպատակն առավելագույն պլանի իրագործումն է, որ ստանա պարզ մեծամասնություն, ձևավորի կառավարություն և դրանով բոլորին հայտարարի՝ եթե ինձ անվանում եք դավաճան, դա այդպես չէ, ժողովուրդն իմ կողքին է։ Այսինքն՝ իր դավաճանությունը քողարկելու է ժողովրդի անվան տակ»,- ասում է Գագիկ Համբարյանը։
Գագիկ Ղալաչյանը նշանակվել է ԱԳ փոխնախարար
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱԳԻԿ ՂԱԼԱՉՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գագիկ Ղալաչյանին 2020 թվականի դեկտեմբերի 28-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյան
«Ժամանակին ավելի լավ վարձատրվում էի, ավելի լավ աշխատում էի». Սիսակ Գաբրիելյանը՝ մանդատը վայր դնելու եւ Նաիրա Զոհրաբյանից սպասվող «ներողության» մասին
Հարցրեցինք՝ չե՞ք որոշել՝ դուք կո՞ղմ եք քվեարկելու, թե՞ դեմ՝ նա պատասխանեց. «Խմբակցության որոշում կա այդպիսի: Իմ անձնական տեսակետն եմ ասում, գուցե հասցնեմ այս ընթացքում տիկին Զոհրաբյանի հետ խոսել: Կարող է տիկին Զոհրաբյանը ելույթ է ունենում, որով, օրինակ, ինքը ներողություն է խնդրում ու ինչ-որ բան է փոխվում»:
ԱԺ առջեւ այսօր կատարվածի առնչությամբ հանցագործության կատարման կասկածանքով բերման է ենթարկվել 15 անձ
Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան։
«Ո՞վ պիտի անի այդ արյունահեղությունը, այն փողոցային թափթփուկնե՞րը, որոնք հիմա, օգտվելով իրավիճակից, ծակերից դուրս են եկել». Արման Եղոյան
Եղոյանը կոչ արեց քաղաքացիներին չտրվել նման սադրանքների ու պահպանել ներքին կայունությունը: Իսկ ընդդիմությանը նա կոչ արեց գալ կառուցողական դաշտ ու քննարկել երկիրն այս վիճակից հանելու ուղիները:
Մհեր Սեդրակյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ ավագանու 5 անդամի՝ օժանդակելու համար
Մ.Սեդրակյանը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ, Երևան քաղաքի Էրեբունի համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Վարդավառ զբոսայգու» տարածքում գտնվող ընդհանուր 12035.5քմ. հողատարածքը օտարել է որդուն և եղբորը, որի արդյունքում նշված 12035.5քմ. ընդհանուր մակերեսով հողատարածքը դուրս է եկել համայնքի սեփական ֆոնդից, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Մակունցի արձագանքը Վազգեն Մանուկյանին
«Գերագնահատելով սեփական հնարավորությունները՝ այդ մարդիկ թերագնահատում են պետական համակարգի եւ իրավապահ համակարգի պարտականություններն ու կարողությունները, որով նրանք պարտավոր են երաշխավորել ՀՀ քաղաքացու ազատ կամարտահայտումը, իր քվեով իշխանության ձեւավորումը այսօր եւ վաղը»:
Արմեն Սարգսյան. «Եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել»
Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք… Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։
Գուգարք համայնքի ղեկավարը վերականգնել է պատճառված ավելի քան 12 մլն. դրամ վնասը. գործն ուղարկվել է դատարան
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով:


















































