Օրվա լրահոսը
Տարբեր ավիաընկերություններից գումար հափշտակելով՝ իր և մտերիմների համար առցանց եղանակով գնել է 1.500.000 ՀՀ դրամին համարժեք ավիատոմսեր
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննությամբ պարզվել է, որ 31-ամյա տղամարդը, 2016թ. հանդիսանալով հոլանդական տուրիստական ընկերության hայաստանյան գրասենյակի վիզաների աջակցման բաժնի փաստացի աշխատակից, 2016թ. նոյեմբերի 7-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ՝ ընկերությանը պատկանող նույնականացման համարով վիրտուալ բանկային
«Ուղղակի ժպիտ է առաջացնում, որ քաղաքական կոնյուկտուրային չմասնակցելու իմ կոչը դատավորները դիտում են որպես քաղաքական կոչ». Ռուբեն Վարդազարյան
ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը մանրամասնեց, թե իր կոչով ինչ նկատի ուներ:
ՊՊԾ նորանշանակ պետը այնպես էր մտել դերի մեջ, որ մի պահ փորձեց խփել նույնիսկ ՀՅԴ կամավորականների գումարտակի շտաբի պետ Արտաշես Մխիթարյանին․ «Հ․Յ․Դ․ Երևան»
«Հ․Յ․Դ․ Երևան»-ը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեկտեմբերի 28-ին ԱԺ-ի դիմաց քաղաքացիական ցույցի ժամանակ տեղի ունեցած իրադարձություններին՝ մասնավորապես գրելով․ «Երեկ, դեկտեմբերի 28-ին, ԱԺ-ի դիմաց քաղաքացիական անհնազանդության ակցիայի ընթացքում քաղաքացիներին առևանգելու հրահանգները տալիս էր անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը։ Պետական այս պաշտոնյան ոչ միայն «սաղին բռնեք» էր գոռում և սեռական բնույթի հայհոյանքներ տալիս բողոքի ակցիայի
Նաիրա Զոհրաբյանը նիստերի դահլիճում չէ. ԲՀԿ-ն իրավունք ունի՞ կրկին առաջադրել Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը
Ըստ իմքայլական Արթուր Հովհաննիսյանի, եթե ԲՀԿ-ն հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրում, դրանից հետո քվոտան անցնում է իշխող մեծամասնությանը:
Բերդ քաղաքում բացվել է Թումոյի մարզային ծրագրի երկրորդ Թումո տուփը
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի և Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց Թումոյի մարզային ծրագրի արդեն երկրորդ Թումո տուփը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի
«Նաիրա Զոհրաբյանը չի կարող լինել մի հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքներն են». Արթուր Հովհաննիսյան
Պատգամավորը հորդորեց զրկել Նաիրա Զոհրաբյանին հանձնաժողովի նախագահի լիազորություններից և հայտարարեց՝ դրանով ԱԺ-ն ուղերձ է հղում հանրությանը մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ, դրա նսեմացման անթույլատրելիության և դրա նկատմամբ ԱԺ-ի անհանդուրժողական դիրքորոշման մասին:
«Սառցե սիրտը» ամանորյա տրամադրություն պարգևեց պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին
Դեկտեմբերի 24-27-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Դիսնեյի «Սառցե սիրտը» բարեգործական մուլտֆիլմ-համերգների շարքը ամանորյա գեղեցիկ տրամադրություն պարգևեց արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների երեխաներին։ Մուլտֆիլմի ցուցադրությունը բոլոր չորս օրերին ընթացել է լեփ-լեցուն դահլիճներում‚ երեխաները մեծ էկրանին ուշադիր ու հետաքրքրությամբ հետևում էին հայտնի հեքիաթին։ Եվ ոչ միայն հետևում էին հեքիաթի էկրանավորմանը‚ այլև ունկնդրում Հայաստանի պետական սիմֆոնիկ
Ազգային կինոկենտրոնի կողմից աջակցություն ստացած ֆիլմերի և նախագծերի միջազգային հաջողությունները
Անցնող 2020 թվականը փորձություններով ու աղետներով տարի էր մեր երկրի համար․ մարտյան համավարակի փակ շրջանից մինչև 44 օրյա Արցախյան դաժան պատերազմը՝ իր աղետալի հետևանքներով։ Սակայն, բոլոր դեպքերում կյանքը շարունակվում է և տարեվերջին՝ ավանդույթի համաձայն, փորձում ենք ամփոփել և ամբողջացնել արածն ու չարածը։ Թեև տարին չափազանց ոչ բարենպաստ էր, հատկապես, կինոարտադրողների համար, այդուհանդերձ, նրանց գերակշիռ մասը
Դուք անտեղյակ, իրավիճակը չտիրապետող մարդիկ եք, ավելին՝ ձեր ներկայությունը լրացուցիչ սպառնալիք է մեր երկրի և ժողովրդի համար. Տիգրան Աբրահամյան
Արդյո՞ք բանակի հրամանատարությունը նկատում է, գիտակցում, որ հատկապես վերջին շրջանում ակտիվացել է պատերազմի պարտությունն ու համակարգի փլուզումը ամբողջությամբ իրենց վրա մղելու պաշտոնական քաղաքականության կուրսը։
Գորիս-Կապան ճանապարհին տեղադրված «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի տեքստն արդեն մաքրվել է գորիսեցիների կողմից
Ադրբեջանցիները գորիսեցիներին լավ են ճանաչում: Նրանք ստիպված են լինելու ամեն օր մի նոր ցուցանակ տեղադրել այնտեղ:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 348 նոր դեպք. ունենք մահվան 22 դեպք
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 676 է:
Ինչո՞ւ են հայրենիքի նորօրյա «հայրենասերները» հախուռն հրճվում, որ թուրքերը ջարդել են Վազգեն Սարգսյանի հուշարձանը Շուշիում. «Իրատես»
Ու բոլոր նրանք, որ հիմա իբր ցավ են ապրում, թող իրենց ամբողջ ցավը ուղղեն Շուշիից Սարյանի ու Մինասի կտավները տուն վերադարձնելուն, թե՞ դա արդեն ազգային արժեք չէ ու սեփական կշիռը չի ավելացնելու պատվիրատուի կշեռքին:
Դավթաշեն համայնքի մի շարք բնակիչների անվամբ կազմել է կեղծ բովանդակությամբ դիմումներ՝ բարեգործական հիմնադրամից իբր ֆինանսական օգնություն ստանալու վերաբերյալ
Նշված փաստաթղթերի հիման վրա՝ բարեգործական հիմնադրամի տնօրենը հիմնադրամի բանկային հաշվից կանխիկացրել և վերոնշյալ անձանց տրամադրելու փոխարեն յուրացրել է առանձնապես խոշոր չափերով՝ 13.099.254 ՀՀ դրամ՝ հիմնադրամին պատճառելով գույքային վնաս:
Այդ ցուցանակի վրա պատկերված քարտեզն ակնհայտ արված է այնպես, որ Հայաստանի Սյունիքի մարզի զգալի մասը ու մեր երկրի մի շարք այլ բնակավայրեր ներկայացված են Ադրբեջանի մաս. ՄԻՊ
Ցուցանակը տեղադրվել է Հայաստանի մեկ քաղաքացիական բնակավայրը մյուսին կապող ճանապարհի վրա:
«Ալրաղացի Լյովիկ»-ը լարված հարաբերությունների մեջ գտնվելով Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի հետ, պատժելու և գումարներ հափշտակելու նպատակով որոշել է իրականացնել ավազակային հարձակում առանձնատան վրա
Այնուհետև հանցավոր խմբի նշված 5 անդամները բնակարանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով և գտնելով շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր, ավարտական դիպլոմներ, ամուսնության վկայական և զինվորական գրքույկներ, դրանք տեղավորել են հիշյալ պայուսակում և հափշտակելով՝ դուրս են եկել բնակարանից ու նշված երկու ավտոմեքենաներով հեռացել։
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում անցում է կատարում վարկային գործարքների շրջանակներում հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի
Մեկ հաճախորդի սպասարկման ժամանակը 15%-ով կրճատելուց բացի, ծրագրի իրականացման մեջ կարևոր դեր է խաղում նաև բնապահպանական բաղադրիչը՝. 1 տարում Բանկը կխնայի ավելի քան 6 միլիոն էջ թուղթ:
Նրանք երկար տարիներ պատերազմից խուսափելու եւ ոչ թե պատերազմին պատրաստվելու քաղաքականություն են վարել. ՀՀ վարչապետ
Եվ, ի դեպ, եթե ոմանց պնդումը ճիշտ է, թե 2018-ից հետո Հայաստանի վարած քաղաքականությունը բավարար չափով ռուսամետ չէր եւ սա էր պատերազմի պատճառը, ինչո՞ւ 2016-ի «բավարար չափով ռուսամետ» քաղաքականության պայմաններում ծնվեցին ռուսական առաջարկները եւ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը։
Պայքարը` ապրելու ձև
Մի օր Րաֆֆի ընկերը զանգեց… շփոթված խոսեց, ուզում էր համոզվել, որ ինքը` Րաֆֆին է խոսում հետը։ Հետո հուզված անջատեց։ Րաֆֆին միայն հետո իմացավ, որ անունը զոհվածների ցուցակում գրել էին։
Ուխտավորները լուսային օդապարուկների միջոցով իրենց սրտի լույսն ու ջերմությունն ուղարկեցին երկինք
Զոհված զինծառայողների հարազատների մասնակցությամբ խորհրդանշական ծառատունկ իրականացվեց․ ծառերն հետագայում կտեղափոխվեն պատերազմում հերոսաբար ընկած հայորդիների հիշատակի հավերժացման վայրեր։
Փրկեք մեր հաջորդ սերունդներին ծխախոտի և նիկոտինի կախվածության վտանգներից, ինչպես նաև երկրորդային ծխի ազդեցությունից. դիմում պատգամավորներին
Հայաստանի պատմության համար այս վճռական պահին էլ ավելի կարևոր է, որ ազգը վեր դասի Հայաստանի բնակչության առողջությունն ու բարեկեցությունը ծխախոտային արդյունաբերության բիզնես շահերից:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն արտահայտեց այն սարկավագներին, որոնք քաջարի ոգով ու սիրով հանձ առան իրենց ծառայությունը բերել Դադիվանքում
Անդրադառնալով ներկայիս կացությանը և հայ ժողովրդի զավակների կյանքում հոգևոր խնամքի իրականացման կարևորությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ հոգևորականությունը, այդ թվում՝ սարկավագները, շատ անելիքներ ունեն՝ մեղմելու ցավն ու կորուստն այն ընտանիքների և անհատների, որոնք առավել մեծ չափով են կրել պատերազմի հետևանքները և կարիքն ունեն զորակցության։
Հանրապետության հրապարակում նստացույցին մասնակցել են Շուշան Պետրոսյանը, Հայկ Մամիջանյանը եւ Վահրամ Բաղդասարյանը
Հանրապետության հրապարակում շարունակվում է Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը:
«Ես չեմ հասկանում, մենք վարչապե՞տ ունենք, թե՞ բրոկեր, օրը մի տարածք հանձնում է». Գեւորգ Պետրոսյան
Բայց մի պահ պատկերացնենք, որ տիկին Զոհրաբյանին հեռացրեցին, ո՞վ է լինելու իր փոխարեն: Հավատացեք, այդ կարգավիճակը տիկին Զոհրաբյանին ավելի շատ գլխացավանք է բերել, քան ինչ-որ օգուտ, եկամուտ: Այն, ինչ նա արել է եվրոպական ատյաններում, այս քայլածներից ո՞ր մեկն է արել, հլը մի հատ մատներդ դրեք վրեն ու ասեք՝ այսինչյան այսինչ: Գնում են այնտեղ՝ խայտառակ են անում, բուֆետներից դուրս չեն գալիս:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։
Սերգեյ Լավրովը Արա Այվազյանի հետ քննարկել է Արցախի հարցը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր գործընկեր Արա Այվազյանի հետ: Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգի ընթացիկ հարցերի վերաբերյալ: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկմանը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի համատեքստում՝ ասվում է հաղորդագրության մեջ: Պատրաստեց
Երևանն ու Բաքուն հերթական անգամ փոխանակվել են գերիներով. Մուրադով
Արցախում ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ Երևանի և Բաքվի միջև գերիների փոխանակություն է տեղի ունեցել: «Այսօր… իրականացվել է հերթական գերիների փոխանակությունը: Տարված աշխատանքի արդյունքում իմ անձնական վերահսկողությամբ Ռուսաստանի ռազմաօդային ուժերը Բաքու են վերադարձրել գերության մեջ գտնվող երկու ադրբեջանցիների, իսկ Էրեբունի է վերադարձվել 4 գերի»,- ասել է Մուրադովը: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները
«Եթե ՊՆ-ն կամ պետության որևէ մի կառույց նախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում, կարող եմ բավականին նյութեր տալ». Սեյրան Օհանյան. «168 ժամ»
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր ՖԲ էջում հետեւյալ գրառումն էր կատարել: Այդ գրառման մեջ բերվող որոշ պնդումների վերաբերյալ «168 ժամի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Անդրանիկ Քոչարյանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, բայց մի քանի անգամ փորձել է զանգել նրան՝ ճշտումների համար, սակայն Քոչարյանը չի պատասխանել: «Ես ընդունում եմ՝
Հակիրճ՝ ամենակարևորի մասին.«Կա մի ահավոր ճշմարտություն. առնվազն հոկտեմբերի 19-ից հետո բոլոր զոհերը, վիրավորները, անհետ կորածները, գերիները մեկ մարդու խղճի վրա են»
Իրավիճակը լարվում է
Արման Թաթոյան. «Զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը»
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ՖԲ էջում հայտարարություն է տարածել 1. Երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր: Ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը
Հայրենիքի փրկության շարժում. «Սա ոչ այլ ինչ է, քան իրավական պետությունը խափանելու, ակնհայտ հոգեկան խնդիրներ ունեցող անձի իշխանությունը բռնաճնշումներով հաստատելու անհաջող փորձ»
Ակնհայտ է, որ քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունն անցել է բռնաճնշումների գործադրման նոր մեթոդների: Քաղաքական ենթատեքստ պարունակող բազմաթիվ քրեական գործեր հարուցելու պատվերներին զուգընթաց, այսօր արդեն գործի դրվեց պատգամավորական մանդատի ուժով իրենց անձեռնմխելի համարող իմքայլական առանձին պատգամավորների անպատկառ, քաղաքացիներին կոպիտ վիրավորող, սադրիչ և բռնություն կամ դրա սպառնալիքների գործադրում ենթադրող վարքագիծ: Առավել դատապարտելի է ոստիկանության պահվածքը, որը


















































