Օրվա լրահոսը

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի վերականգնման ծրագիրը ամբողջ ծավալով կհաստատվի տարեսկզբին. Արայիկ Հարությունյան

Նավասարդյանը պատրաստակամություն է հայտնել պարբերաբար Արցախ այցելելու և թատերական ներկայացումներ բեմադրելու հարցում:

Արգիշտի Քյարամյան. «Քննչական կոմիտե վերադառնալն ինձ համար պատիվ է»

«Վստահ եմ, որ Արգիշտի Քյարամյանը, ունեցած փորձառությամբ, գիտելիքներով, շատ օգտակար կլինի Քննչական կոմիտեի առջև դրված խնդիրների լուծման գործում: Հրամանով հաստատվել են նաև այն ոլորտները, որոնք համակարգելու է ՔԿ նախագահի նորանշանակ տեղակալը»,- ասել է Քննչական կոմիտեի նախագահը:

Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է միանգամից երկու մրցանակի

Ամերիաբանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից հաղթող է ճանաչվել «Պրեմիում Բանկինգ Գուրու» (Premium Banking Guru) և «Լավագույն գովազդային արշավ» (Best Promotional campaign) անվանակարգերում: Այս մասին հայտարարվել է Visa’s NY միջոցառման ժամանակ: Լավագույն գովազդային արշավ է ճանաչվել Ամերիաբանկի «Բացահայտիր Հայաստանը» արշավը, որի շրջանակում հարյուրավոր մասնակիցներ հնարավորություն կունենան նորովի բացահայտելու Հայաստանը, ճանաչելու ու զգալու մեր պատմության ու ավանդույթների

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Ի՞նչ է անհրաժեշտ Ամանորին ընդառաջ, կորոնավիրուսային հիվանդության համավարակի պայմաններում, սնուցումը ճիշտ կազմակերպելու և հնարավոր բարդություններից խուսափելու նպատակով

Նախապատվությունը տալ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարրերով և ածխաջրերով,

Պաշտպանի արձագանքը ԱԺ-ի մոտ տեղի ունեցած միջադեպերին. Պետք է բացառել բռնությունը, միմյանց սադրելու վտանգավոր գործելաոճը

Դատապարտելի, հակաիրավական է բռնության ցանկացած դրսևորում՝ անկախ նրանից, թե ով է իրականացրել կամ ում նկատմամբ կամ ով ինչ հայացքներ ու համոզմունքներ ունի:

«Համարժեք ինքնապաշտպանվել եմ, իմ հասցեին եղել են հայհոյանքներ, ես էլ տվել եմ պատասխաններ». Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ-ի մոտ ծեծկռտուքի մասին

Մի հատված է երեւում, որտեղ քաղաքացի է գետնին ընկած եւ ես իրեն հարվածում եմ: Ասեմ, որ այդ քաղաքացին մոտեցավ ինձ, պիջակիցս էր բռնել…իմ աչքի առաջ նոյեմբերի 9-ի գիշերն էր, երբ ծեծում էին ԱԺ նախագահին: Դու գալիս ես աշխատանքի, տեսնում ես 15 ագրեսիվ երիտասարդներ վազում են քո վրա, իմ արձագանքն այն էր, որ պետք էր ինքնապաշտպանվել, որովհետեւ ոչ փախչելու եմ, ոչ էլ կփախչեմ:

Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին «Գալաքսի» ընկերությունների խմբից

Հայությունն ապրում է մեր նորօրյա պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկը. մեզ՝ բոլորիս, մեծ ցավ է համակել: Սակայն մենք գիտակցում ենք, որ անկախ այդ ամենից, մեր մանուկները պետք է զգան Ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը։ Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ

Անդրանիկ Քոչարյան. Եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը

Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ:

«Արտահերթ ընտրությունները կարող են դառնալ Երրորդ հանրապետության վերջին ընտրությունները». Արմեն Աղայան

Ճգնաժամը հաղթահարելու նախապայմանը ազգային պետության կերտումն է

«ՀՀ-ի դեմ կայացված Եվրոպական դատարանի վճիռներում մեկ կամ երկու դեպք եմ մտաբերում, երբ նշվել է, որ դատավորն է սխալ թույլ տվել»

«Ձևավորված կարծիքը, թե բոլոր դատավորները սրիկա են, չի համապատասխանում իրականությանը»․ հարցազրույց ԲԴԽ նախագահի հետ

Աշոտ Բախշիյանը նշանակվել է Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր Աշոտ Բախշիյանին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել է մանկավարժների և դպրոցահասակ երեխաների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգը

Կփոխհատուցվի սովորողների տրանսպորտային ծառայությունների ծախսը՝ անկախ հեռավորությունից, եթե աշակերտը, իր փաստացի բնակության վայրում ուսումնական հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ կրթական ծրագրի բացակայությամբ պայմանավորված, ուսումը ստանում է այլ բնակավայրի կրթական հաստատությունում:

Կարևորելով հայ-իրանական հարաբերությունները՝ ԱԽ քարտուղարն անդրադարձել է տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին

Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ  դերը:

Իրանի ԱԳ նախարարի հետ զրույցում ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները

Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում:

Չմոռացված նախկինների ստվերները

Հին Հայաստանում, երբ ես դեռ փոքր երեխա էի, մանուկներին վախեցնում էին Մեշոկ պապիով: Ասում էին, որ Մեշոկ պապին պարկն ուսին գցած մի չար ծերուկ էր, ով փախցնում էր ծնողներին չլսող, մինչեւ ուշ գիշերները բակում խաղացող երեխաներին ու նրանցից օճառ էր սարքում: Նույնիսկ նրանք, ովքեր կասկածում էին Ձմեռ պապի գոյությանը, հավատում էին, որ Մեշոկ պապի կա,

Ղարաբաղյան պատերազմում հաղթանակից հետո Ադրբեջանին սպասվող հաշտեցման դժվարին ճանապարհը

Երկիրն ալեկոծող ազգային էյֆորիան կարող է արագորեն տեղի տալ հիասթափության

Անի-Աղին հատվածում էլեկտրագնացքը բախվել էր գծերում հայտնված ավտոմեքենայի

Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպքի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ։

1 մլն դրամից ավելի աշխատավարձ ստացողը զինվորի հիմնադրամի 1000 դրամի փոխարեն պետք է վճարի 15 հազար, իսկ 100 հազար դրամ աշխատավարձով ապրողը՝ 1500 դրամ

Հաշվարկները ցույց են տալիս, որ հատուցման հիմնադրամների գումարը չի բավականացնի՝ հատուցումն ամբողջովին իրականացնելու համար, խոսքը 1000 դրամների հիմնադրամի մասին է, ուստի որոշել են հավաքագրվող դրոշմանիշային վճարը մեծացնել՝ որդեգրելով «կիսապրոգրեսիվ համակարգը»:

Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել ընտրական ազատ գործընթացի երաշխավորը. Էլինար Վարդանյան

Հասկանո՞ւմ եք, որ երկրի ապագա էլիտան մնաց ռազմի դաշտում կամ ծանր վիրավորված՝ հիվանդանոցներում է

«Իրատեսական եմ համարում մինչեւ Ամանոր հարյուրից ավելի գերեվարված անձանց վերադարձի կազմակերպումը, եթե միջնորդ կողմերի կոնտակտն արդյունավետ լինի»

Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանի տեղեկացմամբ՝ բացի այն, որ այս ընթացքում դուրս բերվեցին հարյուր հիսունին մոտ դեպքեր, եւ դրանք հաստատվեցին, ու անձանց վերադարձի խնդիրներն են լուծվում, իրենց կարծիքով՝ հարյուրից ավելի դեռ անձինք կան, որոնց անհետացման հանգամանքները կարող են խոսել գերեվարման օգտին: «Եթե կոնտակտը միջնորդ կողմերի արդյունավետ լինի եւ ինչ-ինչ պատճառներով չձգձգվի, ես իրատեսական եմ համարում մինչեւ Ամանոր

Անի Սամսոնյան. Պատգամավորների նկատմամբ տարատեսակ հարձակումները անընդունելի են

Ազգային ժողովի պատգամավորների վրա հայհոյանքով հարձակումներով ո´չ վարչապետին իր աթոռից կզրկեք և ո´չ էլ ձեր ուզած մարդուն կկարգեք վարչապետ: Վերադարձնելով իմքայլականներին նրանց գեներացրած սևի ատելությունը և ցավեցնելով նրանց` ոչ մի հարց չի լուծվելու:

«Ի՞նչ Մեղրի, ժողովուրդ ջան, որեւէ մեկը որեւէ տեղ խոսե՞լ է Մեղրիի մասին, ո՛չ». Ռուբեն Ռուբինյան

Ընդդիմությունը գալիս ու ասում է՝ իշխանությունը շատ վատն է, օր առաջ պետք է հեռանա: Իշխանությունն ասում է՝ շատ լավ, եկեք անենք արտահերթ ընտրություններ, եթե ժողովուրդը որոշի, որ պետք  է հեռանանք՝ կհեռանանք, եթե որոշի, որ չենք հեռանում՝ չենք հեռանա: Ոչ մի պատասխան: Միակ պատասխանը, որ կարելի էր լսել, պարոն Մարուքյանի պատասխանն էր, որ բարդություններ կլինեն ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Շատ լավ, պարո՛ն Մարուքյան, եկեք քննարկենք այդ բարդությունները եւ լուծենք:

«Մեկ Հայաստան»-ը Փաշինյանի առաջարկած արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրակարգը համարում է անընդունելի և բացառում որևէ ձևաչափով նրա հետ խորհրդակցությունների անցկացումը

Մեր օրակարգը եղել է, կա և լինելու է մեկը. պետական դավաճանություն կատարած Նիկոլ Փաշինյանի անհապաղ ձերբակալությունը, մեղադրանքի առաջադրումն ու պաշտոնավարման դադարեցումը։

Վազգեն Մանուկյան․ Մինչև արտահերթ ընտրությունները՝ Փաշինյանը պետք է գնա

«Այս պահին կամ մի-երկու ամիս հետո ընտրություններ նշանակում է նորից տրոհել Հայաստանը»

Լեւոն Արոնյանը շարունակում է վստահ մրցելույթներ ունենալ

Այսօր կայանալու են նախնական փուլի 9-11-րդ տուրերը:

Միջադեպ ԱԺ-ում՝ Էդմոն Մարուքյանի ու Արմեն Խաչատրյանի միջեւ

Նիստը վարող Լենա Նազարյանը հորդորեց Մարուքյանին չսադրել, իսկ Արմեն Խաչատրյանին դահլիճից գործընկերները դուրս հանեցին՝ վեճից խուսափելու համար:

«Ես ցավում եմ քեզ համար, Սիսա՛կ… տրանսֆորմացվեցիր՝ նմանվելով ու դառնալով նրանցից մեկը». Նաիրա Զոհրաբյան

Լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ կարծիք ունեն Սիսակ Գաբրիելյանի եւ ցուցարարների միջեւ այսօրվա միջադեպի մասին:

«Մեզ ասում էին, որ ամենաբարդ խնդիրը Ղարաբաղն է. այն լուծվեց, իսկ մեր գյուղի ճանապարհի հարցը՝ ոչ». Tolishmedia

Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների լրատվական կայքերից մեկում՝ Tolishmedia-ում, անանուն հոդվածագիրն իրենց գյուղի ճանապարհի լուսանկարն է հրապարակել՝ թալիշաբնակ շրջանների ենթակառուցվածքների խնդիրը կապելով իշխանության խոստումների հետ: Հոդվածագիրը մատնանշում է, որ նախկինում իշխանության բացատրություններն ու արդարացումները կապված էին Արցախի խնդրի չլուծված լինելու հետ, սակայն հիմա, երբ այն լուծված է համարվում, թալիշների խնդիրները շարունակում են նույնը մնալ: Հրապարակման մեջ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031