Օրվա լրահոսը

6-ամյա Նարե․ «Պատերազմը, որ սկսվեց, իմացել էի, թե անձրեւ եւ կարկուտ ա, հետո էդ սիգնալիզացիան, որ սկսվեց, սկսվեց պատերազմը»

Արցախից Հայաստան տեղափոխված փոքրիկներն ասում են՝ մեզ մոտ կռիվ է, դրա համար ենք եկել Հայաստան

Ադրբեջանի կորուստները՝ 22:00-ի դրությամբ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում ամփոփվել են Ադրբեջանի կորուստները 22:00-ի դրությամբ։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/799986887503907/?type=3&theater

Տեսանյութ Ադրբեջանում արաբախոս վարձկանների գտնվելու մասին․ «Ռազմինֆո»

Սոցցանցերում այսօր տարածված մի տեսանյութում Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) համազգեստով զինված մարդիկ են, որոնք, սակայն չունեն զինծառայողի տեսք (օրինակ՝ սափրված չեն) և արաբերեն են խոսում ու երգում։ 1/3 The first video evidence of #Arabic-speaking mercenaries in #Azerbaijan? A video was circulating on social media today with armed men who spoke Arabic, danced, and didn't

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերիների մասին. «Ոչինչ չենք կարող հերքել, չնայած կոնկրետ այդ նկարը բավականին լավ քողարկված կեղծիք էր»

«Տեսնում ենք, հետեւում ենք, հակառակորդը որոշակի գործողություններ կատարում է, հատկապես՝ հետախուզական, կամ սադրիչ ինչ-որ գործողություններ: Այդ ամեն ինչը հստակ վերահսկվում է, կանխվում է: Մեր զինուժն այստեղ էլ մարտական առաջադրանքը կատարում է բարձր մակարդակով»:

«Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը»․ սենատոր Կարլես Մուլետ Գարսիա

Իսպանիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Իսպանացի սենատոր Կարլես Մուլետ Գարսիան իր թվիթերյան էջում կիսվել է Արցախից ստացված լուսանկարներով և գրել. «Եվրոպան լռում է, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է ջարդերը»։ https://www.facebook.com/EmbajadadeArmenia/posts/1591830714349458

Վիրավոր զինծառայողներից շատերն արդեն իսկ վերականգնման փուլում են և շուտով կվերադառնան ծառայության վայրեր. ՀՀ ՊՆ

Արցախի Հանրապետության սահմաններում ծավալված պատերազմական գործողությունների առաջին օրվանից զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բոլոր օղակները բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, համալրվել նախատեսված բժշկական անձնակազմով: Ռազմական դրության պայմաններում մեծածավալ աշխատանք է կատարում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի բուժանձնակազմը: Հոսպիտալ են ընդունվում տարբեր աստիճանի վիրավորում ստացած զինծառայողներ, կատարվում են տեսակավորման և արագ գործիքային հետազոտության աշխատանքներ, որից հետո

Մեր նպատակը բնակչությանն ագրեսիայից պաշտպանելն է․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը: Այն ներկայացնում ենք ստորև. Բերնարդ Սմիթ– Պարոն վարչապետ, շնորհակալություն «Ալ Ջազիրա»-ի հետ խոսելու համար։ Այժմ, այս փուլում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց հակամարտություն է ընթանում, ո՞րն է Ձեր նախընտրությունը՝ Ադրբեջանին աճող ռազմական հակազդեցություն, թե հրադադարի կոչ և բանակցություններ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կցանկանայի սկսել

Իսրայելի հետ հարաբերությունների հարցին կանդրադառնանք Արցախում մեր քայլերից հետո. Սոս Ավետիսյան

Ընդդիմադիր գործիչ Ավետիք Չալաբյանն էլ հիշեցնում է, թե Իսրայելի հետ մեր հարաբերությունների բարելավման փորձը ինչ լարվածություն բերեց բարեկամ Իրանի հետ հարաբերություններում

Ադրբեջանի 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով

ՀՀ կառավարության Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ՖԲ էջում գրում է. «Քանի որ ադրբեջանցիները իրենց զոհերի իրական քանակը ու անունները չեն հրապարակում, մերոնք հատուկ իրենց համար հավաքել են 243 չհայտարարված զոհերի ցուցակը՝ անուններով, սա առաջին մասն է»:  

«Մեր զորքերը ցուցաբերում են աննախադեպ քաջություն, հմտություն, գրագիտություն… Միայն այսօր հակառակորդը կորցրել է 440-450 զինծառայող ու ահաբեկիչ». Արծրուն Հովհաննիսյան

Ինչ վերաբերում է ոչնչացված զինտեխնիկային՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ միայն այսօր հաջողվել է խոցել մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա. «Այսօր մեր զորքերին հաջողվել է նաեւ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա խոցել՝ հեռահար կրակով: Սա աննախադեպ հաջողություն պիտի համարենք»:

Ֆրանսիան իր քաղաքացիներին կոչ է անում Հայաստան մեկնել միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում. «Ազատություն»

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին հորդորում է ձեռնպահ մնալ Հայաստան այցելելուց, քանի որ այդ երկրի տարածքը կրակի տակ է հայտնվում: «Լեռնային Ղարաբաղում շարունակվում են ռազմական գործողությունները: Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող հայաստանյան տարածքները պարբերաբար թիրախավորվում են հրետանու և անօդաչու թռչող սարքերի կողմից: Հաշվի առնելով այս հանգամանքները, պետք է խիստ սահմանափակել այցերը Հայաստան և այդ երկիր

Առաջին նախաբժշկական օգնություն․ ինչ անել, քանի դեռ չեն հասել բժիշկները․ մաս 2

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք առաջին նախաբժշկական օգնության հիմունքներին, պարզ կանոններին․ մինչ բուժօգնության ժամանումը ի՞նչ է պետք անել դժբախտ պատահարների, վնասվածքների դեպքում ու ինչի՞ց արժե խուսափել, որպեսզի տուժածի վիճակն ավելի չվատանա։ Առաջին մասը՝ այստեղ Էլեկտրահարություն, կայծակնահարություն Հոսանքահարվածին առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է․ Հնարավորինս արագ դադարեցնել էլեկտրական հոսանքի ներգործությունը։ Եթե հնարավորություն չկա էլետրական սարքավորումն

Դիրքի ավագը թաքցրել է մեր զինվորներին ու միայնակ շրջափակման մեջ առել հակառակորդի 9 զինծառայողի՝ մյուսներին հետ շպրտելով. Արծրուն Հովհաննիսյանը՝ հերոսական շշմելու դրվագների մասին

Մեկ այլ դրվագում էլ՝ հոկտեմբերի 2-ին, մոտորահրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել եւ խոցել է հակառակորդի 4-ից ավելի զրահատեխնիկա ու մեծ քանակությամբ կենդանի ուժ: Իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել է այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել՝ մինչեւ վերջին արկը:

Հայաստանը երբեք չի հրաժարվել խաղաղ բանակցություններից. ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյան

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հարցազրույցը «Arab News Daily» պարբերականին, 30-ը սեպտեմբերի, 2020թ. Հարց. Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ վերջին բախումները ամենաթեժը դարձան 1990-ականներից հետո: Լուրջ մտահոգություններ կան` կապված տարածաշրջանային պատերազմի հնարավոր բռնկման հետ, որի մեջ կարող են ներքաշված լինել Ռուսաստանն ու Թուրքիան։ Մենք մանրամասն կզրուցենք այն մասին, թե ինչ է այնտեղ կատարվում ՄԱԿ-ում Հայաստանի

Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է․ ՊՆ խոսնակ

Ժամը 20:26-ին հակառակորդը հրթիռակոծել է Ստեփանակերտը։ Սահմանի ամբողջ երկայնքով այս պահի դրությամբ տարբեր ինտենսիվության դիրքային փոխհրաձգություն է։ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրավիճակը։ Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ ՀՀ ՊՆ ԽՈՍՆԱԿ  https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3296793057023498

Արծրուն Հովհաննիսյանին Մատաղիսի վերաբերյալ Ալիեւի պնդումը հիշեցրել է հայտնի անեկդոտը. «Դուք էլ ասեք՝ ինչ ուզել՝ արել եք ու ինչքան ուզել՝ արել եք»

Ինչ վերաբերում է Մատաղիսին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ որեւէ դիրքի մասով մարտավարական բնագծեր չի կարող ներկայացնել, իրավիճակը բավականին ծանր էր հյուսիսում ու բավականին ծանր էր հարավում:

Շվեյցարահայերը բողոքի ցույց են կազմակերպել ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի

Հոկտեմբերի 3-ին Բեռնում՝ Շվեյցարիայի խորհրդարանի շենքի առջև գտնվող հրապարակում, տեղի է ունեցել բազմամարդ բողոքի ցույց` ընդդեմ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած պատերազմի։ Հայաստանի և Արցախի հետ համերաշխության կարգախոսի ներքո ընթացած ցույցը նախաձեռնել էր Շվեյցարիա-Հայաստան ընկերակցությունը՝ հայկական համայնքային մի շարք կառուցների աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ։ Ցուցարարները դատապարտել են Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիան,

«Ինչն էլ որ Մակրոնին մղի գործելու, կարեւոր է, որպեսզի դա ուղղվի արյունահոսությունը կանգնեցնելուն եւ երկարաձիգ կոնֆլիկտը լուծելուն». Ալեքսանդր Ցինկեր

Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերաբերմունքը, իմ կարծիքով, պայմանավորված է մի քանի պատճառներով՝ եւ հայ ժողովրդի ճակատագրով անկեղծ մտահոգությամբ, եւ Թուրքիայի հետ առճակատմամբ եւ Եվրոպայում սեփական՝ Գերմանիայի հետ համատեղ առաջնորդությամբ

Հակառակորդը կրկին հարվածում է Ստեփանակերտին

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տեսանյութ է հրապարակվել․ Ստեփանակերտն է՝ հոկտեմբերի 2-ի հրետակոծությունից հետո: Հենց այս պահին Ադրբեջանի զինված ուժերը կրկին կրակի տակ են առել Արցախի մայրաքաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները։ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2064016420396760/?__xts__[0]=68.ARCd4Yha92tl04dC8nBoN3dUJrDN71M5pz7NZIjk135nB0EWPcsTRnA8bC5JpEQE23S5qlVXhRHvp27535ww31GFc0Eh5J87SWREJ2iR1azuu5iwGB0OS4sfGHsuaM3lGvi9C53rbSTL7LRjq2oOmxyEwC3EVOVLjcuAqnCYdKaFro813_h1uL78O1wTb9cL_A0yEjm7C5ehBxBPhEecDPiqmilCtW-B2LSqCcDpnjx4cDCkYK7Fo8UunxdMc0daOPhOhTyms1S_SsMe1c2VoebPuf2jZYgnMRus_VkQVTBBmz6SUHH_Bpqy7NtFxx_syaJy6LrwUVDmNmbcVUIric2b6012ff-aq4Q&__tn__=-R

Մասիս Մայիլյան. «Այսօր եւ վաղվա օրը վճռորոշ լինելու մասին արված հայտարարությունը, կարծում եմ, կապված է առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների հետ»

Հիմա Ադրբեջանի մասին առանձին խոսել անիմաստ է, որովհետեւ Ադրբեջանը տիկնիկի դեր է կատարում, այսինքն, Թուրքիայի ձեռքում է: Մեր հաջողությունները առաջնագծում մեծ հաջողություններ են բերելու նաեւ դիվանագիտական ճակատում:

«Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը»․ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղերձը սահմանապահ տավուշցիներին և զինվորներին «Մենք ապրել ենք սահմանապահի վեհ գիտակցությամբ, ապրել ենք մեր պետականության դարպասները կրողի մեծ պատվով և այդ պատվով էլ շարունակելու ենք մեր կյանքը: Մենք ո՛չ նահանջելու տեղ ունենք, ո՛չ էլ վախենալու, խուճախի և տագնապի մատնվելու. այս գիտակցությամբ ենք մենք հաղթելու: Ամուր մնացեք: Անկասկած հաղթելու ենք»: https://www.facebook.com/Tavush.Administrative.Region/videos/3321449724587330/ ՏԱՎՈՒՇԻ

Արցախցի դպրոցահասակ երեխաները կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը՝ առանց մտածելու փաստաթղթերի մասին․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը՝ առանց մտածելու փաստաթղթերի մասին։ Խրախուսեք նրանց գնալ դպրոց, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ

Մասիս Մայիլյան. «Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը լկտիաբար մերժում են միջազգային հանրության կարծիքը, մենք կոչ ենք անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը»

Մենք համոզված ենք, որ այդ քայլը կարող է ծառայել որպես լծակ, որպես մեխանիզմ՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:

Արայիկ Հարությունյանի վիրավորման մասին լուրը կեղծ է

Ադրբեջանական armiya.az-ը գրել էր, թե տեղեկություններ կան, որ քիչ առաջ հարված է հասցվել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության շենքին։ Նշվում էր, որ դրա արդյունքում սպանվել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ուղեկցող թիկնապահները, իսկ ինքը՝ Արցախի նախագահը՝ վիրավորում է ստացել։   «Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքեց հակառակորդի կողմից շրջանառության մեջ

«Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է աշխարհին` մեր հավատը»․ Զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի

Հոկտեմբերի 3-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց զորակցության աղոթքի արարողություն հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց համայն ժողովրդին։ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՀԱՆՈՒՆ ԱՐՑԱԽԻ ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԱՂՈԹՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ «Եվ ա՛յս է այն հաղթությունը, որ հաղթում է

Համացանցում առկա են հայալեզու ադրբեջանական կայքեր, որոնք պատրաստված են հայկական լսարանի համար․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հայկական լրատվական կայքերի, սոցիալական ցանցերի հայկական օգտատերերի կոտրված հաշիվների, ինչպես նաև հայկական անուններով ստեղծված կեղծ էջերի միջոցով ապատեղեկատվություն տարածելու դեպքերը։ Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծվել է ՀՀ հանրային հեռուստաընկերության կեղծ էջ (Armenian Soldier անվանումով), որի նպատակն է, ստահոդ լուրեր տարածելով,

Այս ՀՄՄ-2-ի անձնակազմը առանց մի կրակոց արձակելու է տեխնիկան թողել-փախել․ ռազմական փորձագետ

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ռազմական փորձագետ Ալեն Ղուլյանի ֆեյսբուքյան գրառմամբ․ Թշնամու 181-րդ մոտոհրաձգային բրիգադի 2-րդ գումարտակից առգրավված հետևակի մարտական մեքենաններից մեկի զենք-զինամթերքների ցանկն է։ Տղերքը պատմում են, որ այս ՀՄՄ-2-ի անձնակազմը առանց մի կրակոց արձակելու է տեխնիկան թողել-փախել։ Փողը փայլում էր։ Հա, մեկ էլ տղեքը պատմեցին, որ ՀՄՄ-ի հրամանատար

«Այստեղ միայն Ղարաբաղի հարցը չէ, տարածաշրջանը նոր Մերձավոր Արեւելքի ծխացող օջախ դարձնելու խնդիր է, որի մեջ նույն թուրքական ձեռագիրն է». Աշոտ Ղուլյան

Այն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարները հանդես են եկել, եթե կարելի է ասել, մի քիչ ավելի համարձակ հայտարարություններով, այս պահին նույնիսկ դա երեւի բավարար չէ, որպեսզի մենք ունենանք այս նոր ռազմական գործողությունների դադարեցում:

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ

Առաջնագծում մարտնչող զինծառայողների արիության և հերոսության օրինակներ. 1. Ս.թ. սեպտեմբերի 27-ին ՊԲ N զորամասի ավագ հրաձիգ-զենիթահար, շարքային Կարեն Արմենի Ալեքսանյանը զորամասի ՄՏՎ-ի մեկնարկային կրակային դիրքից խոցել է հակառակորդի 3 ԱԹՍ, որով աջակցել է ՄՏՎ-ից անձնակազմի ժամանակին դուրսբերումը կենտրոնացման շրջաններ: Հաջորդ օրը` սեպ­տեմբերի 28-ին, շարքային Կարեն Ալեքսանյանը յուրային ստորաբաժանումների կողմից իրականացվող մարտական խնդրի կատարման ժամանակ հանկարծակիության

Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցն ուղարկվել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Վարդենիսի շրջակա գյուղերը հրետակոծելու վերաբերյալ զեկույցը և ուղարկել  ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչին: Արտահերթ զեկույցը ներառում է տվյալներ ադրբեջանական զինված հարձակումներից տուժած Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ։   ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031