Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը՝ գերիների մասին. «Ոչինչ չենք կարող հերքել, չնայած կոնկրետ այդ նկարը բավականին լավ քողարկված կեղծիք էր»

Հոկտեմբեր 03,2020 22:50

Հայ-ադրբեջանական սահմանին ի՞նչ իրավիճակ կա, հակառակորդի տեղաշարժ նկատե՞լ եք, վերադասավորումներ կա՞ն, ու արդյոք արդի՞ է, որ մարդիկ օդային տագնապի կանոնները վերհիշեն: Այսօր ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը  հրավիրած ասուլիսում պատասխանելով այս հարցերին՝ ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին այդպիսի թեժ մարտական գործողություններ չեն մղվում, բայց որոշակի շարժեր կան. «Տեսնում ենք, հետեւում ենք, հակառակորդը որոշակի գործողություններ կատարում է, հատկապես՝ հետախուզական, կամ սադրիչ ինչ-որ գործողություններ: Այդ ամեն ինչը հստակ վերահսկվում է, կանխվում է: Մեր զինուժն այստեղ էլ մարտական առաջադրանքը կատարում է բարձր մակարդակով»:

Ինչ վերաբերում է օդային տագնապին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ զգուշություն պահել պետք է, բայց խուճապի պետք չի մատնվել, քանի որ հակառակորդի չնչին փորձն անգամ արագ կանխվում է:

Հարց եղավ, թե քանի՞ օրում կսպառվեն հակառակորդի հնարավորությունները: Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Մեր զինվորականները լավ գիտեն հաշվել, թողեք, թող իրենք հաշվեն»:

Հարցին, որ լուսանկար են հրապարակել, իբր գերիներ  ունենք իրենց մոտ՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Շուշանն այս հարցին անդրադարձել է: Ես ոչ կարող եմ հերքել, ոչ հաստատել: Գիտեք իրականում թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծերի փոփոխություն, ներգրաված միջոցների ահռելի մեծ քանակ… ոչինչ չենք կարող հերքել, չնայած կոնկրետ այդ նկարը ինքը բավականին լավ քողարկված կեղծիք էր: Նկարը՝ կոնկրետ, բայց իրողությունն ինչպիսին է եղել՝ չեմ կարող ասել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031