Օրվա լրահոսը
Գնդեվազի բնակիչները նկատել են, որ ծորակից արդեն աղտոտված ջուր է գալիս․ բնապահպան. «Ա1+» (Տեսանյութ)
Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներին ու հնարավոր վտանգներին անդրադարձան բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանը։ «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մեր կառավարությունը ուզում է այդ հանքը շահագործել՝ անկախ նրանից՝ ինչ ռիսկեր են սպասվում մեր հանրապետության տարածքում»,- ասում է Քնարիկ Հովհաննիսյանը։ Բանախոսը նշում է՝ այդ ռիսկերի մասին բազմիցս ասվել է, դրանք անվերականգնելի են։ Քնարիկ Հովհաննիսյանը
Մասաչուսեթսում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը. Ermenihaber.am
ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից 109-ամյա Աստղիկ Ալեմյանը: The Armenian Mirror Spectator-ի փոխանցմամբ` Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին ու մինչև 12 տարեկանը բնակություն հաստատել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ: 1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի
Դատախազությունն ընկնում է ծուղակը. Էլինար Վարդանյան
Գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հրապարակային հայտարարությունը, որում հղում է անում 2012թ. «Հետք»-ում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և միջնորդում է իրավապահ մարմիններին հրապարակված հոդվածն ընդունել որպես հրապարակային հաղորդում ենթադրյալ հանցագործության մասին, հարուցել է քրեական գործ: Մենք այսօր «Իմ Ձայնը» ՀԿ-ի հետ
Թոխյանը նշել է. «Այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ». Հրապարակվել են Թոխյանի եւ Դիլանյանի հատուկ կարծիքները. ilur.am
ilur.am. Սահմանադրական դատարանի կայքում հրապարակվել են ՍԴ դատավոր Արման Դիլանյանի եւ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները` Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի դիմումի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Դիլանյանը մասնավորապես գրել է, որ «… Քոչարյանի դիմումի վերաբերյալ գործը ենթակա էր կարճման»: Թոխյանն էլ եզրահանգել էր, «այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ: …Համոզված եմ, որ սույն գործով Բարձր դատարանը կգար
Բացահայտվել են նախկինում կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ
Հուլիսի 26-ին ինտերնետային կայքերից մեկում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. ինտերնետային կայքերից մեկում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 2019 թվականի հուլիսի 25-ի ՄԻԵԴ
ՀՀ–ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով կայացել է համատեղ կոմիտեի 5-րդ նիստը
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման հարցերով համատեղ կոմիտեի 5-րդ նիստը, որը համանախագահում էին ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանն ու Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի հարցերով գլխավոր տնօրինության մուտքի արտոնագրերի քաղաքականության և փաստաթղթերի անվտանգության բաժնի պետի տեղակալ Դիեդերիկ Պալմանը։ Կողմերն ընդգծեցին ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի
Ֆրանսիայում հետևում են Հայաստանում ընթացող ժողովրդավարական փոփոխություններին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահի, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահի գլխավորած պատգամավորական պատվիրակությանը
Ամուլսարի հանքավայրը չի կարող շահագործվել, երբ կան անկառավարելի ռիսկեր. ՀՅԴ
ՀՅ Դաշնակցության շրջակա միջավայրի մասնագիտական ոլորտային հանձնախմբի տեսակետը Ներածական 1.Ամուլսարի ոսկու հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանի հատվածում: 2.2014թ.-ին ՀՀ կառավարության կողմից Լիդիան Արմենիա ՓԲԸ-ին (այսուհետև՝ Լիդիան) տրվել է Ամուլսարի ծրագրի ընդերքօգտագործման իրավունքը և շինարարության համար բնապահպանական թույլատվությունը: 3.2015թ.-ին Լիդիանը հրապարակել է Ամուլսարի ծրագրի բնապահպանական
Վրաստանի տեղեկատվական դաշտում ընթացող պատերազմում հայկական լրատվամիջոցները մեծ անելիք ունեն
Վերջին տարիներին Ադրբեջանական քարոզչամեքենան շատ ակտիվ սկսել է զբաղվել Վրաստանով։ Տեղական ադրբեջանական լրատվամիջոցների համար առաջնային նպատակն է դարձել ազդել վրաց հասարակության վրա ու սեպ խրել հայ-վրացական դարավոր բարեկամության մեջ։ Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունները տարբեր հիմնադրամների միջոցով ակտիվ ստեղծել եւ ֆինանսավորել են սկսել տարբեր վրացալեզու ու ռուսալեզու լրատվամիջոցներ։ Տվյալ գործունեության մեջ ամենաակտիվ ներգրավված է ադրբեջանական Socar
Ակնհայտ է՝ մեր կառավարությունը նվիրված է ժողովրդավարական արժեքներին. Վարչապետը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացնում էին մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ: Հանդիպումն անցկացվել է «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով: Ողջունելով
Հարցում կիրականացվի. թավշյա հեղափոխությունից հետո ա՞րդյոք բարձրացել է հանրության վստահությունը ոստիկանության նկատմամբ
Ներկայացվել է ԵԱՀԿ «ՀՀ-ում ոստիկանություն-հասարակություն գործընկերության ամրապնդում» ծրագիրը
Երանյանի համար անհասկանալի է, թե ինչու է ԿԳ նախարարի խորհրդականը տնօրենի պաշտոնակատար ներկայացնում. «Ա1+» (Տեսանյութ)
Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի նախկին տնօրեն, Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Սամվել Երանյանը ներկայացնում է զբաղեցրած պաշտոնից իր ազատման մանրամասները։ Երանյանն ասաց, որ 2018 թվականի դեկտեմբերին Կրթության պետական տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել, ինչ արդյունքում տեսչությունը ՀՀ օրենսդրությանը հակասող է ճանաչել դպրոցի 2003 թվականի կանոնադրությունը, ուսուցիչների մրցույթների անցկացման վերաբերյալ խախտումներ է հայտնաբերել։ Երանյանի խոսքով՝
Սուտի լավտղությունը տեսել եմ, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց էդ մորը կյանքում ծաղիկ չեն առնում. Սիսակ Գաբրիելյան
Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի, եթե խնդիրը արձանագրելը գործ տալ է, ապա ընդդիմությունը լավագույն գործ տվողն է:
Էդգար Առաքելյանին կփոխարինի Արթուր Մանուկյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր կայացած հերթական նիստում, հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի՝ «Ազգային Ժողովի պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» արձանագրությունը և ղեկավարվելով Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, կազմել է արձանագրություն՝ պատգամավորի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արթուր Իշխանի Մանուկյանին տալու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության
Կցանկանայինք ավելի շատ գերմանական ներկայություն տեսնել Հայաստանում. նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ և հաջողություններ մաղթել: Նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան տարբեր ոլորտներում բավականին արդյունավետ և խորը համագործակցություն ունեն` նախագահը միաժամանակ ընդգծել է, որ այն առավել զարգացնելու
ՀԱՊԿ-ում առանց Հայաստանի համաձայնության, ցանկացած մեկնաբանություն, կարծիք և դիրքորոշում կմնա միայն որպես այդպիսին. ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ
Բարև Ձեզ հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ արտաքին գործերի նախարարությունում: Գիտեմ, որ երկարատև դադար էր եղել, որը պայմանավորված էր ամառային արձակուրդների շրջանով: Այսօր կփորձեմ անդրադառնալ մամուլում տեղ գտած մի քանի հրապարակումներին, որոնք մենք նպատակահարմար ենք գտնում պարզաբանել, հետո կներկայացնեմ նախարարի օրակարգը և արդեն կպատասխանեմ ձեր հարցերին։ Նախ, նշեմ մամուլում անդրադարձած հրապարակումներին։ Առաջինը վերաբերում է
Մարտի 1-ի զոհի հայրը` Արամ Հարությունյանին. «Դա իր խոսքերի համար պիտի պատասխան տա, եթե շարունակեց՝ ավելի բեթարն եմ անելու»
Վաչագան Ֆարմանյանին զայրացրել է եւ վիրավորել է Արամ Հարությունյանի՝ «Զավակների արյունը մի՛ ծախեք» արտահայտությունը:
Ռոբերտ Քոչարյանի դատից հետո դատարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի արդյունքում քաղաքացին կոտրվածք է ստացել. քննություն է տարվում
ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել նույն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ քաղաքացուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ պետի տեղակալը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել է, որ
Միքայել Մինասյան. Որպեսզի հինը չվերադառնա, պետք է հանգիստ թողնել անցյալը, չնեղանալ այդ անցյալից, ավելորդ չուռճացնել կամ չփոխել այն
Որքան հասկանում եմ, բոլորը համաձայն են իմ վերջին հարցազրույցում հայտնած տեսակետի հետ, որ հնին վերադարձ չկա: Այլ հարց է, որ, դատելով արձագանքներից, ոչ ոք իրեն հին չի համարում։ Եվ, որպեսզի անհասկացվածություն չլինի, մանրամասնեմ` ինչ նկատի ունեմ։ Իմ դիտարկմամբ Հայաստանն այսօր գտնվում է մեծ ընտրության խաչմերուկում, պատմության նոր գլուխ սկսելու հնարավորության առաջ, որտեղ հասարակությունն իր համար
ՍԴ-ի որոշումն անորոշ է եւ Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապ չունի. Նիկոլայ Բաղդասարյան
«Իմ քայլի» պատգամավորը`Ռոբերտ Քոչարյանի գործի մասին
«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին՝ պանելային քննարկումների համար
«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։ «Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու
Շատ կարեւոր տեղեկություններ ենք ստացել. Անդրանիկ Քոչարյան
Ապրիլյան հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
Մետաղական հանքարդյունաբերության վերաբերյալ առաջարկներ, որոնք այդպես էլ քննարկման առարկա չեն դառնում․ ՀԲՃ
Սեպտեմբերի 20-ին մեր հայտարարված բնապահպանական մոբիլիզացիան պատասխան է նաև այն փաստին, որ պետությունների կառավարություններն ու օրենսդիր մարմինները լուրջ քննարկման առարկա չեն դարձնում էկոլոգիական հիմնախնդիրները։ Ներկայացվող վերլուծությունը և առաջարկները մասնակի փոփոխություններով փոխանցել ենք անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարությունում նրա և Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության կամավորների միջև դեռ 2018 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած հանդիպում-քննարկման
«Մեզնից մեկը պիտի դառնա ոստիկանապետ». Արարատ Միրզոյանը՝ ԱԱԾ պետի և ոստիկանապետի քաղաքական պատասխանատվության մասին
Նա նշեց, թե գործող ոստիկանապետին նսեմացնելու մասին չի խոսում, այլ մոդելի, որ ոստիկանապետը պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի:
Օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը. կենտրոնական բանկի պարզաբանումը
Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը: Ինչպես գործող օրենքով, այնպես էլ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները տրամադրվելու են բացառապես դատարանի որոշմամբ: Նախագծով ընդամենը սահմանվում է, որ բացառիկ դեպքերում կասկածյալի կամ մեղադրյալի բանկային
Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարևոր և պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց
«Արմենիա Թի-Վին» կտուգանվի նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան վերջերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ վերստին անդրադառնալով մեդիադաշտում առկա գենդերային խտրականությանն ու բռնությանը։ Այդ հայտարարության առիթն էր հանդիսացել «Արմենիա» հեռուստաալիքի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալը, որտեղ տղամարդը փորձում էր մկրատով կտրել կնոջ քիթը: Հաշվի առնելով վերոնշյալ խնդրի կարևորությունն ու ազգեցությունը հանրության գիտակցության վրա, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հրավիրել էր ՀՀ ԱԺ
Լիտվայի հետ հարաբերությունների խորացման մեծ ներուժ ունենք. ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Լիտվայի նորանշանակ դեսպանը
Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն: Հանրապետության նախագահը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ և վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-լիտվական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում: «Հայաստանն ու Լիտվան եվրոպական նույն տարածքում են և նույն արժեքներն են կրում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հովհաննես Թումանյանի ժառանգներին
Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի: Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրեց, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին: Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունը բերեց հյուրերին՝
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետն այսօր` ժամը 22:00-06:00-ն, փակ է լինելու: ՊԵԿ-ն իրազեկում է, որ սպասվող անհարմարությունները պայմանավորված են Վերին Լարսի անցակետի տեղեկատվական համակարգերում կատարվող աշխատանքներով: ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին


















































