Օրվա լրահոսը
Քրեական գործ է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի դատից հետո դատարանի տարածքում տեղի ունեցած միջադեպի առթիվ. ոստիկանության պարզաբանումը
Սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի տարածքում տեղի ունեցած միջադեպին հաջորդած ոստիկանության գործողությունները դարձան, այսպես ասած՝ բուռն ու երբեմն ոչ պրոֆեսիոնալ քննարկման և քննադատության առարկա, ուստի ոստիկանությունը հարկ է համարում պարզաբանումներ անել։ Տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել մեկ անձ։ Վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով տեղում ծառայություն իրականացրած ոստիկաններն անմիջապես Շենգավիթի
Ucom-ում մեկնարկում է նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը
Apple ընկերության հայաստանյան պաշտոնական գործընկեր Ucom-ի համար հաստատված մարքեթինգային պլանի համաձայն՝ Հայաստանում նորագույն iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելների նախավաճառքը մեկնարկելու է սեպտեմբերի 20-ից և կավարտվի սեպտեմբերի 26-ին։ Նախավաճառքն իրականացվելու է բացառապես Ucom ընկերության ինտերնետ խանութում։ Նախավաճառքի ընթացքում գնորդները հնարավորություն կունենան առցանց ընտրել և նախապես վճարել նախընտրելի մոդելի ամբողջական արժեքը՝
Փաշինյանի դեմ ճնշումները կուժեղանան. Deutsche Welle-ի անդրադարձը Ամուլսարի խնդրին
Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել Ամուլսարի վերաբերյալ: ««Չենք կարող թույլ տալ հանքի շահագործումը, Ամուլսարը պետք է սար մնա: Կշարունակենք պայքարը, քանի դեռ իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումը»,- Deutsche Welle-ին ասել է 24-ամյա Ահարոն Արսենյանը՝ բնապահպանական շարժման ակտիվիստներից մեկը, որը բնակվում է հանքի մոտ գտնվող հարևան գյուղերից մեկում: Ջերմուկի բնակիչները ընտրում են բնությունը Այս պահին Ամուլսար
Պավել Անդերսոնը 100.000 ԱՄՆ դոլար գումար է վճարել «Հայաստան համահայկական հիմնադրամին». քրեական գործ է հարուցվել Բուզանդի փողոցի հատվածն իրացնելու դեպքի առթիվ
2019թ. հուլիսի 26-ին www.mamul.am ինտերնետային կայքում հրապարակվել էր ««Իմ քայլի» պատգամավորը ՄԻԵԴ-ի վճռի հետքերով դիմել է ոստիկանություն» վերտառությամբ հոդված: Հրապարակման մեջ, հղում կատարելով 2012թ. www.hetq.am ինտերնետային կայքում հրապարակված «Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին» վերտառությամբ հոդվածին և Յու. Վարդանյանին 1,6 մլն եվրո գումար փոխհատուցելու մասին 25.07.2019թ. ՄԻԵԴ որոշման վրա,
«Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի չափանիշները բարձրացնել կառավարության անդամի չափանիշներին». «Լուսավոր Հայաստանի» նախագիծը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն օրինակ բերեց՝ պատկերացրեք՝ Ձեր առաջարկն ընդունվում է. իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ կուսակցական Քրիստինե Պողոսյանին ոստիկանապետ նշանակել, ինչպե՞ս կվերաբերվեք:
Դպրոցում գիշերող աշակերտների թիվն ավել ներկայացնելով, պետբյուջեից ստացել է ֆինանսավորում. հատուկ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին և ուսումնական աշխատանքի գծով տեղակալին: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող
Արցախյան հակամարտության կարգավորման նոր հայեցակարգի սաղմերը հետհեղափոխական Հայաստանում
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ Արցախի վերադարձը բանակցային սեղան խիստ կարևոր է հակամարտության արդար հանգուցալուծման համար, քանի որ միայն այդ դեպքում բանակցությունները կդադարեն լինել փաստացի ինքնանպատակ, ինչպես որ եղել են 1998-2018թթ․, և, իրավամբ, հնարավոր կլինի արձանագրել դրական տեղաշարժ։ Մադրիդյան սկզբունքները հակոտնյա են Արցախյան հակամարտության բուն էությանը և կիրառման պարագայում կարող են չեղարկել Արցախյան գոյամարտի արդյունքները և վտանգել Արցախի
«Արդեն մեկ տարի է` աղբահանության հարցը չի լուծվում և միայն հայտարարությունների մակարդակով այն այդպես էլ չի լուծվելու»․ Արման Ղուկասյան
Սեպտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի առջև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավարների հրավիրած մամուլի ասուլիսին կուսակցության ղեկավարները անդրադարձան Երևանի աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակին և ներկայացրին դեռ մեկ ամիս առաջ քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակի պատասխանը։ Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝ քաղաքապետարանը հստակ ոչ մի պատասխան չի տվել նամակում և նույնիսկ պատասխանի ժամկետն է խախտել․ «Մեր կարևորագույն դժգոհությունն
Քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակիցը կազմել և տրամադրել է կեղծ լիցենզիա. ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու և տրամադրելու դեպք։ «Էդ-Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով
«Ես փաստաթուղթը չէի կոչի ՍԴ որոշում, այն իրականում Հրայր Թովմասյանի որոշումն է»
Մինչ դատարանը կանդրադառնար գործի քննությանը եւ որոշում կկայացներ, դատախազությունը հապճեպ հայտարարություն տարածեց`պնդելով, որ ՍԴ որոշումը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` կալանավորումը, փոխելու հիմք չէ: Արդյո՞ք իրավական տեսանկյունից սա պետական մարմնի`դատախազության կողմից դատարանի վրա գործադրված ճնշում չէր. «Առավոտի» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը: «Ես փաստաթուղթը չէի կոչի ՍԴ որոշում, քանզի
Նորք-Մարաշի զինված խմբից կալանքի տակ էր մնացել միայն Արթուր Վարդանյանը
«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց
Տիգրան Ավինյան. 2018 թ. թավշյա հեղափոխության հասունացման խորքային պատճառների շարքում ոչ արդյունավետ հանրային կառավարման համակարգի ու կառուցակարգերի գոյությունն է
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը Սեպտեմբերի 13-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի առաջին նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի
«Իմ հարգարժան Անդրանիկ Քոչարյանը հարցնում է, եթե շունը գիշերը հարձակվի վրաս, ի՞նչ անեմ: Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթաս». Սասուն Միքայելյան
Սասուն Միքայելյանը Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությունը համարեց ժամանակավրեպ:
Աննա Նաղդալյանը` Բոլթոնի հրաժարականի, Արցախի ընտրությունների ու Ադրբեջանին զենք վաճառելու մասին
ԱԳՆ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ նախապատրաստվում է ԵԱՏՄ-Սինգապուր ազատ առեւտրի գոտի համաձայնագիրը, արդյոք Իրանի, Սինգապուրի եւ Ռուսաստանի ղեկավարները հաստատե՞լ են իրենց այցը Հայաստան: ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան լրագրողի այս հարցին, հայտնեց, որ ղեկավարների այցի հետ կապված քանիցս մեկնաբանություն եղել է, իսկ ԵԱՏՄ-ի այս միջոցառմանը առաջնահերթություն է տրվել Հայաստանի կողմից ,
Ամուլսար. երկխոսություն մեր ու մեր միջեւ
Մենք սպառեցինք հույսի, հավատի եւ սիրո այն պաշարը, որը մինչեւ հիմա ստիպում էր սպասել, համբերել ու քիչ տրտնջալ, մինչեւ որ վարչապետը կորոշեր՝ պե՞տք է բացվի, արդյոք, Ամուլսարի ճամփան, որ «Լիդիանը» անարգել նեխուժի ու, առնվազն մի 50 տարի, հայոց ոսկին տանի Անգլիա, որպեսզի հայոց աղբյուրները վերածվեն մահաբեր գետակների, տեղանքի ուժեղ քամիները կվարցի փոշին տանեն շաղ տան
Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին. Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը
Ապատեղեկատվություն համար 1 Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ Լուսավոր Հայաստանը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել: Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը Լուսավոր Հայաստանին վարկաբեկելու միտում ունի: Սահմանադրական փոփոխությունների մասին մենք
Ամեն բան պետք է հանգի նրան, որպեսզի արցախյան հակամարտությունը լուծվի. Զախարովա
Ամեն բան պետք է հանգի նրան, որպեսզի արցախյան հակամարտությունը լուծվի: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա շատ ծանր և չլուծված իրավիճակի պատճառով ամեն բան պետք է տանել այն ուղղությամբ, որ այս բարդ և հնացած խնդիրը լուծվի: Գերատեսչության խոսնակը
Զարեհ Սինանյան. Նախքան ֆիզիկական հայրենադարձությունը՝ անհրաժեշտ է հոգեբանորեն հասնել հայրենադարձության
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպեց Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների և միգրացիոն քաղաքականության իրականացման կոմիտեի նախագահ Օլեգ Կապիտոնովի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայկական սփյուռքի ներուժին, սփյուռքի հետ աշխատանքում Հայաստանի տեսլականին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայիս վիճակին: Օլեգ Կապիտոնովը նշեց, որ տեղի համայնքն աչքի է ընկնում իր հյուրընկալությամբ,
Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց 1 մլն դրամ գրավի դիմաց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, որոշում կայացրեց բավարարել 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը և 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին: Մանրամասները՝ քիչ ուշ:
Զինակոչիկից շորթման գործով ներգրավված է նաեւ զորակոչային հանձնաժողովի նախագահը
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը չնայած կասկածյալի հարցաքննությունն արել է վեց ամիս առաջ, սակայն «Առավոտի» տրամադրության տակ գտնվող արձանագրությունը թվագրված է 2019 թվական, դեկտեմբերի 20: Նման անփութությունը տեխնիկական սխալ համարելը քիչ է: Իրականում ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոցում» ներկայումս գտնվող կալանավոր, նախկինում չորս անգամ դատված, առողջական խնդիրների հետ կապված մեկ անգամ «ակտիրովկա» եղած Վրեժ Վարդանյանին ԱԱԾ քննիչ
«Սրբի դեմքով իրավապաշտպան կազմակերպություններն այլ շահեր են հետապնդում, նրանք, մեղմ ասած, արդար չեն». ՊՆ մամուլի խոսնակ
Լրագրողի հարցին, թե ըստ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցի, այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրության համաձայն՝ խաղաղ պայմաններում ավելի շատ զոհեր ունենք, քան հակառակորդի գործողությունների արդյունքում՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զինված ուժերը շատ մեծ կառույց է: Ամեն օր սկսած հասարակ սերժանտից, որը սերժանտական դպրոցը նոր է ավարտել ու պատասխանատու է իր ջոկի համար, վերջացրած Գլխավոր շտաբի
ՀՀ նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը: Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություն մաղթելով մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը վստահություն է հայտնել, որ դեսպանն իր ջանքերը կներդնի՝ պատմական ու մշակութային խորը արմատներ ունեցող երկու երկրների հարաբերությունների ամրապնդման ու զարգացման համար: Նա
Արծրուն Հովհաննիսյան. «Պաշտպանության նախարարությունում նոր գլխավոր վարչություն կստեղծվի»
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով նախարարության եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համագործակցությունը, ասաց. «Հիմնադրամի գործունեության մասով նախարարությունը օրենքի մի նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, ինչը թույլ կտա մեզ հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի անմիջական գործողություններից զոհված, հաշմված զինծառայողներին, այլ նաեւ՝ ոչ առաջնագծում, որովհետեւ ունենք մասնակի, քիչ դեպքեր, երբ զոհեր եւ վիրավորներ
Աննա Նաղդալյանը` ՌԴ փոխվարչապետի սկանդալային հայտարարության մասին
Սեպտեմբերի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը պաշտոնական այցով կլինի Լիտվայում, որտեղ հանդիպումներ կունենա Լիտվայի վարչապետի, Սեյմի նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը; «Սեպտեմբերի 17-ից մեկնարկելու է նախարարի պաշտոնական այցը Լատվիա, որի շրջանակում ԱԳ նախարարը կհանդիպի Լատվիայի նախագահի, Սեյմի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ»,-ասաց Աննա Նաղդալյանը:
Մեր բանտախցում գտնվում էր նաեւ Բուլատ Օկուջավայի հարազատ հորեղբոր որդին
Խորհրդային քաղբանտարկյալ Մերուժանի 1968թ. բանտային անտիպ հուշերից Երբ Մետեխի բանտը փակվեց, Վրաստանում բանտի փոխարեն ծառայության մտցրեցին Մանթաշովի պահեստները: Որպես պատժի դաժանագույն միջոց, այս բանտն առանձնանում էր իր բացառիկ խոնավությամբ, եւ կալանավորներին ճնշող մետաղյա շերտավարագույրներով: Բանտարկյալներն իրենց հոդվածների յուրահատկությամբ բաժանվում էին երկու մասի՝ ծանր հոդվածներ կրող կալանավորներ եւ՝ թեթեւ հոդվածներ կրող, կարճաժամկետ պատժի ենթարկվածներ: Ինձ տեղավորեցին
Եթե Ձեր տան կատուն որոշի Ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ, Դուք չեք ենթարկվի քրեական պատասխանատվության. Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Փամբուխչյանին
Քրիստինե Պողոսյանը Նաիրա Զոհրաբյանի կարծիքը հարցրեց, երբ առյուծներին և արջերին պահում են վանդակներում, տնային պայմաններում, այգիներում:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը,
Մարտահրավեր՝ Մամուլի շենքի համար
ProfEye Challenge նախագծի շնորհիվ կմշակվեն այս շենքի արտաքին տեսքի վերականգնման նախագծեր Սեպտեմբերի 6-ից մեկնարկել է Երեւան քաղաքի պատմամշակութային դիմագծի պահպանմանը, վերականգնմանն ու արդիականացմանն ուղղված ProfEye Challenge նախագիծը: Այն դիզայներների, ճարտարապետների եւ ճարտարապետական ընկերությունների համար յուրօրինակ հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում կյանքի կոչել նրանց համարձակ մտահղացումները, նորովի ներկայանալ հանրությանն իրենց ճարտարապետական տեսլականով։ ProfEye Challenge-ի շրջանակում
ԱԳՆ մամուլի խոսնակը` մուտքի արտոնագրերի ստացման մերժումների եւ ՀՀ քաղաքացիների բողոքների մասին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ճեպազրույցում հայտնեց, որ սեպտեմբերի 9-ին ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների միջեւ ստորագրվել է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կիրարկող արձանագրություն, ինչից հետո եղել են բազմաթիվ մեկնաբանություններ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ արձանագրությունը: «Այս արձանագրության ստորագրումը նախատեսված է Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի մասին համաձայնագրով, որի 20-րդ հոդվածով նշված է, որ Հայաստանը եւ ԵՄ
Ռուս տղամարդկանց 1/3-ն արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը. հարցում
«Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել Ռուսաստանի բնակիչների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ընտանեկան բռնության և Խաչատուրյան քույրերի գործի նկատմամբ: Ինչպես հաղորդում է RBK-ն, հարցման մասնակիցների 41%-ը արդարացրել է Խաչատուրյան քույրերի արարքը, որոնք անցյալ տարի սպանել էին իրենց բռնության ենթարկած հորը: Հատկանշական է, որ Խաչատուրյան քույրերին իրենց աջակցությունն են հայտնել հարցմանը մասնակցած կանանց ավելի քան 47%-ը, տղամարդկանց՝


















































