Օրվա լրահոսը
Copy paste-ի դեպքեր ՀՊՏՀ պրոռեկտորի հետազոտությունում. ուսանողների հերթական բացահայտումը
Մամուլում արդեն լայնորեն շրջանառվել են ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում առկա մեծածավալ copy paste-երի դեպքերը։ Ուսանողներս դրանք վաղուց բացահայտել ենք և սպասում ենք պատասխանատուների պաշտոնական արձագանքին: Շարժվում ենք առաջ: Պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը համալսարանի ֆինանսավորմամբ կատարված այս «հետազոտության» և ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհի հաշվին գրքի հրատարակման ժամանակ եղել է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ազգային մրցունակության
Մարիամ Մանուկյանը` «Մեկ հարկի տակ» նախագծի ու բիզնես հետաքրքրությունների մասին
9-րդ տարին է, ինչ Հայաստանում անցկացվում է «Երկրները մեկ հարկի տակ» նախագիծը: Այն պետական աջակցման բիզնես ռեսուրսների ծրագրի շրջանակում է տեղի ունենում եւ մի քանի նպատակ ունի՝ խթանել գործարարությունը, արտասահմանցի գործարարների հետ կապեր ստեղծել, խթանել արտահանումն ու ներդրումը, նաեւ հարթակ ստեղծել, որ «Մեկ հարկի տակ» ցուցահանդեսի շրջանակում իրենց մասնակցությունն ունենան դիվանագիտական կառույցներն ու տեղական ընկերությունները:
Ինչո՞ւ են Ջրվեժի անտառպարկում չոր ծառերը հատում ու ճանապարհները լայնացնում
Արդեն քանի օր է Կոտայքի մարզում գտնվող Ջրվեժ անտառպարկում ինչ-որ կասկածելի աշխատանքներ են կատարվում: Ծառեր ու թփուտներ են հատվում, ճանապարհներ են բացվում: Այսպիսի ահազանգերով «Առավոտ» օրաթերթին էին դիմել տարածքում ապրող բնակիչները: Նրանք նկատել էին, որ անտառպարկին հարակից հատվածում տեղադրված տեսախցիկին հարող տարածքում դեպի պարկ տանող ճանապարհին ցանկապատ է տեղադրվել եւ ծառահատման աշխատանքներ են կատարվում: Բնակիչներին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 15-ի ցերեկը, 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 16-ի ցերեկը՝ նույնքան կնվազի։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին,
Անթույլատրելի է հանքերի և էներգետիկ ռեսուրսների 100 տոկոս սեփականաշնորհումը տարբեր ընկերությունների. «Ժառանգություն»
Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված հանրային մտահոգությունների ողջ թնջուկը ակնհայտ են դարձնում հանքարդյունաբերության ասպարեզում պետական քաղաքականության խոցելիությունը: Վարչապետ Փաշինյանի կոչը՝ ապաշրջափակելու հանքավայրը և դրան անմիջաբար հաջորդած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության կոշտ պատասխանը Հայաստանում իշխանության և հանրության միջև լարվածության դաշտ են ստեղծում, որից պետք է հնարավորինս արագ ձերբազատվել: «Ժառանգությունը» վերստին պնդում է, որ անհրաժեշտ է սկսել
Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ռիսկերի կառավարելիության վերաբերյալ պնդումներն արժանահավատ չեն. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Դեռևս 2019 թ․ գարնանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործընկերների հետ համագործակցությամբ մշակել է անցումային արդարադատության և կորպորատիվ հաշվետվողականության մասին փաստաթուղթ: Փաստաթուղթը հռչակում է, որ 2018 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հնարավորություն են տալիս համակողմանիորեն անդրադառնալ մարդու իրավունքների և շրջակա միջավայրի ոլորտներում մտահոգություններին: Հիրավի, ավելի ժողովրդավարական միջավայրը թույլ է տալիս բարձրաձայնել
«Հանցավոր աշխարհն այնպիսի շփոթության մեջ է, որ հնարավոր չէ հասկանալ, թե ինչ է «օրենքով գող» ասվածը»
Ասում է «Յոթ հայրենասերներ» անլեգալ կազմակերպության անդամ, նախկին խորհրդային շրջանի քաղբանտարկյալ Մերուժանը – Մերուժան, հայտնի է, որ դուք ԽՍՀՄ տարիներին ազատազրկման ձեր տասնհինգ տարիներն անցկացրել եք քսանութ գաղութներում, եւ տրանզիտ բանտերում, այդ թվում՝ Վլադիմիրի բանտում, Կրասնոյարսկի եւ Նորիլսկի գաղութներում: Քաղաքական հայացքների համար դատապարտված հեղինակությունները չեն ընդունել քրեական աշխարհի հեղինակություններին: Ովքե՞ր էին ձեր տարիներին այդ հեղինակությունները,
Սոցիոլոգ Գեւորգ Պողոսյան. Ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անկում է գրանցում. «Փաստ»
Երբ ասում ենք, որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրում, դա միայն իր «շնորհքը» չի: Դա նաև իր թիմի ազդեցությունն է, որն այնքան էլ համալրված չէ մասնագետներով: Երբ դժգոհություններ են լինում որևէ նախարարությունից, դա անմիջապես անդրադառնում է անձամբ վարչապետի ռեյտինգի վրա, քանի որ դա իր բերած կադրերն են», «Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:
Արդյոք կլինե՞ն նոր պատգամավորներ «Իմ քայլը» մեծամասնությունից, որոնք բացասական կգնահատեն «Սասնա ծռերի» հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը. «Ժամանակ»
Այդ գնահատականն ուղիղ ձևակերպումով, իհարկե, բացասական չէ, բայց «ես չէի հանդիպի» ձևակերպումը տողատակում պարունակում է բավականին թափանցիկ ակնարկ վարչապետի մոտ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ: Ի՞նչ է դա՝ խորհրդարանական մեծամասնության շրջանակում որոշակի անհանգստությո՞ւն է առաջացրել վարչապետի հանդիպումը, թե՞ հանդիպելով «Սասնա ծռերի» հետ՝ վարչապետը խորհրդարանական մեծամասնության վերաբերմունքով որոշակի մեսիջ է հղում նրանց՝ հանդիպումից հետո:
Ի՞նչն է պատճառը, որ նոր իշխանություններին այդպես էլ չի հաջողվում գտնել երկրի «թռիչքային զարգացման» բանալին. «Փաստ»
Մյուս կարևոր պատճառը, որ նոր իշխանությունները չկարողացան արդարացնել հասարակության հույսերը, այն է, որ նրանք չունեն հստակ ծրագիր և ռազմավարություն։
Ինչպես է պետությունը ողջամտորեն պահպանել 200-ամյա չինական օպերան
Հայաստանի եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ մշակութային համագործակցությունը ակտիվ փուլ է մտել դեռ 2008-ից, երբ Չինաստանում անցկացվեցին ՀՀ մշակութային օրեր: 2016-ին էլ ՀՀ եւ Չինաստանի մշակույթի նախարարությունների միջեւ ստորագրվեց 2017-20թթ. մշակութային համագործակցության մասին համաձայնագիր: Արդյունքում տեղի են ունեցել բազմաթիվ միջոցառումներ, օրինակ՝ 2015թ. մեր ֆիլմերը Պեկինում մասնակցել են փառատոների, նկարիչները՝ բիենալեների: Իսկ Երեւանում մեր ունկնդիրը ծանոթացել
Համազասպ Դանիելյան. Փոփոխությունների շրջանակում անդրադառնալու են կուսակցությունների ու դաշինքների անցողիկ շեմերին, միգուցե՝ նաեւ ընտրական իրավունքի տարիքային շեմին. «Հայկական ժամանակ»
Ընտրական օրենսգրքում տեղ գտած ռեյտինգային ընտրակարգի փոփոխությունը լինելու է Օրենսգրքի բարեփոխումների օրակարգում։
«После обеда горчицы не надо». Սասուն Միքայելյանը՝ խորհրդարանում
Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց՝ նախագծով առաջարկվում է դեկտեմբերի 7-ը սահմանել Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր:
3 տեսախցիկ և ավելի արագ պրոցեսոր. Apple-ը ներկայացրել է այֆոնների նոր շարք
Ընկերությունը խոստանում է, որ նոր այֆոնի մարտկոցը մեկ ժամով ավելի ուշ կլիցքաթափվի, քան դրա նախորդ մոդելինը:
Քիմիան եւ նյարդերի պայքարը
Լուռ դիմակայության ռեժիմ՝ հայ-ռուսական հարաբերություններում Օրերս ռուսաստանյան «Ինտերֆաքսը» ուշագրավ տեղեկություն է հայտնել: 2008 թվականի մարտի 1-ի գործով ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է։ «2008 թ.-ին Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել
Խանտի-Մանսիյսկում Հայաստանի շախմատիստների հեռանկարներն անորոշ են
Խանտի-Մանսիյսկում մեկնարկեց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Աշխարհի 47 երկրի 128 շախմատիստ է սկսել պայքարը 1/64 եզրափակչում: Մրցաշարն անցկացվում է 7 շրջանով՝ նոկաուտ համակարգով: Այն նաեւ շախմատի աշխարհի չեմպիոնության համար հավակնորդների մրցաշարի ընտրական փուլ է: Յուգրայի մայրաքաղաքում Հայաստանը ներկայացված է չորս գրոսմայստերով, որոնց հետ են նաեւ այլ երկրների դրոշի ներքո հանդես եկող մեր երկու հայրենակիցներ: Դասական
Ռուբեն Հայրապետյան. «Հոգեվարքի մեջ փորձում են ինձ վնասելու բոլոր հնարավոր մեթոդները»
Aravot.am-ը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին խնդրեց մեկնաբանել այն լուրը, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում իր կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահման փաստով, եւ որ ինքը, ըստ որոշ տեղեկությունների, բուհի իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր: «Ցավոք, որոշ «ընկերներ»
Մեկ տարի է անցել, Տիգրան Աբգարյանի սպանության գործով կա մեղադրյալ կասկածյալ, կամ ովքե՞ր են հրավիրվել հարցաքննության, եւ, առհասարակ, ի՞նչ է արել նախաքննական մարմինը. «Ժողովուրդ»
Իսկ եթե ՀՔԾ պետի ասածը չապացուցված եւ մտացածին եզրահանգում է, եւ Քոչարյանը նման բառեր չի ասել, ապա կարելի է եզրահանգում անել, որ ՀՔԾ պետը դա արել է պարզապես զգացմունքային ֆոն ստեղծելու համար եւ շեղելու ուշադրությունը գաղտնալսման բուն էությունից, եւ մենք կրկին ունենալու ենք մարտի մեկի բացահայտում՝ այս անգամ արդեն մարդկանց չասված խոսքերը նրանց վերագրելու եւ դրա հիման վրա մեղադրանքներ կառուցելու եւ նրանց վերագրելու տեսքով։
Մեսրոպ Առաքելյան. Մենք չենք փորձում տեղական արտադրության միջոցով ավելի էժան արտադրանք ստանալ. «Հայկական ժամանակ»
Այդ տեսանկյունից այս պահին ավելի կարեւոր է տեղական արտադրանքի գոնե աճը՝ այդ փոխարինումը գտնելու միջոցով եւ ոչ թե գների նվազումը։
Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո արտագաղթած քրեական «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան, սկսեցին կապեր, հարաբերություններ ստեղծել իշխանավորների հետ, սերտաճեցին իրավապահների, դատավոր-դատախազների հետ. «Հրապարակ»
Այդ տարիներին երբեմնի խաղաղ Կիրովականը դարձավ վենդետաների թատերաբեմ, այն անվանում էին Հայաստանի փոքր Սիցիլիա։ Իրենց ազդեցությունը պահպանելու համար «պատերազմում» էին Ճաճոյի Էդոն, ով մոտ էր Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ կիրովականցի Գոգան, ով մտերիմ էր ԱԱԽ այն ժամանակվա քարտուղար Սերժ Սարգսյանի, Արշալույս Փայտյանի, մարզի ոստիկանապետ Արտաշես Հարությունյանի հետ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. «Ժողովուրդ»
Հետաքրքիր է՝ եթե այս հակափաստարկը, ընդ որում՝ երկաթյա հակափաստարկը կար, ինչո՞ւ չէր հրապարակվում, ինչո՞ւ էր ձգձգվում, ինչո՞ւ չէր խոսվում այդ մասին։ Գուցե փութաջանությունն այս դեպքում օգներ՝ ավելի հեշտ հաղթահարելու ստեղծված տխուր իրավիճակը։ Բայց պետական կառույցների դանդաղկոտությունը երբեմն ընդդիմախոսներին հնարավորություն է տալիս հանդիմանել իշխող ուժին՝ հիմքում ունենալով զրո փաստարկ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հերթական նախաձեռնությունը` Աչաջուր համայնքում
ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերանորոգման, վերազինման և նոր գրքերով համալրման փուլում է գտնվում: Ծրագիրը կյանքի կոչվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչությունը) IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայում բարեկարգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով
Առաջին կորուստը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Եկատերինբուրգում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին կորուստն ունեցավ: Մրցումային երկրորդ օրը 81 կգ քաշային կարգում Արտուշ Հովհաննիսյանը առաջին մենամարտն անցկացրեց Նիդերլանդները ներկայացնող իր հայրենակից Արտյոմ Կասպարյանի հետ եւ մրցավարների որոշմամբ 1:4 հաշվով պարտություն կրեց: Այսօր մեր թիմից ռինգ է մտնելու 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, որի մրցակիցը կանադացի Ռոբին Բասրանն է: Աշոտ
Տիգրան Հակոբյանը հաստատում է, որ ՕԵԿ-ին պատկանող հեռուստաալիքը պատրաստվում է գնել Բագրատ Սարգսյանը. «Հրապարակ»
Այդ հեռուստաընկերությունը հանրային թվային մուլտիպլեքսում գործող ամենապրոբլեմային հեռարձակողն է։ Հեղինակային իրավունքի մշտական խախտումներ, որի պատճառով 9 ամսում «MO TV»-ն գրավոր նկատողություն է ստացել եւ տուգանվել, օրենքում ամրագրված թեմատիկ ուղղվածության կանոնների անտեսում, բոլորը չթվարկեմ։ Հեռուստաընկերությունում պարբերաբար փոխվում է ղեկավարությունը։ Նոր տնօրենը գալիս է, խոստանում է վերացնել թերությունները, պատկերավոր ասած՝ «մեղքերի թողություն» է ստանում հանձնաժողովից, իսկ ընկերությունը շարունակում է աշխատել օրենսդրության խախտման եզրին։
Նիկոլ Փաշինյան. Արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում
Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա:
Հանքերի իրական սեփականատերերը չեն բացահայտվի՞. ինչու է իշխանությունը հետ կանգնում իր խոսքերից. «Ժամանակ»
Երեկ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի մեկնարկին մերժվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը, որը վերաբերում էր «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններին: ԼՀԿ-ն առաջարկում էր պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը: Նախագիծը մերժվեց՝ 36 կողմ, 67 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ։ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց, որ անթույլատրելի էր այդ նախագծի մերժումը։ «Ես հիշում եմ, որ
Խոշոր հրդեհ «Բուլվար Հոթել» հյուրանոցում. տուժածներ չկան
Սեպտեմբերի 11-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝
Եթե այլընտրանքը դա է
Հիշում եմ, 1996 թվականի ռուսաստանյան նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ մտավորականների առաջ ելույթ էր ունեցել հայտնի բանաստեղծ-երգիծաբան, «Ծիծաղի շուրջը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսանդր Իվանովը: Նրա ասածի իմաստը հետեւյալն էր. շատ ցավալի է, անգամ ողբերգական է, բայց ախր մենք չունենք, պարզապես չունենք Ելցինից բացի այլ թեկնածու: Հիշեցնեմ՝ այն ժամանակ գործող նախագահի իրական այլընտրանքը կոմունիստ Գենադի Զյուգանովն էր, որն,
ԱԻՆ. այս պահին, նախնական տեղեկատվությամբ, ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չկան
Հարգելի քաղաքացիներ, Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում: Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց
Գյումրիից արտագաղթում են նաև վարսավիրները․ գեղեցկության սրահները որակյալ կադրերի պակաս ունեն (Ֆոտոշարք)
Գյումրու թատրոնի շենքում այսօր զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքի ամենամյա տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 36 գործատուներ, որոնք 380-ից ավել թափուր աշխատեղեր ունեն։ Հիմնականում պահանջվում էին սպասարկման ոլորտի աշխատակիցներ՝ հավաքարար, աման լվացող, խոհարար, հրուշակագործ, ստյուարտ, մատուցող, բարմեն։ Իհարկե, կար նաև լրագրողների, պարաուսույցների, ծրագրավորողների, կոշկակարների, դիզայներ մոդելավորողների, շինարարների, վարպետների, բետոնագործների,


















































