Օրվա լրահոսը
Մեսրոպ Առաքելյան. Մենք չենք փորձում տեղական արտադրության միջոցով ավելի էժան արտադրանք ստանալ. «Հայկական ժամանակ»
Այդ տեսանկյունից այս պահին ավելի կարեւոր է տեղական արտադրանքի գոնե աճը՝ այդ փոխարինումը գտնելու միջոցով եւ ոչ թե գների նվազումը։
Վանո Սիրադեղյանի հեռանալուց հետո արտագաղթած քրեական «հեղինակությունները» շարվեշարան վերադարձան, սկսեցին կապեր, հարաբերություններ ստեղծել իշխանավորների հետ, սերտաճեցին իրավապահների, դատավոր-դատախազների հետ. «Հրապարակ»
Այդ տարիներին երբեմնի խաղաղ Կիրովականը դարձավ վենդետաների թատերաբեմ, այն անվանում էին Հայաստանի փոքր Սիցիլիա։ Իրենց ազդեցությունը պահպանելու համար «պատերազմում» էին Ճաճոյի Էդոն, ով մոտ էր Ստեփան Դեմիրճյանի հետ, եւ կիրովականցի Գոգան, ով մտերիմ էր ԱԱԽ այն ժամանակվա քարտուղար Սերժ Սարգսյանի, Արշալույս Փայտյանի, մարզի ոստիկանապետ Արտաշես Հարությունյանի հետ։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. «Ժողովուրդ»
Հետաքրքիր է՝ եթե այս հակափաստարկը, ընդ որում՝ երկաթյա հակափաստարկը կար, ինչո՞ւ չէր հրապարակվում, ինչո՞ւ էր ձգձգվում, ինչո՞ւ չէր խոսվում այդ մասին։ Գուցե փութաջանությունն այս դեպքում օգներ՝ ավելի հեշտ հաղթահարելու ստեղծված տխուր իրավիճակը։ Բայց պետական կառույցների դանդաղկոտությունը երբեմն ընդդիմախոսներին հնարավորություն է տալիս հանդիմանել իշխող ուժին՝ հիմքում ունենալով զրո փաստարկ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հերթական նախաձեռնությունը` Աչաջուր համայնքում
ՀՀ Տավուշի մարզի Աչաջուր համայնքի մշակույթի կենտրոնում գործող գրադարանը վերանորոգման, վերազինման և նոր գրքերով համալրման փուլում է գտնվում: Ծրագիրը կյանքի կոչվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ: IBBY Հայաստանը (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտե հայաստանյան ներկայացուցչությունը) IBBY Yamada 2019 «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքը» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներկայում բարեկարգվել, կահավորվել, տեխնիկապես վերազինվել և նոր մանկական գրքերով
Առաջին կորուստը՝ բռնցքամարտի աշխարհի առաջնությունում
Եկատերինբուրգում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին կորուստն ունեցավ: Մրցումային երկրորդ օրը 81 կգ քաշային կարգում Արտուշ Հովհաննիսյանը առաջին մենամարտն անցկացրեց Նիդերլանդները ներկայացնող իր հայրենակից Արտյոմ Կասպարյանի հետ եւ մրցավարների որոշմամբ 1:4 հաշվով պարտություն կրեց: Այսօր մեր թիմից ռինգ է մտնելու 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, որի մրցակիցը կանադացի Ռոբին Բասրանն է: Աշոտ
Տիգրան Հակոբյանը հաստատում է, որ ՕԵԿ-ին պատկանող հեռուստաալիքը պատրաստվում է գնել Բագրատ Սարգսյանը. «Հրապարակ»
Այդ հեռուստաընկերությունը հանրային թվային մուլտիպլեքսում գործող ամենապրոբլեմային հեռարձակողն է։ Հեղինակային իրավունքի մշտական խախտումներ, որի պատճառով 9 ամսում «MO TV»-ն գրավոր նկատողություն է ստացել եւ տուգանվել, օրենքում ամրագրված թեմատիկ ուղղվածության կանոնների անտեսում, բոլորը չթվարկեմ։ Հեռուստաընկերությունում պարբերաբար փոխվում է ղեկավարությունը։ Նոր տնօրենը գալիս է, խոստանում է վերացնել թերությունները, պատկերավոր ասած՝ «մեղքերի թողություն» է ստանում հանձնաժողովից, իսկ ընկերությունը շարունակում է աշխատել օրենսդրության խախտման եզրին։
Նիկոլ Փաշինյան. Արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում
Բայց սա, միանշանակ, ճիշտ ճանապարհ է. թույլ չտալ պետական միջոցները վատնել անորակ շինարարությունների եւ ատկատների վրա:
Հանքերի իրական սեփականատերերը չեն բացահայտվի՞. ինչու է իշխանությունը հետ կանգնում իր խոսքերից. «Ժամանակ»
Երեկ Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի մեկնարկին մերժվեց «Լուսավոր Հայաստան»-ի նախագիծը, որը վերաբերում էր «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններին: ԼՀԿ-ն առաջարկում էր պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը: Նախագիծը մերժվեց՝ 36 կողմ, 67 դեմ, 7 ձեռնպահ հարաբերակցությամբ։ «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանն ասաց, որ անթույլատրելի էր այդ նախագծի մերժումը։ «Ես հիշում եմ, որ
Խոշոր հրդեհ «Բուլվար Հոթել» հյուրանոցում. տուժածներ չկան
Սեպտեմբերի 11-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բյուզանդի փողոցի թիվ 37 շենքում գտնվող «Բուլվար Հոթել» հյուրանոցում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Պարզվել է, որ հյուրանոցի նկուղային հարկում՝
Եթե այլընտրանքը դա է
Հիշում եմ, 1996 թվականի ռուսաստանյան նախագահական ընտրությունների ընտրարշավի ժամանակ մտավորականների առաջ ելույթ էր ունեցել հայտնի բանաստեղծ-երգիծաբան, «Ծիծաղի շուրջը» հաղորդաշարի հեղինակ Ալեքսանդր Իվանովը: Նրա ասածի իմաստը հետեւյալն էր. շատ ցավալի է, անգամ ողբերգական է, բայց ախր մենք չունենք, պարզապես չունենք Ելցինից բացի այլ թեկնածու: Հիշեցնեմ՝ այն ժամանակ գործող նախագահի իրական այլընտրանքը կոմունիստ Գենադի Զյուգանովն էր, որն,
ԱԻՆ. այս պահին, նախնական տեղեկատվությամբ, ՀՀ տարածքում զոհեր և ավերածություններ չկան
Հարգելի քաղաքացիներ, Այս պահի դրությամբ երկրաշարժին հետևած բոլոր հետցնցումները ավելի թույլ են, քան առաջին ցնցումը, հետևաբար՝ կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է: Միջին ուժգնությամբ և մեծ թվով երկրաշարժները բնորոշ են Ջավախքի խզվածքային գոտուն: Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում: Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց
Գյումրիից արտագաղթում են նաև վարսավիրները․ գեղեցկության սրահները որակյալ կադրերի պակաս ունեն (Ֆոտոշարք)
Գյումրու թատրոնի շենքում այսօր զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպվել էր աշխատանքի ամենամյա տոնավաճառ։ Տոնավաճառին մասնակցում էին տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող մոտ 36 գործատուներ, որոնք 380-ից ավել թափուր աշխատեղեր ունեն։ Հիմնականում պահանջվում էին սպասարկման ոլորտի աշխատակիցներ՝ հավաքարար, աման լվացող, խոհարար, հրուշակագործ, ստյուարտ, մատուցող, բարմեն։ Իհարկե, կար նաև լրագրողների, պարաուսույցների, ծրագրավորողների, կոշկակարների, դիզայներ մոդելավորողների, շինարարների, վարպետների, բետոնագործների,
Արմին Վեգները խնդրել է Ֆրանց Վերֆելին չգրել իր «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը (Մաս II)
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Սա Արմին Թ. Վեգների նամակի շարունակությունն է, գրված 1932 թ. Ֆրանց Վերֆելին, որը հրապարակվում է առաջին անգամ. «Արդեն 1915 թ․ ես ընկերացել էի Յոհաննես Լեփսիուսի հետ։ Երբ գնացքով ճանապարհորդում էի Կոստանդնուպոլսից Փոքր Ասիայի տարածքով դեպի Բաղդադ, ականատես եղա ամբողջ տեղահանությանը: Ես բազմիցս նյութեր եմ ուղարկել Լեփսիուսին՝ իր հավաքածուի համար։ Մի քանի տարի շարունակ սերտ հարաբերությունների
Երկրաշարժին հետևել է 1.8 մինչև 3.7 մագնիտուդով մոտ 30 հետցնցում
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը
Ամերիկյան տեսլականը եւ Հայաստանի ապագան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչ, փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ջորջ Քենթն Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության միջոցով հանդես եկավ հայտարարությամբ. «Մենք ցանկանում ենք Հայաստանը տեսնել որպես հաջողակ երկիր՝ բարգավաճող, ժողովրդավար եւ անվտանգ»: Ըստ էության, սա ԱՄՆ տեսլականն է Հայաստանի ապագայի վերաբերյալ, եւ Պետդեպարտամենտի պաշտոնյան մանրամասնում է, որ Թավշյա
Սեպտեմբերի 12-ին ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել․ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Քոչարյանն այդ օրը պետք է հասկանա, որ իրականում ինքը ժողովրդի հետ գործ ունի. «Ա1+»
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հայաստանի հանրության բոլոր ակտիվ մարդկանց հորդորում է սեպտեմբերի 12-ին գնալ դատարան։ «Սեպտեմբերի 12-ը շատ կարևոր օր եմ համարում, որովհետև այդ օրը կսկսվի Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, որտեղ կներկայացվի ամբողջ մեղադրականը և ժողովուրդը կիմանա, թե ինչ հրեշավոր մեղսագործություն է կատարվել։ Նոր կարդացի, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ օրը
Թրամփը հեռացրել է Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հեռացնում է Ջոն Բոլթոնին իր ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից: Twitter-ի իր էջում Թրամփը գրել է, որ ինքը, ինչպես նաև իր աշխատակազմի մյուս աշխատակիցները, կտրականապես համաձայն չեն եղել Բոլթոնի բազմաթիվ դատողությունների հետ: «Ես խնդրել եմ Ջոնին լքել պաշտոնը, և այսօր առավոտյան ընդունել եմ նրա հրաժարականը: Ես շնորհակալություն եմ
Երկրաշարժը տագնապ է առաջացրել Շիրակի մարզում․ Գյումրու շենքերի բնակիչները վախից տներից դուրս են ելել
Հանրապետության տարածքում քիչ առաջ գրանցված երկրաշարժը, որի էպիկենտրոնը , ըստ պաշտոնական տեղեկատվության, եղել է 11 կմ հյուսիս Ամասիայի շրջանից,տագնապ է առաջացրել Գյումրիի, հարակից գյուղերի, Ամասիայի տարածաշրջանի բնակիչների մոտ։ Գյումրու բազմաբնակարան շենքերի բնակիչներից շատերը վախից դուրս են եկել տներից՝ հավաքվելով փողոցներում։ Նրանց հիշողության մեջ դեռ 1988 թվականի մարդկային կյանքեր խլած դաժան երկրաշարժն է։ Շիրակի մարզի օգտատերերից
Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ. երկրաշարժ՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք
Սեպտեմբերի 10-ին, տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել
Սեպտեմբերի 9-ին, ժամը 15։30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակ գյուղի տարածքում ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով կանգնեցրել և ստուգել են 33-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտը»։ Մեքենան բեռնված է եղել շուրջ 4խմ փայտանյութով։ Վարորդը չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերն ու հայտնել, որ փայտանյութն ինքն է պատրաստել երկու օր առաջ․ Դսեղ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել
Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին
Սեպտեմբերի 10-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Լիտվայի նորանշանակ դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Մնացականյանը շնորհավորեց դեսպան Ստանիտե-Տոլոցկիենեին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-լիտվական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու առավել խորացմանը: ԱԳ նախարարը նորանշանակ դեսպանին ներկայացրեց Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը և արտաքին քաղաքական առաջնահերթությունները՝ շեշտելով
Ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ
Սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը: Պատվիրակությանը «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ դիմավորել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ճանաչողական շրջայցեր՝ կրթական, մշակութային հաստատություններ և արտադրական հիմնարկներ: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ
«Հյուսիս-Հարավ»-ի գործով երեք անձ որպես մեղադրյալ է ներգրավվել և հայտարարվել է հետախուզում. Լյովա Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել`
Օգոստոսի 16-31-ը ժամանակաշրջանի համար քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել. «Սանիթեքն» է պարզաբանում
Հարգելի՛ գործընկերներ, Սիրելի՛ աշխատակիցներ, Ի պատասխան Երևանի քաղաքապետարանի այն հայտարարության, որ վերջինիս կողմից «Սանիթեք» ընկերությանը ս.թ. օգոստոս ամսվա համար փոխանցվել է 165 միլիոն 340 հազար ՀՀ դրամ` տեղեկացնում ենք, որ քաղաքապետարանի կողմից ընկերությանը վճարումներ կատարվում են ամսական երկու անգամ` 1-ից 15-ը միջակայքի համար և 16-ից 31-ը: Օգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից պետք է փոխանցվեր մոտ
Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ռաուլ Ջումկի, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ընտրություններում տարած հաղթանակի եւ Աբխազիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Դուք՝ որպես մարդ, ով կանգնած է եղել
Քոչարյանի աջակիցները հայտարարեցին անժամկետ նստացույց
Շենգավիթի դատարանի դիմաց, Քոչարյանի աջակիցները նստացույց են անում:
Շամլուղի 10-րդ շենքի տանիքը վերանորոգվեց. բնակիչները շնորհակալ են և սպասում են շենքի հրատապ հիմնանորոգմանը՝ 2020-ին. (Ֆոտոշարք)
1988թ. երկրաշարժից խիստ տուժած, երկու տասնամյակ անուշադրության մատնված շենքի բնակիչներս հույս ենք հայտնում և անհամբերությամբ սպասում ենք, որ ՀՀ կառավարությունը, Լոռու մարզպետն ու Ախթալա խոշորացված համայնքի ղեկավարը 2020 թվականին կփրկեն Շամլուղի կենտրոնական ամենահին շենքը փլուզման վտանգից:
Դավիթ Տոնոյանն ընդունել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին
Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Նախարար Տոնոյանը շնորհավորել է պարոն Սմիթին և գնդապետ Մաքսվելին Հայաստանում առաքելությունները ստանձնելու կապակցությամբ և մաղթել է նորանոր ձեռքբերումներ
Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ է նշանակվել փաստաբան Հարութ Ակլունցը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Նելլի Հարությունյանը ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Նելլի Հարությունյանը ազատման դիմումը ներկայացրել է լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցելու ծանրաբեռնվածությամբ պայմանավորված: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ Նելլի Հարությունյանը պարգևատրել է պատվոգրով՝ ՀՀ փաստաբանների պալատում կատարած անբասիր և բարեխիղճ աշխատանքի և փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում ներդրած ավանդի համար: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի


















































