Օրվա լրահոսը
«Մշակութային հասարակության» պարզաբանումը Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած հարցերի կապակցությամբ
Հարգելի՛ գործընկերներ, «Մշակութային հասարակություն» հասարակական կազմակերպությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել վերջին օրերին Հայաստանի մշակութային հիմնադրամի նախագահ Մանուկ Նիգոյանի՝ Գրքի երևանյան երրորդ փառատոնի առնչությամբ բարձրացրած աղմուկը: Հերթով անդրադառնանք ներկայացված մեղադրանքներին: Առաջին: Պարոն Նիգոյանը պնդում է, որ ԿԳՄՍՆ-ն դրամաշնորհ է տրամադրել առանց պետական պատվերի ընթացակարգի: Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ երբեք մշակութային միջոցառումները պատվերով (տենդեռով) չեն
Խցանումների և ունեցած տեխնիկայի պայմաններում փրկարարները ջանում են իրագործել անհնարինը. ԱԻՆ պարզաբանումը՝ Զոդի կամրջի վրա տեղի ունեցած դեպքի հետ կապված
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ հրշեջ-փրկարարների՝ դեպքի վայր ուշ հասնելու, պատշաճ չաշխատելու, հրդեհշիջման ժամանակ օպերատիվություն չցուցաբերելու վերաբերյալ: Տեսակետ է հնչել, որ հուլիսի 6-ին՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում, Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական դեպքի ժամանակ ԱԻՆ-ը մոտ մեկ ժամ համարյա բան չի արել: Թյուրիմացությունից խուսափելու համար նշենք, որ մայրաքաղաքի խցանումների և ԱԻՆ ունեցած
Թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից
Սեպտեմբերի 9-ին, ժամը 04.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Կոտայքի մարզի Արգել գյուղի 3 անչափահաս և 1 չափահաս բնակչի: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 00.30-ին, Արգել գյուղի իրենց տանը թունավորվել են գազի կաթսայից արտանետված շմոլ գազից: Նշանակվել են
Արման Բաբաջանյանը չհրաժարվեց մանդատից ու մնաց անկախ պատգամավոր
Արման Բաբաջանյանի ձևակերպմամբ՝ տարվում է անատամ արտաքին քաղաքականություն, որը կապ չունի հեղափոխության սկզբունքների հետ:
Հայաստանի հավաքականի խաղերից հետո դրական արձագանքներ եմ ստացել Ռոմայի երկրպագուներից. Մխիթարյան
Վերջին մի քանի խաղերում ես պահեստայինների նստարանին էի, ուստի որոշեցի ինչ-որ բան փոխել: Ես թիմի մենեջմենթում չեմ, ուստի չգիտեմ՝ ինչպես նրանք որոշեցին ինձ բաց թողնել:
Կկատարվեն սրտանոթային խնդիրներ ունեցող անվճար հետազոտություններ․ Երեւանում բացվեց «Բեսթ լայֆ» բժշկական կենտրոնը. Ա1+
Սա նոր իրողություն է Հայաստանի բժշկական իրականության մեջ, միևնույն կենտրոնում միաժամանակ կատարվելու են բոլոր ներանոթային միջամտությունները
Օրենսդրական բարեփոխում՝ ուղղված բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովմանը
Արդարադատության նախարարության կողմից www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ
Օգոստոսին գրանցվել է 0.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 0.6% գնաճի դիմաց
2019 թ. սեպտեմբերի 10-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 5.5%: 2019 թ. c, ինչին շարունակել է մեծապես նպաստել գյուղմթերքների գների սեզոնային ավելի մեծ նվազումը: Արդյունքում, 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել՝ ամսվա վերջին կազմելով 0.6%։ Ի տարբերություն ընդհանուր գնաճի, բնականոն գնաճը վերջին ամիսներին ցուցաբերել է համեմատաբար կայուն վարքագիծ՝ տատանվելով 1.5%-ի
Հայ մարզիկները Ղրղզստանում երկու մեդալ են նվաճել
2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Հավաքականի մարզիկ Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է
«Խորհրդային տարիներին երեխաներին նաեւ կրակելու էին տանում, մինչդեռ հիմա նրանք իրական ինքնաձիգ ձեռքները վերցրած չկան»
Թեւան Պողոսյան. «Եթե ցանկանում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմին»
«Դրանք ինքնասպանություններ չեն, քննչական մարմիններն որակում են որպես ինքնասպանություններ». Ժաննա Ալեքսանյան
Բանակում եւ ՔԿՀ-ներում ինքնասպանությունների մասին քննարկում
Շավարշ Քոչարյանի պարզաբանումը՝ ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների խնդրի արագ լուծման մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը վստահեցրեց՝ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Արմեն Աշոտյան. Առանց Հանրապետականի ընդհանուր ընդդիմադիր բեւեռ կայանալ չի կարող
«Ձուկը դեռ ջրում է»… Իշխանազավթումից հետո Հայաստանի քաղաքական դաշտը նման էր «Դորիան» մրրիկի ենթարկված Բահամյան կղզիներին՝ ավերակներ, քաղաքական «դիակներ» եւ համաճարակի վտանգ։ Ավերիչ աղետից կենդանի մնացած հատուկենտ վերապրածներից էի ես, իմ կուսակցական ընկերներն ու հասարակության եզակի ներկայացուցիչներ։ Այս 16 ամիսների ընթացքում ի հետեւանս իշխանական բազում սխալների, ապիկարության եւ անգործության քաղաքական դիմադրության օջախների թիվն ավելացավ, քաղաքական
ՌԴ քաղաքացիները Հայաստանում չեն կարողանա տաքսի վարել
Երբ ՌԴ-ն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵԱՏՄ օրենսդրությանը, Հայաստանն էլ նույնը կանի. Հովհաննես Քոչարյան
Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը
Ամփոփվել են 2019 թվականի օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ին պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում ստեղծված իրավիճակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված գործողություններն ու միջոցառումները, որոնց արդյունքում կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը: Օգոստոսի 27-ին, հրդեհաշիջման աշխատանքների ավարտից հետո, Տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից տեղում կատարված ուսումնասիրության (ակնադիտական զննման) արդյունքում,
Վովա Վարդանովը մեկնաբանեց Փաշինյանի հայտարարությունը
Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը ասաց, որ սովորաբար չի մեկնաբանում քաղաքական հայտարարություններ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախը Հայաստանն է եւ վերջ, կմեկնաբանի: «Ես էլ եմ հաճախ հայտարարում, որ Արցախը Հայաստանն է, Հայաստանի անբաժանելի մասն է, ուղղակի, ինքնավար հանրապետություն է: Գուցե Հայաստանի Հանրապետության մաս չի կազմում, բայց Հայաստանի մաս է,
Ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի կայացմանն աջակցելը բխում է Միացյալ Նահանգների շահերից. Լին Թրեյսի
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսին դեսպանության դիվանագետների ուղեկցությամբ հյուրընկալվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրության հետ քննարկելու Հայաստանում և տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության առաջնահերթությունների ու երկկողմ կարևորության այլ հարցեր: ՄԱՀՀԻ հիմնադիր և ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, շնորհակալություն հայտնելով տիկին դեսպանին Ինստիտուտի հրավերն ընդունելու կապակցությամբ ու նրան ներկայացնելով փորձագետներին և աշխատակազմին, ընդգծեց նման
«Իմ քայլի» պատգամավորը չի արձագանքում Արմեն Գեւորգյանին. Արուսյակ Ջուլհակյանն իր կարծիքը կասի դատարանում
Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանի, ինչպես նաեւ փաստաբան Մուշեղ Շուշանյանի դեմ: Խոսքը վերաբերում է Յուրի Վարդանյանի գործի շուրջ մի քննարկման, որի ժամանակ պատգամավորը եւ փաստաբանը հայտարարություններ են արել, որոնք ըստ Արմեն Գեւորգյանի պաշտպանի, նրա անմեղության կանխավարկածը խախտում են: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել էր
Հիդրոկայանները կարող են պետությանը տալ ավելի շատ էլեկտրաէներգիա և հարկ, ապահովել ավելի շատ աշխատատեղեր. Վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիայի բաց նամակը վարչապետին
Մեծարգո պարոն Վարչապետ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարության նիստերից մեկի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության կողմից ընդունված փոփոխություններով սահմանվեց 64 մլն դրամի փոխհատուցման վճար՝ փոքր հիդրոկայանների նկատմամբ, որոնք կօգտագործեն ավելի շատ ջուր: Ըստ էության, ներկայացվեց, որ «այդ քայլով կկարգավորվի գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը»: Հարգելի պարոն Վարչապետ, այն
Թեւան Պողոսյանը` Արցախի ընտրությունների մասին. «Պետք չէ թեւաթափ լինել»
«Արցախյան հիմնահարցի թեման կարող է քննարկվել, երբ Արցախը կլինի սեղանի շուրջ: ՀՀ իշխանությունները սկսել են շեշտադրել, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, երկար գործընթաց է լինելու, սակայն դրանից պետք չէ նեղվել: 101 տարի հիմնահարցը գոյություն ունի, կարող է մի 101 տարի էլ ձգվի»,- ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը: Նրա խոսքերով, պետք
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ կայացված դատավճիռները բեկանելու և նրան արդարացնելու վերաբերյալ
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Սմբատ Այվազյանի վերաբերյալ 2008-2009թթ. ընթացքում կայացված դատարանների դատավճռի դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008թ. նոյեմբերի 19-ի դատավճռով Ս.Այվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով: Նրան մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ապօրինի կերպով
Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ. «Մենք պատրաստ ենք բոլոր միջոցների կիրառմանը օրինականության շրջանակներում»
Երեկվա պայմանավորվածության համաձայն, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր ժամը 11:00-ին կրկին հավաքվեցին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջեւ; Նրանք դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են անհապաղ դատական նիստ հրավիրել եւ քննարկել Սահմանադրական դատարանի որոշումը՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Գագիկ Բաղդասարյանը հայտարարեց, թե հուսով են՝ տիկին Դանիբեկյանը տեղյակ է, թե ինչի են իրենք այսօր
Երևանը մեծ շուքով նշեց Մոսկվայի 872-ամյակը
Այս տարի առաջին անգամ Երևանը մեծ շուքով նշեց Մոսկվայի տոնը: Մոսկվայի տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկեցին սեպտեմբերի 7-ին Երևանի «Դոմ Մոսկվի» մշակութագործարարական կենտրոնում` Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերի ցուցահանդեսի բացումով ու տոնական համերգով, որի ժամանակ ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր
Այնպիսի համակարգ եմ կառուցում, որ հինգ, տասը տարի հետո էլ, ով լինի քաղաքապետը՝ երեւանցին աղբահանության խնդիր չունենա. Հայկ Մարության
Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական տալ
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը
Արդարադատության նախարարի տեղակալներ Աննա Վարդապետյանի և Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարության նախագծի հանրային քննարկումների շարքը: Կլոր-սեղան քննարկումը տեղի է ունեցել Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության
Գյումրեցի ոստիկանապետերի գործն ընկավ ՀՔԾ․ նոր մանրամասներ՝ գործարար Շեկոյի օբյեկտում կատարված միջադեպից
Ինչպես տեղեկացրել էինք, շաբաթ օրը Շիրակի մարզի ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաների՝ Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի ու Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետ Խորեն Բարխոյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել գործարար Գարիկ Ուզունյանին՝ Շեկոյին, պատկանող «Կռունկ» արագ սննդի կետում։ Գարիկ Ուզունյանի գաղափարակից ընկերը, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, սոցիալական ցանցում տեսանյութեր էր հրապարակել, որով երևում էր, թե ինչպես են ոստիկանապետերը
Ավտոլվացման կետի դրամապահոցներից դրամ էին հափշտակել
Օգոստոսի 30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Ավտոլվացման կետի դրամապահոցներից գաղտնի հափշտակել էին 160․000 դրամ։ Բաժնի քրեական հետախույզների և անչափահասների գործերով ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ հանցագործությունը բացահայտվեց։ Ստացված օպերատիվ-տվյալների համաձայն՝ գողությունը կատարել էին Երևանում ապրող 16, 17 և 18-ամյա երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվեցին ու կասկածանքով ներկայացվեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագա միջոցառումներով իրավապահները պարզեցին նաև,
«Ձեր առաջ կանգնած են ինքնիշխան Հայաստանի լեգիտիմ իշխանությունները և ոչ նախկինները. նման լեզու մեր հանդեպ չկիրառել». Ռուբեն Ռուբինյանը՝ Արման Բաբաջանյանին
Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց՝ ՀՀ-ն առնվազն թավշյա հեղափոխությունից հետո երբևիցե խնդիր չի ունեցել բազմապիսի միջազգային գործընկերների հետ:
Հայաստանի լրագրողները կրկին կմասնակցեն Լիտվայի ֆուտբոլային մրցաշարին
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում հերթական անգամ կմասնակցի ավանդական միջազգային մրցաշարին։ Միջոցառմանը, որն անցկացվելու է 15-րդ անգամ, այս տարի կմասնակցեն 11 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Մոլդովայից եւ Ղազախստանից։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ, մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ 10-ական հանդիպում կանցկացնի։
Հայկ Մարությանը մտավախություն չունի, որ «Սանիթեքը» կդիմի արբիտրաժային դատարան
«Հողերի, անցյալում կատարված այլ գործընթացների համար, տենդերների հետ կապված քաղաքապետարանը տասնամյակներով դիմումներ է ուղարկել դատախազություն»,-այսօր Երեւանի ավագանու նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա անդրադարձավ նաեւ «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրին, որը նույնպես քննության փուլում է: Ասաց, որ ստուգվում է այդ փաստաթղթերի իրավաչափությունը: Նրա խոսքով, պայմանագիրը միջազգային է եւ մեկ օրվա ուսումնասիրելու


















































