Օրվա լրահոսը

Գծատերերը Մարությանին առաջարկել են տրանսպորտային նոր ցանցի բիզնեսում մասնավորին էլ ներգրավեն

Տնտեսվարողները վստահեցնում են, որ պետությունը միայնակ չի կարող այս բիզնեսի տակից դուրս գալ Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտային ցանցը չի բավարարում անվտանգ, հարմարավետ եւ որակյալ սպասարկում իրականացնելու պահանջները: Այս մասին փաստում են նաեւ քաղաքային նոր իշխանությունները: Սակայն տրանսպորտային նոր համակարգ ունենալու համար դեռ որոշակի քայլեր չեն անում: Քաղաքացիները շարունակում են երթեւեկել շատ դեպքերում շահագործման ժամկետները սպառած, գերբեռնված

Վիետնամի հետ բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ երկու երկների միջև սերտ կապերը կշարունակեն հիմք ծառայել առավել արգասաբեր հարաբերությունների համար, և երկկողմ առևտրի, բազմաոլորտ կապերի խթանմանն ուղղված համագործակցությունը կընդլայնվի։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել. Ա1+

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը «Ա1+»-ին ասաց, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի  նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունը ստուգելու համար։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր

Տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է. ՀՊՏՀ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը:  ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ է, լսարաններում ընթանում է դասապրոցեսը: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շրջեց

ՀՊՏՀ հնաբնակ. «Հայրապետյանի բարեփոխումները կտրուկ էին»

Արամ Սարգսյանը, որ երկար տարիներ եղել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ ) փիլիսոփայության ամբիոնի վարիչ, իսկ այժմ համալսարանի ամբիոնի պատվավոր վարիչն է, ի պաշտպանություն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար` ուսանողական ցույցի մասնակիցներին խնդրեց իրեն էլ լսել: «Ճիշտ ե՞ք համարում, որ մրցույթը չանցած դասախոսը մտնի լսարան»,-նրան հարցրեց մի ուսանող: Արամ Սարգսյանն ասաց, որ ինքը համալսարանի հնաբնակներից

«Իր ազգային դրոշը տրամադրող պետությունը չունի նավի սեփականատիրոջը վերահսկելու հնարավորություն»

Ասում է «ՄԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Վահե ԴԱՎԹՅԱՆԸ -Պարոն Դավթյան, «Առավոտի» ընթերցողը Ձեզ ճանաչում է կապի, տրանսպորտի, երկաթգծի հետ կապված հրապարակումներով: Հայտնի է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ա.Փամբուխչյանը մշակում է «Հայաստանի ծովային օրենսդրությունը»: Ի՞նչ եք կարծում, արդյոք գնահատվե՞լ են «ծովային օրենսդրության» հնարավոր ռիսկերն ու վտանգները: -Այն, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ա. Փամբուխչյանը

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական է տվել, գրում է «Գրուզիա Օնլայն»-ը: «Հանուն մեր երկրի շահերի: Ես եղել եմ «Վրացական երազանքի» թիմի անդամ և մեր երկրի նվիրված զինվոր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ նախորդներին և հաջողություններ մաղթել ապագա վարչապետին»,- ասել է Բախտաձեն իր հրաժեշտի խոսքում, որը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: Ըստ սահմանադրության՝ վարչապետի լիազորությունները դադարեցվում

ՀԱԿ ներկայացուցիչը ուսանողներին ՀՊՏՀ-ի հավաքարար ներկայացավ

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները դասադուլ իրականացրին, որի միջոցով իրենց ձեւակերպմամբ` փորձում են հասնել արդարության: Դասադուլն ի պաշտպանություն ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի էր: Նրանք կրում էին «Վերականգնենք արդարությունը», «ՀՊՏՀ-ն հանուն բարեփոխումների» եւ նման այլ բովանդակությամբ պաստառներ: Բուհի աշխատակիցներից մեկը, որ ավելի ուշ հավաքարար Գոհար Էգնատոսյան ներկայացավ, ուսանողներին ուղղորդեց գնալ նախարարի մոտ: Իսկ

Շորթում կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն և իր երկու ընկերներին՝ կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը և այն գումարը, որը կասի Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչը: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է, հայտնել է նաև այն մասին, որ նույն գազալցակայանում Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչն իրենից պահանջել է հինգ օրվա ընթացքում տալ 500.000 ՀՀ դրամի սիգարետ՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն գործադրել:

Բեռնատար գնացքի տակ 31 այծ է ընկել ու սատկել

Օգոստոսի 31-ին, ժամը 15.20-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հաղպատ կայարանի մոտակայքում այծեր են ընկել գնացքի տակ: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի մի բնակչի պատկանող այծերի հոտի մի մասը «Հաղպատ» կայարանի մերձակա «Աթոռիկ» կոչվող հանդամասից անսպասելիորեն հայտնվել է երկաթուղու 2604 կմ-ի 2-ից 3-ն ընկած պիկետում

Քարոզո՞ւմ ենք Կոմիտասին, ինչպես Վիեննան` Մոցարտին

Ճանաչված խմբավարը կարծում է, որ դա պետական քաղաքականություն պետք է լինի Քանի որ տարին կոմիտասյան է, «Առավոտը»  Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանից հետաքրքրվեց, թե երգչախումբն ի՞նչ ձեռնարկներ ունի այդ համատեքստում: «Մեզ համար կոմիտասյան տարի հասկացություն չկա, որովհետեւ Կամերային երգչախումբն իր ամբողջ գործունեության ընթացքում զբաղված է Կոմիտաս երգելով, ինչն ինքնանպատակ

Հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության. Նիկոլ Փաշինյան

Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին:

Ո՞վ կընտրվի Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Մեր հարցին, թե ռեկտորի թեկնածուի ինչ անուններ են շրջանառվում, Արամ Գրիգորյանը պատասխանեց, «Մենք ունենք երկու թեկնածու՝ սպորտի եւ դաստիարակության գծով պրոռեկտոր Էդուարդ Գալթագազյանը եւ դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Թեկնածուների մեջ նշում են նաեւ Գաբրիել Ղազարյանի եւ Դավիթ Խիթարյանի անունները»:

Էդուարդ Շարմազանով. Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին

Իսկ այսօր՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է, որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն,որով Արցախւ անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ) :

Հայաստանի ծանրորդները աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն են անցկացնում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ուսումնամարզական հավաքների վերջին փուլն են անցկացնում սեպտեմբերի 18-ին Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկող աշխարհի չեմպիոնատից առաջ, որը նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունի: Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ կանանց հավաքականի կոորդինատոր Փաշիկ Ալավերդյանն արդեն հայտարարել է այն մարզիկների անունները, որոնք մեկնելու

Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրը՝ միաժամանակ կարեւորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը։ Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։ Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել։ Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը՝ սեփականն ունենալու հույսը չէր մարել։ 13 տարի

20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Գյումրիում կատարվածից

20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ամերիկուհին նախընտրել է Երեւանի կոնսերվատորիան

Նախօրեին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվում էին սփյուռքահայ ուսանողների բակալավրիատ ծրագրով դիմորդների ընդունելության քննությունները: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Արկադի Ավանեսովը հայտնեց, որ դիմել է 8 երկրից (ԱՄՆ, եվրոպական, Մերձավոր Արեւելքի երկրներ) 30 երաժիշտ՝ համարյա բոլոր մասնագիտությունների գծով (ժողովրդական գործիքներից ու երգեցողությունից մինչեւ կատարողական արվեստ՝ դաշնամուր,

Արման Թաթոյան. Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում

Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում  սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ». Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով հանդես է եկել Արցախում

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը: Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները:

Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում. Արցախի պաշտպանության նախարար

Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Թբիլիսիում արտահերթ վայրէջք կատարած «Արմենիայի» օդանավը հասել է Մոսկվա

«Արտահերթ վայրէջքը պայմանավորված էր ոչ մեծ տեխնիկական խնդիրներով, դրանք կարգավորելուց հետո օդանավը շարունակել է թռիչքը Մոսկվա»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում. Սերժ Սարգսյան

Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:

Պլանային ջրանջատում Դավիթաշենում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ի ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը  ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ 1-31, 33/1, 51/3 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության

Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ

19 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 250 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արարատ քաղաքում՝

Բակո Սահակյան. Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը

1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն: Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:

ՌԴ-ում բեռնատարը բախվել է ավտոմեքենային. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակվի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930