Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. Պարոն Փաշինյան, Խորհրդային Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղը անկախացել է դեռ 1988թ-ին

Իսկ այսօր՝ 1991թ. սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրն է, որի տրամաբանական ավարտը հանդիսացավ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեն,որով Արցախւ անկախացավ Խորհրդային Միությունից (ԽՍՀՄ) :

Հայաստանի ծանրորդները աշխարհի առաջնության նախապատրաստության վերջին փուլն են անցկացնում

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները ուսումնամարզական հավաքների վերջին փուլն են անցկացնում սեպտեմբերի 18-ին Թաիլանդի Պատտայա քաղաքում մեկնարկող աշխարհի չեմպիոնատից առաջ, որը նաեւ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային կարգավիճակ ունի: Հանրապետության ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ եւ կանանց հավաքականի կոորդինատոր Փաշիկ Ալավերդյանն արդեն հայտարարել է այն մարզիկների անունները, որոնք մեկնելու

Տարիների կիսակառույցը վերջապես տուն կդառնա՝ բնակարանաշինության ծրագրի շնորհիվ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրը՝ միաժամանակ կարեւորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը։ Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում բնակվող Մուրադյանների ընտանիքին։ Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել։ Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը՝ սեփականն ունենալու հույսը չէր մարել։ 13 տարի

20-ամյա կինը ձերբակալվել է՝ երեխային սպանելու կասկածանքով. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացնում Գյումրիում կատարվածից

20-ամյա կինը, ապօրինաբար մանկահասակ դստերը՝ 2018թ. ծնված երեխային, կյանքից զրկելու դիտավորությամբ, իր բնակարանում կպչուն ժապավենով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը, բերանին փաթաթել կիսաշրջազգեստ, որից հետո երեխային բնակարանից տեղափոխել և դրել է մոտակայքում գտնվող աղբարկղերից մեկի մեջ և աղբով փակել նրան, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ամերիկուհին նախընտրել է Երեւանի կոնսերվատորիան

Նախօրեին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում անցկացվում էին սփյուռքահայ ուսանողների բակալավրիատ ծրագրով դիմորդների ընդունելության քննությունները: «Առավոտի» հարցին ի պատասխան՝ կոնսերվատորիայի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի վարիչ Արկադի Ավանեսովը հայտնեց, որ դիմել է 8 երկրից (ԱՄՆ, եվրոպական, Մերձավոր Արեւելքի երկրներ) 30 երաժիշտ՝ համարյա բոլոր մասնագիտությունների գծով (ժողովրդական գործիքներից ու երգեցողությունից մինչեւ կատարողական արվեստ՝ դաշնամուր,

Արման Թաթոյան. Արցախն ապացուցել է, որ արժանի է իր լիարժեք տեղն ունենալու քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհում

Արցախում բնակվող մարդու իրավունքների երաշխավորումն ու պաշտպանությունը չպետք է կախվածության մեջ դրվի Արցախի քաղաքական կարգավիճակից: Այս բոլոր գործընթացներում  սկզբունքային կարևորության դեր ունեն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանն ու քաղաքացիական հասարակությունը:

«Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ». Հայաստանի պետական կամերային երգչախումբը համերգով հանդես է եկել Արցախում

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը: Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները:

Պաշտպանության բանակը ամուր կանգնած է Արցախի անկախության, հայ ժողովրդի արժանապատվության ու ապագայի պաշտպանության դիրքերում. Արցախի պաշտպանության նախարար

Մենք՝ զինվորականներս, այսուհետ ևս անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի՝ սեփական հայրենիքում ազատ և անկախ ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

Թբիլիսիում արտահերթ վայրէջք կատարած «Արմենիայի» օդանավը հասել է Մոսկվա

«Արտահերթ վայրէջքը պայմանավորված էր ոչ մեծ տեխնիկական խնդիրներով, դրանք կարգավորելուց հետո օդանավը շարունակել է թռիչքը Մոսկվա»,- ասել է օդանավակայանի ներկայացուցիչը:

Ոչ մի դեպքում չպետք է թույլ տանք Արցախի հարցում համահայկական միասնականության խաթարում. Սերժ Սարգսյան

Սեպտեմբերի 2-ը համահայկական տոն է, միասնության խորհրդանիշ, որ ամեն տարի համախմբում է աշխարհասփյուռ հայությանը՝ իր հաղթանակի և հպարտության, միաժամանակ՝ իր ամենօրյա խորհրդածումների առարկան դարձած Արցախի շուրջ, որի հզորացման համար առ այսօր չի խնայվել ոչինչ:

Պլանային ջրանջատում Դավիթաշենում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ի ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը  ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ 1-31, 33/1, 51/3 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության

Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է. Նիկոլ Փաշինյան

Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ

19 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ

Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 250 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արարատ քաղաքում՝

Բակո Սահակյան. Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը

1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն: Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:

ՌԴ-ում բեռնատարը բախվել է ավտոմեքենային. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակվի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը:

Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ

Արցախը Հայաստանի հանրապետություն չէ, Արցախը Հայաստան է. շնորհավորում են Արցախի հանրապետության ծննդյան օրը

Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին:

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն․ Գևորգ Խաչատրյան

«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների

Հոգ տանենք սրտի առողջության մասին․ մագնեզիումով հարուստ 11 մթերք

Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հանքանյութ է, որն անհրաժեշտ է բջիջների, հյուսվածքների ու մկանների կանոնավոր աշխատանքի համար։ Այս տարրը մասնակցում է օրգանիզմում կատարվող ավելի քան 300 քիմիական ռեակցիաներին, ներառյալ՝ նյութափոխանակությունը, նուկլեինաթթուների ու սպիտակուցների մշակումը և այլն։ Մագնեզիումը պատասխանատու է նաև սրտի առողջության համար։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ մագնեզիումի անբավարարության պատճառով 53%-ով մեծանում է սրտամկանի ինֆարկտի վտանգը։

Հենրիխ Մխիթարյանը փոխարինման ելավ 67-րդ րոպեին

Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Տոտենհեմին»: Առաջին խաղակեսի ավարտին զինագործները պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Ունաի Էմերիի սաներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը եւ խուսափել պարտությունից: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում չէր: Նա խաղադաշտ մտավ 67-րդ րոպեին, երբ առաջին պատասխան գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետը մարզչից պահանջեց փոխարինել

Սերենա Ուիլյամսն իրեն 37 տարեկան չի զգում

Նյու Յորքում շարունակվող թենիսի Ամերիկայի բաց առաջնությունում՝ US Open-ում, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը երրորդ շրջանում 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց չեխ թենիսիստուհի Կարոլինա Մուխովային: 37-ամյա Սերենան չորրորդ շրջանում խաղալու է խորվաթ Պետրա Մատրիչի հետ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

  Երկու կոկտեյլ` փրփրուն գինիով

Փրփրուն գինիները, կամ ինչպես սովորաբար ասում ենք՝ շամպայնները (թեեւ շամպայն անունը կրելու իրավունք ունեն միայն Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանում արտադրված փրփրուն գինիները) կարող են ոչ միայն տոնական մթնոլորտ հաղորդել տարբեր առիթների դեպքում, այլեւ օգտագործվել գեղեցիկ եւ համեղ կոկտեյլների մեջ: Ներկայացնենք երկու կոկտեյլի բաղադրատոմս՝ փրփրուն գինով: Ապերոլ շպրից Այս իտալական կոկտեյլի պատրաստման համար հարկավոր է. Ապերոլ (իտալական

Կոտայքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորը

Սեպտեմբերի 1-ին, ժամը 18:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վարորդին (Դերենիկ Մ., ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է

Լեւոն Արոնյանը մնացել է Սենթ-Լուիսում. նա խաղալու է Ֆիշերի շախմատում

Սեպտեմբերի 2-ին Սենթ-Լուիսում մեկնարկում է շախմատի «Champions Showdown» մրցամարտը՝ Ֆիշերի շախմատի մրցաշարը, որում հանդիպելու են Գարրի Կասպարով-Ֆաբիանո Կարուանա, Ցեսելին Տոպաքլով-Ուեսլի Սո, Պյոտր Սվիդլեր-Լենյեր Դոմինգես եւ Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա զույգերը: Նրանք խաղալու են 6 արագ եւ 14 կայծակնային պարտիա:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Տեղական ինքնակառավարումը Արցախում չի կայացել, քաղաքական հետաքրքրությունն էլ կորցրել է». Դավիթ Իշխանյան

Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարելի՞ է համարել 2020 թվականին կայանալիք համապետական` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախերգանք

Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Արթուր Խաչատրյանին. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդվում է

Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախ աշխարհի զարգացումն ու պետականության ամրապնդումը ապահովելու համար հարկավոր է ողջ հայության ներուժը համախմբել, միայն այդպես մենք կարող ենք հասնել ամրագրված ազգային նպատակադրումների կենսագործմանը:

Նոր դավեր Օպերային թատրոնում․ այս անգամ՝ բալետային խմբի ղեկավարի դեմ

Ըստ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի, պարող Ռուբեն Մուրադյանը, որը ուղիղ մի տարի բեմ դուրս չի եկել, մինչև արձակուրդ վերջին ամսվա՝ հուլիսի ընթացքում տասնմեկ օր էլ աշխատանքի չի ներկայացել, առանց որևէ բացատրության հայտարարում է՝ մենք չենք ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ: Գրիգորյանի խոսքով․

Դիլիջանի թունելը ծանրաքաշ տրանսպորտային միջոցի խափանման պատճառով փակ է

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին Դիլիջանի թունելի հատվածում 375 կմ-ում ծանրաքաշ տրանսպորտային միջոցի խափանման պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:   ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Անցնում էինք մեր դպրոցի մոտով, և ես չդիմացա գայթակղությանը․ Նիկոլ Փաշինյանն՝ իր դպրոցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով եւս մեկ անգամ շնորհավորել է Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի մեկի կապակցությամբ և ներկայացրել է այն դպրոցը, որտեղ ուսանել է՝ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և կիսվել է իր ուսումնառության տարիների հիշողություններով։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/382100182690014/?notif_id=1567339800176015&notif_t=live_video

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930