Օրվա լրահոսը
Պլանային ջրանջատում Դավիթաշենում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 3-ի ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ զանգվածի՝ 30, 31 շենքերի, 4-րդ զանգվածի՝ 1-31, 33/1, 51/3 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի, Օլիմպավան և Reebok մարզահամալիրների, ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է. Նիկոլ Փաշինյան
Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին: Նիկոլ Փաշինյան ՀՀ վարչապետ
19 ահազանգ է ստացվել խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ
Սեպտեմբերի 1-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 19 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում՝ 250 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 5000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 700 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 700 քմ, Արարատ քաղաքում՝
Բակո Սահակյան. Այսօր էլ մենք համատեղ ջանքերով հարթում ենք 28 տարի առաջ ընտրած մեր ուղին՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը
1991 թվականի սեպտեմբերի 2-ին մեր ժողովուրդն իրականություն դարձրեց իր բազմամյա նվիրական երազանքը՝ ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, ապրել ազատ ու անկախ հայրենիքում՝ պահելով ու փայփայելով ազգային արժեքներն ու ավանդույթները, հավատն ու լեզուն: Դա դժվարին, բայց եւ պատվաբեր ճանապարհ էր, որը մենք անցանք մայր Հայաստանի ու սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հետ ձեռք ձեռքի՝ միասին հաղթահարելով բոլոր դժվարություններն ու փորձությունները, միասին կերտելով մեծ հաղթանակներ:
ՌԴ-ում բեռնատարը բախվել է ավտոմեքենային. տուժել են ՀՀ քաղաքացիներ
ՃՏՊ-ի հետևանքով «Mercedes Minivan» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ՀՀ քաղաքացիները՝ Սամվել Մ.-ն (ծնված 1957 թ.), Ազալիա Բ.-ն (ծնված 1934 թ.), Մարենա Ս.-ն (ծնված 1972 թ.) և Միլենա Գ.-ն (ծնված 1998 թ.), հոսպիտալացվել են Պյատիգորսկ քաղաքի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակվի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը
Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը:
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Շինարարական աշխատանքներ են ընթանում Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է: Սահմանվել է հետևյալ
Արցախը Հայաստանի հանրապետություն չէ, Արցախը Հայաստան է. շնորհավորում են Արցախի հանրապետության ծննդյան օրը
Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի և միաժամանակ շատ թանկագին:
Երևան-Մոսկվա չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն․ Գևորգ Խաչատրյան
«Արմենիա» ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռում Երևան – Մոսկվա NGT 928 չվերթն իրականացնելիս հայտնաբերվել է էլեկտրականության անսարքություն։ Օդանավի անձնակազմը ՝ կարևորելով ուղևորների անվտանգությունը, խելամիտ որոշում է կայացրել և վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ինչի հետևանքով ինքնաթիռի 118 ուղևորները և անձնակազմի անդամները չեն տուժել: «Արմենիա» ավիաընկերությունը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը՝ վերացնելու տեխնիկական խնդիրը և ապահովելու ուղևորների
Հոգ տանենք սրտի առողջության մասին․ մագնեզիումով հարուստ 11 մթերք
Մագնեզիումը մեր օրգանիզմի համար կենսական նշանակություն ունեցող հանքանյութ է, որն անհրաժեշտ է բջիջների, հյուսվածքների ու մկանների կանոնավոր աշխատանքի համար։ Այս տարրը մասնակցում է օրգանիզմում կատարվող ավելի քան 300 քիմիական ռեակցիաներին, ներառյալ՝ նյութափոխանակությունը, նուկլեինաթթուների ու սպիտակուցների մշակումը և այլն։ Մագնեզիումը պատասխանատու է նաև սրտի առողջության համար։ Հետազոտություններից մեկի համաձայն՝ մագնեզիումի անբավարարության պատճառով 53%-ով մեծանում է սրտամկանի ինֆարկտի վտանգը։
Հենրիխ Մխիթարյանը փոխարինման ելավ 67-րդ րոպեին
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Տոտենհեմին»: Առաջին խաղակեսի ավարտին զինագործները պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Ունաի Էմերիի սաներին հաջողվեց հավասարեցնել հաշիվը եւ խուսափել պարտությունից: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» մեկնարկային կազմում չէր: Նա խաղադաշտ մտավ 67-րդ րոպեին, երբ առաջին պատասխան գոլի հեղինակ Ալեքսանդր Լակազետը մարզչից պահանջեց փոխարինել
Սերենա Ուիլյամսն իրեն 37 տարեկան չի զգում
Նյու Յորքում շարունակվող թենիսի Ամերիկայի բաց առաջնությունում՝ US Open-ում, ամերիկուհի Սերենա Ուիլյամսը երրորդ շրջանում 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց չեխ թենիսիստուհի Կարոլինա Մուխովային: 37-ամյա Սերենան չորրորդ շրջանում խաղալու է խորվաթ Պետրա Մատրիչի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երկու կոկտեյլ` փրփրուն գինիով
Փրփրուն գինիները, կամ ինչպես սովորաբար ասում ենք՝ շամպայնները (թեեւ շամպայն անունը կրելու իրավունք ունեն միայն Ֆրանսիայի Շամպայն տարածաշրջանում արտադրված փրփրուն գինիները) կարող են ոչ միայն տոնական մթնոլորտ հաղորդել տարբեր առիթների դեպքում, այլեւ օգտագործվել գեղեցիկ եւ համեղ կոկտեյլների մեջ: Ներկայացնենք երկու կոկտեյլի բաղադրատոմս՝ փրփրուն գինով: Ապերոլ շպրից Այս իտալական կոկտեյլի պատրաստման համար հարկավոր է. Ապերոլ (իտալական
Կոտայքի մարզում ավտոմեքենան ընկել է ձորը
Սեպտեմբերի 1-ին, ժամը 18:16-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի մոտակայքում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վարորդին (Դերենիկ Մ., ծնված 1962 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է
Լեւոն Արոնյանը մնացել է Սենթ-Լուիսում. նա խաղալու է Ֆիշերի շախմատում
Սեպտեմբերի 2-ին Սենթ-Լուիսում մեկնարկում է շախմատի «Champions Showdown» մրցամարտը՝ Ֆիշերի շախմատի մրցաշարը, որում հանդիպելու են Գարրի Կասպարով-Ֆաբիանո Կարուանա, Ցեսելին Տոպաքլով-Ուեսլի Սո, Պյոտր Սվիդլեր-Լենյեր Դոմինգես եւ Լեւոն Արոնյան-Հիկարու Նակամուրա զույգերը: Նրանք խաղալու են 6 արագ եւ 14 կայծակնային պարտիա: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Տեղական ինքնակառավարումը Արցախում չի կայացել, քաղաքական հետաքրքրությունն էլ կորցրել է». Դավիթ Իշխանյան
Առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարելի՞ է համարել 2020 թվականին կայանալիք համապետական` նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների նախերգանք
Արցախի նախագահ Բակո Սահակյանը «Երախտագիտություն» մեդալ է հանձնել Արթուր Խաչատրյանին. Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն ամրապնդվում է
Արթուր Խաչատրյանն ասաց, որ Արցախ աշխարհի զարգացումն ու պետականության ամրապնդումը ապահովելու համար հարկավոր է ողջ հայության ներուժը համախմբել, միայն այդպես մենք կարող ենք հասնել ամրագրված ազգային նպատակադրումների կենսագործմանը:
Նոր դավեր Օպերային թատրոնում․ այս անգամ՝ բալետային խմբի ղեկավարի դեմ
Ըստ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանի, պարող Ռուբեն Մուրադյանը, որը ուղիղ մի տարի բեմ դուրս չի եկել, մինչև արձակուրդ վերջին ամսվա՝ հուլիսի ընթացքում տասնմեկ օր էլ աշխատանքի չի ներկայացել, առանց որևէ բացատրության հայտարարում է՝ մենք չենք ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ: Գրիգորյանի խոսքով․
Դիլիջանի թունելը ծանրաքաշ տրանսպորտային միջոցի խափանման պատճառով փակ է
«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին Դիլիջանի թունելի հատվածում 375 կմ-ում ծանրաքաշ տրանսպորտային միջոցի խափանման պատճառով ճանապարհահատվածը միակողմանի փակ է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Անցնում էինք մեր դպրոցի մոտով, և ես չդիմացա գայթակղությանը․ Նիկոլ Փաշինյանն՝ իր դպրոցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերի միջոցով եւս մեկ անգամ շնորհավորել է Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի մեկի կապակցությամբ և ներկայացրել է այն դպրոցը, որտեղ ուսանել է՝ Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը և կիսվել է իր ուսումնառության տարիների հիշողություններով։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/382100182690014/?notif_id=1567339800176015¬if_t=live_video
Կրթության ոլորտում բոլորիդ ներդրումը կարևոր է․ Արայիկ Հարությունյանի սեպտեմբերմեկյան շրջայցը Գեղարքունիքի մարզի դպրոցներում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրվա առիթով այցելել է Գեղարքունիքի մարզի այն դպրոցներ, որոնց կից այս տարի բացվել են նոր նախակրթարաններ: Նախարարի առաջին կանգառը Նորաշեն համայնքի հիմնական դպրոցն էր, այս սեպտեմբերի 1-ը նորաշենցիների համար կրկնակի տոնական է: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով սեպտեմբերից դպրոցին կից նոր նախակրթարան կգործի: Ընդամենը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Երևանյան օրերն՝ Արցախում
«Երևանի օրերը Արցախում» միջոցառումներին մասնակցելու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Արցախի Հանրապետության մայրաքաղաք: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ Երևանի քաղաքապետը նախ ծաղիկներ է խոնարհել Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում: Ստեղծագործական ու ծրագրային առումով երևանյան օրերի միջոցառումները հագեցած են: Կեսօրին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի է ունեցել հոբելյանական միջոցառում՝ նվիրված
Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե փողի մասին, այլ Նոբելյան մրցանակի․ Նիկոլ Փաշինյան
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց: Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: «Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի օրը նշում եմ մեր հայրենիքի այս հրաշալի անկյունում,
Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանք ու այդ աշխատանքը սիրելու երջանկություն․ Արայիկ Հարությունյան
Սիրելի՛ աշակերտներ և ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ, կրթության ոլորտի կազմակերպիչներ և ծնողներ, Սեպտեմբերի մեկին մեկնարկում է մեր առաքելության կարևոր ու պատասխանատու շրջափուլը, քանի որ մեզանից յուրաքանչյուրը` մի մասը կրթելով, մյուս մասը` կրթվելով, ձևավորում ենք մեր ունեցած կարևորագույն հարստությունը` գիտակ և ստեղծարար քաղաքացուն: Ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրն առավոտյան արթնանա այն գիտակցմամբ, որ այդ օրվա կատարած
Արցախում տոնել են Ղուբաթլուի (Որոտան) ազատագրման 26-ամյակը
Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Որոտան համայնքում տոնել են քաղաքի (նախկինում՝ Ղուբաթլու) ազատագրման 26-րդ տարեդարձը։ Տոնական միջոցառմանը մասնակցել են Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Հովհաննես Սահակյանը, Որոտան համայնքի ղեկավար Վրույր Ասրյանը, Որոտանում տեղակայված N զորամասի սպայակազմը, շրջակա համայնքների ղեկավարները, ինչպես նաև բնակիչներ և հյուրեր։ Ծանոթություն. Որոտան համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ նախկին Ղուբաթլու քաղաքի
Ռոբերտ Քոչարյանը շատ զայրացած էր խոսում․ Մարտի 1-ի գործով Կամո Վարդանյանի ցուցմունքը
«Հրապարակ» – Առայսօր հրապարակվել են Մարտի 1-ի քրեական գործով անցնող հայտնի դեմքերի հարցաքննությունների արձանագրությունները։ Սակայն մյուս ցուցմունքներում եւս կան ուշագրավ փաստեր, տեղեկություններ։ Հրապարակում ենք 2008 թ․ ԼՂՀ պաշտպանության բանակի 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանի ցուցմունքը, ով այդ օրերին եկել է Երեւան եւ մասնակից է եղել նշված իրադարձություններին։ Որպես վկայի իմ իրավունքները ու պարտականությունները բացատրվել
Մեր թավշյա հեղափոխության ազդեցությունը Ռուսաստանում և այլուր
Բնավորության գիծը, որը պահանջվում է հեղափոխականից, առաջին հերթին համարձակությունն է: Եվ պատահական չէ, որ մեր թավշյա հեղափոխության լիդերներն ընտրել էին «դուխով» կարգախոսը, որովհետև հեղափոխականների «դուխի» բացակայության դեպքում բացառվում է հեղափոխակաների ու հեղափոխության հաղթանակը: Մենք շարունակում ենք մեր թավշյա հեղափոխության թեմայով մեր վերլուծությունները և, կարծում եմ, երկար կշարունակենք, որովհետև թավշյա եղափոխությունն ի հայտ բերեց բաներ, որոնք
Կալավանի միակ առաջին դասարանցին
Դիմավորե՛ք, կալավանցի Լիանան է ՝ մեր միակ առաջին դասարանցին։ Շնորհավոր սեպտեմբերի 1։ Ռոբերտ ՂՈՒԿԱՍՅԱՆ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ https://www.facebook.com/photo.php?fbid=3690300574329473&set=a.1194349533924602&type=3&theater
Ինչո՞ւ է Կառավարությունը որոշել ԻՔՄ-ին և ԹԻԱՀԿ-ին վստահել Արցախի ընտրությունների դիտարկումը
Կառավարության՝ օգոստոսի 22-ին կայացած նիստում որոշում կայացվեց դրամաշնորհային պայմանագրի հիման վրա գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում Ստեփանակերտի գրասենյակ» խորհրդատվական ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այս որոշումը քննարկումների և քննադատությունների առարկա դարձավ թե՛ լրատվամիջոցների, թե՛ սոցիալական ցանցերի մի շարք օգտատերերի համար։ Մտահոգություն առաջացնող գլխավոր հարցն այն էր, թե ինչո՞ւ


















































