Օրվա լրահոսը

Սենթ-Լուիսում Լեւոն Արոնյանը Կարլսենի ու Մամեդյարովի հետ բաժանում է 1-3-րդ հորիզոնականները

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինքֆիլդի գավաթի» խաղարկության երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ-ոքի արեց Ֆաբիանո Կարուանայի հետ եւ տասը ուժեղագույն գրոսմայստերների պայքարում 1,5 միավորով 1-ից 3-րդ տեղերն է բաժանում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի ու Շախրիյար Մամեդյարովի հետ: Այսօր հայկական շախմատի առաջատարի մրցակիցը նորվեգացի Կարլսենն է:  

Կարեն Խաչանովը ATP վարկանիշային ցուցակում նահանջել է մեկ աստիճան

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ցինցինատիում անցկացված ATP «Masters» մրցաշարի երրորդ շրջանում պարտվելուց հետո պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանիշային ցուցակում նահանջել է մեկ աստիճան եւ հանգրվանել 22-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Իգոր Նազարուկն ասաց. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ եւ դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անել, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 20-ին առանձին շրջաններում, 21-22-ը՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ՝

«Հակամարտության պայմաններում քաղաքացիական բնակչությունն է շատ անգամ ամենաթանկ գինը վճարում»

Մարդասիրության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ Եվրոպական միության բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրամիության Մարդասիրական օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Խրիստոս Ստիլիանիդեսի հայտարարությունը Բաղդադում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի ռմբակոծման 150-ամյա տարելիցին՝ Եվրոպական միությունը հարգանքի տուրք է մատուցում հումանիտար օգնության ոլորտի աշխատողներին, որոնք  նվիրումով և  իրենց կյանքը վտանգելով մարդասիրական օգնություն են տրամադրում աշխարհի տարբեր մասերում: Եվրոպական

ՀՀ-ում իշխանությունը ու՞մ է պատկանում՝ հրապարակին, թե հայ ժողովրդին. Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն

arfd.info. Օգոստոսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար սպասված ելույթը, որն, ըստ էության, ամփոփելու էր նրա վարչապետության 100 օրը: Այն, որ այդպես էլ որևէ լուրջ զեկույց ու հաշվետվություն արվածի ու չարվածի մասին չհնչեց, նույնքան սպասելի էր, որքան այն, որ վարչապետն, իրեն հարազատ հռետորաբանությամբ, պարզապես կտաքացնի հավաքվածներին, կալեկոծի 100 օր առաջ նրանց մոտ հորդացած

Թբիլիսի քաղաքում ավտովթարից տուժածներից մեկը մահացել է

Ժամը 11:46-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է: *** Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ

«Իրենք փորձում էին գտնել հեռախոս, ու երբ չկար բաց պատուհան, մենք խնդիր էինք ունենում». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հեռախոսների վերահսկելիության խնդիր ամբողջ աշխարհում կա. «Չկա բանակ, որտեղ բջջային հեռախոսով խոսելու դեմ չեն պայքարում, եւ չկա բանակ, որտեղ բջջային հեռախոսով խոսելիս արտահոսք չի լինում: Դա մշտական պայքար է»:Այդ հրամանն ունենալով՝ ՊՆ-ն չի բացառում, որ որոշ զինվորներ, չգիտակցելով խնդրի կարեւորությունը, կփորձեն նորից խախտում անել եւ ձեռք բերել ինտերնետ հասանելիությամբ, տեսալուսանկարահանող հեռախոսներ:

Մարտունին` Հայաստանի նոր խաչմերուկ. «Ուրբանիստա»

Թեպետ Մարտունու քաղաքապետը տուրիզմի զարգացման մեծ պոտենցիալ է տեսնում, սակայն այն զարգացնելու գործնական քայլեր դեռևս միայն անհատներն են անում։ Նրանցից մեկն էլ մասնագիտությամբ լրագրող, ռազմագիտության ուսուցիչ Տիգրան Բաղիշջանյանն է, ով 2013 թվականին Մարտունու երիտասարդական բանկից իր գաղափարն իրագործելու համար դրամաշնորհ է ստացել, գնել իր առաջին քուռակը, ավելի ուշ հիմնադրել «Ասպ» հեծյալ ակումբը։ Այսօր արդեն ակումբը

Նորաբաց կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն անվճար տեղեկատվություն է տրամադրելու Դիլիջան և տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին

Օգոստոսի 17-ին Դիլիջանում բացվել է Տավուշի մարզում առաջին Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը։ Կենտրոնը կառուցվել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամն իրականացնում է Եվրոպական միության, Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ՝ համագործակցելով Դիլիջանի համայնքապետարանի և Դիլիջանի Ազգային պարկի հետ։ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնն առաջինն է Տավուշի մարզում, որն

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

Օգոստոսի 20-ին, ժամը 02:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 44/4 շենքի 1-ին մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարներն Ա. Ա.-ին (ծնված 1980 թ.) դուրս են բերել

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը կատարելագործել է Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները, որոնք հաճախորդներին հնարավորություն են ընձեռում կատարել ֆինանսական գործարքներ ցանկացած հարմար ժամանակ և ցանկացած վայրում 24/7 ռեժիմով ՝ համակարգչի կամ բջջային սարքի՝ ինտերնետին միացված լինելու դեպքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար ծառայությունները հեշտացնում են Բանկի հաճախորդի կյանքը և խնայում վերջինիս ժամանակը՝ ծառայելով որպես բանկային գործարքներ կատարելու հուսալի և անվտանգ

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորները հոսպիտալացվել են

Օգոստոսի 20-ին, ժամը 00:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս–Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 19-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի

Լույս է ընծայվել բացառիկ՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթը լույս է ընծայել բացառիկ` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներին: Բացառիկում տեղ է գտել  հոբելյանական տարվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը, ինչպես նաև բազմապիսի հոդվածներ։ Մի շարք հոդվածներ նվիրված են 100-ամյակի տոնակատարություններին և Մայր Աթոռում

Ավտոմեքենան մոտ 200 մ կողասահել է ձորը

Օգոստոսի 20-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածի 34-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Մ., ծնված 1995 թ.)

Ավտովթար Թբիլիսի քաղաքում. տուժել են ՀՀ քաղաքացիներ 

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) և Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր,

ԺՈՒԿ-ը նույնպես կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

Ժողովրդավարական ուղի կուսակցության վարչությունը քննարկման առնելով կուսակցության Երեւանի քաղաքային խորհուրդի որոշումը հայտարարում է, որ կայացրել է որոշում մասնակցություն ունենալ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին՝ քաղաքապետի թեկնածու և նախընտրական ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Մանուել Մանուկի Գասպարյանը:   Ժողովրդավարական ուղի կուսակցության վարչություն   

Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը. Արմեն Աշոտյան

Ծանոթացեք ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի այս շրջաբերականին, որը սահմանափակելու է տեղեկատվության տրամադրման ազատությունը, մամուլի օպերատիվությունը, խոսքի ազատությունը և աշխատակիցների ազատ արտահայտվելու իրավունքը։ Վաղն առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելու եմ պաշտոնապես հետևյալ հարցադրումներով. 1. Ո՞րն է տվյալ շրջաբերականի իրավական հիմքը։ 2. Ի՞նչ իրավական հիմքով է աշխատակազմի ղեկավարի շրջաբերականը կոչվում կարգ։ 3. Ո՞ր իրավական հիմքով են պատժվելու

Նոր Հայաստանն է կանչում…«Նիդերլանդական օրագիր»

Բարձրագույն կրթություն ստացած Իշխանի պես մտածող նվիրյալ երիտասարդները, ովքեր ցանկություն ունեն օգնել հայրենիքին, շատ են: Որպեսզի ընթերցողը պատկերացում կազմի, թե որքան շնորհալի են մեր եվրոպաբնակ երիտասարդները, ներկայացնենք Իշխանի օրինակով: Իշխան Թովմասյանը 25 տարեկան է, բնակվում է Փարիզում: Քոլեջը գերազանց ավարտելուց հետո, ընդունվել է ֆրանսիայում և Եվրոպայում հայտնի բարձրագույն հաստատություններից մեկը՝ Քաղաքական հետազոտությունների Փարիզի ինստիտուտը (Sciences

Օգնեք, որ Նիկոլ Փաշինյանն իմանա՝ ես անմեղ եմ, բայց մեղավորի կնիքով արդեն 14 տարի դատապարտված եմ ցմահ ազատազրկման. Արթուր Քոչարյան

ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Արթուր Գառնիկի Քոչարյանից Բաց նամակ հայ ժողովրդին Դիմում եմ ձեզ, հաղթանակած հայ ժողովուրդ։ 2003 թվականին զորակոչվել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ պարտքս կատարելու Հայրենիքիս առաջ։ Չնայած որ ունեի այլ ճանապարհ, սակայն ընտրեցի հայրենիքիս սահմանները պաշտպանելու ուղին, որի համար չեմ ափսոսացել ոչ մի վայրկյան։ 2004 թվականի սեպտեմբերի 21-ն էր, երբ հայտնաբերեցին

Արայիկ Հարությունյանը՝ հայրենադարձների երեխաներին դպրոցներում աջակցելու խնդրանքով ու կոչով

Հայրենադարձների երեխաներին դպրոցներում աջակցելու խնդրանք ու կոչ: Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀՀ ԿԳ նախարար

«Այս անգամ իմ ընտրած խմորեղենը շահումով էր, և շահումն էր սպիտակ մազ»

Երևանի կենտրոնից հեռու գտնվող բազմաթիվ թաղամասերում ժամանցի վայրերի ընտրության հնարավորություն գրեթե չկա։ Այցելում ես այն վայրը, որը միակն է։ Իսկ խանութներում ու սրճարաններում սպասարկման որակ արտահայտությունն անծանոթ բառակապակցություն է սպասարկման մասնագետների մեծ մասի համար։ Եթե հաճախորդը որևէ ապրանքից դժգոհ է կամ գնելու պահին լրացուցիչ ընտրության հնարավորություն է պահանջում, ապա տվյալ խանութի կամ սրճարանի աշխատակցի կողմից

Թխվածք «Վարդագույն ամպիկներ»

Սովորական սպիտակուցային թխվածքաբլիթները` բեզեները, կարող են դառնալ շատ տոնական եւ գեղեցիկ աղանդեր, ընդամենը մի քանի հատիկ հատապտղի շնորհիվ: Անհրաժեշտ մթերքները Ձվի սպիտակուց- 4 հատ Շաքարավազ-  3 ճաշի գդալ Սպիտակ գինու կամ խնձորի քացախ-1 ճաշի գդալ Կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլա- 1 ճաշի գդալ Կարմիր գունանյութ- մի պտղունց կամ եթե հեղուկ է` 1-2 կաթիլ Նարնջի կամ ելակի

Վթար՝ Աշտարակի կամրջի վրա

Օգոստոսի 19-ին, ժամը 18:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ

Բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք. Գագիկ Սուրենյան

Վերջին երկու օրերին տեղացող առատ անձրևների պատճառով շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ամառը վերջացավ: Օգոստոսի 21-ից հետո բավականին տևական ժամանակ դեռ շոգելու ենք, անհոգ եղեք: Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

Արժե Բաքվի տաքգլուխներին զգուշացնել, որ մարտական կարողությունների գնահատականը որոշվում է խրամատում, այլ ոչ թե բարձրագոչ հայտարարություններով. Սենոր Հասրաթյան

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից պարբերաբար ձեռնարկվող անհաջող նախահարձակ գործողություններին զուգահեռ ընդգծված ակտիվություն է նկատվում նաև քարոզչական ճակատում: Հատկանշական է, որ այդ գործընթացին ներգրավվում են ոչ միայն հարևան երկրի պետական ու ոչ պետական տեղեկատվաքարոզչական ոլորտի ներկայացուցիչները, այլև շատ հաճախ բանակի ղեկավարությունն ու ենթակա զորամիավորումների հրամանատարները: Ավելին, ծավալվող քարոզչության առանձնահատկությունը կայանում է նրանում, որ

Աշխարհի երիտասարդական առաջնությանը կմասնակցի Հայաստանի հինգ բռնցքամարտիկ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ օգոստոսի 21-ից 31-ը Բուդապեշտում կմասնակցի աշխարհի երիտասարդական առաջնությանը: ՀԲՖ մամուլի ծառայությունը հրապարակել է մրցավայր մեկնող հինգ մարզիկների անունները. 49 կգ՝  Սեյրան Եղիկյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Օձ՝ Շիրակի փողոցի բնակարաններից մեկի պատշգամբում

Օգոստոսի 19-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բաց պատշգամբում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Գյուլբենկյանների՝ Գերմանիայում բնակվող մեծահարուստ թոռի նվերը հայ տարեցներին (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Երեկ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում պաշտոնապես բացվեց «Վորտիկ Գյուլբենկյան տարեցների տունը»։ Այն 4000 քառ. մետր տարածք է զբաղեցնում, ունի երեք մասնաշենքեր, նախատեսված է 27 տարեցների համար։ Գերժամանակակից, կոմունալ բոլոր հարմարություններով, բնական փայտից սարքված կահույքով ծերերի տունը հիմնադրվել է Գերմանիայում բնակվող, Արևմտյան Հայաստանից գաղթած Ալբերտ Սեվինսի հիմնադրամի միջոցներով։ Ալբերտ Սեվինսը Վորտիկ Գյուլբենկյանի թոռն  է, նրա դստեր

62-ամյա կինն ինքնահրկիզվել է

Օգոստոսի 19-ին` ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել` 11:45-ին: Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին: ՀՀ ԱԻՆ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930