Օրվա լրահոսը

«Թրամփի մոտ այլ վերաբերմունք է, քանի որ Փաշինյանի հետ հանդիպման ստորագրահավաքը դեմոկրատ-կոնգրեսականներն են անում». փորձագետ

Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ թեեւ սեպտեմբերին հավանական է լինի Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպում, սակայն Հայաստանն ԱՄՆ-ի հետ քննարկելու օրակարգային հարցեր առանձնապես չունի. եթե ունենար` մինչ այդ կյանքի կկոչվեին նման հանդիպումները

Ծառուկյանի թիկնազորի պետն ազատության մեջ է` գրավի դիմաց

Տեղեկացրել էինք, որ այսօր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետի` Էդուարդ Բաբայանի խափանման միջոցը 20 մլն դրամ գրավի դիմաց կփոխեն եւ նա կալանքից կազատվի: Քիչ առաջ տեղեկացանք, որ Բաբայանն արդեն իսկ ազատության մեջ է:

«Փաշինյանի՝ Իրան սպասվելիք այցի ժամանակ պետք է հասկանալ՝ ինչպե՞ս արձագանքել պատժամիջոցներին». Սուրեն Սարգսյան

Եթե հայկական կազմակերպությունը ցանկանում է Իրանում գործել, վստահ եմ՝ կցանկանա իմանալ, թե արդյո՞ք Իրանում կհայտնվի պատժամիջոցների ներքո

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն բավարարվի ձեռք բերված տպավորիչ արդյունքներով եւ կշարունակեն էլ ավելի խորացնել ու զարգացնել հարաբերությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկասս Գասսերին: Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, մշակութային, կրթական եւ առողջապահական ոլորտներում: Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն

Այրում քաղաքում կոյուղագիծը բացվեց, սակայն խնդիրը մնում է

Կոյուղու խցանման խնդիրները շատ են Այրումում

«ԱՄՆ-ում ավելի քան հարյուր ընտանիք ինձ ասացին, որ տները վաճառքի են հանել, որպեսզի վերադառնան հայրենիք». Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարարը վստահեցրեց՝ նախարարության կամ առհասարակ պետության համար մերժվածներ ու արտոնյալներ չեն լինելու:

«Համաձայնություն եմ տվել գլխավորել «Հանրապետության» եւ «Լուսավոր Հայաստանի» նախընտրական դաշինքի ցուցակը». Զեյնալյան

Ավագանու ընտրություններում երկու կուսակցությունները հանդես են գալու դաշինքով: Կներկայացնեմ արձակուրդ գնալու դիմում եւ արձակուրդում եղած պայմաններում կմասնակցել քարոզարշավի: Չեմ համատեղի նախարարի պաշտոնը թեկնածուի կարգավիճակի հետ:

«Ես չեմ կարող դատավոր Ազարյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ». Արտակ Զեյնալյան

Լրագրողները փորձեցին ճշտել՝ երկու մարմին իրար վրա են գցում այդ հարցը, ուզում ենք հասկանալ՝ ի վերջո ո՞վ կարող է պատասխանատվության ենթարկել դատավորներին, հասկանանք որտեղ է բացը՝ Զեյնալյանը պատասխանեց. «Արդարադատության նախարարությունը՝ գործադիր իշխանությունը, չպետք է վերածվի չորրորդ ատյանի: Սա կհակասի արդար դատաքննության օբյեկտիվ իրավունքին ընդհանրապես»:

Թբիլիսի քաղաքում տուժած ՀՀ քաղաքացիներից մեկի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր

Օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին: Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: *** Օգոստոսի 20-ին, ժամը 22:40-ին «911» ծառայությունը կրկին կապ է հաստատել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աշխատակցի հետ. տուժածների վերաբերյալ նոր տեղեկատվություն

«Երկու-երեք լրատվամիջոցներ կան, որոնք սթափվելու կարիք ունեն». Մխիթար Հայրապետյան

Սփյուռքի նախարարը նշեց, թե ընդհուպ մինչև ընտանիք սևացրել են իրեն, բայց որևէ կերպ չի արձագանքել, դատական գործընթացի մեջ չի մտել:

«Չէ՛ր կարելի լուսանկարել, չէ՛ր կարելի հրապարակել այդ լուսանկարը». Արտակ Զեյնալյանը՝ Մանվել Գրիգորյանի լուսանկարի մասին

Հարգելի լրագրողներ, ԶԼՄ-ներ, դուք ազատ մամուլն եք եւ արտահայտվելու ազատության երաշխիքն է ձեր ազատությունը: Լրագրողներն իրավապաշտպաններ են ի պաշտոնե, եւ դուք իրավունքի պաշտպանության մունետիկներ եք: Պատիվը, արժանապատվությունը, մարդու մյուս իրավունքները  չեն կարող նսեմացվել արտահայտվելու ազատությամբ կամ խոսքի ազատությամբ:

Չորս «օրենքով գողերի» եւ հեղինակությունների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր

Այսօր ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը հայտնեց, որ հարյուր օրվա ընթացքում `մայիսի 10-ից օգոստոսի 20-ը, ոստիկանությունը բացահայտել է 1200 ծանր եւ 150 առանձնապես ծանր հանցագործություններ: Դրանցից 42-ը` սպանության, 400-ը՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքեր էին: Ըստ էության , հանցավորության աճը կազմել է 12,3 տոկոս: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 746-ն էր: Ռ.ՄԻՆԱՍՅԱՆ Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»

«Պիտի մարդասպան կամ օլիգարխի բարեկամ լինես, որ պատգամավորները խառնվեն իրար»

Դրվագներ բանտարկյալի կյանքից: Հատված անտիպ գրքից Երբեք չէի կարող պատկերացնել, որ մի օր կզրկվեմ ազատությունից ու կդատապարտվեմ խարդախության համար՝ դատապարտվելով հինգուկես տարվա ազատազրկման։ Մեղավորներ չփնտրեմ, ինքս եմ մեղավոր իմ կյանքի այս փուլը փակի տակ անցկացնելու համար։ Գուցե Աստված դադար տվեց՝ հնարավորություն՝ մտածելու, ապաշխարելու, սթափվելու… Իբրեւ սկիզբ Որպես լրագրող շատ էի եղել տարբեր քրեակատարողական հիմնարկներում։ Միայն

Ոստիկանապետ.«Նարեկ Սարգսյանը շուտով տեսադաշտում կլինի»

«Մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ: Թույլ տվեք չմանրամասնել»,- ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն իր 100 -օրյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ: Նա ասաց, որ  նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, գտնվում է միջազգային հետախուզման մեջ, եւ նրա մասին շուտով նորություն կլինի: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է Նարեկ Սարգսյանը հանրապետությունից հեռացել, ոստիկանապետը պատասխանեց. «Նա հանրապետությունից բացակայել է հետախուզումը հայտարարելուց

«Ալիեւը չի կարող բացատրել, թե ինչու հանդիպեց մեկի հետ, որին անվանել է «սեպարատիստների առաջնորդ». փորձագետ

Չեմ հավատում, որ Արցախը լինելու է բանակցային կողմ, որովհետեւ այդ դեպքում Ադրբեջանն ուղղակի չի մասնակցի բանակցություններին

Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն այսօր 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի. armtimes.com

ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը քիչ անց ազատ կարձակվի քրեակատարողական հիմնարկից: Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը: Դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ. որպես գրավի չափ է սահմանվել 20 միլիոն դրամը: Այս մասին մեր զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանը՝ հավելելով, որ

«Անցումային արդարադատությունը լինելու է օրինական, սահմանադրությունը չի խախտվելու, դատարանները չե՛ն լուծարվելու». Զեյնալյան

Խոսելով վարչապետի հայտարարության մասին՝ անցումային արդարադատության վերաբերյալ՝ նախարարն ասաց. «Վարչապետն իր ելույթում կոնկրետ նշեց, որ արտակարգ դատարաններ չեն ստեղծվելու: Ես ավելացնեմ՝ անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը, ՀՀ-ի՝ կոնվենցիաներով, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին, սահմանադրության որեւէ դրույթ չի կասեցվելու ուղղակիորեն կամ բովանդակային առումով: Դա լինելու է օրինական, աջակցող է լինելու որոշ գործերով»:

Ոստիկանապետը` 2-րդ նախագահի տապալված ասուլիսի մասին

«Որեւէ մեկից պաշտոնական հաղորդում չենք ստացել խոչընդոտելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` վերջերս տապալված մամուլի ասուլիսին: Ըստ նրա. «Այստեղ անօրինական գործողություններ չկան: Յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն կարող է իր կամքն արտահայտել, բողոքի ակցիա անել, բայց օրենքի սահմաններում»: Սակայն, ըստ ոստիկանապետի, դա չի նշանակում, որ մարդիկ, իր խոսքերը մեջբերելով,

«Քրեակատարողականներում հարկադրաբար մոլեխաղեր խաղալու ավանդույթը կասեցված է». Ի՞նչ է արել Զեյնալյանը 100 օրում

Գործարկել են ներման ինստիտուտը, արդեն շուրջ 160 ներման խնդրագիր է ներկայացված նախարարությանը, որից 115-ը ներկայացված է վարչապետին: Առաջիկայում ներման հանձնաժողով կձեւավորվի: Նախարարն ասաց. «Այդ ոլորտում նորամուծութուններ ենք իրակացնելու, որոնք լինելու են ՀՀ պատմության մեջ առաջինը»: Հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի արդարադատության նախարարը:

ՀՀ ոստիկանապետն, ամփոփելով իր աշխատանքի 100 օրը, խոսեց նաեւ հնչեղ գործերի մասին

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին, իր ղեկավարած կառույցի 100-օրյա աշխատանքը ներկայացնելուց հետո  ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին: Մասնավորապես, ՊՊԾ գնդի, Մարտի 1-ի գործերին իր առնչությանը: ՊՊԾ գնդում, ինչպես ասաց, նա եղել է պատանդի կարգավիճակում 7-8 օր: Ասաց, որ չի հրավիրվել դատարան, չի հարցաքննվել.«Հրավիրվելու դեպքում կներկայանամ դատարան, կպնդեմ նախաքննության ժամանակ տրված իմ բոլոր ցուցմունքները»:

ՀՀ-ում «Կալաշնիկով» կարտադրվի

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ՖԲ էջում տեղեկացնում է, որ այսօր «Royalsys Engineering ltd. » ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցերնի փոխտնօրենը Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում Կալաշնիկովի նոր «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։

Օգոստոսի 21-ի դրությամբ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալներն արդեն գերազանցել են 2017 թվականի տարեկան ցուցանիշը

2018 թվականի օգոստոսի 21-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 121 295 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 49 հազար տոննայով կամ 67.7%-ով և 444 տոննայով գերազանցում են 2017 թվականի արտահանման տարեկան ծավալները։ Հարկ է նշել, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ. այսօրվա

Նորահայտ նախաձեռնությունը Փաշինյանին առաջարկում է ՀՀԿ-ի վերցրած միջազգային վարկերը չվճարել

Ազգովի պետք է նախաձեռնել ակցիա-ստորագրահավաք ու հրաժարվել այդ արտաքին պարտքը վճարելուց. «Մենք պատրաստ չենք վերադարձնել այդ գումարները, մեր ազգը 25 տարի անընդմեջ ասում է, որ մեր ընտրությունները կեղծվել են, եվրոպացիք գալիս են խորոված-քյաբաբ են ուտում, խորովածը դե լավ բան է, ասում են՝ դե մի թեթեւ խախտումներ են եղել, չեն կեղծվել, մեզ այդ իշխանությունը դրել է վարկային բեռի տակ, մենք ՀՀԿ-ի իրավահաջորդը չենք, մենք էդ գումարները չենք վերադարձնի, ում տվել եք՝ նրանից էլ վերցրեք»:

Դավիթ Տոնոյանը հանդիպել է «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրենին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի շրջանակում այսօր հանդիպել է, «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցերի լայն շրջանակ։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանն և պաշտպանության քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը։ ՀՀ ՊՆ Տեղեկատվության

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 21-22-ին՝ երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օգոստոսի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հյուսիսային շրջաններում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-25-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Օգոստոսի 21-26-ին սպասվում է առանց

ՊԵԿ-ը հիշեցնում է` փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի և թմրամիջոցների պարունակությամբ այլ առարկաների առաքումն արգելված է

Նմանատիպ դեպքերով այս տարի 34 քրեական գործ է հարուցվել Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական

Պետք չէ Հայաստանի սահմանադրությունը շարունակել վերածել մանրադրամի

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադառնում է ՀՀ վարչապետի՝ օգոստոսի 17-ի հանրահավաքում ունեցած ելույթին: Իր մտահոգությունն է հայտնում ներքաղաքական լարվածության հետագա սրացման դեպքում քաղաքացիական հնարավոր բախումների մասին մտահոգություններ հայտնողներին «ԱԱԾ այցելությամբ» սպառնալու, պետական ինստիտուտների գործառույթները հրապարակներում հանրահավաքներով փոխարինելու, ԱԺ արտահերթ ընտրությունների մասին վարչապետի ներկայացրած ճանապարհային քարտեզի իրականացման դեպքում հնարավոր վտանգների վերաբերյալ: Նաև իր անհամաձայնությունն

Ում էր ուղղված վարչապետի հայտարարությունը. «Ժողովուրդ»

Հանրապետության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին անդրադարձել էր դատական համակարգում առկա վիճակին եւ նշել. «Այսօր ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են խոսում այն մասին, որ Հայաստանում բազմաթիվ դատավորներ եղել են կոռուպցիոն համակարգի մաս, եւ այս իմաստով անվստահությունը դատական մարմինների նկատմամբ շարունակում է խորը մնալ։ Սա, իհարկե, չափազանց նուրբ թեմա

Չի ցանկացել առերեսվել. «Հայկական ժամանակ»

ՀՀ գլխավոր դատախազությունը երեկ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ ՀՀ վերաքննիչ  դատարանի որոշման դեմ։ Վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։ – Պարոն Ալումյան, արդեն ներկայացրե՞լ եք բողոք, թե՝ ոչ, եւ պաշտպանական կողմն ի՞նչ պահանջով է դիմում Վճռաբեկ։ –

Փրկարարները բռնել են և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

Օգոստոսի 21-ին, ժամը 09:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օշական գյուղի 18-րդ փակուղու տներից մեկում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930