Օրվա լրահոսը
Մտերիմները հուզմունքից լացելով՝ Արայիկ Խանդոյանին ձեռքերի վրա դուրս բերեցին դատարանից
Պատգամավորները երաշխավորել են, որ ազատության մեջ գտնվելով՝ Խանդոյանը եւ Ավետիսյանը պատշաճ կներկայանան դատական նիստերին եւ չեն խուսափի գործի քննությունից
«Սևան» երաժշտական փառատոնը հավակնում է դառնալ Սևան քաղաքի այցեքարտերից մեկը
Օրեր առաջ Սևանն ապրում էր երաժշտական մեծ իրադարձությամբ, որն իր շուրջն էր համախմբել երաժշտախմբերի, երաժշտասերներին: Արդեն 4-ամյա կենսագրություն ունեցող «Սևան» երաժշտական փառատոնն այս տարի ավելի ընդլայնեց իր աշխարհագրությունը, որի շնորհիվ նաև օրերի քանակը: Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը, 4 տարի անց հասան իրենց գերնպատակին, այն է` փառատոնն անցկացվեց
«Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է». Թրամփ. «Ազատություն»
Միացյալ Նահանգներն ու Թուրքիան սպառում են միմյանց դեմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ էլ ավելի խորացնելով դիվանագիտական ճգնաժամը երկու դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև: «Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է», – երեկ կառավարության նիստում հրապարակավ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ «սարսափելի ու անարդար» որակելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուքրիայի իշխանությունների որոշումը: – «Նրանք
«Ոչինչ անպատիժ չի մնալու». Արծրուն Հովհաննիսյանը՝ հակառակորդի ձեռնարկած հարձակման փորձի մասին
Ընդհանուր առմամբ գնահատելով սահմանում իրավիճակը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Հանգիստ է համամետաբար, կրակոցները շատ չեն»:
Փոխնախարարին ներկայացվել են փոստով ստացված փաթեթների ուշացման պատճառները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջին շրջանում բազմաթիվ բողոքներ է ստանում ՀՀ մուտք գործած հասարակ փաթեթները «Հայփոստ» ընկերության կողմից հասցեատերերին ուշ հանձնելու վերաբերյալ։ «Հայփոստ» ՓԲ ընկերությունից նախարարությանը պարզաբանում են, որը խնդիրը կապված է Պետական եկամուտների կոմիտեի կողմից ընդունված նոր կարգի հետ, համաձայն որի՝ հուլիսի 8-ից, այլ երկրներից փոստային առաքման միջոցով Հայաստան եկող մինչև
«Գրիգորյանից թանկ բան կա՝ արդարություն, որի համար ապստամբել ենք, եթե պետք լինի, մի հատ էլ կանենք». Պ. Մանուկյան (տեսանյութ)
«Պնդում եմ՝ չի եղել կանխամտածված կրակոց, եղել է պատահական կրակոց»,-ասում է ազատամարտիկը: Հիշեցնենք՝ «Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանը հայտարարել էր, որ «Սասնա ծռերը» փակել են զինված ապստամբության էջը
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիր
Ամփոփ տեղեկանք 2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ Դիտարկվող ժամանակահատվածում ներդրումային համայնքի հետ թիրախավորված (այդ թվում՝ արտագնա այցերի) աշխատանքի արդյունքները թույլ են տալիս արձանագրել, որ առկա է ՀՀ-ում ներդրումների ներգրավման շուրջ 42,350,000 ԱՄՆ դոլարի և 20,000,000 եվրոյի կանխատեսվող պոտենցիալ: Նախատեսվում է այս պոտենցիալն ուղղել շինարարության, գործարանների կառուցման, վերականգնվող էներգետիկայի, էկոպանելների
Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում կանանց կողոպտած երիտասարդը բերման է ենթարկվել
Օգոստոսի 10-ից 14-ը Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում կողոպուտի երեք դեպք էր կատարվել: Առաջինը օգոստոսի 10-ին, գրանցվել էր ոստիկանության Մալաթիայի բաժնում: Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ, ինչ-որ մեկը թիկունքից մոտեցել էր մի կնոջ, պարանոցից պոկել ոսկյա շղթան`կախազարդով, ու փախել: Շղթան հափշտակել հաջողվել էր, իսկ պոկված կախազարդը տուժողը գտել էր: Կողոպուտը կատարած անձին և գողոնը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնավարման շրջանն ավարտվեց
Չորս տարի շարունակ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը եղած Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնը հանդիմանում է կառավարություններին ամբողջ աշխարհում` բացահայտելով մարդու իրավունքների խախտումները և եռանդուն կերպով պաշտպանելով տուժածների իրավունքները: Գլխավոր քարտուղարի կողմից նրա նշանակումը 2014-ին կարևոր իրադարձություն էր. նա դարձավ այն առաջին ասիացի, մահմեդական և արաբ անձը, ով երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը: Դրանից առաջ Զեյդը
«Հակահեղափոխականներն ակտիվացել են․ այս հանրահավաքով պիտի ցույց տանք մեր ուժը»․Սուրեն Ավդալյան (տեսանյութ)
Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սուրեն Ավդալյանը, որն այսօր Գյումրիից ավտոերթով շարժվեց դեպի մայրաքաղաք՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Գնում եմ մասնակցելու այսօրվա հանրահավաքին, որովհետև գտնում եմ՝ հակահեղափոխականներն ակտիվացել են, աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում։ Դրա վառ ապացույցը Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն էր։ Ես մինչ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գործունեության 100 օրվա ամփոփ տեղեկանք
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի մայիսի 11-ին Հրամանագիր է ստորագրել Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին: Մայիսի 18-ի նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ
Ինչ է կատարվում մարզային ճանապարհներին. «Դուխովները» երթով գալիս են հանրահավաքի
Այսօր մարզերի բնակիչները ավտոերթերով՝ Արցախի ու Եռագույն դրոշներով ու ցուցապաստառներով գալիս են Երեւան՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին: Մարզային ճանապարհներին ամենուրեք այսպիսի տեսարան էր: Փողոցներում հեղափոխական շունչն էր նորից թեւածում: Ինչպես հեղափոխության օրերին, այսօր եւս նկատվեցին մեքենաների պատուհաններից ու վերնամասից դուրս եկած «դուխով» գոռացող անչափահասներ, որոնք իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ փորձում էին
«Քոչարյանն ի՞նչ կասի նրա մասին, որ Սպարապետի մայրն օրերով նստած էր նախագահականի մոտ, ինքը չէր ընդունում». Էմմա Խուդաբաշխյան
ՀԺԿ նախաձեռնող խմբի անդամներից Էմմա Խուդաբաշխյանը վստահեցրեց՝ Ռոբերտ Քոչարյանը չի փոխվել:
Վանաձորում 27-ամյա երիտասարդին հրազենային վիրավորում պատճառելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
Վանաձորում 27-ամյա երիտասարդի՝ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն քաղաքի` 1980թ. ծնված բնակիչը: 2018թ. օգոստոսի 12-ին` ժամը 20:10-ին, ահազանգել է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զաքարյան 1 հասցեի մոտ կրակոցի ձայն է լսվել: Նույն օրը՝ ժամը 21:30-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից
Լողավազանների սեփականաշնորհումից հետո ջրային մարզաձեւերը Հայաստանում գրեթե վերացան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, որի հյուրերն էին օրերս Եվրոպայի առաջնության սինքրոն աշտարակացատկում բրոնզե մեդալ նվաճած Լեւ Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, նշվեց, որ սա առաջին մեդալն է, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեր ջրացատկորդները նվաճում են անկախ Հայաստանի պատմության մեջ: Նշվեց նաեւ, որ խորհրդային տարիներին ջրացատկը եղել է Հայաստանի առաջատար
Նախիջևանի սահմանին մշտադիտարկման հարցը չի քննարկվել. Ռուսաստանի ԱԳՆ
Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Հայաստանի միջև սահմանին մշտադիտարկում անցկացնելու հարցը այս պահին ԵԱՀԿ-ում չի քննարկվել: Այս մասին ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ից՝ պատասխանելով այն հարցին, թե այդ խնդրի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: «Այս պահին ԵԱՀԿ հարթակներում այդ հարցը չի քննարկվել»,- ասել են Ռուսաստանի ԱԳՆ-ից: Ավելի վաղ
Շարունակվում են քայլեր ձեռնարկվել ազատությունից զրկված անձանց՝ տեսազանգի միջոցով հաղորդակցվելու իրավունքը երաշխավորելու ուղղությամբ
Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության օբյեկտիվ հնարավորություն չունեցող ազատությունից զրկված անձանց (հեռավորություն, հարազատի հիվանդություն, այլ երկրի բնակություն և այլն), այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների տեսակցության իրավունքի պատշաճ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 1543-Ն որոշման մեջ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել է նշված անձանց ամսվա ընթացքում երկու անգամ մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից
Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը հուլիսի 18-ից օգոստոսի 12-ը մասնակցել է ՌԴ Նագինսկ քաղաքում կայացած «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին: Ռազմական ոստիկանության տարբեր բաժիններից ձևավորված յոթնյակը «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին մասնակցել է առաջին անգամ՝ նվաճելով «Ֆանտաստիկ յոթնյակ» անվանակարգը: Ցուցաբերելով բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ՝ թիմն արժանացել է մի շարք պարգևների ու պատվոգրերի:
Գազանջատում Կոտայքի մարզում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, պլանային աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00 դադարեցվելու է Կոտայքի մարզի Ալափարս, Արզական, Բջնի, Թեղենիք, Քարաշամբ համայնքների և Աղվերանի հանգստյան գոտու գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք
«100 օրվա ընթացքում հասկացանք, որ մեր երկիրը միայն քերթել են»․ գյումրեցիներն ավտոերթով միանում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
Այսօր մեծ թվով գյումրեցիներ հավաքվել էին Գարեգին Նժդեհ փողոցում տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց՝ ավտոերթով մայրաքաղաք շարժվելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու։ Ավտոերթը համակարգող Կարեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 5 օր է՝ ինչ հայտարարություն են տվել, մեծ թվով գյումրեցիներ՝ տարբեր բնագավառներից, եկել են ՔՊ գրասենյակ, հերթագրվել հանրահավաքին մասնակցելու։ Այսօր 50-ից ավելի
Ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղի ունեցած միջադեպով առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ. մեկ անձի առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում,
Եվրոպայի բրոնզե մեդալ՝ զրո պայմանից
«Հուսով ենք՝ սինքրոն աշտարակացատկում մեր տղաների նվաճած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը կփոխի վերաբերմունքը ջրացատկի նկատմամբ: Նկատի ունեմ թե մարզաբազայի, թե գույքի, թե ֆեդերացիայի բյուջեի խնդիրները», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը: Մեզ հետ զրույցում պարոն Չանդիրյանը նշեց, որ Հայաստանի ջրացատկորդների կատարումներով հիացած էր ամբողջ Եվրոպան, իսկ մեդալների համար
ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները փորձել են ԻԻՀ-ից
Իրանի էներգետիկայի նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը բավական նպաստավոր է Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, ինչպես նաև և Ծոցի երկրների միջև էլեկտրաէներգետիկական ծրագրեր իրականացնելու առումով
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արթուր Գրիգորյանն օգոստոսի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) էներգետիկայի նախարարի տեղակալ Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ենթակառուցվածքային
Ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին. «Արցախպրես»
Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավելի քան 1000 մարդ Արցախից մեկնել է Երևան՝ մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 17 ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանուն Արցախի» երիտասարդական, հասարակական կազմակերպության նախագահ Գոռ Բալասանյանը՝ մանրամասնելով, որ նախաձեռնությունը պատկանում է իրենց կազմակերպությանը, որին աջակցել է «Ազատ հայրենիք» կուսակցության երիտասարդական թևը: «Հանրահավաքին կմասնակցեն
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի 100 օրվա ամփոփում
Վարչապետի աշխատակազմի կանոնադրության և աշխատակարգի, նախարարությունների, տեսչական մարմինների կանոնադրությունների մշակման և ընդունման աշխատանքների համակարգում Կառավարության ծրագրի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմակերպման, քաղաքացիական ծառայության բարեփոխումներին առնչվող մի քանի տասնյակ իրավական ակտերի մշակման և ընդունման աշխատանքների համակարգում —– Կառավարության նիստերի նախապատրաստում Նախարարական չորս կոմիտեների ամենշաբաթյա նիստերի նախապատրաստում և վարում ՀՀ Պետական կառավարման համակարգի
Հատուկ դպրոցներում սովորող երեխաները պետք է օգնեն հասարակությանը հաղթահարել վստահության պատնեշը. ԿԳ նախարարի տեղակալ
Համընդհանուր ներառական կրթության անցնելու միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ (օժանդակ) դպրոցը և Արմավիրի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցը վերակազմավորվել են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների: Նշված հաստատություններում սովորող ավելի քան 160 աշակերտները սեպտեմբերի 1-ից հաճախելու են հանրակրթական դպրոցներ: Աշակերտների տեղափոխման գործընթացին և կրթական
«Քոչարյանը մոսկայի մակարդակից չբարձրացավ». Լ. Զուրաբյան. «Ա1+»
Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը միայն մեկ տպավորություն է ստացել. «Այդ մարդը այդպես էլ մոսկայի մակարդակից բարձր չկարողացավ գնալ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Լեւոն Զուրաբյանը: Նշենք, որ տարիներ առաջ Քոչարյանն իր ընդդիմախոսներին վիրավորելու համար «մոսկա» էր անվանել: Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Հայտնաբերվել է ապօրինի գործող արտադրամաս
«Կանեփ-կակաչ-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող նախկին լիմոնադի գործարանի շինություններում գործում է ապօրինի արտադրամաս, որտեղ պատրաստում են գյուղնշանակության կիսաֆաբրիկատ արկղեր: Տարածքը պատկանում է Արմավիր քաղաքի բնակիչ, 41-ամյա Անդրանիկ Մխիթարյանին: Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում չգրանցված երեք աշխատակից կատարում


















































