Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի «վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»

Հունվար 08,2014 17:10

Այսօր ժամը.16.40-ին արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից դուրս եկավ նոյեմբերի 5-ից կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ինեսա Պետրոսյանը:

Նա Aravot.am-ին հայտնեց, որ հանդիպել է  իր պաշտպանյալ Շանթ Հարությունյանի հետ, որը 15-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է :

«Նրա վիճակը վատ է, հյուծված էր, նիհարած, ճնշումը ցածր»,-ասաց պաշտպանը, որը հորդորել էր Շանթին դադարեցնել հացադուլը:

Սակայն Շ. Հարությունյանը շարունակելու է հացադուլը, պահանջելով իր նկատմամբ արգելանքների եւ անօրինականությունների վերացում:

Պաշտպանը մեկ անգամ եւս կհանդիպի Շանթ Հարությունյանին, որից հետո մտադիր է հրավիրել մամուլի ասուլիս:

Ի դեպ, հացադուլը գրանցվել է դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031