Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության հրապարակից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին (Տեսանյութ)

Հունվար 28,2014 23:14

Այսօր՝ հունվարի 28-ին, Ազատության հրապարակից  բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես  Գասպարին, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ արձակվեցին:

Արա Նեդոլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մեղադրում էին իրավական պահանջը չկատարելու մեջ, եւ ինքն էլ իր հերթին դիմում է գրել, որ ոստիկանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը:

Պարոն Նեդոլյանի խոսքերով՝ իրենց ձերբակալությունը տեղի է ունեցել խոսակցության ընթացքում. «Այսինքն՝ ոստիկանն ասում է մեզ՝ «Դուք ուզում եք խոչընդոտել միջոցառումը», մենք բացատրում էինք, որ մենք միջոցառման մասնակից էինք եւ չէինք խոչընդոտում, հենց այդ զրույցի ընթացքում մեզ ձերբակալեցին: Դրանով խախտված էին մեր քաղաքացիական իրավունքները եւ, ինձ թվում է, ոստիկանի կողմից տեղի էր ունեցել պաշտոնական դիրքի չարաշահում, ինչը ես պահանջեցի քննել»:

Վարդգես Գասպարիին ազատ արձակեցին 30 րոպե ուշացումով, այդ փաստը նա բացատրեց նրանով, որ պահանջել է իրեն տրամադրել փաստաթղթերի պատճենները, որին ի պատասխան , ոստիկանները բռնություն գործածելով նրան մտցրել են միկրոավտոբուս  եւ ոստիկանության բաժանմունքից քիչ այն կողմ դնելով գետնին հեռացել են:

Հիշեցնենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնությունը ակցիա էր կազմակերպել Ազատության հրապարակում՝ որպես բողոքի նշան խաղաղ պայմաններում հայոց բանակում մահացող զինվորների առկայության փաստի դեմ: Իսկ այդ ժամանակ բարձրաստիճան զինվորականները եւ երկրի ղեկավարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի շենքում վայելում էին Բանակի օրվան նվիրված տոնական համերգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031