Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանցի «բնապահպանը» հրազենով վիրավորել է 12 սոճի հատած երեւանցուն

Դեկտեմբեր 02,2014 11:54

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Արամ Ռազմիկի Խաչատրյանը 2014թ. մայիսի 29-ին ժամը 02.30-ի սահմաններում Դիլիջանի բնակիչ Գագիկ Մկրտչյանից տեղեկացել է, որ Երեւանի բնակիչ, 1973թ. ծնված Սոս Բաղդասարյանը «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Դիլիջանի տեղամասի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 12 հատ սոճի տեսակի ծառ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ա. Խաչատրյանը զայրանալով, իր հետ վերցնելով 12 մմ տրամաչափի «ՏՈԶ-34» որսորդական հրացանը, իր «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով մեկնել է Դիլիջանի Խորհուրդների փողոցի 40 տան մոտ, ուր նկատելով կտրտված եւ թափված գերանները, հայհոյանքներ է տվել Սոս Բաղդասարյանի հասցեին եւ մարմնական վնասվածքներ հասցնելու դիտավորությամբ կրակել նրա աջ ոտքին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:

Ա. Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»):

Ըստ «Դատալեքս» կայքի՝ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված է վաղը՝ դեկտեմբերի 3-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Grigor says:

    Հետաքրքիր է, ինչու է բարկացել դիլիջանցին…. Եթե իշխանությունները ազգային արգելանոցում ծառ հատողին օրենքով սահմանված պատիժը երաշխավորեին, ոչ ոք չեր գնա ,,գողին պատժելու,,: Գուցե դիլիջանցուն արգելված է ծառ հատելը, իսկ երևանցիներին կարելի՞ է…

  2. Արթուր Ղազարեան says:

    ՀրազէնՈՎ վիրաւորել է: Վերնագիրը ռուսաբանութիւն է (выстрелил ИЗ оружия).
    Ծառի անունը ՍՈՃԻ է: Ոչ մի բառարանում տակաւին «սոճենի» չեմ հանդիպել:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031